Տենդ

Տենդը մարմնի ջերմաստիճանի բարձրացումն է նորմայից: Այն կարող է լինել ինֆեկցիայի կամ քաղցկեղի բուժման համար օգտագործվող քիմիաթերպևտիկ դեղորայքային բարդության հետևանք: Հարցրեք Ձեր բժշկից/բուժքույրից, երբ պետք է տեղյակ պահել տենդի մասին և ինչ ջերմաչափ օգտագործել: Տենդի դեպքում շտապ պետք է դիմեք Ձեր բժշկին, խուսափելու համար առավել լուրջ ինֆեկցիաների զարգացումից /Տես՝ Նեյտրոպենիա/: Երեկոյան մարմնի նորմալ ջերմաստիճանը բարձրանում է 1-ով:

Տենդի նշաններն են՝

    • Ջերմության զգացողություն;

    • Դեմքի կարմրություն և այրոցի զգացում;

    • Ցածր արյան ճնշում;

    • Դողէրոցք /չեն կարողանում տաքանալ նույնիսկ վերմակով, կրճտացնում են ատամները/;

    • Գլխապտույտ;

    • Մարմնի ջերմաստիճանի բարձրացում նորմայից։

Ի՞նչ խորհուրդ կարող է տալ Ձեր բժշիկը/բուժքույրը

    • Չափել ջերմաստիճանը, եթե ունենում եք վերը նշաված նշաններից որևէ մեկը;

    • Ջերմիջեցողների ընդունում /ացետամինոֆենն առավել օգտագործվածն է/ միայն Ձեզ բուժող թիմի հետ քննարկումից հետո;

    • Շատ կարևոր է խմել մեծ ծավալով հեղուկներ և հանգստանալ:

Ի՞նչ կարող եք Դուք անել

    1. Տանն ունենալ աշխատող ջերմափաչ: Ձեր բուժող թիմի հետ քննարկեք ինչ տիպի ջերմաչափ է ավելի լավ օգտագործել;

    2. Խմել մեծ քանակով հեղուկներ;

    3. Գրանցել և պահել արյան ընդհանուր քննության տվյալները՝ ներառյալ լեյկոցիտները, ցանկացած սիմպտոմներ՝ ներառյալ տենդը, դողը կամ ինֆեկցիաները/;

    4. Եթե Ձեր լեյկեցիտների թիվը ցածր է նորմայից և Դուք ունեք տենդ, անպայման տեղյակ պահեք Ձեր բժշկին;

    5. Եթե ջերմում եք 38.5-ից բարձր, անպայման դիմեք Ձեր բժշկին;

    6. Եթե ունեք նեյտրոպենիա և ունենում եք դող, անհապաղ պետք է հոսպիտալացվեք՝ անկախ ջերմաստիճանից;

    7. Պահպանեք բժշկին այցելությունների գրաֆիկը;

    8. Խնդրեք Ձեր ընտանիքի և ընկերների օգնությունը:

Ձեր բժիշկը/բուժքույրը կքննարկի Ձեզ հետ բուժման հնարավոր յուրաքանչյուր տարբերակի ռիսկերն ու օգուտները: Եթե ինչ-որ բան Ձեզ հուզում է, անպայման քննարկեք Ձեր բուժող թիմի հետ: Կախված Ձեր սիմպտոմներից և ինքնազգացողությունից, հնարավոր է կատարվեն որոշակի փոփոխություններ Ձեր խնամքի մեջ, որպեսզի Դուք առավել հարմարավետ և ապահով լինեք:

Գրականության ցանկ՝

«Կառուցելով Հույսի Կամուրջներ» Ուղեցույց Միելոդիսպլաստիկ Սինդրոմով Ապրողների Եւ Նրանց Խնամողների Համար