Միզապարկի քաղցկեղ

Միզապարկի քաղցկեղ

Միզապարկի մասին և ինչ է միզապարկի քաղցկեղը:

Միզապարկը դա փոքր կոնքում տեղակայված ,ընդլայնվող,սին (դատարկ տարածությամբ) օրգան է,որը իր մեջ է կուտակում մեզը մինչև միզային ակտի միջոցով այն դուրս բերվի օրգանիզմից:Իր կատարած ֆունկցիայի շնորհիվ գրավում է կարևոր տեղ միզային համակարգում,որի մեջ ընդգրկվում են նաև երիկամները,միզուկը և միզուղիները:

Միզաապարկի և միզուղիների ներքին մակերեսը ծածկված է բջիջներով,որոնք կոչվում են ուրեթելներ,այդ շերտը բաժանում է միզապարկի խոռոչը մկանային շերտից,որոնց արանքում առկա նուրբ թաղանթը՝ենթալորձաթաղնթը, կոչվում է սեփական թաղանթ /lamina propria/:

Միզապարկի ուռուցք առաջանում է երբ լորձաթաղանթի առողջ բջիջները՝ հաճախ ուրեթելիալ, ձևափոխվում են և սկսում են անկանոն աճել,ձևավորելով ուռուցքային զանգված: Ուռուցքը կարող է լինել ինչպես բարորակ այնպես էլ չարորակ:Չարորակ ուռուցքը կարող է աճել և տարածվել օրգանիզմով ՝ախտահարելով այլ օրգանները նույնպես, բարորակ ուռուցքը ունի տեղային աճ:

Միզապարկի ուռուցքի տեսակները:

Միզապարկի ուռուցքի տեսակը կախված է նրանից թէ ինչ նկարագիր ունի այն մանրադիտակի տակ:Երեք հիմանական տեսակներն են հանդիսանում.

-ուրեթելիալ կարցինոմա.այս տեսակն են կազմում միզապարկի քաղցկեղի գրեթե 90 %-ը, որը սկսվում է ուրեթելիալ բջիջներում և հայտնաբերվում է միզապարկի լորձաթաղանթում:Ուրեթելիալ կարցինոման դա ընհանուր հասկացություն է այս տիպի քաղցկեղի ժամանակ,սակայն նախորդողը այս խնդրի անցողիկ-բջջային քաղցկեղն է:

-տափակաբջջային քաղցկեղ.միզապարկի լորձաթաղանթում տափակաբջիջներ առաջանում են ի պատասխան գրգռող,վնասող բորբոքային գործոնների:Ժամանակի ընթացքում այս բջիջները կարող են վերածվել քաղցկեղային բջիջների:Տափակաբջջային քաղցկեղը գրավում է մոտ 4% միզապարկի քաղցկեղի վիճակագրության մեջ:

-ադենոկարցինոմա. Այս տեսակը կազմում է մոտ 2%-ը , առաջանում է գեղձային բջիջներից:

Կան նաև հազվադեպ հանդիպող տեսակներ,միզապարկի սարկոմա ,որը առաջանում է ճարպային կամ մկանային շերտերում, մանրբջջային անապլաստիկ քաղցկեղ,որը հազվադեպ հանդիպող տեսակ է և կարող է տարածվել այլ օրգաններին:

Միզապարկի քաղցկեղի նկարագիրը:

Բացի բջջային տարբերակման, միզապարկի քաղցկեղը տարբերակվում է որպես առանց ներաճով, առանց ներաճով մկանային շերտ, և մկանային շերտի ներաճով:

-առանց ներաճման քաղցկեղ - դա այն քաղցկեղն է , որի ժամանակ քաղցկեղային բջիջները չեն ներաճում սեփական շերտ(lamina propria),հաճախ դա անվանում են նաև մակերեսային քաղցկեղ, որը սխալ է բնութագրում և երբեմն կարծիք է ստեղծում թե դա անվտանգ է, որը շատ սխալ է:Առանց ներաճով քաղցկեղի տարածումը այլ օրգաններին քիչ հավանական է,քան այլ տեսակի ուռուցքների ժամանակ:

-առանց ներաճով մկանային շերտ քաղցկեղի տեսակը դա այն տեսակն է երբ քաղցկեղային բջիջների ներաճ լինում է սեփական շերտ, սակայն մկանային շերտ ներաճ չի լինում:

-մկանային շերտի ներաճով քաղցկեղի տեսակի ժամանակ քաղցկեղային բջիջները ներաճում են միզապարկի մկանային շերտ, ինչպես նաև կարող են ներաճել միզապարկի բոլոր թաղանթներով և թաղանթից դուրս շրջական հյուսվածքներ:

Կարևոր է նշել, որ ինչպես առանց ներաճով և առանց ներաճով մկանային շերտ քաղցկեղի տեսակները կարող են ներաճել մկանային շերտ, ինչպես նաև տարածվել այլ օրգանների վրա մետաստազավորման ուղիներով:

Երբ միզապարկի քաղցկեղը տարածվում է շրջակա օրգանների վրա, կանանց մոտ `արգանդ և հեշտոց, տղամարդկանց մոտ՝շագանակագեղձ, դա կոչվում է տեղային տարածում ունեցող քաղցկեղ: Միզապարկի քաղցկեղը հաճախ տարածվում է կոնքի ավշային համակարգով` ավշային հանգույցներ:Եթե հիվանդությունը տարածվել է լյարդի, ոսկրային համակարգի, թոքերի և կոնքի խոռոչից դուրս ավշային հանգույցների վրա, այդ դեպքում հիվանդությունը համարվում է մետաստատիկ:Այս խնդիրը ավելի մանրամսն շարադրված է հիվանդության փուլայնության բաժնում:

 

Վիճակագրություն

 

Ըստ ԱՄՆ վիճակագրության տվյալների ԱՄՆ-ում տարեկան մոտ 76 960 հազար մարդու մոտ ախտորոշվում է միզապարկի քաղցկեղ, որոնցից 58 950 տղամարդ, 18 010 կին:Տղամարդկանց մոտ ԱՄՆ-ում միզապարկի քաղցկեղը 4-րդ հաճախ հանդիպող քաղցկեղներից է:16 390 մահվան դեպքերի պատճառը միզապարկի քաղցկեղն է, որից 11 820 տղամարդ և 4 570 կին: Տղամարդկանց մոտ որպես քաղցկեղից մահվան պատճառ միզապարկի քաղցկեղը 8-րդն է:

5 տարի ապրելիությունը,որը նշանակում է ախտորոշման օրից սկսված մինչև 5 տարի հիվանդի ապրելը, և հաշվարկվում է ըստ տոկոսի՝ 100 մարդու հաշվարկով, ԱՄՆ վիճակագրական տվյալներով ԱՄՆ-ում կազմում է  77 %, 10 տարի ապրելիությունը` 70 %, 15 տարի ապրելիությունը՝ 65%:Այնուամենայնիվ, ապրելիության ցուցանիշը կախված է բազմաթիվ գործոններից՝ախտորոշված քաղցկեղի տեսակից , շրջանից և այլն:Այն մարդկանց մոտ, որոնց մոտ ախտորոշվել է առանց մկանային շերտի ներաճով/առանց ներաճով ուրեթելիար քաղցկեղի տեսակ ( մակերեսային ), 5 տարի ապրելիությունը կազմում է 96 %:Հիվանդերի մոտ կեսը ախտորոշվում են հենց այս տեսակի և փուլի ժամանակ:Ներաճով բայց դեռ միզապարկի սահմաններից դուրս չտարածված հիվանդության ժամանակ 5 տարի ապրելիությունը կազմում է 70 %, երբ քաղցկեղը տարածվել է միզապարկի շրջակա ավշային հանգույցներ կամ օրգաններ՝ 5 տարի ապրելությունը կազմում է 34 %:Եթե հիվանդությունը տարածվել է հեռակա օրգաններ կամ մարմնամասեր՝ 5 տարվա ապրելությունը կազմում է 5 %:Կարևոր է իմանալ , որ վիճակագրական տվյալները հիմնված են տվյալ հիվանդության ԱՄՆ տարեկան տվյալների գրանցման վրա, և ամեն հիվանդի սեփական ռիսկը կարող է տարբեր լինել  և բժիշկը երբեք չի կարող ասել ինչքան երկար կապրի հիվանդը միզապարկի քաղցկեղ ախտորոշմամբ: Բացի այդ, վիճակագրական տվյալները մշակվում են ամեն 5 տարին մեկ անգամ հետադարձ անաlիզի սկզբունքով, դա նշանակում է որ տվյալները չեն կարող ցույց տալ այդ պահին կիրառվող նոր ախտորոշման և բուժման մեթոդների տվյալները, որը կգնահատվի 5 տարի անց:Ճիշտ պատկերացում կազմելու համար ցանկալի է ավելի խորը ուսումնասիրել վիճակագրության տեսությունը :

Բժշկական Իլյուստրացիա

Այստեղ ներկայացվում է միզապարկի քաղցկեղից տուժող հիմանական օրգան համակարգերը. Bladder Anatomy

 

 

Ռիսկի Գործոնները

Ռիսկի գործոն համարվում է այն ամենը ինչը մեծացնում է հավանականությունը քաղցկեղի առաջացման:Չնայած, որ ռիսկի գործոնները ազդում են քաղցկեղի առաջացմանը բայց դրանցից շատերը ոչ անուղակիորեն են առաջացնում քաղցկեղ:Որոշ մարդիկ ենթարկվելով միաժամանակ մի քանի քաղցկեղ առաջացնող ռիսկի գործոնի չեն ձեռքբերում քաղցկեղ, իսկ այլոք չունենալով որևէ ազդող գործոն՝հիվանդանում են քաղցկեղով:Այնուամենայնիվ իմանալով ռիսկի գործոնները և խոսելով այդ մասին ձեր բժշկի հետ թույլ կտա ձեզ զերծ մնալ ավելորդ ռիսկի գործոններից և ապրել առողջ կենսակերպով:

Ստորև նշված գործոնները կարող են բարձրացնել միազապարկի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Ծխելը/ծխախոտի օգտագործումը: Ամենատարածված ռիսկի գործոնն է համարվում ծխախոտային գլանակների օգտագործումը, սիգարները և ծխամուրճը նույնպես բարձրացնում են միզապարկի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը:Ծխողների մոտ 4-7 անգամ հիվանդանալու ռիսկը բարձր է քան չծխողների:Կարդացեք ավելին ծխախոտի վնասկարության մասին և ինչպես թողնել ծխելը:

Տարիքը: Տարիքի հետ միզապարկի քաղցկեղի առաջացումը մեծանում է,ավելի քան 70 % դեպքերը բաժին են ընկնում 65 տարեկան  տարիքային խմբից բարձր անձանց:

Սեռը: Տղամարդկանց մոտ միզապարկի քաղցկեղի առաջացումը 3-4 անգամ ավելի հավանական է քան կանանց, սակայն կանանց մոտ միզապարկի քաղցկեղից մահացությունը ավելի բարձր է: Մինչ կանանց մոտ ծխողների թվի ավելացումը , որը կրում է ներկայումս հարաճուն բնույթ, տղամարդկանց մոտ միզապարկի քաղցկեղի առաջացումը 5-6 անգամ ավելի բարձր էր:

Ռասա: Սպիտակամորթների մոտ 2 անգամ ավելի շատ է ախտորոշվում միզապարկի քաղցկեղ բայց սևամորթների մոտ մահացությունը 2 անգամ ավելի բարձր է:

Քիմիական նյութերը: Տեքստիլում օգտագործվող քիմիական նյութերը՝ ռետինե, կաշի, ներկանյութեր արտադրության մեջ կիրառվող, տպագրական արտադրության ներկերը, որոշ բնական քիմիական նյութեր, քիմիական նյութեր ՝արոմատիկ ամինները,բարձրացնում են միզապարկի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Միզապարկի քրոնիկ խնդիրները: Միզապարկի քարերը, ինֆեկցիաները բարձրացնում են քաղցկեղի առաջացման հավանականությունը:Գոտկատեղից ներքև կաթվածի ենթարկված մարդկանց և հաճախակի միզային ինֆեկցիաներով հիվանդացած մարդկանց մոտ միզապարկի քաղցկեղի առաջացման հավանականությունը ավելի մեծ է:

Ցիկլոֆոսֆամիդ (Էնդոքսան, ցիտոքսան, կլաֆեն,  նեոսար ) դեղորայքով բուժված անձաց մոտ միզապարկի քաղցկեղի առաջացման վտանգը ավելի մեծ է:

Պիոգլիտազոնի հիդրոքլորիդի (Ակտոս) օգտագործում: 2011 թվակակնին ԱՄՆ սննդի և դեղորայքի ադմինիստրացիան (FDA) հրապարակեց, որ շաքարային դիաբետով այն հիվանդները որոնք 1 տարուց ավել օգտագործել են պիոգլիտազոնի հիդրոքլորիդ դեղորայքը, միզապարկի քաղցկեղի առաջացման վտանգը բարձր է, սակայն հետագա հետազոտությունները իրարամերժ տվյալներ տվեցին:

Անձի տվյալները: Այն անձիք ովքեր ունեցել/բուժվել են միզապարկի քաղցկեղից նորից առաջացման վտանգը ավելի մեծ է:

Շիստոսոմիա: Անձինք որոնք ունեն այս պարազիտար հիվանդության որոշ տեսակները ավելի հակված են ունենալ միզապարկի քաղցկեղ: Հիվանդությունը տարածված է Աֆրիկայի որոշ հատվածներում և միջերկրյան ծովի շրջանում:

Մկնդեղ: Մկնդեղը հանդիսանում է բնական նյութ, որի մեծ չափաբաժինները կարող են առաջացնել առողջական խնդիրներ: Այն շրջաններում որտեղ ջրի մեջ հայտնաբերվել է մկնդեղի մեծ չափաբաժին,միզապարկի քաղցկեղը տվյալ շրջանի բնակիչների մոտ ավելի հաճախ է հանդիպել:Կարևոր է թէ ջրամատակարարումը կատարվում է համկարգային և ստանդարտներին համապատասխան , որտեղ մկնդեղի քանակաը չի գերազանցում թույլատրելի նորման, թէ ջրահորների միջոցով,որտեղ հաճախ քանակը թուլյատրելիից բարձր է:

Գանգատները և նախանշանները:

Միզապարկի քաղցկեղ ունեցող մարդկանց մոտ կարող են առաջանալ հետևյալ գանգատները կամ նախանշանները, նշենք նաև, որ ստորև նշված գանգատները կամ նախանշանները կարող են առաջանալ նաև այլ խդիրների դեպքում նույնպես և հիվանդը չունենա միզապարկի քաղցկեղ, ինչպես նաև երբեմն միզապարկի քաղցկեղ ունեցող հիվանդը չնկարագրի նշված որևէ նախանշանը:

-Արյունամիզություն կամ արյան մակարդուկների առկայություն մեզի մեջ:

-Միզարձակման ժամանակ ցավ կամ մրմուռ:

-Հաճախամիզություն:

-Գիշերամիզություն, գիշերային ժամերին հաճախակի առաջացող միզելու ցանկություն:

-Միզարձակման ցանկություն կարող է առաջանալ, սակայն լինի դժվարամիզություն կամ անմիզություն:

-Ցավ որովայնի ստորին հատվախշժում և մեջքի շրջանում:

 

Հաճախակի հիվանդը դիմում է բժշկի միզապարկի քաղցկեղի ժամանակ երբ հիվանդի մոտ առաջանում է արյունամիզություն, բժշկական տերմինով կոչվում է հեմատուրիա:Տարբերում ենք 2 տեսակի արյունամիզություն` մակրո և միկրո, մակրո հեմատուրիայի ժամանակ անզեն աչքով մեզի մեջ նկատելի է արյունը կամ արյան մակարդուկները,միկրո հեմատուրիան ախտորոշվում է միայն մեզի լաբորատոր ընդհանուր քննության ժամանակ մանրադիտակով,երբ արյան քանակը մեզի մեջ լինում է քիչ և նկատելի չէ անզեն աչքով:

Միայն արյունամիզությամբ միազպարկի քաղցկեղի մասին կասկածելը քիչ է, քանի որ դա կարող է հանդիպել նաև այլ խնդիրների ժամանակ, օրինակ ինֆեկցիաների և միզաքարային հիվանդությունների ժամանակ:Միզապարկի քաղցկեղի ախտորոշման համար կատարվում է մեզի բջջաբանական քննություն, որով կարող է մեզում հայտնաբերվել ուռուցքային բջիջներ մանրադիտակի տակ:Ախտորոշման մասին ավելի մանրամասն շարադրված է համապատսխան բաժնում:

Երբեմն երբ միզապարկի քաղցկեղը հայտնաբերվում է արդեն հեռակա տարածում ունեցող փուլերում, հիվանդի գանգատները կարող են կապված լինել այն օրգանի հետ, որտեղ տարածվել է հիվանդությունը,օրինակ թոքերի ախտահարման ժամանակ կարող է առաջանալ հազ կամ շնչարգելություն, լյարդի ախտահարման ժամանակ` ցավ որովայնում կամ մաշկի ու աչքերի եղջերաթաղանթի դեղնություն:Ոսկրային համակարգի ախտահարման ժամանակ կարող է առաջանալ ոսկրացավեր, պաթոլոգիկ ոսկրային կոտրվածքներ:Այլ օրգանների ախտահարման ժամանակ հիվանդը կարող է նշել տարբեր տեղակայման ցավեր, ախորժակի բացակայություն, քաշի կորուստ:

Եթե դուք անհագստանացած էք վերը նշված մեկ կամ մի քանի գանգատից, դիմեք բժշկի և նա ավելի մանրամասն ուսումանսիրելով գանգատները կբացահայտի գանգատի իրական պատճառները, որոնք կարող են կապ չունենալ քաղցկեղի խնդրի հետ:

Եթե ախտորոշված է արդեն միզապարկի քաղցկեղը և վերը նշված գանգատները առաջանում են ավելի ուշ, դիմեք բժշկի ախտանիշային բուժում կազմակերպելու և գանգատներից հնարավորինս ազատվելու համար,որը կոչվում է ամոքիչ բժշկություն:

 

Ախտորոշում:

 

Բժիշկները օգտագործում են բազմաթիվ մեթոդներ և թեստեր քաղցկեղի և նրա հնարավոր մետաստազների՝մարմնի այլ մասերի տարածման, բացահայտման համար:Որոշ հետազոտությունների արդյունքում նաև որոշվում է հիվանդությանը ավելի արդյունավետ բուժելու դեղորայքը և մեթոդները:Ուռուցքի բիոպսիան կամ երբ ուռուցքը տարածված է, բիոպսիան տարածված որևէ տեղից, համարվում է վերջնական ախտորոշման միակ մեթոդը:Նկարահանող բժշկական սարքավորումների միջոցով ստացված տվյալներով հնարավոր է լինում պարզել ուռուցքի տարածվածության աստիճանը:Նշված հետազոտությունները օգնում են հայտնաբերել հիվանդությունը բայց ոչ բոլոր հետազոտություներն են պարտադիր, յուրաքանչյուր դեպքում ձեր բժիշկը ինքն է որոշում կոնկրետ պարագայում անհրաժեշտ հետազոտությունների ցանկը ՝ հաշվի առնելով մի շարք ցուցանիշներ.

.տարիքը

.գանգատները

.մինչ այդ հետազոտությունների արդյունքները:

Ինչքան վաղ հայտնաբերվի միզապարկի քաղցկեղը այնքան մեծ են բուժման հնարավորությունները: Ներկայումս դեռ չկան սկրինինգային հետազոտություններ միզապարկի վաղ ախտորշման համար:Այդ պատճառով հիվանդությունը հիմնականում հայտնաբերվում է գանգատներ ի հայտ գալուց, որի պատճառովել էլ երբեմն հայտնաբերվում է արդեն տարածված հիվանդություն:Պետք է նշենք սակայն, որ նույնիսկ առաջի գանգատների դեպքում երբ հիվանդը դիմու է բժշկի, կշռող մեծամասն դեպքերում հայտնաբերվում է առանց ներաճի ուռուցքի տեսակներ:

 Ստորև նշված հետազոտման մեթոդները շատ կարևոր են միզապարկի քաղցկեղի ախտորոշման ժամանակ.

-Մեզի քննություն.կատարվում է մեզի բջջաբանական հետազոտություն մեզի մեջ ուռուցքային բջիջների հայտնաբերման համար: Եթե հիվնադը պետք է անցնի ցիստոսկոպիկ հետազոտություն /տես ստորև/ այդ դեպքում հնարավոր է միզապարկի խոռոչի լվացման հեղուկի հետազոտություն նույնպես, հատուկ նեղ խողովակի միջոցով ստացված միզապարկի խոռոչի հեղուկի հետազոտում:Բացի բջջաբանական քննությունից կա նաև մեզի մոլեկուլյար հետազոտման մեթոդներ,որոնց միջոցով նույնպես հնարավոր է հայտանբերել միզապարկի քաղցկեղը:

-Ցիստոսկոպիա: Ցիստոսկոպիան գրավում է հիմնական տեղը միզապարկի քաղցկեղի ախտորոշման մեջ, դա բարակ, ճկուն խողովակավոր գործիք է, որի միջոցով կատարվում է միզապարկի խոռոչի  հետազոտում, որը չի պահանջում ընդհանուր անզգայացում և վիրահատարան, կատարվում է համապատասխան բժշկական կաբինետներում:Ցիստոսկոպի միջոցով հայտնաբերվում է ուռուցքը և որոշվում է հնարավոր վիրահատական միջամտության և/կամ բիոպսիայի հարցը:

-Միզապարկի ներմիզուկային մասնահատում /Տրանսուրետերիալ ռեզեկցիա,ՏՈՒՌ/:Երբ ցիստոսկոպիայի ժամանակ հայտնաբերվում է նորագոյացություն `բժիշկը կատարում է բիոպսիա, որը հանդիսանում է հյուսվածքի մի մասի հեռացում՝  մանրադիտակային ուսումնասիրության համար:Այդ միջամտությունը կոչվում է ներմիզուկային մասնահատում /ՏՈՒՌ/: ՏՈւՌ միջամտության ժամանակ բժիշկը հեռացնում է ուռուցքը`ստորադիր մկանային շերտի մի մասի հետ միասին, և հաճախ վերցվում է բիոպիսիա նաև միզապարկի այլ հատվածներից ևս: ՏՈւՌ-ից հետո բժիշկ ուրոլոգը կատարում է միզապարկի մանրակրկիտ զննում հնարավոր մնացորդային ուռուցքային զանգված հայտնաբերելու և հեռացնելու համար: Դա անվանում են հետազոտում անզգայացման տակ:Այնուհետ պաթոլոգանատոմը հետազոտում է հեռացված զանգավածները մանրադիտակի տակ:Պաթոլոգանատոմը դա այն մասնագետն է ով մեկնաբանում է լաբորատոր թեստերի արդյունքները, կատարում է օրգանների, հյուսվածքների և բջիջների հետազոտում և ախտորոշում հիվանդության տեսակը:

ՏՈւՌ բիոպսիայի միջոցով ախտորոշվում է միզապարկի քաղցկեղը, տեսակը,  ախտահարման խորությունը և ցանկացած մանրադիտակային քաղցկեղային փոփոխությունների հայտնաբերում, որը կոչվում է տեղային կարցինոմա/ carcinoma in situ (CIS)/:ՏՈւՌ մեթոդը օգտագործվում է նաև առանց ներաճի քաղցկեղի տեսակի բուժման համար:

 

Հաջորդիվ նկարագրվող հետազոտման մեթոդների միջոցով հայտանբերվում է ուռուցքային պրոցեսի  տարածվածությունը , որը և օգնում է գնահատել հիվանդության փուլը:

-Համակարգչային շերտագրում/ՀՇ/: Համակարգչային շերտագրմամբ ստացվում է ներքին օրգաների եռաչափ պատկեր ռենտգենյան ճառագայթների միջոցով, որն էլ համակարգչային միջոցով մշակվում է և հայտնաբերվում է ախտահարումները:ՀՇ-ն օգտագործվում է նաև ուռուցքի չափսի գնահտման ժամանակ:Երբեմն հատուկ նյութ է ներարկվում ՀՇ-ի ժամանակ`կոնտրաստ նյութ, որի միջոցով ստացվում է ախտահարման օջախի ավելի մանրամսն նկարագիր:Այդ նյութը կարող է ներարկվել երակից և/կամ տրվել ներընդունման ձևով:Հիվանդը պետք է անպայման հայտնի բժշկին եթե նա ունի որևէ ալերգիա յոդ պարունակող նյութերից կամ այլ նյութերից:

-Մագնիսա-ռեզոնանսային շերտագրում/ՄՌՇ/:Այս մեթոդի ժամանակ օգտագործվում է մագնիսական դաշտ հետազոտման համար, այլ ոչ ռենտգեն ճառագայթներ մարմնամասերի ուսումնասիրության համար:ՄՌՇ-ի միջոցով կարելի է գնահատել ուռուցքի չափսերը:Տվյալ հետազոտման ժամանակ նույնպես կարող է օգտագործվել կոնտրաստ նյութ, որը նորից կարող է օգտագործվել ներերակային և ներընդունման տարբերակներով:

 

-Պոզիտրոն էմիսիոն շերտագրում/ՊԷՇ/: Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել , որ ՊԷՇ մեթոդի միջոցով տարածված ուռուցքները ավելի լավ են հայտնաբերվում քան համակրգչային և մագնիսա-ռեզոնանսային շերտագրման մթոդներով առանձին:ՊԷՇ մեթոդի հետազոտման ժամանակ ստանում են մարմնի և օրգանների եռաչափ պատկեր, հիվանդին ներարկվում է ռադիոակտիվ գլյուկոզա, որը ակտիվորեն կուտակում է ուռուցքային բջիջները քանի որ ակտիվորեն բաժանվում են և ծախսում են մեծ էներգիա օգտագործելով նաև ներարկված գլյուկոզան:Ստացված նկարների միջոցով գնահատվում են այն օջախները որտեղ կուտակվել է ռադիոակտիվ նյութը:

Բոլոր հետազոտությունները անցնելուց հետո `բժիշկը մշակում է ամբողջ տվյալները հիվանդի հետ և եթե դրվում է միզապարկի քաղցկեղ ախտորոշումը կատարվում է նաև հիվանդության շրջանի գնահատում:

 

Դասակարգում և հիվանդության շրջան

 

Հիվանդության փուլը պատկերացում է տալիս թէ որտեղ է տեղակայված ուռուցքը և ինչքանով է տարածված օրգանիզմում:Բժիշկը հիվանդության փուլը գնահատելու համար կատարում է մի շարք հետազոտություններ,այսինքն երբ բժիշկը չունի լիարժեք հետազոտությունների արդյունքները չի կարող հայտնել հիվանդության փուլի մասին տվյալներ:Իմանալով փուլը բժիշկը ընտրում է ճիշտ բուժման եղանակը, կարող է հայտնել բուժման սպասվելիք արդյունքների մասին, ինչպես նաև հնարավոր առողջացման մասին:Տարբեր ուռուցքների դասկարգումը և փուլայնությունը կարող է տարբեր լինել:

Միզապարկի քաղցկեղի ժամանակ փուլը որոշվում է ՏՈՒՌ միջամտությամբ ստացված ուռուցքային զանգվածի մանրդաիտակային ուսումնասիրության և ախտրոշիչ այն մեթոդների միջոցով ,որոնցով հայտնաբերվում է ուռուցքի տարածումը այլ օրգանների և մարմնասերի վրա:

Դասկարգումը կատարվում է TNM սկզբունքով:

T-  բնորոշում է ուռուցքի չափսը և տեղակայումը

N –  բնորոշում է ավշային հանգույցները, տարածված է ուռուցքը ավշահանգույցներում,եթե այո ապա քանի ավշահանգույցում է հայտնաբերվել:

M – Մետաստազներ: Առկա է արդյոք մետաստազներ, եթե այո ապա որտեղ և ինչ քանակությամբ:

Վերը նշված ցուցանիշները խմբավորվում են յուրաքանչյուր հիվանդի համար և որոշվում է հիվանդության փուլը: Տարբերում ենք հինգ փուլ:Փուլ 0 և փուլ I-ից մինչև IV:Փուլի որոշումը օգնում է հիվանդության բուժման պլանավորմանը:Ստորև ավելի մանրամսն ներկայցնում ենք դասկարգումը:

Ուռուցք - (T)

TNM դասակարգմամբ T պլյուսը և/կամ T 0-ից մինչև 4 օգտագործվում է ուռուցքի չափսի և տեղակայման գնահատման համար: Եթե առկա է բազմակի ուռուցք ապա փոքրատառ լատիանատառ m-ը ավելացվում է T-ին:

Tx-առաջնակի ուռուցքը հնարավոր չէ գնահատել:

T0-չկա ապացույց միզապարկի առաջնային ուռուցքի համար:

Ta-ոչ ինվազիվ պապիլյար քաղցկեղ, որը հաճախ հեռացվում է ՏՈՒՌ մեթոդով բայց դա չի բացառում հիվանդության կրկնությունը:

Tis- սա նշանակում է քաղցկեղ տեղում, կամ մակերեսային, առանց ներաճի, հարթ քաղցկեղ, որը հայտնաբերվում է միայն միզապարկի արտաքին մակերեսում, և հաճախ կրկնվում է ՏՈՒՌ միջամտությունից հետո:

T1-ուռուցքը տարածված է սեփական թաղանթի վրա սակայն չի ներաճած մկանային թաղանթ:

T2-ուռուցքը տարածվում է մկանային թաղանթի վրա:

T2a-ուռուցքը տարածված է միզապարկի ներքին մկանային շերտ, որը կարելի է անվանել ներքին մակերեսային շերտ:

T2b-ուռուցքը տարածված է խորանիստ մկանային շերտ, արտաքին մկանային շերտ:

T3-ուռուցքը տարածվում է հարմիզապարկային հյուսվածքի մեջ:

T3a-ուռուցքի տարածումը հարմիզապարկային տարածք հայտնաբերվում է միայն մանրադիտակով:

T3b- ուռուցքի տարածումը հարմիզապարկային տարածք հայտնաբերվում է ոչ միայն մանրադիտակային ուսումնասիրության ժամանակ:

T4- ուռուցքը տարածված է թվարկած որևէ օրգանի վրա. որովայնի պատ, կոնքի պատեր, շագանակագեղձ կամ սերմային բշտիկներ,արգանդ և հեշտոց:

T4a-ուռուցքը տարածված է  շագանակագեղձի, արգանդի կամ հեշտոցի վրա:

T4b-ուռուցքը տարածված է որովայնի պատ և/կամ կոնքի պատեր:

Ավշահանգույց (N)

N տառով նկարագրվում է ավշային հանգույցները, որոնք փոքր մինչև սիսեռի մեծության կառույցներ են, որոնք պատասխանատու են վարակների ներթափանցմանը խոչնդոտելու,և պայքարելու համար, կազմում են իմունային համակարգի մի մաս:Ավշային հանգույնցները առակ են միզապարկի շուրջ նույնպես, որոնք կոչվում են շրջանային /ռեգիոնալ/ ավշային հանգույցներ:Միզապարկից հեռու գտնվողները կոչվում են հեռակա ավշային հանգույցներ:

Nx-հնարավոր չէ գնահատել ռեգիոնալ աշահանգույցները:

N0-ուռուցքը չի տարածվել ռեգիոնալ ավշահանգույցների վրա:

N1-ուռուցքը տարածվել է մեկ ավշահանգույցի վրա կոնքի շրջանում:

N2-ուռուցքը տարածվել է ավելի քան մեկ ավշահանգույցի վրա կոնքի շրջանում:

N3-ուռուցքը տարածվել միզապարկից վեր գտնվող ընդհանուր աճուկային ավշահանգույցների վրա:

Մետաստազներ (M):

M տառով նկարագրվում է ուռուցքի տարածումը այլ օրգանների և մարմնասմերի վրա:

M0- մետաստազներ հայտնաբերված չէ:

M1-առկա են հեռակա մետաստազներ:

Քաղցկեղի փուլերը:

Բժիշկը միզապարկի քաղցկեղի փուլը որոշում է համատեղելով T, N, M դասակարգման տվյալները:

0a-սա վաղ մակերեսային քաղցկեղն է , որը հանդիպում է ներքին մակերեսի արտաքին շերտում:Քաղցկեղային բջիջները խմբավորված են մի հատվածում և հաճախ հնարավոր է լինում ամբողջությամբ հեռացնել:Քաղցկեղը չի ներաճած մկանային թաղանթ:Այս տեսակը նաև անվանվում է պապիլյաև ուրեթելիալ կարցինոմա առանց ներաճի (Ta N0 M0)

0is - այս տեսակը անվանում են նաև հարթ կամ տեղային կարցինոմա, որը գտնվում է միայն միզապարկի ներքին թաղանթի վրա:Չի ներաճում դեպի միզապարկի խոռոչ և մկանային թաղանթ (Tis N0 M0):Այս տիպը միշտ լինում է բարձր տարբերակված տեսակի /տես ստորև/

I-այս փուլի ժամանակ քաղցկեղը ներաճում է դեպի սեփական թաղանթ: Չի տարածվում մկանային թաղանթ, ավշահանգույցներ կամ այլ օրգաններ (T1 N0 M0):

II-քաղցկեղը տարածվում դեպի մկանային թաղանթ, անվանվում է նաև մկանային ներաճով /ինվազիվ/ կամ ներաճով քաղցկեղ:Այս փուլում ուռուցքը դեռ չի ներաճում միզապարկի շրջակա հյուսվածք և այլ օրգաններ, ավշահանգույցների վրա տարածում չունի(T2 N0 M0):

III-այս փուլում ուռուցքը ներաճում է մկանայաին շերտով դեպի միզապարկի շրջակա ճարպաբջանք, տղամարդկանց մոտ կարող է ներաճել շագանակագեղձ, կանանց մոտ`արգանդ և հեշտոց:Չի տարածված ավշահանգույցներ կամ այլ օրգաններ(T3 կամ T4a N0 M0):

IV- ստորև նկարագրված ցանկցած դեպքում.

-ուռուցքը ներաճել է որովայնի պատ կամ փոքր կոնքի պատեր, սակայն չի տարածվել ավշային հանգույցների վրա(T4b N0 M0):

-ուռուցքը տարածվել է շրջակա մեկ կամ մի քանի ավշահանգույց բայց դեռ չկա այլ օրգանների ախտահարում (Tցանկացած N1-3 M0):

-ուռուցքը ախտահարել է կամ առանց ավշահանգույցների ախտահարման տարածվել է այլ օրգաններին (Tցանկցած Nցանկցած M1):

 

Քաղցկեղի կրկնություն /ռեցիդիվ/:Բուժումից հետո հիվանդության կրկնությունն է, կրկնության դպեքում հիվանդը նորից հետազոտվում է նույն նկարագրված մեթոդներով ՝ճշտելու համար ուռուցքի բնութագիրը:

 

Տարբերակման աստիճան (G): Օգտագործվում է այս ցուցանիշը գնահատելու համար մանրադիտակի տակ քաղցկեղային բջիջները ինչքանով են նման առողջ բջիջներին:Բժիշկը համեմատում է առողջ հյուսվածքը քաղցկեղային հյուսվածքի հետ:Առողջ հյուսվածքը պարունակում է համախբված տարբեր բջիջներ:Երբ քաղցկեղային հյուսվածքը նման է առողջին և պարունակում է տարբեր տեսակի բջիջներ,կոչվում է տարբերակված կամ ցածր աստիճանի քաղցկեղ, երբ քաղցկեղային հյուսվածքը էականորեն տարբեր է, կոչվում է թույլ տաբերակված կամ բարձր աստիճանի քաղցկեղ:

Շատ բժիշկներ համարում են, որ ըստ տարբերակման աստիճանի՝ հնարավոր է հիվանդության կրկնություն ավելի մեծ հավանականություն և այդպես են ծրագրում բուժումը:Հաճախ պլանավորում են բուժումը տարբերակման աստիճանից, հաշվի առնելով ստորև թվարկվածները.

Պապիլոմաներ- սրանք բարորակ ցածր չարորակացման պոտենցիալով գոյացություններ են, հակում ունեն կրկնության և չարորակացման:

Ցածր տարբերակված –այս տեսակի ուռուցքի  կրկնությունը  և առաջ խաղացումը  հավանական է:

Բարձր տարբերաված - այս տեսակի ուռուցքի կրկնությունը և առաջ խաղացումը   ավելի քան հավանական է:

Բոլորովին վերջերս ԱՀԿ-ն/առողջապահության համաշխարհային կազմակերպություն/ առաջարկեց հետևյալ դասկարգումը միզապարկի քաղցկեղի համար.

-բարձր տարբերակված կամ ցածր աստիճանի

-ցածր տարբերակված կամ բարձր աստիճանի

Հիվանդության դասկարգումը և փուլի գնահատումը բժշկին հնարավորություն է ընձեռում ընտրել ճիշտ բուժման ծրագիր, որի մասին շարադրված է ստորև:

 

Բուժման տարբերակները:

 

Այս բաժնում կներկայացվի միզապարկի քաղցկեղի ժամանակ ստանդարտ բուժման տարբերակները:Ստանդարտ բուժման ձևը ենթադրում է ներկայումս առկա լավագույն բուժման տարբերակը:Բուժման տարբերակը մշակելու ժամանակ հիվանդին առաջարկվում է նաև կլինիկական փորձարկումների շրջանում գտնվող բուժման եղանակ նույնպես:Կլինիկական փորձարկումները դրանք գիտական հետազոտություններ են որոնց միջոցով ուսումնասիրվում է նոր մոտեցումներ հիվանդության բուժման համար, որի ժամանակ բժիշկները համեմատում են նոր մեթոդները առկա ստանդարտ բուժման ծրագրի հետ փորձելով գտնել ավելի արդյունավետ մեթոդ:Կլինիկական փորձարկումների ժամանակ կարող են փորձարկվել նոր դեղորայքներ, բուժման համար կիրառվող առկա դեղորայքների նոր դեղաչափեր, տարբեր բուժման մեթոդների համակցություններ կամ նոր հայտնաբերված բուժման մեթոդներ:

 

Բուժման ամփոփագիր:

 

Քաղցկեղի բուժումը մշակելու համար տարբեր բժիշկ մասնագետներ աշխատում են համատեղ որպեսզի մշակեն բուժման ծրագիրը որն իր մեջ կարող է ներառել տարբեր մեթոդներ:Սա կոչվում է մուլտիդիսցիպլինար թիմ:Այս թիմը միզապարկի քաղցկեղի ժամանակ գլխավորում է հիմանականում կամ ուրոլոգը՝ մասնագետ ով մասնագիտացված  է միզասեռական համակարգի մեջ, որն իր մեջ ներառում է երիկամները, միզուղիները, սեռական օրգանները, շագանակագեղձը և ամորձիները, կամ ուռուցքաբան – ուրոլոգը՝ մասնագետ ով մասնագիտացված է վերը նշված օրգաններում առաջացած ուռուցքների բուժման ուղությամբ:Մուլտիդիսցիպլինար թիմը իր մեջ կարող է ներառել նաև տարբեր այլ մասնագետներ՝ բժշկի օգնական, բուժքույր, սոցիալական աշխատող, դեղագետ, դիետոլոգ, տարբեր կոնսուլտանտներ:

Ստորև նկարագրվում է առավել տարածված ստանդարտ բուժման մեթոդները և ընդհանուր մոտեցումները կախված հիվանդության փուլից: Բուժման տարբերակները կախված են մի քանի գործոններից,այդ թվում՝

-ուռուցքի տեսակից, փուլից և տարբերակման աստիճանից

-հնարավոր կողմնակի երևույթներից

-հիվանդի նախընտրությունից և ընդհանուր առողջական վիճակից:

Բուժման ծրագիրը կարող է իր մեջ ներառել նաև առկա գանգատների և սպասվելիք կողմնակի երևույթների բուժման պլանը, որը շատ կարևոր է:

Գտեք ժամանակ իմանալ բուժման հնարավոր բոլոր տարբերակների մասին, և հարցրեք երբ առկա է անհասկանալի բան:Իմացեք բուժման նպատակը որն է, և ինչ կարող եք սպասել բուժման ընթացքում:

 

Վիրաբուժություն:

 

Վիրահատական բուժումը նախատեսում է ուռուցքի հեռացում շրջակա  որոշ առողջ հյուսվածքի հետ միասին:Կան տարբեր տեսակի վիրահատական բուժման տարբերակներ,  որը կախված է հիվանդության փուլից:Վիրաբուժական մեթոդը իր մեջ ներառում է.

 

-ուռուցքի ներմիզուկային մասնահատում /ՏՈՒՌ/, այս տարբերակիը օգտագործվում է ինչպես բուժական այնպես էլ ախտորոշիչ նպատակով:ՏՈՒՌ մեթոդի ժամանակ վիրաբույժը հատուկ գործիքը ,որը կոչվում է ցիստոսկոպ, միզուղիների միջոցով մցնում է միզապարկ, այնուհետ հեռացնում է ուռուցքը կամ հատուկ գործիքի կամ լազերի  միջոցով:Հիվանդը այդ ընթացքում ցավազրկվում է որպեսզի չզգա ցավ միջամտության ժամանակ:Առանց մկանային շետր ներաճով ուռուցքների ժամանակ ՏՈւՌ մեթոդով հնարավոր  է հեռացնել ամբողջ ուռուցքային զանգվածը, սակայն դրանից հետո բժիշկը կարող է խորհուրդ տալ լրացուցիչ միջոցներ՝ ներմիզապարկային քիմիաթերապիա կամ իմունոթերապիա, հնարավոր կրկնության ռիսկը նվազացնելու նպատակով/տես ստորև/:Մկանային ներաճով ուռուցքների ժամանակ հաճախ խորհուրդ է տրվում այլ մեթոդներ՝միզապարկի հեռացում կամ երբեմն ճառագայթային բուժում:

-ցիստէկտոմիա՝ արմատական ցիստէկտոմիան դա ամբողջությամբ միզապարկի հեռացումն է և հնարավոր է շրջակա որոշակի առողջ հյուսվածքների կամ օրգանների հետ միասին:Տղամարդկանց մոտ միզուկը և շագանակագեղձը նույնպես կարող է հեռացվել, կանանց մոտ՝ արգանդը, ձվարանները, ձվարանափողերը, հեշտոցի մի մասը:Բացի դրանից հեռացվում է կոնքի ավշահանգույցները, որը կոչվում է կոնքի խոռոչի լիմֆոդիսսեկցիա:Ընդլայնված լիմֆոդիսսեկցիան լավագույն մեթոդն է ուռուցքի տարածումը ավշահանգույցների վրա հայտնաբերելու համար:Հազվադեպ հնարավոր է միզապարկի մասնակի հեռացում՝մասնակի ցիստէկտոմիա:

Լապորասկոպիկ կամ ռոբոտիզացված ցիստէկտոմիաների ժամանակ, որովայնի մեծ կտրվածքի փոխարեն վիրաբույժը անում է մի քանի փոքր կտրվածքներ որովայնի վրա,այնուհետ օգտագործելով հատուկ տեսադիտական բժշկական սարքավորումներ կատարում է ցիստէկտոմիան՝ինքնուրույն կամ ռոբոտիզացված:Այս մեթոդի ժամանակ պահանջվում է մասնագիտացված վիրաբույժ քիչ ինվազիվ վիրաբուժությամբ:Ներկայումս ընթանում են բազմաթիվ հետազոտություններ համեմատելու լապորասկոպիկ կամ ռոբոտիզացված մեթոդները ստանդարտ վիրահատական մեթոդի հետ:

Մեզի արտահոսքը,երբ միզապարկը հեռացվում է բժիշկը ստեղծում է մեզի դատարկման նոր տեսակներ,դրանցից մեկը կարող է լինել արհեստական միզուղիներ, որը բժիշկը ձևավորում է բարակ կամ հաստ աղիներից վերցնելով մի մաս, ձևավորելով ստոմա/անցք/ դեպի արտաքին միջավայր, որից հետո հիվանդը պետք է կրի հատուկ պարկ, որը միացվում է ստոմային: Մյուս տարբերակը ՝արհեստական միզապարկ, որի ժամանակ հիվանդը արտաքինից չի կրում մեզի համար նախատեսված հատուկ պարկ, այդ պարկը վիրաբույժը ձևավորում է բարակ կամ հաստ աղիքից՝ որովայնի խոռոչում, սակայն այս մեթոդի դեպքում հիվանի մոտ բացակյում է ինքնուրույն միզելու ցանկություն զգալը, և հիվանդը պետք է սովորի հատուկ գրաֆիկով մեզի դատարկմանը, երբեմն կարիք է լինում բարակ խողովակի տեղադրման միզուղիներ, որը կոչվում է կաթետեր, մեզը դատարկելու համար:Մեկ այլ տարբերակում ձևավորվում է արհեստական միզապարկ աղիներից որովայնի խոռոչում և բացվում է ստոմա/անցք/ որովայնի առաջային պատին կամ պորտի շրջանում,որտեղից օրվա ընթացքում օգտագործելով կաթետեր դատարկվում է մեզը, այս մեթոդի ժամանակ էլ հիվանդը չի կրում հատուկ պարկեր:

Միզապարկի հեռացումը առաջացնում է կյանքի որակի լուրջ վատթարացում, այդ պատճառով ներկայումս մկանային ներաճով ուռուցքների ժամանակ ուսումնասիրվում են տարբեր մեթոդներ, որպեսզի հնարավորինս պահպանվի միզապարկը, այդ մեթոդնեից են համատեղ քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի  կիրառումը, մասնակի միզապարկի հատումները:

Վիրահատակն բուժման մեթոդի ժամանակ առաջացող կողմնակի երևույթները էապես կաղված են թէ ինչ միջամտություն է արվել, հետազոտություննների միջոցով ապացուցված է , որ փորձառու վիրաբուժների մոտ ավելի քիչ կողմնակի զարգացող երևույթներ են նկատվել:Վիրահատակն բուժումից առաջ տեղեկացեք հնարավոր կողմնակի երևույթների մասին ձեր բժշկից, որոնք կարող են լինել կապված միզային , սեռական և այլ արտահայտություններով:Ընդհանուր առմամբ կողմնակի երևույթները ընդգրկում են.

-վերքի ուշ լավացում

-ինֆեկցիոն բարդություններ

-թույլ արյունահոսություն և դիսկոմֆորտ վիրահատական շրջանում

-միզակապություն, եթե ձևավորվել է արհեստական միզապարկ

-սեռական ֆունկցիայի խանգարում, տղամարդկանց մոտ էրեկցիայի բացակայություն, երբեմն հնարավոր է լինում նյարդ-պահպանողական վիրահատություն, որի ժամանակ սեռական ֆունկցիան չի տուժում:

-վիրահատության ժամանակ նյարդերի վնասում , որի դեպքում թե տղամարդկանց և թե կանանց մոտ կարող է բացակայել սեռական զգացողությունները և օրգազմը:Հաճախ սա վերակնագնվող խնդիր է լինում:

Հիվանդը պետք է խոսի բժշկի հետ առաջացած ցանկացած խնդրի շուրջ:

 

Քիմիաթերապիա:

 

Քիմիաթերապիան դա դեղորայքի օգտագործմամբ քաղցկեղային բջիջների ոչնչացումն է, հիմնական ուղին դա արգելակող ազդեցությունն է քաղցկեղային բջջի աճի և զարգացման վրա : Քիմիաթերապիայի ռեժիմը բաղկցած է  հաճախ որոշակի քանակի կուրսերից՝ հստակ ժամանակահտվածում:Հիվանդը կարող է ընդունել մեկ կամ մի քանի համակցված դեղորայքներ:

Կիրառվում է 2 տեսակի քիմիաթերապիա միզապարկի քաղցկեղի ժամանակ, կախված հիվանդության փուլից:Հիվանդը պետք է քննարկի քիմիաթերապիան իր բժշկի հետ մինչ վիրահատությունը:

Ներմիզապարկային քիմիաթերապիա/տեղային/:Սա հաճախ կատարվում է ուրոլոգի կողմից:Այս տիպի ժամանակ քիմիաթերապիայի դեղորայքը ներարկվում է միզապարկի խոռոչ հատուկ ճկուն խողովակի միջողցով/կաթետեր/ որը մինչ այդ դրվում է միզային ուղիներով:Տեղային բուժման միջոցով քայքայվում է ուռուցքի մակերեսային այն հատվածները որոնք շփվում են ներմուծված դեղի հետ:Այս դեպքում դեղորայքը չի ազդում ավելի խորանիստ կամ հեռակա օրգանների վրա տարածված ուռուցքային բջիջների վրա:Միտոմիցինը և Թիոտեպան /որոնք կարող են ունենալ բրենդային այլ անվանումներ/ , սրանք այն դեղորայքներն են որոնք ամենից հաճախ են օգտագործվում ներմիզապարկային քիմիաթերապիայի ժամանակ:Այլ օգտագործվող դեղորայքներից են ցիսլպլատինը, գեմցիտաբինը / գեմզար/, դոքսոռուբիցինը, վալռուբիցինը / Վլաստար/:

Համակարգային քիմիաթերապիա : Համակարգային քիմիաթերապիան հաճախ նշանակվում է բժիշկ քիմիաթերապևտի կողմից, ով մասնագիտացված է ուռուցքների բուժմամբ դեղորայքով:Այս բուժման մեթոդի ժամանակ դեղորայքը ներարկվում է արյան հուն և տարածվում է ամբողջ օրգանիզմով, ազդելով բոլոր տեղերում գտնվող ուռուցքային բջիջների վրա:Հնարավոր է լինի ներընդուման դեղորայք, որի ժամանակ դեղորայքը ներծծվում է արյան մեջ աղե-ստամոքսային ուղու միջոցով:

Ամենից հաճախ կիրառվող դեղորայքների համադրություներն են.

-Ցիսպլատին + գեմցիտաբին/գեմզար/

-Կարբոպլատին + գեմցիտաբին

-MVAC սխեմա՝ մետոտրեքսատ+վինբլաստին+դոքսոռուբիցին+ցիսպլատին

-MVAC (DD-dose dense), որի ժամանակ նույն դեղորայքային կուրսերը ներարկվում են ավելի կարճ ընդմիջումներով :

Ինչպիսի բուժման ծրագիր կնտրվի, կախված է հիվանդության փուլից և նպատակդրվող արդյունքից:

Ներկայումս կատարվում են բազմաթիվ հետազոտություններ նոր դեղորայքների և առկա դեղորայքների տարբեր համակցություններով, բուժման ավելի լավ արդյունքներ գտնելու համար: Հիմնականում համակցված դեղորայքներով գրանցվում են ավելի լավ արդյունքներ քան մեկ դեղորայքի կիրառմամբ:Ուսւոմնասիրվում է նաև արդյունավետությունը դեղորայքի կիրառման մինչ և հետ վիրահատական շրջաններում:

Քիմիաթերապիայի կողմանկի ազդեցությունները կախված են օգտագործված դեղորայքի տեսակից և չափաբաժնից, բայց հաճախ հանդիպում են  ընդհանուր թուլություն, ինֆեկցիաների ռիսկի մեծացում, սրտախռնոց և փսխում, մազաթափություն, ախորժակի կորուստ և լուծ:Այս բոլոր երեևույթները հաճախ վերանում են բուժումը ավարտելուց հետո:

Խոսեք ձեր բժշկի հետ քիմիաթերապիայի դեղորայքի, նոր դեղորայքների և կողմանկի ազդեցությունների մասին:

 

Իմունոթերապիա:

 

Իմունոթերապիան , որը երբեմն կոչվում է կենսաբանական բուժում, ուղված է նրան որպեսզի օրգանիզմը իր պաշտպանական մեխանիզմներով ինքնուրույն պայքարի քաղցկեղային բջիջների դեմ:Այս դեպքում կիրառվում են նյութեր ստեղծված կամ մարդկային մարմնից կամ սինթեզված լաբորատորիաներում, որոնք միտված են բարձրացնելու,ավելի լավացնելու մարդու իմունային համակարգը:

Ստանդարտ իմունոթերապիա միզապարկի քաղցկեղի ժամանակ համարվում է  թուլացված բակտերիան,որը կոչվում է Կալմետ- Գուերին /Calmette-Guerin/ բացիլ, ԲՑԺ (BCG), որը նման է տուբերկուլյոզ առաջացնող բակտերիային:ԲՑԺ-ն ներարկվում է անմիջապես միզապարկի խոռոչ կաթետերի միջոցով:Սա կոչվում է ներմիզապարկային բուժում:ԲՑԺ-ն ամրանում է միզապարկի խոռոչի մակերեսին և խթանում է իմունային համակարգը, որը սկսում է քայքայել ուռուցքը:Այս բուժման ընթացքում կարող է առաջանալ գրիպանման երևույթներ,  սարսուռ, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, հոգնածություն, մրմուռ միզապարկում և արյունային արտադրություն միզուղիներով:

Ինտերֆերոն/ Ռոֆերոն-A, Ինտրոն – A, Ալֆերոն/- սա նույնպես իմունոթերապիայի միջոց է , որը կարելի է նորից ներարկել միզապարկի խոռոչ:Հաճախ այս բուժումը համակցվում է ԲՑԺ բուժման հետ, երբ վերջինս լավ արդյունք չի տալիս:

Հետազոտությունների ակտիվ փուլում է գտնվում PD-1 սպիտակուցը արգելակող դեղորայքները: PD-1 սպիտակուցը գտնվում է T բջիջների մակերեսին,որոնք լեյկոցիտի տեսակ են և օգնում են օրգանիզմին պայքարել քաղցկեղային բջիջների դեմ: PD-1 սպիտակուցը արգելակում է T բջիջներին պայքարել քաղցկեղի բջիջների դեմ,և դրանց արգելակում է նպաստում է իմունային համակարգին ավելի լավ պայքարել քաղցկեղային բջիջների դեմ:Նման դեղորայքի շարքից է Ատեզոլիզումաբը /տեսենտրիկ/,որը ամերիկյան սննդի և դեղորայքի հսկողության կազմակերպության կողմից գրանցվել է 2016 թ. մայիսին, և ցուցված է առաջ խաղացող և մետաստատիկ ուրեթելիալ կարցինոմաների բուժման ժամանակ, երբ պլատինային հիմքով քիմիաթերապիաները անօգուտ են լինում:2017թ. փետրվարին Նիվոլումաբ/Օպդիվո/ դեղորայքը նույնպես գրանցվել է նմանատիպ հիվանդների բուժման համար, իսկ 2017 մայիսին գրանցվեցին Դուրվալումաբ/Իմֆինզի/,Ավելումաբ/ Բավենսիո/ և Պեմբրոլիզումաբ / Կեյտրուդա/ դեղորայքները տեղային տարածված կամ մետաստատիկ , պլատինային քիմիաթերապիաների հանդեպ կայուն ուրեթելիալ կարցինոմաների բուժման համար: Դուրվալումաբը/Իմֆինզի/ և Ավելումաբը/ Բավենսիո/ հանդիսանում են PD-L1 ընկճիչներ, և նաև փոխազդում են T բջիջների PD-1 սպիտակուցների հետ նույնպես: Պեմբրոլիզումաբի  / Կեյտրուդա/ ազդեցությունը նման է Ատեզոլիզումաբին:Ներկայումս ընթանում է նմանատիպ մի քանի դեղորայքի հետազոտություններ:

 

Ճառագայթային բուժում:

 

Ճառագայթային թերապիան դա բարձր էներգետիկ ռենտգեն ճառագայթների կամ այլ ճառագայթի հատվածների օգտագործմամբ ուռուցքային բջիջների վերացումն է:Բժիշկը ով մասնագիտացված է նման բուժման մեջ կոչվում է ճառագայթային ուռուցքաբան-թերապևտ:Ամենատարածված ճառագայթային բուժման տարատեսակը դա արտաքին ճառագայթումն է երբ ճառագայթող սարքը տեղակայված է մարմնից դուրս արտաքին միջավայրում:Երբ ճառագայթային բուժման ժամանակ օգտագործվում է ներդիրներ/ իմպլանտներ/՝կոչվում է ներքին ճառագայթային բուժում կամ բրախիթերապիա:Ճառագայթային թերապիայի ռեժիմը / ծրագիրը/ բաղկացած է լինում որոշակի քանակի սեանսներից առանձնացված համապատասխան ժամանակացույցով:Միզապարկի քաղցկեղի ժամանակ ճառագայթային բուժումը որպես առանձին բուժման մեթոդ գրեթե չի կիրառվում, սակայն այն կարող է նշանակվել քիմիաթերապիայի հետ համակցված:Որորշ հիվանդներ ում հակացուցված կլինի քիմիաթերապիան կարող են ստանալ ճառագայթային բուժումը առանձին:

Ստորև կնկարագրվի ինչու օգտագործել ճառագայթային բուժումը համակցված քիմիաթերապիայի հետ միասին  միզապարկի քաղցկեղի ժամանակ երբ ուռուցքը սահմանափակված է  իայն միզապարկի տարածքում.

