Բուժման ավարտից վեցից տասներկու ամիս անց

Այս Ժամանակ երեխաների մեծ մասը ունենում են արյան նորմալ ցուցանիշներ, Լւ իմունային համակարգը վերադառնում է իր նորմալ գործառնականությանը առաջին՝ ՝ տարվա ընթացքում:

Ի՞նչ պետք է անել, եթե երեխան հիվանդանա կամ ունենա ջերմության բարձրացում

Բուժումից 6 ամից անց, երեխաները դիմակայում են մարմնի ջերմաստիճանի բարձրացմանը կամ այլ հիվանդություններին այնպես, ինչպես բոլոր երեխաները: Սա կարող է նշանակել այնպիսի խնամք, ինչպիսին է անկողնային հանգիստը: Դժվար կլինի չանհանգստանալ, եթե Ձեր երեխան ունենա կոկորդի ցավ կամ գլխացավ, չնայած դրանց ամենահավանական պատճառը կարող է լինել սովորական մանկական հիվանդությունը: Քաղցկեղից բուժված երեխաների ծնողների համար, ամեն փոքր հիվանդություն կարող է սթրեսածին փնել, քանի որ հեշտ չէ դիտարկել այն՝ ելնելով «նորմալ» մանկական հիվանդության հեռանկարից: Կարևոր է հիշել, որ բոլոր երեխաները հիվանդանում և առողջանում են:

Գոյություն ունե՞ն արդյոք այնպիսի ախտանիշներ, որոնք կարող են վկայել առավել լուրջ վիճակի մասին

    • Երկարատև տենդ՝ 38° ցելսիուսից բարձր;

    • Անբացատրելի կապտուկներ;

    • Կրկնվող գլխացավեր և առավոտյան վաղ փսխումներ;

    • Ավշային հանգույցների մեծացում;

    • Հոգեկան վիճակի փոփոխություն;

    • Անբացատրելի թուլություն ոտքերում և ձեռքերում;

    • Աղիների աշխատանքի և միզարտադրության փոփոխություններ;

    • Անբացատրելի գոյացություններ կամ ուռուցքներ մարնի որևէ մասում:

Եթե ունեք այլ հարցեր և մտահոգություններ, կապ հաստատեք Ձեր բժշկական թիմի հետ: Նրանք պատրաստ կլինեն պաստախանել Ձեր հարցերին:

Կա՞ ինչ-որ բան, որ երեխան չպետք է անի

Մենք խրախուսում ենք, որ Ձեր երեխան վերադառնա իր առօրյա ակտիվություններին, այն ժամանակ, երբ պատրաստ կլինի: Որոշ երեխաների համար դեռևս կարող է զգալի լինել բուժման ազդեցությունը, ինչը խոչընդոտի նրա ակտիվությանը: Հնարավոր են սահմանափակումներ ակտիվությունների վերաբերյալ՝ կախված Ձեր երեխայի բուժումից: Օրինակ, որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս խուսափել ծանրություն բարձրացնելուց այն հիվանդներին, ովքեր ստացել են քիմիաթերապիայի այնպիսի դեղամիջոցներ, ինչպիսիք են անտրացիկլինը (օրինակ' դոքսոռուբիցին կամ դաունոռուբիցին): Խոսեք Ձեր բժշկի հետ հնարավոր սահմանափակումների մասին:

Ի՞նչ կասեք պատվաստումների մասին

Քիմաթերապիան, որը կիրառվում է ստանդարտ չափաբաժիններով (ոչ այն չափաբաժինները, որոնք օգտագործվում են ցողունային բջիջների փոխպատվաստման համար), սովորաբար չի ոչնչացնում իմունիտետը, որը ձեռք է բերվել մինչև քաղցկեղը տրված պատվաստման պրոցեդուրայից: Ձեր բժիշկը կհետազոտի երեխային՝ տեսնելու համար արդյո՞ք կարիք կա լրացուցիչ միջամտության: Շատ երեխաներ, հատկապես փոքր երեխաներրը, կարող են չստանալ իրենց հերթական պատվաստումը: Շատ երեխաներ կարող են ստանալ իրենց պատվաստումը քաղցկեղի բուժումից 6-ից 12 ամիս անց: Ձեր բժիշկը կխոսի Ձեզ հետ երեխայի պատվաստման մասին:

Որո՞նք են իմ լավագույն աջակցման համակարգերը

Որոշ մարդիկ համարում են, որ բուժման ավարտը դրական ժամանակ է, և իրենք ավելի քիչ աջակցման կարիք ունեն, բայց այլոք մտածում են, որ այդ փուլը սարսափելի է: Ձեր զուգընկերոջ հետ հաղորդակցումը այս շրջանում առանցքային կարևորություն է ներկայացնում: Սեփական զգացմունքների, վախերի մասին խոսելու կարիքը չի կորցնում ակտուալությունը նաև բուժման ավարտից հետո: Լռությունը կարող է լինել Ձեր զուգըներոջից կամ սիրելիից մեկուսացված լինելու զգացողության պատճառ: Կիսելով Ձեր զգացողությունները և տեղեկատվությունը' Դուք կարող եք ունենալ կապվածության զգացողություն և ընդունակ լինել ավելի արդյունավետ որոշում կայացնել: Պահպանեք կապը այն մարդկանց հետ, ովքեր Ձեզ մտերիմ էին և թույլ էին տալիս Ձեզ անկեղծ լինել Ձեր զգացմունքների մասին: Այլ մարդկանց հետ խոսելը կարող է նպաստել ավելի պարզ մտածելուն: Ձեր բժշկական թիմը տեղեկացված է այն դժվարությունների մասին, որոնց բախվում են ծնողները բուժման ավարտին: Խնդրում ենք խոսել նրանց հետ, եթե զգում եք, որ կարիք ունեք լրացուցիչ աջակցության: Որոշ հիվանդանոցներ ունեն նաև ծնողների աջակցման խմբեր: Այն դեպքում, երբ նմանատիպ խմբերը հասանելի չեն, կարող եք օգտվել առավել ընդհանուր թեմաներով աջակցման խմբերին մասնակցելու հնարավորություններից: Հարցրեք հիվանդանոցի թիմից նմանատիպ աջակցման խմբերի մասին:

Ինչպես կարող եմ հաղթահարել այն պահերը, երբ ինձ հիշեցնում են երեխայիս ախտորոշման կամ բուժման ավարտի մասին

Ախտորոշման կամ բուժման ավարտի օրվա տարեդարձը կարող է շատ հուզական լինել, և շատ ծնողների համար կարող է առաջ բերել զգացմունքներ՝ և՛ տխրության, և՛ ուրախության: Այս ժամանակ շատ ծնողներ կարծում են, որ իրենք կարող են հասնել հավասարակշռության՝ շնորհակալ լինելու, որ իրենց երեխան քաղցկեղից ազատ է և այն տխրության միջև, որ իրենք ունեն անխուսափելի կորուստներ, որոնց բախվել են: Որոշ ծնողներ կարող են ունենալ տարբեր կորուստներ, հատկապես, եթե իրենց երեխաների համար դեռևս զգալի են քաղցկեղի բուժման կողմնակի ազդեցությունները:

Նյութը վերցված է Երեխաների Ուռուցքաբանական Խմբի կողմից ստեղծված «Ձեռնարկ ընտանիքի համար» գրքի երկրորդ հրատարակության հայերեն թարգմանությունից։ Ամբողջական ձեռնարկը կարող եք ներբեռնել այստեղ։