Ենթամաշկային ներարկումների հնարավոր բարդությունները

Դեղորայքը, որ ներարկվում է ենթամաշկային հյուսվածք (մաշկի տակի ճարպաշերտը) համարվում է ենթամաշկային ներարկում: Ենթամաշկային ներարկումը կարող է առաջացնել այրող ցավ ներարկման պահին կամ կարող է բերել փափուկ հյուսվածքների և մաշկի տեղային գրգռման կամ բորբոքման: Մեծ մասամբ ռեակցիաները մեղմ են և ոչ ցավոտ: Ավելի ուժեղ ռեակցիաները կարող են բերել ցավոտ այտուցի կամ մաշկի ավելի մեծ հատվածի ախտահարման: Ախտահարումների ծանրությունը կարելի է նվազեցնել ներարկման համապատասխան տեխնիկա օգտագործելով և մաշկը խնամելով: Ռեակցիաների մեծ մասն ինքնուրույն անցնում է ժամանակի ընթացքում: Այս տիպի ռեակցիաները չեն համարվում իրական ալերգիկ ռեակցիաներ:

Մեղմ ներարկման ռեակցիաներ կարող են առաջացնել, օրինակ, աճի գործոնների ենթամաշկային ներարկումները, ներառյալ' Նեյպոգենը /ֆիլգրաստիմ/, Նեուլաստան /պեգֆիլգրաստիմ/ և Պրոկրիտը/ էրիթրոպոետին/: Այս ռեակցիաների մեծ մասը ժամանակի ընթացքում ինքնուրույն անցնում են:

Բոլոր դեղերը, ներառյալ նաև ե/մ ներարկվողները, կարող են բերել ալերգիկ ռեակցիաների: Ալերգիկ մաշկային ռեակցիաներն արտահայտվում են ընդհանուր կարմրությամբ, քորով, սուր դեպքերում կարող են առաջանալ բշտիկներ և մաշկի շերտազատում: Այսպիսի սուր դեպքերում անհրաժեշտ է դադարեցնել կասկածյալ դեղորայքը և առավել ծանր դեպքերում հնարավոր է հոսպիտալիացման անհրաժեշտության առաջացումը:

Մաշկային ռեակցիաների սիմպտոմներն են'

  • Մեղմ մաշկային ռեակցիաներ - տեղային կարմիր, չոր կամ փափուկ մաշկ։ Հնարավոր է քոր։
  • Չափվոր ծանրության մաշկային ռեակցիա - Տեղային կարմրություն և այտուց։ Հնարավոր է ցավոտություն և պնդացում նաև ներարկման վայրի շուրջ ավելի մեծ տարածքով։ Հնարավոր է նաև քոր։
  • Ծանր աստիճանի մաշկային ռեակցիա - կարմրած և այտուցված մեծ մակերես, հնարավոր է մաշկի խոցոտում, բշտիկների առաջացում և շերտազատում։ Հիմնականում ցավոտ է։
  • Ալերգիկ ռեակցիա - Տարածուն կարմածություն, որը սովորաբար ընդգրկում է վերջույթները և իրանը։

Ներարկման տեղի ընտրությունը

    • Ենթամաշկային ներարկումները կատարվում են բավար ճարպային հյուսվածքներով շրջանում՝ որովայն, բազուկների վերին հետին և ազդրերի վերին առաջային մակերես;

    • Բուժման ընթացքում ներարկման տեղերի փոփոխությունը կնվազեցնի որևէ ներարկման տեղի ծանր ախտահարումը և նաև նախորդ տեղը հնարավորություն կունենա վերականգնվել;

    • Մեխանիկական շփման ենթարկվող մասերում ներարկման խուսափելը, ինչպիսիք են օրինակ' գոտու հատվածը, կնվազեցնի տեղային ներարկման բարդությունները;

    • Պետք է խուսափել բորբոքված, բնածին նշաններով, վնասված մաշկի հատվածներից;

    • Ներարկման, այսպես կոչված, «Օդով սենդվիչ» մեթոդի գործածումը ևս կարող է սահմանափակել ճարպային հյուսվածքի հետ շփման մեջ գնտվող դեղորայքի չափը:

Ի՞նչ խորհուրդ կարող է տալ Ձեր բժշիկը/բուժքույրը

    • Հակահիստամինային դեղորայք՝ քորը նվազեցնելու համար;

    • Տեղային հակահիստամինային և ստերոիդ քսուքներ՝ տեղային բորբոքումը նվազեցնելու համար;

    • Տեղային սառը կոմպրեսը կարող է նվազեցնել այրոցը: Չի կարելի տեղադրել տաք կամ սառույց ներարկման տեղում մինչև ներարկումից 4 ժամ չանցնի, քանի որ այն կարող է ազդել դեղորայքի ներծծման վրա և դարձնել այն պակաս էֆեկտիվ;

    • Հակաբորբոքային դեղորայքի օրալ ընդունումը /խմելու ձևով/ ևս հնարավոր է խորհուրդ տրվի: Անպայման քննարկեք դա Ձեզ բուժող թիմի հետ;

    • Ողջ ընդունվող դեղորայքի, շրջակա միջավայրի ազդեցությունների /օճառներ, փոշիներ, օծանելիք, լոսիոններ, և այլն/, արևի ազդեցության, փոխներարկումների վերանայումը և քննարկումը կարող է օգնել պարզել ալերգիայի պատճառը;

    • Մաշկաբանի կոնսուլտացիա հնարավոր է խորհուրդ տրվի ծանր դեպքերում:

Ի՞նչ կարող եք Դուք անել

    • Ձեր բուժող թիմին տեղյակ պահեք ներարկման բարդության մասին: Հաջորդ ներարկումը կատարելիս, բուժքույրը կստուգի ներարկման վայրը՝ մինչև ներարկելը;

    • Խուսափեք ներարկման տեղի հարվելուց, քսվելուց, կրեք թույլ հագուստ, մի տրորեք ներարկման վայրը ներարկումից անմիջապես հետո;

    • Ներարկման տեղում տաք կամ սառը մի դրեք ներարկումից անմիջապես հետո: Տաքությունը կարող է ավելացնել գրգռվածությունը, իսկ սառույցը կարող է նվազեցնել դեղորայքի ներծծումը: Սառը թրջոց կարելի է դնել ներարկումից 2 ժամվա ընթացքում: Սառույց կարելի է դնել ներարկումից 4 ժամ անց;

    • Կրեք թույլ, բամբակյա հագուստ;

    • Խուսափեք մաշկը քորելուց, ճանկռելուց, պոկելուց;

    • Պահպանեք բժշկին այցելությունների գրաֆիկը;

    • Խնդրեք Ձեր ընտանիքի և ընկերների օգնությունը:

Ձեր բժիշկը/բուժքույրը կքննարկի Ձեզ հետ բուժման հնարավոր յուրաքանչյուր տարբերակի ռիսկերն ու օգուտները: Եթե ինչ-որ բան Ձեզ հուզում է, անպայման քննարկեք Ձեր բուժող թիմի հետ: Կախված Ձեր սիմպտոմներից և ինքնազգացողությունից, հնարավոր է արվեն որոշակի փոփոխություններ Ձեր խնամքի մեջ, որպեսզի Դուք առավել հարմարավետ և ապահով լինեք:

Գրականության ցանկ՝

«Կառուցելով Հույսի Կամուրջներ» Ուղեցույց Միելոդիսպլաստիկ Սինդրոմով Ապրողների Եւ Նրանց Խնամողների Համար