-որպեսզի վերացնել ՏՈՒՌ-ից հետո մնացորդային ուռուցքային բջիջները, որից հետո կարիք չի լինի հեռացնել միզապարկը ամբողջությամբ կամ մասնակի

-ուռուցքային ախտանիշների մեղմացման համար՝ցավ, արյունահոսություն, միզակապություն

-հեռակա մետաստազների բուժման համար երբ առկա է եզակի մետաստազ, օրինակ գլխուղեղում կամ ոսկրային համակրգում:

Ճառագայթային բուժման կողմնակի ազդեցություններից կարող են լինել հոգնածությունը, մաշակյին փոփոխություններ, աղիների անկանոն աշխատանք: Կարող են նկատվել միզապարկի գրգռվածություն հաճախակի միզարձակություն, արյունային արտադրություն միզուղիներով և/կամ ուղիղ աղիքից՝հետանցքից:Բոլոր կողմնակի երևույթները հիմնականում անցնում են բուժման ավարտից հետո:

 

Կողմնակի ազդեցությունների և ախտանաիշների  մեղմացում և խնամք:

 

Քաղցկեղը և նրա բուժումը հաճախ զուգակցվում է նրանից կամ բուժումից առաջացած կողմնակի երևույթներով և ախտանիշներով, որը պահանջում է խնամք և պայքար այդ երևույթների դեմ հիվանդի վիճակի բարելավման համար:Այդ միջոցառումները կոչվում են ամոքիչ կամ աջակցող բուժումներ, որն իր մեջ ներառում է հիվանդի ֆիզիկական, հուզական և սոցիալական կարիքների բարելավմանը:

Ամոքիչ բուժումը դա ցանկացած այն բուժումն է որն ուղված է մեղմացնելու ախտանաիշները, բարելավելու կյանքի որակը, և աջակցելու հիվանդին և իր ընտանիքի անդամներին:Ցանկացած հիվանդ անկախ տարիքից պետք է ստանա ամոքիչ բուժում:Ամոքիչ բուժումը ավելի լավ արդյունք է տալիս երբ սկվում է բուժման հետ միասին:Նման հիվանդները հաճախ նշում են , որ ավելի լավ են տանում բուժական միջոցառումները ու նշում են կյանքի ավելի լավ որակ:Ամոքիչ բուժումը իր մեջ կարող է ներառել դեղորայքային, սննդային միջոցներ, հուզական աջակցություն և այլն:Խոսեք ձեր բժշկի հետ հնարավոր կողմնակի ազդեցությունների և դրանց կանխարգելման մասին և հայտնեք նրան բուժման ընթացքում առաջացած խնդիրների մասին:

 

Բուժման պլանի մշակում:

 

Ի սկզբանե նշանակված բուժումը կոչվում է առաջին գծի բուժում, որի անարդյունավետության ժամանակ նշանակված բուժումը ՝երկրորդ գծի բուժում:Երբեմն կարող է հասանելի լինել երրորդ գծի բուժում:

Ադյուվանտ կոչվում է այն բուժումը որը նշանակվում է առաջին բուժական միջոցառումից հետո, որը հաճախ լինում է վիրաբուժական միջամտությունը:

Նեոադյուվանտ բուժումը դա այն բուժումն է , որը նշանակվում է մինչ առաջին վիրաբուժական բուժումը, օրինակ վիրահատությունից առաջ նշանակված քիմիաթերապիա:

Բուժման տեսակի նշանակումը կախված է հիվանդության փուլից, սակայն երբեմն կարող է կախված լինել ուռոոցքի չափսերից նույնպես:Քննարկեք այդ հարցը ձեր բժշկի հետ:

 

Առանց մկանային շերտի ներաճի միզպարկի քաղցկեղ:

 

Նման քաղցկեղի ցածր տարբերակման ժամանակ հազվադեպ է հանդիպում ագրեսիվ կամ մետաստատիկ տեսակ: Այնուամենայնիվ նման հիվանդները հակված են լինում նորից նմանատիպ ուռուցքի առաջացմանը և պետք է գտնվեն հսկողության տակ ըստ բժշկի սահմանված ժամանակացույցի՝ցիստոսկոպիաների:Այն հիվանդների մոտ որոնց մոտ հաճախ են լինում հիվանդության կրկնություններ բժիշկը կարող է խորհուրդ տալ կատարել իմունոթերապիա կամ քիմիաթերապիա հետագա կրկնության ռիսկի նվազեցման համար:

Բարձր տարբերակման ուռուցքների դեպքում, երբ հիվանդը երիտասարդ է ,կամ ի սկզբանե եղել է բազմահանգույց ուռուցք , բժիշկը կարող է խորհուրդ տալ հեռացնել միզապարկը հետագա կրկնություններից խուսափելու համար, քանի որ նման բարձր տարբերակված ուռուցքների ժամանակ երբեմն կրկնությունը կարող է լինել մետաստազներով կամ ներաճով մկանային շերտ:

Հաճախ առանց մկանային շերտի ներաճի բարձր տարբերակված միզպարկի քաղցկեղով հիվանդներին ի սկզբանե կատարվում է ՏՈՒՌ և ԲՑԺ բուժում,հետագա կրկնության ռիսկի նվազեցման համար:ԲՑԺ բուժման առաջին փուլում կատարվում է ներմիզապարկային ամեն շաբաթյա ներակում՝ 6 շաբաթ, դրանից հետո կատարվում է ցիստոսկոպիա և բիոպսիա արդյունքի գնահատման համար, կհայտնաբերվի արդյոք ուռուցքային բջիջ թե ոչ:Եթե չի հայտնաբերվում ուռուցքային բջիջներ, նշանակվում է ևս 3 շաբաթ ամեն շաբաթ մեկ ներարկում կամ ամեն 6 ամիսը մեկ անգամ 3 տարի շարունակ:Դրանից հետո սահմանվում է հսկողություն ամբողջ կյանքի ընթացքում, եթե հիվանդությունը վերադառնում է կարող է կատարվել միզապարկի արմատական հեռացում:

 

Մկանային շերտի ներաճով միզպարկի քաղցկեղ:

 

Այս տեակի ուռուցքի ժամանակ ՏՈՒՌ բիոպսիայից հետո երբ գնահատվում է ,որ ուռուցքը ներաճել է մկանային շերտ , կատարվում է արմատական միզապարկի հեռացում /ցիստէկտոմիա/, շրջակա ավշային համակարգի հետ միասին, որը համարվում է ստանդարտ բուժում:Մկանային շերտի ներաճով ուռուցքների դեպքում ցանկալի է բուժումը սկսել ներերակային քիմիաթերապիայով, որին կհետևի միզապարկի արմատական հեռացումը:Կլինիկական հետազոտությունները ցույց են տվել , որ արմատական միզապարկի հեռացումից առաջ MVAC սխեմայով քիմիաթերապիա ստացած հիվանդների ապրելիությունը ավելի երկար է:Այդ պատճառով այն հիվանդները ովքեր կարող են ստանալ /չունեն հակացուցումներ/ այդ բուժումը կարող են ունենալ ավելի լավ արդյունքներ:Պետք է նշել , որ ցիսպլատինի և գեմցիտաբինի համակցությամբ քիմիաթերապիան չի համեմատվել հետազոտություններով MVAC սխեմայի հետ և այդ բուժումը նույնպես համարվում է ստանդարտ:Նեոադյուվանտ նման քիմիաթերապիաները կարող են փոքրացնել ուռուցքի չափսերը և վերացնել փոքր չափսի մետաստազները և ավելացնել ապրելիությունը:Որոշ հատուկ դեպքերում կիրառվում է ճառագայթային բուժումը քիմիքթերապիայի հետ միասին, որը համարվում է այլընտրանք արմատական միզապարկի հեռացմանը, որպեսզի պահպանվի միզպարկը:Այդ դեպքում կարող է կիրառվել մեկ քիմիապրեպարատ՝ցիսպլատին, կամ երբեմն համակցված՝ միտոմիցին -C/մուտամիցին/ և ֆտորուրացիլ / 5-FU/:Կարևոր է խոսել ձեր բժշկի հետ այս մեթոդների մասին:

 

Մետաստատիկ միզապարկի քաղցկեղ:

 

Երբ հիվանդությունը տարածված է միզապարկից դուրս այլ օրգանների վրա՝անվանվում է մետաստատիկ քաղցկեղ:Նման դեպքերում ցանկալի է դիմել քիմիաթերապևտի, ովքեր մասնագիտացված են այդ  ոլորտում:Քիմիաթերապևտների կարծիքները կարող են տարբերվել բայց լինել ճիշտ, բուժումը սկսլուց առաջ կարող եք իմանալ երկրորդ կարծիք նույնպես:Կարող են առաջարկվել կլինիկական փորձարկումներ:Խոսեք բժիշկների հետ այդ մասին:

