Կողմնակի ազդեցություններ և ախտանշանային բուժում

ՊԱԼԻԱՏԻՎ ԽՆԱՄՔ

Անկախ բուժման տեսակից, որ Ձեր երեխան ստանում է, նրան անհրաժեշտ կլինի նաև աջակցող կամ օժանդակ խնամք: Քաղցկեղով հիվանդ երեխաների օժանդակ խնամքի մի օրինակ է պալիատիվ խնամքը: Պալիատիվ խնամքն ամբողջական մոտեցում է ծանր հիվանդություններ ունեցող երեխաների նկատմամբ: Այն աջակցում է երեխաներին և ընտանիքներին՝ թեթևացնելով ֆիզիկական ախտանիշները, ինչպես նաև, օգնելով ծանր հիվանդությամբ ապրելու հետ կապված հուզական, սոցիալ և հոգևոր խնդիրների հաղթահարման գործում: Կարևոր է իմանալ, որ պալիատիվ խնամք կարելի է սկսել հիվանդության ընթացքի ցանկացած պահից սկսած, և ծանր հիվանդությամբ յուրաքանչյուր երեխա կարող է օգտվել, անկախ նրանից՝ ամբողջական ապաքինումն ակնկալվում է, թե բուժումն այլևս անօգուտ է: Շատ հիվանդանոցներ ունեն պալիատիվ խնամքի թիմեր, ովքեր աշխատում են երեխայի բուժող թիմի հետ և ապահովում երեխայի համար մաքսիմալ հարմարավետություն և կյանքի որակ, ինչպես նաև, տրամադրում են շարունակական աջակցություն ծնողներին և ընտանիքի անդամներին:Ձեր հիվանդանոցում պալիատիվ խնամքի մասին ավելի մանրամասն տեղեկատվության համար խոսեք Ձեր երեխայի բուժող թիմի հետ:

Որո՞նք են Քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի կողմնակի ազդեցությունները

Կողմնակի ազդեցությունները առաջ են գալիս, երբ առողջ բջիջները վնասվում են: Քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի բուժման տարբեր տեսակները առաջ են բերում տարատեսակ կողմնակի ազդեցություններ: Կողմնակի ազդեցությունները կարող են առաջանալ անմիջապես, մեկ շաբաթից տաս օր անց, կամ նույնիսկ ամիսներ կամ տարիներ անց:

Ընդհանրապես, քիմիաթերապիայի կողմնակի ազդեցությունները կախված են քաղցկեղի տեսակից, ինչպես նաև. քիմիաթերապիայի տեսակից ու չափաբաժնից: ճառագայթային թերապիայի կողմնակի ազդեցությունները կախված են նրանից, թե մարմնի որ մասն է ստանում ճառագայթային բուժում: Եթե օրինակ, ազդրերն են ստանում ճառագայթում, միայն մաշկը, ոսկրածուծը և ազդրոսկրի շրջանը կարող են կրել ազդեցություն: Ձեր բժիշկը կխոսի Ձեզ հետ՝ երեխային սպասվող կողմնակի ազդեցությունների վերաբերյալ:

Այս բաժնում նկարագրվում են քաղցկեղի բուժման ամենահաճախ հանդիպող կողմնակի ազդեցությունները: Կքննարկվեն նան այն քայլերը, որոնք Դուք կամ Ձեր երեխաները պետք է ձեռնարկեք կանխարգելելու կամ բուժելու համար կողմնակի ազդեցությունները:

Քաղցկեղի ազդեցությունը ոսկրածուծի վրա

Ոսկրածուծը սպունգանման հյուսվածք է՝ ոսկրերի ներսում տեղակայված, հատկապես՝ զստոսկրի, ողնաշարի, կոնքերի, կրծոսկրի ու ոտքերի շրջանում: Ոսկրածուծը գործարան է, որտեղ արյան բջիջներն են ձևավորվում: Երբ քիմիաթերապիայի որոշ տեսակներ են տրվում, կամ, երբ ճառագայթումը տրվում է ոսկրերին, այդ գործարանը դանդաղում է և ոչ այնքան շատ արյան բջիջներ են արտադրվում: Դա կարող է հանգեցնել արյան բջիջների երեք հիմնական խմբերի ցուցանիշների իջեցմանը.

    • Արյան սպիտակ բջիջները պայքարում են վարակների դեմ;

    • Արյան կարմիր բջիջները մատակարարում են թթվածին մարմնին;

    • Թրոմբոցիտները օգնում են արյունահոսության կանխարգելմանը։

Արյան բջիջների ցուցանիշները ստուգվում են մի հետազոտության միջոցով, որը կոչվում է Արյան ընդհանուր քննություն: Երեխաները, ովքեր ստանում են քաղցկեղի բուժում, հիմնականում ունենում են արյան ցածր ցուցանիշներ: Արյան ցուցանիշները հաճախ լինում են ամենացածրը քիմիաթերապիայի տրամադրումից մեկ շաբաթից տաս օր անց:

ԱՐՅԱՆ ՍՊԻՏԱԿ ԲՋԻՋՆԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇԻ ԻՋԵՑՈՒՄ (ԼԵՅԿՈՊԵՆԻԱ)

Արյան սպիտակ բջիջները (լեյկոցիտներ) պայքարում են վարակների դեմ: Երբ Դուք ունենում եք լեյկոցիտների ցածր քանակ, վարակ ձեռք բերելու ռիսկը մեծանում է: Հիմնականում, Ձեր երեխան կարող է ստանալ դեղամիջոցներ, ինչպիսիք են G-CSF-ը, ինչը կօգնի բարձրացնել սպիտակ բջիջների քանակը:

Լեյկոբանաձև

Սպիտակ բջիջների տարբեր տեսակներ կատարում են տարբեր գործառույթներ:

Lեյկոբանաձևը արյան ցուցանիշների մաս է, որը ցույց է տալիս արյան մեջ սպիտակ բջիջների տարբեր տեսակների թիվը:

    • Նեյտրոֆիլներն օգնում են վարակների դեմ պայքարելուն;

    • Լիմֆոցիտները ստեղծում են հակամարմիններ' ինֆեկցիաների դեմ պայքարելու համար;

    • Մոնոցիտները օգնում են պայքարել վարակի դեմ` սպանելով բակտերիաներին և այլ վարակակիր օրգանիզմներին;

    • Բազոֆիլներ և էոզինոֆիլները արձագանքում են ալերգիկ հակազդումներին:

Դուք կլսեք նեյտրոֆիլների բացարձակ թվի մասին: ՆԲԹ-ն Ձեր երեխայի սպիտակ բջիջներում նեյտրոֆիլների ընդհանուր քանակն է: Մեք հաճախ դիտարկում ենք ՆԲԹ-ն որպես վարակի դեմ պայքարող հաշվարկ: Երբ այն ցածր է, այն կոչվում է նեյտրոպենիա: Ինչքան ավելի ցածր Է ՆԲԹ- ն, այնքան ավելի բարձր է վարակի հավանականությունը: Երբ այն 500-ից պակաս է, վարակի ռիսկը մեծ է: Եթե Ձեր երեխան հիվանդանում է կամ ունենում է ջերմություն, երբ նրա ՆԲԹ-ը ցածր է, հնարավոր է, որ Ձեր երեխան կարիք ունենա հիվանդանոց գնալու' հակաբիոտիկ ու խնամք ստանալու համար:

Արյան ցուցանիշների հիմնական արձանագրություներում, դուք կտեսնեք, որ այն արդեն հաշվված է Ձեզ համար: Դուք նույնպես կարող եք խնդրել Ձեր բժշկին ասել Ձեզ ՆԲԹ-ն: Եթե ցանկանում եք ինքներդ հաշվել այն ինդեքսը, կարող եք օգտագործել այս բանաձևը:

ՆԲԹ = (% սեգմենտներ +%ցուպիկներ) X ԱՍԲ (Արյան սպիտակ բջիջներ)

Նայեք Ձեր երեխայի լեյկոբանաձևին: Ավելացրեք սեգմենտների և ցուպիկների տոկոսը միասին: Բազմապատկեք նեյտրոֆիլների ցուցանիշը արյան սպիտակ բջիջների քանակով (ԱՍԲ):

Օրինակ: ԱՍԲ=1,000 սեգմենտներ = 20% ցուպիկներ=1% ՆԲԹ = (%սեգմենտներ +%ցուպիկներ) X ԱՍԲ ՆԲԹ = (20%+1%) X 1,000 ՆԲԹ = (0.21x1000)

ՆԲԹ = 210 (վարակի մեծ ռիսկ)

ՎԱՐԱԿԻ ՆՇԱՆՆԵՐ

    • Ջերմություն

    • Սարսուռ

    • Հազ

    • Շնչառության դժվարություններ

    • Փորլուծություն

    • Ցավ

    • Կարմիր, գրգռված մաշկ

Եթե Ձեր երեխան ունի կենտրոնական երակային կաթետը, ստուգեք' արդյոք առկա է կարմրություն, այտուց, ցավ, թարախ կաթետրի տեղակայման շրջանում: ՆԲԹ-ի ցածր մակարդակով երեխաները կարող են չունենալ կարմրություն կամ թարախ, բայց միևնույն է, կարող են ունենալ վարակ:

