Երբ երիտասարդ ես և քաղցկեղ ունես

Երբ երիտասարդ ես և քաղցկեղ ունես

Քաղցկեղի տեսակները, որոնք առավել շատ են տարածված երիտասրդների մոտ, քաղցկեղով հիվանդ երիտասրդների առջև ծառացած մարտահրավերները և ինչպե”ս գտնել համապատասխան աջակցություն:

Երբ երտասարդ ես և քաղցկեղ ունես

Երիտասարդների մոտ հավանական է քաղցկեղ զարգանա, երբ նրանք դեռևս երեխա են կամ պատանի հասակում: Կամ վերջինս առավել տարածված է չափահաս տարիքում:

Քաղցկեղի տեսակները երիտասարդների մոտ

Հետևյալ տեսակները առավել տարածված են երիտասարդների մոտ՝

- Ուղեղի ուռուցք

- Կրծքագեղձի քաղցկեղ

- Արգանդի վզիկի քաղցկեղ

- Կոլորեկտար քաղցկեղ

- Լեյկիմիա ՝վերջինս հանդիսանում է արյան և ոսկրածուծի քաղցկեղ

- Ոչ Հոջկինյան և Հօջկինյան  ՝  վերջիններս լոբու ձևացք ունեցող օրգանների քաղցկեղի տեսակներն են, որոնք կոչվում են ավշային հանգույցներ՝ օգնում են պայքարել հիվանդության դեմ:

- Մելանոմա Մաշկի քաղցկեղն է

- Ձվարանի քաղցկեղ ,ամորձիների քաղցկեղ և այլ հերմինատիվ ուռուցքներ

- Փափուկ հյուսվածքների Սարկոմա Վերջինս քաղցկեղ է ,որը սկսվում է ճարպերից, մկաններից, նյարդերից ,հոդերից, արյան անոթներից և ավշային հանգույցներից

- Վահանաձև Գեղձի Քաղցկեղ: Վերջինս սկիզբ է առնում վզի հատվածում գտնվող վահանձև գեղձում

Քաղցկեղի մարտահրավերները Երիտասարդներին

Երիտասարդների շրջանում քաղցկեղը շատ է տարբերվում վաղ տարիքում առաջացած կամ մեծերի մոտ առաջացած քաղցկեղից:

Որոշ մարտահրավերներ, որոնք ազդում են ախտորոշման և բուժման վրա թվարկված են այստեղ:

- Երիտասարդ բուժվողի որոշ զգացողություններ կարող են նման չլինել քաղցկեղին հատուկ նախանշաններին:

- Երիտասարդները կարող է չունենալ առողջության ապահովագրություն: Միգուցե, վերջիններս անգամ ունենան առողջության ապահովագրություն, բայց չունենան բավականաչափ միջոցներ քաղցկեղի բուժման թնթացքը ապահովելու համար կամ այդ միջոցները լինեն սահմանափակ: Իմանալ ավելին քաղցկեղի բուժման ծախսերի մասին հետևելով տվյալ հղմանը:

- Շատ երիտասարդներ նախկինում չունեն փորձ և անտեղյակ են, թե ինչպես ստանալ խնամք քաղցկեղի համալիր ախտորոշման դեպքում:

- Նրանք կարող են ունենալ դժվարություններ առողջապահական ոլորտում աշխատակիցների հետ առնչվելիս:

Երիտասրդները՝   ի հավելումս այս ամենին, ունեն լայն հուզական, ֆիզիկական և սոցիալական մտահոգությունների շրջանակ, այդ թվում նաև հարաբերությունների, սեռականության, ծնող-երեխա հարաբերության և կրթության ու զբաղվածության հիմնախնդիրներ:

Քաղցկեղի մասին

Քաղցկեղի մասին մանրամասն և ամբողջական տեղեկատվությանը տիրապետելը՝ կարող է օգնել Ձեզ զգալ առավել հանգիստ և քիչ մտահոգ: Նաև թույլ կտա ստույգ իմանալ, թե ինչ կարելի է ակընկալել բուժման ընթացքում: Ահա, որոշ ճանապարհներ, որոնք կօգնեն ձեզ գտնել տեղեկատվություն քաղցկեղի մասին:

- Ձեզ հուզող հարցերը ուղղե՛ք բուժող բժշկին հանդիպման ժամանակ: Խոսե՛ք քաղցկեղի մասին, պատմե՛ք նրան, թե ինչպես եք ձեզ զգում, քննարկե՛ք սպասվող բուժման ընթացքը: Բժշկի հետ հանդիպմանը եկե՛ք ընտանիքի անդամներից որևէ մեկի ուղեկցությամբ կամ ընկերոջ հետ, քանի որ վերջինս կարող է օգնել հիշել կարևոր տեղեկատվություն և հարկ եղած դեպքում նշումներ անել:

- Այցելե՛ք քաղցկեղի մասին օնլայն հասանելի վեբկայքերը, այդ թվում նաև երիտասարդների քաղցկեղին վերաբերող կայքեր: Միայն  հիշե՛ք, որ այն ամենը ինչ ընթերցում եք կայքերում , միշտ չէ, որ համապատասխանում է ճշմարտությանը և պետք չէ կուրորեն վստահել: Խնդրե՛ք ձեր բուժքրոջը կամ բժշկին  որոշ կայքեր խորհուրդ տալ:

- Կապ հաստատե՛ք քաղցկեղ ունեցող  կամ քաղցկեղը վերապրած երիտասարդներին աջակից խմբակների հետ:

- Այցելե՛ք գրադարան և խնդրե՛ք գրադարանավարուհուն աջակցել ձեզ  քաղցկեղի մասին տեղեկատվություն ստանալ:

Քաղցկեղի մասին հասանելի տեղեկատվությունը շատ է և պարտադիր չէ, որ ամեն ինչ անմիջապես ընթերցեք: Խոսե՛ք ձեր բուժքրոջ կամ բժշկի հետ առցանց գտած տեղեկատվության մասին:

Օգնություն խնդրելիս

Քաղցկեղը հաղթահարելը երբեմն դժվար է և մարդկանց մեծամասնությունը աջակցման կարիք է զգում: Նրանք սովորաբար օգնություն են ստանում տարբեր աղբյուրներից: Եվ շատ երիտասարդներ քաղցկեղը հաղթահարելիս տարբեր աջակցման տեսակների կարիք են զգում: Այստեղ մի շարք առաջարկներ  են, թե ինչպես գտնել աջակցություն և օգնություն:

- Խորհրդակցե՛ք ընտանիքի ադամների, կրոնական առաջնորդների, ուսուցիչների և ընկերների հետ: Գտե՛ք որևիցե մեկին, ում վստահում եք, ով ընդունակ է աջակցել ձեզ մտքերի և զգացողությունների համակարգման ճանապարհին:

- Փնտրե՛ք մասնագիտական օգնություն: Սոցիալական աշխատակցի կամ թերապևտի հետ ձեր զգացողություններից խոսելը կարող է անչափ արգասաբեր և արժեքավոր լինի: Ի հավելումս, սոցիալական աշխատողը կարող է ձեզ օգնել կապ հաստատել աջակցման խմբակների հետ: Խնդրե՛ք ձեր բժշկին խորհուրդ տալ քաղցկեղ ունեցող երիտասարդների աջակցմամբ զբաղվող մասնագետի:

- Շփվե՛ք այլ երտասարդների հետ , ովքեր ունեն քաղցկեզ: Վերջիններս կարող են կիսվել ձեզ հետ իրենց մտահոգություններով և մտավախություններով: Նրանք կարող են էմոցիոնալ աջակցման լավ հենարան հանդիսանալ , նաև կարող են առաջարկություններ ունենալ , թե ինպես համակարգել ձեր կրթության, դպրոցի, աշխատանքի և ընտանեկան կյանքի հիմնախնդիրները: Գտե՛ք տեղեկատվություն ,թե ինչպես կապ հաստատել աջակցման խմբակների հետ առցանց:

- Կապ հաստատե՛ք առցանց: Ինտերնետը և այլ սոցիալական կայքերը կարող են օգտակար գործիք հանդիսանալ քաղցկեզ ունեցող այլ երիտասարդ անձանց հետ կապ հաստատելիս: Երբեմն մարդիկ կարծում են, որ առցանց շփումը առավել հեշտ է ,քան իրական կյանքում: Հատկապես , երբ քննարկում եք բարդ հարցեր: Իմացե՛ք ավելին առցանց աջակցման համայնքների եւ խմբակների մասին:

- Գրե՛ք և կիսվե՛ք ձեր անձնական փորձի մասին: Այդ ամենը գրի առնելը կօգնի ձեզ մշակել և համակարգել ձեր փորձը քաղցկեղի վերաբերյալ: Դա նման է ձեր անձնական կյանքի պատմությունը, երազանքները, պոեմները, զգացմունքները գրի առնելուն: