Մաշկային ցան

Ցանը մաշկի փոփոխություն է, որն արտահայտվում է մաշկի գույնի, տեսքի կամ կառուցվածքի փոփոխությամբ: Այն կարող է տեղակայվել մարմնի որևէ մասում կամ տարածված լինել ամբողջ մարմնով: Ցանը հիմնականում առաջանում է մաշկի գրգռման հետևանքով, ինչը կարող է լինել քիմիաթերապիայի, ալերգիայի, ինֆեկցիայի կամ մաշկային խնդրի պատճառով:

Ախտանշանները

Ցանը կարող է արտահայտվել տարբեր աստիճանի կարմրության, ուռածության, կամ հեղուկով լցված պարկի ձևով: Այն կարող է լինել տեղային (մարմնի մի հատվածում) կամ տարածուն (ծածկելով մարմնի տարբեր մասեր): Որոշ քիմիաթերապիայի դեղեր, հաճախ կարող են ուղեկցվել չոր մաշկով, քորով, թեթև ուռածությամբ կամ կարմրությամբ: Այս տիպի ցանը առանց դեղը դադարեցնելու էլ հաճախ աստիճանաբար անցնում է: Հազվադեպ, մաշկային ցաները կարող են լինել ծանր աստիճանի և հոսպիտալիզացիայի կարիք կարող է առաջանալ:

Ի՞նչ խորհուրդ կարող է տալ Ձեր բժշիկը/բուժքույրը

    • Տեսնել և գնահատել Ձեր ցանը և փորձել պարզել ցանի առավել հավանական պատճառը;

    • Տեղային հակահիստամինային կամ ստերոիդ քսուքներ կարող են խորհուրդ տրվել՝ գրգռվածությունը և քորը նվազեցնելու նպատակով;

    • Եթե Ձեզ մոտ առաջացել է մաշկային ցան, անպայման կապ հաստատեք Ձեր բուժող թիմի հետ և քննարկեք բուժման լավագույն տարբերակը: Շատ կարևոր է, որ բոլոր ցանային երևույթները ժամանակին և ճիշտ հայտնաբերվեն:

Ի՞նչ կարող եք Դուք անել

    • Ամեն օր զննեք Ձեր մաշկը;

    • Խուսափեք արևի անմիջական ճառագայթներից և օգտագործեք արևապաշտպան քսուքներ (արևից պաշտպանման ֆակտորը մինիմում 15);

    • Կրեք գլխարկ, արևապաշտպան ակնոցներ և, որքան հնարավոր է, ծածկեք մաշկը;

    • Օգտագործեք մեղմ, ոչ հոտավետ օճառներ;

    • Ընդունեք գոլ, կարճատև ցնցուղ` տաք և երկարտևի փոխարեն;

    • Օգտագործեք լանոլինային կրեմներ, լոսիոներ և քսուքներ` մաշկը խոնավ պահելու համար;

    • Խուսափեք օծանելիքից:

Գրականության ցանկ՝

«Կառուցելով Հույսի Կամուրջներ» Ուղեցույց Միելոդիսպլաստիկ Սինդրոմով Ապրողների Եւ Նրանց Խնամողների Համար