ՉԱՓԵԼՈՎ ՁԵՐ ԵՐԵԽԱՅԻ ՋԵՐՄՈՒԹՑՈՒՆԸ

Դուք կարիք չունեք չափելու Ձեր երեխայի ջերմությունն ամեն օր: Չափեք այն, եթե Ձեր երեխան տաք է թվում, կամ արտաքին տեսքի փոփոխություն ունի: Չափեք ան բերանի կամ թևատակի միջոցով: Մի չափեք ջերմությունը հետանցքի միջոցով, քանի որ այն կարող է առաջ բերել արյունահոսության կամ վարակի: Վստահ եղեք, որ տանն ունեք ջերմաչափ և Դուք կարող եք կիրառել այն: Հաճախ, Ձեր երեխայի ջերմությունը հիվանդանոցում կչափվի Ցելսիուսի սանդղակներով:

ՏԵՆԴ/ՀԻՎԱՆԴՈՒԹՑՈՒՆ

Ջերմաստիճանի բարձրացումը լուրջ հիվանդության նշան կարող է լինել: Եթե Ձեր երեխան ունի ջերմություն, անմիջապես զանգահարեք Ձեր բժշկին: Երեխաները, ովքեր, ստանում են քաղցկեղի բուժում, արյան լուրջ վարակ ստանալու բարձր ռիսկի ներքո են: Եթե սա տեղի է ունենում, և Ձեր երեխան անմիջապես չի ստանում բժշկական խնամք, նա կարող է լուրջ հիվանդանալ, և դա կարող է լինել կյանքի համար վտանգ ներկայացնող: Երբեմն վարակները առաջ են գալիս առանց ջերմության: Միշտ, երբ Ձեր երեխան ունենում է սարսուռ կամ լավ տեսք չունի, նույնիսկ, եթե չկա ջերմություն, անմիջապես զանգահարեք Ձեր բշժկին: Մի սպասեք մինչև հիվանդանոցը բացվի: Մի' տվեք Ձեր երեխային ասպիրին (սալիցիլատ), ացետամինոֆեն կամ իբուպրոֆեն, մինչև, բժշկի կողմից համապատասխան հրահանգ չստանաք:

Ձեր հիվանդանոցում առկա ջերմության վարման վերաբերյալ ուղեցույցների մասին առավել մանրամասն տեղեկատվություն սաանալու համար խոսեք Ձեր բժշկի հետ:

ԱՐՅԱՆ ԿԱՐՄԻՐ ԲՋԻՋՆԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇԻ ԻՋԵՑՈՒՄ (ԱՆԵՄԻԱ)

Կարմիր բջիջները փոխադրում են թթվածին մարմնով: Թթվածինը ներթափանցում է թոքեր յուրաքանչյուր շնչի հետ և կապվում է հեմոգլոբինին: Հեմոգլոբինը փոխադրում է թթվածինը մարմնի բոլոր օրգաններին ու հյուսվածքներին: Լաբորատոր երկու հետազոտություն են կատարվում կարմիր բջիջների քանակի ու ֆունկցիայի գնահատման համար' հեմոգլոբին և հեմատոկրիտ:

    • Հեմոգլոբինը կարմիր բջիջներում գտնվող պրոտեին է, որը փոխադրում է թթվածինը

    • Հեմատոկրիտը արյան կարմիր բջիջներից կազմված արյան տոկոսն է:

Արյան կարմիր բջիջների ցուցանիշի ցածր մակարդակի նախանշանները

Երբ հեմոգլոբինի մակարդակը ցածր է, օրգանիզմը ընդունակ չի լինում մատակարարել բավարար չափով թթվածին:

Ցածր հեմոգլոբին ունեցող մարդը կարող է ունենալ հետնյալ ախտանիշները.

    • Հոգնածություն

    • Հևաց

    • Գլխացավ

    • Սրտի արագ աշխատանք

    • Գունատ մաշկ

    • Գլխապտույտ

    • Արյան փոխներարկում կարող է տրվել, երբ հեմոգլոբինի մակարդակը շատ ցածր է:

Արյան փոխներարկում

Եթե Ձեր երեխան ունի արյան փոխներարակման կարիք, փոխներարկվող արյան խումբը պիտի համապատասխան լինի Ձեր երեխայի արյան խմբին: Արյունը տրվում է ներերակային ճանապարհով մի քանի ժամվա ընթացքում, կամ կենտրոնական կաթետրի միջոցով: Ձեր երեխան կհսկվի պրոցեդուրայի ժամանակ' փոխներարկման կողմնակի ազդեցության նշանները ստուգելու համար:

Երբեմն կարող ենք լսել մտավախություններ փոխներարկում ստանալիս ՄԻԱՎ-ով կամ հեպատիտ վարակվելու վերաբերյալ: Սակայն ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկը շատ ցածր է: Յուրաքանչյուր դոնոր ստուգվում է վարակային մարկերների համար, ինչպիսիք են ՄԻԱՎ, հեպատիտ կամ այլ: Արյունը, որը տալիս է դրական պատասխան որնևէ հիվանդության նկատմամբ, չի օգտագործվում: Արյան ուղղորդված նվիրատվությունը (արյունը, որը նվիրաբերվում է անմիջապես ընտանիքի անդամների կողմից) նունպես կարող են կիրառվել: Հետազոտությունները ցույց են տվել, որ արյան ուղղորդված նվիրաբերումները չեն մեծացնում արյան անվտանգությանը: Այնուամենայնիվ, արյան բոլոր նվիրատվությունները խրախուսելի են, և. արյուն նվիրաբերելը ճանապարհ է, որի միջոցով ընկերները և ընտանիքի անդամները կարող են իրենց օգտակար զգալ: Ուղղորդված նվիրատվությունների մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար, հարցրեք Ձեր բժշկին:

Ձեր հիվանդանոցում արյան փոխներարկումների մասին տեղեկատվություն սաանաչու համար, խոսեք Ձեր բշժկի հետ՛.

ԹՐՈՄԲՈՑԻՏՆԵՐԻ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿ (ԹՐՈՄԲՈՑԻՏՈՊԵՆԻԱ)

Թրոմբոցիտները կանխարգելում են արյունահոսությունները' մակարդուկներ ձևավորելով: Երբ թրոմբոցիտների քանակը իջնում է, Ձեր երեխայի մոտ արյունահոսության ռիսկը կարող է բարձրանալ:

Թրոմբոցիտների ցածր մակարդակի նախանշաններ

Եթե Ձեր երեխան ունենա թրոմբոցիտների ցածր մակարդակ, կարող եք տեսնել հետնյալ նշանները

    • Արյունազեղումներ (փոքր, կարմիր կետեր մաշկի վրա)

    • Արյունահոսություն քթից, լնդերից կամ կենտրոնական կաթետրից

    • Սև կղանք կամ փսխումներ (կարող է նշանակել, որ առկա է ստամոքսից կամ աղիներից արյունահոսություն)

Եթե Ձեր երեխան ունի քթային արյունահոսություն, նստեցրեք նրան ուղիղ՝ սեղմելով քթի փափուկ մասը: Սեղմեք այդ հատվածը բութ մատով: Պահեք այդպես 10 րոպե, եթե արյունահոսությունը չի դադարում, զանգահարեք Ձեր բժշկին:

Ինչպես կանխել արյունահոսությունը

Եթե Ձեր երեխան ունի թրոմբոցիտների ցածր քանակ, նրանք չպետք է խաղան սպորտային խաղեր, օրինակ՝ ֆոտբոլ: Օգտագործեք փափուկ ատամի խոզանակ՝ կանխարգելելու համար արյունահոսությունը լնդերից: Մի՛ տվեք Ձեր երեխային ասպիրին (սալիցիլատ), կամ իբուպրոֆեն (Մոթրին, Ադվիլ, ՊեդիաՊրոֆեն), մինչև Ձեզ չասի դրա մասին բժիշկը: Այս դեղամիջոցները հանգեցնում են թրոմբոցիտների ոչ լավ աշխատանքի: Որոշ դեղամիջոցներ, որոնք ընդունվում են մրսածության կամ հարբուխի դեպքում, պարունակում են ասպիրին կամ իբուպրոֆեն: Կարդացեք դեղատոմսը և ճշտեք Ձեր բժշկի հետ, մինչև որևէ ջերմիջեցնող դեղ տալը: Մի' կիրառեք հոգնա, մի' օգտագործեք մոմիկներ և մի' ստուգեք Ձեր երեխայի ջերմությունը հետանցքի միջոցով: Հետանցքում որևէ բան տեղադրելը կարող է հանգեցնել արյունահոսության:

Թրոմբոցիտների փոխներարկում

Եթե Ձեր երեխայի թրոմբոցիտների քանակը ցածր է, կարող է առաջանալ թրոմբոցիտների փոխներարկման անհրաժեշտություն:

Թրոմբոցիտների ցածր մակարդակի մասին ավելի շաա տեղեկատվություն ստանալու համար խոսեք Ձեր բժշկական թիմի հետ։

ՍՐՏԽԱՌՆՈՑ, ՓՍԽՈՒՄ և ՓՈՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Քիմիաթերապիան և ճառագայթային թերապիան կարող են հանգեցնել սրտխառնոցի, փսխումների և փորլուծության: Այս ախտանիշներից յուրաքանչյուրը կարող է հանգեցնել ջրազրկման (օրգանիզմից հեղուկների կորստի):

Սրտխառնոց և փսխում

Քիմիաթերապիայի որոշ դեղամիջոցներ և գլխի, վզի, ստամոքսին ուղղված ճառագայթային թերապիան հանգեցնում են սրտխառնոցի ու փսխումների: Այս բուժումները գրգռում են ստամոքսը և ուղեղում սրտխառնոցի ու փսխման կենտրոնները: Երբեմն, նույնիսկ միայն մտածելով հիվանդանոցային բուժման մասին, կարող է առաջ գալ սրտխառնոց և փսխումներ: Սա կոչվում է կանխատեսվող սրտխառնոց և փսխում:

Սրտխառնոցը և փսխումները նվազեցնելու համար քիմիաթերապիայից առաջ, ընթացքում և հետո տրվում են դեղամիջոցներ: Դրանք կարող են տրվել նաև հիվանդանոց ընդունվելու նախապատրաստման ընթացքում: Հակասրտխառնոցային դեղամիջոցների տեսակն ու չափաբաժինը կախված կլինի Ձեր երեխայի բուժման պլանից և կողմնակի ազդեցություններից: Շատ կարևոր է բժշկին մշտապես տեղյակ պահել երեխայի սրտխառնոցի և փսխումների մասին: Լրացուցիչ դեղամիջոցներ կարող են օգտագործվել դրանք վերահսկելու համար:

Նվազեցնելով սրտխառնոցն ու փսխումները

Սրտխառնոցի և փսխման նվազեցումը կարող է ներառել

    • Ուտել քիչ սնունդ

    • Ուտել դյուրամարս սնունդ (օրինակ' բրինձ)

    • Խմել պարզ հեղուկներ

    • Ուտել սնունդը այնպիսի սենյակում, որը ազատ է որևէ տեսակի հոտերից

    • Ողողել բերանը փսխումից հետո

Փորլուծություն

Եթե Ձեր երեխան ունի փորլուծություն (հաճախակի, հեղուկանման կղանք), պատմեք Ձեր բժշկին կղանքի գույնի, քանակի և սանհանգույց գնալու հաճախականության մասին: Փորլուծությունը նվազեցնելու համար կարելի է կիրառել

    • Ուտել փափուկ սնունդ (ինչպիսիք են բանանը, բրինձը, խնձորի սոուսը, տոստերը)

    • Ուտել փոքր քանակությամբ ուտելիք' առավել հաճախ

    • Խուսափել կծու, տապակած կամ ճարպային սննդից

    • Սահմանափակեք բարձր քանակությամբ շաքար պարունակող սնունդը (հյութեր, կոնֆետներ)

    • Քննարկեք Ձեր բժշկի հետ' արդյոք կաթը կամ կաթնային մթերքները պետք է սահմանափակել:

Ջրազրկում

Ջերմությունը, սրտխառնոցը և փորլուծությունը կարող են հանգեցնել ջրազրկման, հատկապես, եթե Ձեր երեխան չի կարող խմել բավարար քանակությամբ հեղուկ փոխարինելու համար կորցվածը: Եթե Ձեր երեխան ունի չոր մաշկ և բերան, լացելիս չունի արցունքներ կամ ունի փոքր քանակությամբ, ոչ հաճախակի մուգ գույնի մեզ, սա նշանակում է, որ երեխան ջրազրկվում է: Զանգահարեք Ձեր բժշկին, եթե Ձեր երեխան ունի ջրազրկման այս ախտանիշներից մեկը:

ՄԵԾԱՑՆԵԼՈՎ ՏԱՆԸ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՀԵՂՈՒԿԻ ԵՎ ՍՆՆԴԻ ՔԱՆԱԿԸ

Եթե Ձեր երեխան ունի սրտխառնոց կամ փորլուծություն'

    • Խրախուսեք Ձեր երեխային հաճախակի խմել քիչ քանակությամբ հեղուկներ: Դուք կարող եք տալ Ձեր երեխային մի թեյի բաժակ սոդա կամ այլ հեղուկներ հաճախակի, օրինակ' կարդալիս, ֆիլմ նայելիս, կամ հանգստանալիս;

    • Տվեք Ձեր երեխային դյուրամարս սնունդ, օրինակ' ապուր, բրինձ;

    • Առաջարկեք երեխային սառը սնունդ, որպեսզի այն հոտ չունենա;

    • Ձեր բժիշկը կարող է նաև նշանակել դեղամիջոցներ սրտխառնոցը, փսխումները կամ փորլուծությունը նվազեցնելու համար:

ՓՈՐԿԱՊՈՒԹՅՈՒՆ

Փորկապությունն այն է, երբ երեխան ունի աղիքները դատարկելու դժվարություն, ինչը սովորաբար հազվադեպ է պատահում: Քիմիաթերապիան (ինչպիսին է օրինակ վինկրիստինը), կամ այլ դեղամիջոցներ, ինչպիսիք են ցավազրկման դեղամիջոցները, կարող են հանգեցնել փորկապության: Փորկապությունը նվազեցնելու ուղիները ներառում են.

    • Խրախուսեք Ձեր երեխային շատ հեղուկ խմել օրվա ընթացքում;

    • Խրախուսեք ֆիզիկական ակտիվությունը, ինչպիսին է քայլելը, որն էլ կակտիվացնի աղիքային գործունեությունը;

    • Եթե երեխան ի վիճակի չէ խմել շատ հեղուկ, փորձեք օգտագործել սնունդ, որը կպարունակի շատ հեղուկ (օրինակ' մրգեր);

    • Տրամադրեք Ձեր երեխային այնպիսի սնունդ, որն ունի մեծ քանակությամբ մանրաթելեր (մրգեր, բանջարեղեն և ամբողջական հացահատիկներ);

    • Մանրաթելային դիետան սկսելիս, սկսեք այն դանդաղ կերպով;

    • Ձեր բժիշկը կարող է նշանակել կղանքը փափկեցնող դեղամիջոց;

    • Մի օգտագործեք հոգնա կամ մոմիկներ առանց Ձեր բժշկի հետ խորհրդակցելու:

ՔԱՇԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ ԿԱՄ ԿՈՐՈՒՍՏ

Քաշի ավելացում ստերոիդներից

Ստերոիդները (ինպիսիք են պրեդնիզոնը կամ դեքսամետազոնը) կարող են հանգեցնել քաշի ավելացման: Ստերոիդները նպաստում են ախորժակի բարձրացմանը և հեղուկի պահպանմանը:

Ձեր երեխան կարող է'

    • Քաշ ավելացնել դեմքի և որովայնի հատվածում;

    • Քաղցած լինել և կարիք ունենալ հաճախ սնվելու;

    • Պետք է ունենա առողջ սնունդ' օրական մի քանի անգամ;

    • Պետք է ընդունի սահմանափակ քանակով աղի սնունդ, որովհետև աղը պահում է հեղուկը օրգանիզմում;

    • Սովորաբար կկորցնի քաշը' ստերոիդների օգտագործումը դադարելուց հետո:

ՔԱՇԻ ԿՈՐՈՒՍՏ

Շատ երեխաներ կորցնում են քաշը քիմիաթերապիայի կամ ճառագայթային թերապիայի ընթացքում: Ձեր բժիշկը ուշադիր կլինի երեխայի քաշի նկատմամբ: Եթե Ձեր երեխան ի վիճակի չէ ուտել, բժիշկը կքննարկի Ձեզ հետ հատուկ խողովակի միջոցով կամ ներերակային սնունդ տալու մասին: Հատուկ սնունդը կարող է տրվել խողովակի միջոցով, որը գնում է քթից դեպի ստամոքս (նազոգաստրալ խողովակ) կամ խողովակով, որը անմիջապես տեղադրվում է ստամոքսի մեջ որովայնի պատի միջոցով՝ վիրահատությամբ: Եթե Ձեր երեխան փսխում է և չի կարողանում ընդունել սնունդը ստամքոսի մեջ, կիրառվում է տոտալ (ամբողջական) պարենտերալ սնունդ:

Առաջարկներ, որոնք կօգնեն ձեր երեխային պահպանել կամ ավելացնել քաշը'

    • Օգտագործեք այնպիսի առողջ սնունդ, որը Ձեր երեխան սիրում է;

    • Երեխային տվեք սնունդ երկու ժամը մեկ;

    • Փորձեք կալորիաներ ավելացնել սննդին, հաշվի առնելով այն, ինչ սիրում է Ձեր երեխան, օրինակ՝ կաթին ավելացրեք պաղպաղակ և այլն;

    • Աշխատեք ուտելիս երեխային չառաջարկել շատ հեղուկ, քանի որ սա երեխային ավելի արագ կտա հագեցվածության զգացողություն;

    • Պատրաստեք սնունդը հաճելի «համուհոտերով», ինչը կակտիվացնի երեխայի ախորժակը;

    • Խրախուսեք ֆիզիկական ակտիվություն մինչև սնվելը, ինչը կնպաստի ախորժակի ակտիվացմանը;

    • Փորձեք օգտագործել այն պահերը, երբ Ձեր երեխան ուզում է ուտել;

    • Միշտ ձեռքի տակ ունեցեք սնունդ, որը Ձեր երեխան հեշտությամբ կարող է ընդունել։

ԲԵՐԱՆԻ ԽՆԱՄՔԸ

Բջիջները կարող են վնասվել քիմիաթերապիայի կամ պարանոցի և գլխի ճառագայթման պատճառով: Կարևոր է բերանն ու ատամները պահպանել հնարավորինս մաքուր: Այդպես Ձեր երեխան կզգա իրեն ավելի հարմարավետ, և դրանով կօգնեք կանխարգելել բերանում զարգացող վարակների առաջացումը:

Երեխայի բերանի խնամքը

Խրախուսեք երեխային լվանալ ատամները փափուկ խոզանակով՝ ամեն անգամ ուտելուց հետո և մինչև քնելը: Ողողեք բերանը' խոզանակով լվանալուց հետո: Մի օգտագործեք բերանի ողողման հեղուկներ, որոնք պարունակում են ալկոհոլ: Եթե չոր բերանը խնդիր է, հարցրեք Ձեր բժշկին բերանի ողողման տարբերակների մասին:

Բերանի վերքերի խնամքը

Քիմիաթերապիայի որոշ դեղամիջոցներ և գլխին ու պարանոցին տրվող ճառագայթային բուժման տեսակները հանգեցնում են բերանի վերքերի՝ մուկոզիտ: Բերանի ներսի մասը կարող է կարմիր լինել կամ կարող են լինել վերքեր, որոնք կարող են ցավոտ լինել: Դուք կարող եք տեսնել նաև սպիտակ վահանիկ բերանի մեջ, որի պատճառը սնկային վարակը կարող է փնել:

Եթե բերանի վերքերը խնդիր է, ապա.

    • Տվեք երեխային շատ հեղուկ;

    • Տվեք երեխային ձողիկ' հեղուկները խմելու համար;

    • Խուսափեք կծու սննդից;

    • Երեխային տվեք սառը կամ սենյակային ջերմաստիճանի սնունդ;

    • Փորձեք փափուկ, նուրբ, մաքրված սնունդ;

    • Խուսափեք չոր և կոշտ սննդից;

    • Կտրատեք ուտելիքը մանր կտորների;

    • Ողողեք բերանը ջրով կամ բժշկի կողմից խորհուրդ տրված ողողման հեղուկով;

    • Խուսափեք ողողման հեղուկներից, որոնք պարունակում են ալկոհոլ։

Բժիշկը Ձեզ կտա դեղամիջոց' բերանում սնկային վարակի (աֆտոզ ստոմատիտ) բուժման համար: Եթե բերանի վերքերը ցավոտ են, Ձեր բժիշկը կնշանակի դեղամիջոցներ ցավի դեմ: Զանագահարեք Ձեր բժշկին, եթե.

    • Երեխան չի կարողանում խմել բավարար քանակի հեղուկ;

    • Ձեր երեխային հարմար չէ կլման ակտը;

    • Դեղամիջոցը չի օգնում ցավին:

Բերանի խոռոչի վերքերի մասին ավելի շատ իմանալու համար խոսեք Ձեր բժշկի հետ:

Քաղցկեղի բուժման այլ ազդեցություններ

ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ (ԱԼՈՊԵՑԻԱ)

Քիմիաթերապիայի և. ճառագայթային թերապիայի որոշ տեսակներ և գլխին տրվող ճառագայթային թերապիայի որոշ տեսակներ կարող են հանգեցնել մազաթափության կամ մազերի բարակացման: Մազաթափությունը կարող է սկսվել բուժման առաջին օրից 7-10 օր անց: Որոշ դեպքերում մազերն ամբողջությամբ թափվում են, ներառյալ թարթիչները, ունքերը, թևատակերի մազերը, ցայլքի մազերը և այլն: Որոշ երեխաներ և ծնողներ նախընտրում են կտրել մազերը այնքան կարճ, ինչքան հնարավոր է, երբ մազերը սկում են թափվել: Այլոք նախընտրում են սափրել մազերը: Շատ երեխաներ կրում են գլխարկներ ու գլխաշորեր, ոմանք գնում են կեղծամ' մինչև մազերի աճելը: Ձեր սոցիալական աշխատողը կամ այլ մասնագետ կարող է օգնել Ձեզ կեղծամ պատվիրելու գործում:

Մազերը սովորաբար աճում են, երբ քաղցկեղի բուժումը մոտենում է ավարտին կամ ավարտվում է: Ձեր երեխայի մազերը կարող են տարբերվել իրենց գույնով կամ ձևով նրանից (ավելի գանգուր, բարակ կամ հաստ ), ինչպիսին էին մինչև բուժումը: Որոշ դեպքերում, հատկապես ճառագայթման բարձր չափաբաժինների դեպքում, մազերը կարող են չաճել այն տեղում, որտեղ տրվել է ճառագայթումը:

ՀՅՈՒԾՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Քաղցկեղ ունեցող շատ երեխաներ ունենում են հոգնածություն բուժման ընթացքում և հետո: Երեխաները կարող են նկարագրել, որ հոգնած են կամ թույլ են իրենց զգում: Շատ գործոններ կարող են հանգեցնել հյուծվածության:

    • Քաղցկեղի բուժում' վիրահատություն, քիմիաթերապիա կամ ճառագայթային թերապիա;

    • Արյան ցածր ցուցանիշներ;

    • Աղքատիկ սնունդ;

    • Ջերմություն;

    • Ցավ;

    • Ոչ բավարար քուն;

    • Քնի վատ որակ;

    • Անհանգստություն կամ դեպրեսիա;

    • Շատ բաներ անելու փորձ;

    • Ֆիզիկական ակտիվության պակաս։

Հյուծվածության ղեկավարում

Ասեք Ձեր բժշկին, եթե Ձեր երեխան ունի հյուծվածություն: Դուք կարող եք անել որոշ քայլեր օգնելու համար Ձեր երեխային հյուծվածությունը հաղթահարելու համար․

    • Երբ հնարավոր է, խրախուսեք երեխային ֆիզիկական ակտիվության: Եթե կարիք լինի, ֆիգիոթերապևտը կարող է օգնել հատուկ ծրագրով, Ձեր երեխայի ռեսուրսները վերականգնելու համար:

    • Եթե երեխան ախորժակ չունի, առաջարկեք առողջ սնունդ՝ երկու-երեք ժամը մեկ;

    • Փորձեք դարձնել յուրաքանչյուր ուտելիք հնարավորինս հագեցնող: Կարող եք խորհրդակցել դիետոլոգի հետ;

    • Խուսափեք կոֆեինից;

    • Ունեցեք ռեգուլյար քնելու ժամ;

    • Շատ քնեք;

    • Եթե Ձեր երեխան ունի ցավ քնի ընթացքում, խոսեք Ձեր բժշկի հետ:

ՑԱՎ

Քաղցկեղ ունեցող երեխաների մոտ ցավը կարող է ունենալ տարբեր պատճառներ: Քաղցկեղային բջիջները' արյան մեջ կամ սոլիդ ուռուցքները մարմնում, կարող են առաջ բերել ոսկրային կամ հյուսվածքային ցավ: Որոշ քաղցկեղային կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են բերանի խոռոչի կամ մաշկի վերքերը, կարող են ցավոտ լինել: Որոշ վիրահատական միջամտություններից հետո վերականգնվելը նույնպես կարող է ցավոտ լինել:

Օգնելով Ձեր երեխային ավելի հարմարավետ զգալ

Որպես ծնող Դուք ամենալավն եք ճանաչում Ձեր երեխային: Շատ կարևոր է ասել բժշկին, եթե Ձեր երեխան ցավեր ունենա: Բժշկական թիմը կփորձի հասկանալ ցավի պատճառը և պլանավորել Ձեզ հետ միասին ցավի նվազեցման տարբերակները: Կան բազմաթիվ տարբերակներ, որոնք կօգնեն Ձեր երեխային ավելի հարմարավետ զգալ: Ցավի դեղամիջոցները կարող են տրվել տարբեր ձևերով: Խնամք իրականացնող թիմի տարբեր անդամներ կարող են աջակցել Ձեր երեխային յուրահատուկ ձևով՝ օգնելու համար ղեկավարել ցավի ֆիզիկական ու հուզական ասպեկտներ:

Ցավազրկողների օգտագործումը

Ցավազրկող դեղամիջոցի տեսակն ու չափաբաժինը և այն, թե ինչպես է տրվում այդ դեղամիջոցը, կախված է ցավի տեսակից, երեխայի քաշից և. նրանից , թե արդյոք երեխան կարող է ընդունել դեղը բերանով, թե' ոչ: Ցավի սանդղակի կիրառումը կարող է օգտակար լինել երեխայի ցավի աստիճանը վերահսկելու համար: Հարցրեք Ձեր բժշկին' ցավի ինչպիսի սանդղակ նա խորհուրդ կտա: Նպատակը Ձեր երեխային հարմարավետ զգալու հնարավորություն տալն է:

ՔԱՂՑԿԵՂԻ ԲՈՒԺՄԱՆ ԵՐԿԱՐԱՁԳՎԱԾ ԱԶԴԵՑՈՒԹՑՈՒՆՆԵՐԸ

Քաղցկեղի բուժումը կարող է հանգեցնել այնպիսի կողմնակի ազդեցութունների, որոնք առաջ են գալիս բուժման ավարտից տարիներ հետո: Այսպիսի ազդեցությունների օրինակներ կարող են լինել երիկամների, լյարդի, թոքերի, սրտի, ուղեղի, վերարտադրողական օրգանների վնասումը կամ երկրորդային քաղցկեղը: Երկարաձգված ազդեցության ռիսկը կախված է երեխայի կողմից ստացվող բուժման տեսակից և չափաբաժնից: Ձեր երեխային անհրաժեշտ կլինի ռեգուլյար հսկողություն քաղցկեղի մասնագետի կողմից, նաև հասունության ընթացքում: Այս խնամքը կներառի ռեգուլյար հետազոտություններ հնարավոր ուշացած ազդեցություններ հայտնաբերելու համար: Երբ երեխան ավարտում է բուժումը, խնդրեք Ձեր բժշկին իր քաղցկեղի բուժման մասին հաշվետվությունը: Այս հաշվետվությունը կօգնի այլ բժիշկներին վերահսկելու հնարավոր ուշացած ազդեցությունները:

Նյութը վերցված է Երեխաների Ուռուցքաբանական Խմբի կողմից ստեղծված «Ձեռնարկ ընտանիքի համար» գրքի երկրորդ հրատարակության հայերեն թարգմանությունից։ Ամբողջական ձեռնարկը կարող եք ներբեռնել այստեղ։