Ծխելուց հրաժարվելու առավելությունները քաղցկեղ ախտորոշման դեպքում

Անգամ քաղցկեղի ախտորոշումից հետո ծխելուց հրաժարվելն ունի մի շարք առավելություններ․

Երկար ապրելիություն;

Ավելի էֆեկտիվ բուժում;

Ավելի քիչ կողմնակի ազդեցություններ քաղցկեղի բուժման բոլոր տարբերակների դեպքում;

Ավելի արագ ապաքինում;

Երկրորդ քաղցկեղի զարգացման ավելի ցածր ռիսկ;

Վարակի զարգացման ավելի ցածր ռիսկ;

Ավելի լավ շնչառություն;

Շատ էներգիա;

Ավելի լավ կյանքի որակ։

Ծխելը շարունակելու ռիսկերը

Քաղցեղ ախտորոշման դեպքում ծխելը շարունակելը բարձրացնում է հետևյալ ռիսկերը․

Վիրահատությունից հետո ավելի ծանր կողմնակի ազդեցություններ։ Այդ թվում սրտի և թոքերի հետ կապված կողմնակի երևույթներ, ինչպես նաև դանդաղ ապաքինում։

Ծանր կողմնակի ազդեցություններ քիմիաթերապիայից։ Այդ թվում վարակների զարգացում, հոգնածություն, սրտի և թոքերի հետ կապված խնդիրներ, քաշի կորուստ։

Ծանր կողմնակի ազդեցություններ ճառագայթային թերապիայից։ Այդ թվում բերանի չորություն, համի կորուստ, ձայնի որակի վատացում, ոսկրերի և փափուկ հյուսվածքների հետ կապված խնդիրներ։

Բուժումից հետո քաղցկեղի ախտադարձի ռիսկի մեծացում։

Ծխախոտի օգտագործման հետ կապված այնպիսի հիվանդությունների առաջացման ռիսկի մեծացում, ինչպիսիք են սրտի և թոքերի հիվանդությունները, երկրորդ քաղցկեղը։

Ծխելը թողնելու հետ կապված միֆեր

Ստորև նշված են ծխելը թողնելու հետ կապված որոշ տարածված թյուր կարծիքներ․

Միֆ․ Քաղցկեղ ախտորոշումից հետո ծխելը թողնելն անիմաստ է։

Փաստ․ Երբեք ուշ չէ ծխելը թողնելու համար։ Քաղցկեղ ախտորոշումից հետո ծխելը թողած մարդիկ ունենում են հետևյալ առավելությունները ծխելը շարունակող մարդկանց հանդեպ․

Կյանքի ավելի երկար տևողություն;

Բուժման հաջողության ավելի մեծ շանսեր;

Ավելի քիչ կողմնակի երևույթներ;

Ավելի արագ ապաքինում;

Կյանքի ավելի լավ որակ։

Միֆ․ Քաղցկեղի բուժում ստացող մարդկանց համար ծխելը թողնելը շատ ավելի սթրեսային է։

Փաստ․ Նիկոտինային կախվածությունից ազատվելը դժվար է։ Թողնելու պրոցեսը շատ անհարմարություններ կարող է առաջացնել։ Այնուամենայնիվ, ծխելը թողնելու առավելությունները արդարացնում են հաղթահարած մարտահրավերները։

Միֆ․ Մարդիկ կարող են թողնել ծխելը ինքնուրույն և չունեն մասնագետի օգնության կարիք։

Փաստ․ Շատ մարդիկ կարողանում են ինքնուրույն հրաժարվել ծխելուց, բայց բուժանձնակազմի օգնությամբ հնարավոր է մեծացնել այդ գործում հաջողության հասնելու հնարավորությունները։ Նրանք կարող են առաջարկել աջակցություն, տեղեկատվություն և դեղորայք։

Միֆ․ Ծխելուց հրաժարվելու համար օգտագործվող դեղորայքի մեծ մասն անօգուտ է։

Փաստ․ Շատ հետազոտություններ ապացուցել են ծխելը թողնելուց հետո առաջացող ախտանիշների նվազեցման և նիկոտինային կախվածությունից ազատվելու համար կիրառվող մի շարք դեղորայքի էֆեկտիվությունը։ Ձեր բժիշկը կարող է Ձեզ ուղղորդել այդ հարցում։

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Մարինե Ռուշանյանի կողմից: