Բուժումից մեկ տարի անց և հետո

Բուժման ավարտի մեկ տարվա տոնումը նշանակալի է շատ ընտանիքների համար: Արյան ցուցանիշները և իմանային համակարգը արդեն վերականգնված են, մազերը աճած են, եթե պետք է աճեին: Երեխաները սովորաբար ունեն շատ էներգիա և կարող են ունենալ իրենց հասակակիցներին հասնող աճ: Շատ երեխաների համար այլևս չկա քաղցկեղի բուժման վերաբերյալ որևէ ֆիզիկական ցուցանիշ, բայց շատ երեխաների համար էլ քաղցկեղի բուժման երկարատև ազդեցությունները կարող են զգալի լինել:

Ինչու՞ ենք մենք ստիպված վերադառնալ հիվանդանոց

Հետագա այցելությունների նպատակը՝ բուժման ավարտի երկրորդ տարվա ընթացքում, բոլորովին տարբեր կարող է լինել: Բժշկական թիմը կշարունակի վերահսկել Ձեր երեխային, բայց այցելությունների միջև դադարները ավելի մեծ կլինեն: Հաճախ երեխաները բուժման ընթացքում լինում են տարիքով փոքր և չեն հիշում բուժման ընթացքը: Արյան հետազոտությունները և ռենտգեն հետազոտությունը կարող են անցկացվել համոզվելու համար, որ քաղցկեղը հաղթահարված է: Բժշկական թիմը կկենտրոնանա նաև Ձեր երեխայի լավ առողջական վիճակի պահպանման վրա: Խոսեք Ձեր բժշկի հետ երեխայի հետագա վերահսկողության պլանի մասին: Բուժումից 2-ից 5 տարի անց երեխայի խնամքը կարող է վերափոխվել շատ երկար ինտերվալով վերահսկման:

Ի՞նչպես պետք է խոսել երեխայի հետ հիվանդության մասին

Ինչքան Ձեր երեխան մեծանում է, հիվանդության մասին տեղեկատվության կարիքը մեծանում է: Դուք կարող եք ցանկանալ պաշտպանել Ձեր երեխային այն տագնապից, որ զգում եք՝ փորձելով չկիսել հիվանդության մասին տեղեկատվությունը: Երեխաները սովորաբար ավելի գիտակից են, քան մեծահասակները կարծում են: Շատ երեխաներ կիմանան իրենց հիվանդության մասին՝ լսելով մեծ քույր-եղբայրների, հարազատների, ընկերների մեկնաբանությունները: Վախերը կարող են շատանալ, եթե երեխաները հնարավորություն չունենան խոսելու իրենց զգացմունքների, անհանգստությունների, հարցերի մասին:

Երեխայի համար կարող է դժվար լինել հարցնել քաղցկեղի մասին, եթե Դուք երբևէ չեք նշում դրա մասին: Անկեղծ խոսելով Ձեր երեխայի հետ' Դուք խրախուսում եք նրան կիսել հիվանդության մասին իր մտքերը: Սա հնարավորություն կտա Ձեզ ճշգրտել բոլոր թյուրըմբռնումները՝ այդպիսով վստահություն ներշնչելով Ձեր երեխային: Երեխայի հետ բաց ու անկեղծ հաղորդակցումը թույլ կտա երեխային հասկանալ՝ ինչու ինքը դեռ կարիք ունի հիվանդանոց այցելությունների, եթե իրեն լավ է զգում:

Ինչու՞ է երեխայի համար դժվար դպրոց գնալ

Որոշ երեխաների համար բուժման ընթացքում էներգիայի ցածր աստիճանը և դպրոցից երկարատև բացակայությունը կարող են ներազդել ինտելեկտուալ զարգացման վրա:

Ուղեղային հիվանդությունների ղեկավարմանն ու կանխարգելմանն ուղղված բուժումը կարող է ազդել հիշողության և ուսուցման ունակությունների վրա: Այն Երեխաների մոտ, որոնք ստացել են բուժում ուղեղում ուռուցքի համար, ավելի մեծ է ուսուցման և հիշողության վրա բուժման բացասական ազդեցությունը: Եթե Ձեր երեխան ստացել է այս տեսակի բուժում, ապա անպայման տեղյակ պահեք դրա մասին ուսուցիչներին, տնօրենին կամ դպրոցի խորհրդատուին:

Որոշ ծնողներ և ուսուցիչներ պատմում են, որ երեխաները, ովքեր ստանում են բուժում ուղղված կենտրոնական նյարդային համակարգին, կարող են ունենալ դժվարություններ: Ուղեղը բարդ կառույց է, որը շարունակում է աճել ու զարգանալ ամբողջ մանկության, դեռահասության և պատանեկության ընթացքում: Նեյրոհոգեբանական հետազոտությունները օգնում են նույնականացնել ուսուցման դժվարություններն ու ուժեղ կողմերը, և ընձեռում են երեխային լրացուցիչ աջակցության հնարավորություն, որպեսզի իրենք կարողանան իրացնել ամբողջական կրթական հնարավորությունը:

Դպրոցական դժվարությունները կարող են ի հայտ գալ նաև բուժման ավարտից տարիներ անց: Ցուրաքանչյուր ակադեմիական դժվարություն պետք է քննարկվի խնամք իրականացնող թիմի, դպրոցի հոգեբանի և դպրոցի այլ մասնագետների հետ:

Հետևյալ գործոնները կարող են մեծացնել ուսուցման դժվարությունները.

    • ուսուցման դժվարությունների առկայություն մինչը քաղցկեղի ախտորոշումը;

    • հաճախակի կամ շարունակական բացակայություններ դպրոցից;

    • բուժում, որն ազդել է լսողության կամ տեսողության վրա;

    • բուժում, որն հանգեցնում է ֆիզիկական սահմանափակումների;

    • գլխուղեղի կամ ողնուղեղի բուժում՝ ներառյալ ճառագայթում, ներերակային քիմիաթերապիա, ինտրատեկալ քիմիաթերապիա (քիմիաթերապիա, որը տրվում է ներողնուղեղային):

Ինչպե՞ս կարող եմ նպաստել երեխայի մարմնի առողջ զանգվածի պահպանմանը

Ախորժակի և ֆիզիկական ակտիվության վրա մանկական քաղցկեղի ազդեցեցությունը տարբեր է յուրաքանչյուր երեխայի համար: Նպատակն է օգնել Ձեր երեխային լինել առողջ և ցուցաբերել լավ վարք դպրոցում, խաղի մեջ, աշխատանքում: Որոշ երեխաներ ունենում են շարունակական խնդիրներ սննդի և առողջ զանգված պահպանելու մեջ: Շատ երեխաներ կունենա մարմնի զանգվածի ավելացում բուժման ավարտից անմիջապես հետո, և որպես ծնող՝ սա կարող է շատ հուսադրող լինել: Անաամենայնիվ, որոշ երեխաներ կարող են ունենալ զանգվածի ավելացում ոչ այնքան առողջ կերպով: Եթե Ձեր երեխան ունի քաշի կամ սննդի խնդիր, խնդրում ենք քննարկել դա Ձեր բժշկական թիմի հետ: Դիետոլոգի հետ հանդիպումը նույնպես կարող է օգտակար լինել:

Դա լավ ժամանակ է, կատարել առողջ ընտրություն դիետայի և վարժությունների վերաբերյալ: Առողջ դիետան և ֆիզիկական ակտիվությունը կարող են ունենալ դրական կողմեր այն երեխաների համար, ովքեր ստացել են բուժում քաղցկեղի դեմ:

Սա ներառում է.

    • նպաստել այն օրգանների ու հյուսվածքների ապաքինմանը, որոնք վնասվել են քաղցկեղի բուժման հետևանքով;

    • վերակառուցել Ձեր երեխայի ուժն ու էներգիան;

    • նվազեցնել քաղցկեղի որոշակի տեսակների զարգացման հավանակությունը մեծահասակ տարիքում;

    • իջեցնել քաղցկեղի բուժման երկարաձգված բարդությունների ռիսկը;

    • իջեցնել սթրեսի զգացողությունը և բարձրացնել բարեկեցության զգացողությունը։

Հավասարակշռված, առողջ դիետան հիմնված է սննդամթերքի որոշակի խմբերի վրա.

    • հաց, ձավարեղեն, շիլա, մրգեր;

    • բանջարեղեն;

    • կաթ և կաթնամթերք;

    • միս, ձուկ, հավ, ընկույզ։

Կարևոր է համակցել առողջ սնունդը ֆիզիկական ակտիվության հետ: Ընդհանրապես, առողջ ապրելակերպը ներառում է չծխելը, յուղազերծված սնունդ ուտելը, պարբերաբար մարզվելը և ալկոհոլի օգտագործումից խուսափելը:

Արդյո՞ք երեխան կունենա հատուկ նախազգուշական միջոցառումների կարիք տնից դուրս գալիս

Երեխաներին և դեռահասներին պետք է խրախուսել, որպեսզի ինտեգրեն բակային ֆիզիկական ակտիվությունը իրենց առօրյայի մեջ: Հիշեք պաշտպանել Ձեր երեխային արևայրուկից, երբ երեխան ենթարկվում է արևային ճառագայթների, նույնիսկ, երբ մշուշոտ օր է:

    • օգտագործեք ծածկող հագուստ և արևային քսուք SPF-ի բարձր աստիճանով;

    • ավազը, ձյունը, բետոնը, ջուրը, բարձր դիրքը մեծացնում են արևայրուկի ռիսկը, լրացուցիչ քայլեր ձեռնարկեք պաշտպանելու Ձեր մաշկը այս միջավայրերում;

    • խուսափեք սոլյարիներից;

    • խուսափեք բակային ակտիվություններից ժամը 10-ից 14-ը, երբ արևի ճառագայթները ամենաինտենսիվն են;

    • պլանավորեք բակային ակտիվությունները առավոտյան կամ ուշ ցերեկային ժամերին;

    • մի քանի ժամը մեկ թարմացրեք արևային քսուքը, հատկապես' լողալիս։

Եթե երեխան ստացել է ցողունային բջիջների փոխպատվաստում

Մենք հուսով ենք, որ այս տեղեկատվությունը կօգնի այն երեխաներին, ովքեր ստանում են բուժում քաղցկեղի տարբեր տեսակների դեմ, ինչպես նաև կօգնի նրանց ընտանիքներին: Այնուամենայնիվ, փոխպատվաստում ստացած երեխաների համար ապաքինման որոշ ասպետկները կարող են տարբեր լինել: Փոխպատվաստումից հետո, իմունիտետին անհրաժեշտ է երկար ժամանակ' վերականգնվելու համար: Այս ժամանակը տարբերվում է յուրաքանչյուր երեխայի համար և կախված է.

    • փոխպատվաստման տիպից, որը երեխան ստացել է, օրինակ՝ դոնորը ընտանիքի անդամ է, թե՝ ոչ;

    • ինչքան արագ նոր ոսկրածուծը կսկսի գործել;

    • արդյո՞ք Ձեր երեխան պետք է ընդունի լրացուցիչ դեղամիջոցներ՝ իմունիտետը ճնշելու համար;

    • արդյո՞ք Ձեր երեխան ունեցել է տրանսպլանտատն ընդդեմ տիրոջ հիվանդություն:

Երեխաները, ովքեր ունեցել են ամբողջ մարմնի ճառագայթում, որպես փոխպատվաստման համար նախապատրասկան մաս, նույնպես կարող են ունենալ կողմնակի ազդեցություններ, որոնք ակնհայտ չեն լինի մինչև բուժման ավարտը:

Բուժման այս տեսակի ինտենսիվությունից և ապաքինման երկար ժամանակից ելնելով՝ Ձեր երեխան կարող է շարունակել գտնվել փոխպատվաստում իրականանող թիմի խնամքի ներքո, թիմը Ձեզ տեղյակ կպահի, թե երբ կարելի է վերադառնալ բնականոն ակտիվություններին, և երբ երեխան կարող է գնալ առաջնային ուռուցքաբանի մոտ:

Արդյո՞ք շարունակական վերահսկումներն անվերջ են

Շարունակական վերահսկումների երկարատևությունը կախված է այն բուժումից, որ ստացել է Ձեր երեխան: Երեխաների Ուռուցքաբանության Խումբը խորհուրդ է տալիս վերահսկել մանկական քաղցկեղ վերապրածներին' մինչև հասունություն: Շարունակական վերահսկումների վերաբերյալ խորհուրդները հիմնված են բժշկական ակտուալ նորարարությունների վրա և կարող են փոփոխվել ժամանակ առ ժամանակ: Հետազոտությունները կարող են կապված լինել արյան աշխատանքի և այլ պրոցեդուրաների հետ: Ձեր բժիշկը կխոսի Ձեզ հետ՝ անհրաժեշտ պրոցեդուրաների մասին:

Ի՞նչ է նշանակում տեղափոխում

Մի իրավիճակից կամ վայրից դեպի այլ իրավիճակ տեղաշարժումը նշանակում է տեղափոխում: Մանկական քաղցկեղի պարագայում տեղափոխում նշանակում է անցում մանկական ուռուցքաբանության թիմից, որը հոգ է տանում Ձեր երեխայի համար, դեպի երկարատև, շարունակական վերահսկման կլինիկա կամ առողջապահության առաջնային օղակ, որը հոգ կտանի Ձեր երեխայի մասին՝ որպես քաղցկեղ վերապրած:

Երկարատև, վերահսկող խնամքը կարող է տարբերվել տարբեր խնամքի կենտրոններում: Որոշ կենտրոններում սա կարող է նշանակել, որ կարող են տեղափոխվել առողջապահության այլ մասնագետի մոտ կամ այլ հիվանդանոց՝ բուժումից երկուսից հինգ տարի անց: Քաղցկեղի այլ հիվանդանոցներ շարունակում են ապահովել խնամք երեխաների համար: Կան նաև հիվանդանոցներ, որոնք տրամադրում են խնամք հենց մանկական քաղցկեղ վերապրած մեծահասակներին: Ձեր բժիշկը կքննարկի Ձեզ հետ տեղափոխման այն տարբերակը, որը կարող է ակնկալվել Ձեր երեխայի համար, և կօգնի Ձեզ վստահ լինել, որ յուրաքանչյուր տեղափոխում կլինի հնարավորինս սահուն:

Դուք և Ձեր բժիշկը կարող եք օգնել Ձեր երեխային պատրաստ լինել այդ անցմանը հետևյալ կերպով.

    • Խրախուսելով Ձեր երեխային տեղեկատվություն ստանալ իր քաղցկեղի և բուժման վերաբերյալ,

    • Բացատրելով՝ ինչու է իրեն անհրաժեշտ շարունակական վերահսկողությունը,

    • Խրախուսելով Ձեր երեխային հարցեր ուղղել:

Նյութը վերցված է Երեխաների Ուռուցքաբանական Խմբի կողմից ստեղծված «Ձեռնարկ ընտանիքի համար» գրքի երկրորդ հրատարակության հայերեն թարգմանությունից։ Ամբողջական ձեռնարկը կարող եք ներբեռնել այստեղ։