Բուժման համար կարող են կիրառվել տարբեր համակցված միջոցներ, չկա ստանդարտ մեկ մոտեցում այս դեպքում:Ամբողջ բուժման իմաստը կայանալու է դանդաղեցնել ուռուցքի աճը,վերացնել ախտանիշները և երակարցնել հիվանդի կյանքը:Կարևոր տեղ է այստեղ գրավում ամոքիչ բուժումը:Քանի որ այս տարատեսակի դեպքում բուժման միջոցները սահմանափակ են հաճախ կլինիկական փորձարկումները դառնում են բուժման լավագույն մեթոդներ:Ներկայումս այս տեսակի դեպքում բուժման ստանդարտ մեթոդներ են համարվում MVAC և ցիսպլտին+գեմցիտաբին քիմիաթերապևտիկ սխեմաները:Սակայն առկա են նաև դեղորայքների այլ համակցություններ նույնպես:

Մետաստատիկ քաղցկեղ ախտորոշումը ստրեսային է լինում հիվանդի և նրա ընտանիքի անդամների համար:Հարկավոր է ավելի մանրամասն խոսել բուժ անձնակազմի, սոցիալական աշխատողի և նմանատիպ հիվանդների հետ ովքեր արդեն գտնվում են բուժման մեջ:

 

Նահանջ /ռեմսիա/ և հնարավոր կրկնություն /ռեցիդիվ/:

 

Ռեմիսիան համարվում է երբ հնարավոր չէ գտնել ուռուցքային ախտահարում օրգանզիմում,կամ չկան նմանատիպ տվյալներ:Դա կարելի է անվանել հիվանդության նշանների բացակայություն /ՀՆԲ,անգլերեն NED/:

Ռեմիսիան կարող է լինել ժամանակավոր կամ մշտական:Այս անորոշությունը հաճախ հիվադների մոտ առաջացնում է անհանգստություն , որ քաղցկեղը վերդառնալու է:Չնայած , որ մեծ մաս դեպքերում ռեմիսին մշտական է լինում, հարկավոր է սակայն խոսել բժշկի հետ հնարավոր կրկնության մասին:Հասկանալով կրկնության հնարավորությունը և հետագա բուժման մասին պատկերացում կազմելը կօգնի ձեզ ավելի պատրաստված լինել այն դեպքում երբ հիվանդությունը կկրկնվի:Իմացեք ավելին ինչպես պայքարել հիվանդության կրկնության վախի դեմ:

Եթե հիվանդությունը կրկնվում է, այն կոչվում է ռեցիդիվող հիվանդություն, այն կարող է կրկնվել նույն տեղում՝տեղային ռեցիդիվ, հարակից շրջանում՝ռեգիոնալ /տարածքային/ կրկնություն, կամ այլ տեղում՝հեռակա կրկնություն/մետաստատիկ/:Եթե արձանագրվում է կրկնություն, կատարվում են բոլոր հետազոտությունները նորից, գնահատվում է հիվանդությունը և նորից ձեզ հետ միասին քննարկվում է հնարավոր բոլոր բուժման տարբերակները:

Ընդհանուր առմամբ առանց մկանային շերտի ներաճի միզպարկի քաղցկեղի դեպքում բուժումը գրեթե նույնն է ինչ ի սկզբանե, սակայն կարող է խորհուրդ տա ձեր բժիշկը միզապարկի արմատական հեռացում:

Միզապարկից դուրս հիվանդության կրկնություն հաճախ դժվար է լինում բուժել վիրաբուժական եղանակով, այդ դեպքում կիրառվում է քիմիաթերապիա և ճառագայթային թերապիա, երբեմն համակցելով:Բժիշկը կարող է խորհուրդ տալ կլինիկական փորձարկային բուժում:Որ տեսակի բուժումն էլ,  որ ընտրվի անփոխարինելի տեղ է գրավում զուգահեռ ամոքիչ բուժումը, նվազացնելու հիվանդության ախտանիշները և բուժման կողմնակի երևույթները:

Նման հիվանդերի մոտ հաճախ նկատվում է անվստահություն և վախ: Կարևոր է խոսել այդ ամենի մասին բուժ անձնակազմի հետ:

 

Երբ բուժում չի իրականացվում:

 

Միզապարկի քաղցկեղից բոլոր դեպքերում չէ ,որ հնարավոր է լինում առողջանալ,երբ հիվանդությունը հնարավոր չի լինում բուժել կամ վերահսկել, կոչվում է տարածուն անվերահսկելի կամ ծայրագույն/տերմինալ/ :Նման ախտորոշումը միշտ ստրեսային է, սակայն կարևոր է խոսել այդ մասին բուժ անձնակզմի հետ, սոցիալական աշխատողի հետ:Կարևոր է նշել ցանկացած անհանգստացնող գանգատ, որի դեմ կկատարվի համապատասխան միջամտություն ավելի հարմարավետ դարձնելով իրավիճակը:Կարևոր է որպեսզի հիվանդը ազատ լինի ցավից:

Տարածուն հիվանդությամբ հիվանդները, որոնց մոտ կանխատեսվում է 6 ամսից պակաս կյանքի տևողություն, պետք է տեղեկացված լինեն հոսպիսային ամոքիչ բուժման մասին, որը միտված է ապահովել լավագույն կյանքի որակ մահացող հիվանդների համար:Հիվանդի և ընտանիքի անդամների հետ պետք է քննարկել որտեղ ավելի լավ կլինի հիվանդին կյանքի վերջին օրերում՝տանը, հիվանդանոցում թե հոսպիսում:

Հարազատի մահվանից հետո շատ մարդիկ կարիք ունեն աջակցման:Եղեք տեղեկացված այդ խնդրի մասին համապատասխան բաժնում:

 

Կլինիկական փորձարկումներ:

 

Այս բաժնում դուք կիմանաք ավելին կլինիկական փորձարկումների մասին, որը հիմնական մեթոդն է հանդիսանում նոր բուժական միջոցառումների և դեղորայքների փորձարկման,  որպեսզի համեմատվի ինչքանով է նորը առավել հնից:

Ինչ է կլինիկական փորձարկումը:Գիտնակականները մշտապես փնտրում են նոր ավելի լավ բուժման միջոցներ և դեղորայքներ:Կլինիկական փորձարկումների իմաստը նա է , որ ստեղծված նոր դեղրայքը փորձարկվի կոնկրետ տվյալ հիվանդությամբ տառապող կամավորների վրա և համեմատվի արդյունքները:Ներկայումս կիրառվող ցանկացած դեղորայք անցել է կլինիկական փորձարկում:Հիմնական նպատակն է պարզել արդյոք նոր դեղորայքը կամ մեթոդը ավելի արդյունավետ է, անվտանգ:Կլինիկական փորձարկման համաձայնվող հիվադները կարող են լինել առաջին հիվանդները ովքեր ստացել են նոր բուժումը և երբեք չկա երաշխիք , որ նոր բուժումը չի կարող վնասել կամ զիջել արդյունքով արդեն առկա բուժմանը:

Որոշ կլինիկական հետազոտություններում հետազոտում են կողմնակի երևույթների և հիվանդության ախտանիշնեի պակասեցմանը ուղված մեթոդներ, որոշները ուսումնասիրում են ուշ բարդությունների կանխումը:Կան նաև քաղցկեղի պրոֆիլակտիակայի կլինիկական փորձարկումներ:Խոսեք դրանց մասին ձեր բժշկի հետ:

Որոշում միանալ կլինիկական փորձարկմանը:

Այս որոշումը մարդիկ կայացնում են տարբեր պատճառներից ելնելով:Որոշների համար դա լավագույն բուժման մեթոդ է համարվում, քանի որ ստանդարտ բուժմամբ արդյունքները կարող են ցածր լինել իսկ նոր մեթոդները գերազանցեն ստանդարտ մեթոդներին:Որոշ հիվանդներ համաձայնվում են գիտակցելով, որ դա միակ ուղին է բարելավելու բուժման մեթոդները:Հաճախ լինում է մտավախություն , որ լինելով կլինիկական փորձարկման մեջ հիվանդը կարող է ստանալ պլացեբո բուժում, այսնինք չստանա որևէ դեղորայք, սակայն հիմանականում բոլոր կլինիկաներում պլացեբո բուժման հետ արվում է արդեն առկա ստանդարտ բուժումները:

Հիվանդի անվտանգությունը և տեղեկացվածությունը:

Կլինիկական փորձարկմանը համաձայնություն տալուց առաջ բժիշկը մանրամասն բացատրում է հնարավոր բարդությունների մասին, բացատրում է արդեն առկա ստանդարտ բուժումների մասին և նոր ստանում է հիվանդի համաձայնությունը մասնակցելու փորձարկմանը: Հիվանդը ցանկացած պահի կարող է հրաժարվել կլինիկական փորձարկումից, բուժումը կարող է նաև ընդհատվել անցակալի կողմնակի ազդեցություննների զարգացման պատճառով:Նաև կլինիկական փորձարկումները միշտ գնտվում են հատուկ փորձաքննիչների ուշադրության կենտրոնում, ովքեր հսկում են յուրաքանչյու մանրունք:

 

Վերջին հետազոտություններ:

 

Բժիշկները և գիտնականները մշտապես  փնտրում են նոր բուժման մոտեցումներ , որոնք կբարելավեն քաղցկեղի բուժման արյունքները:Ստորև կնկարագրենք մի քանի ուղություններ:

Նվազագույն ինվազիվ ցիստէկտոմիա - բժիշկները ուսումնասիրում են լապարոսկոպիկ և ռոբոտիզացված մեթոդով կատարվող վիրահատությունները, որոնց ժամանակ ավելի քիչ միջամտություն և վնաս է հասցվում օրգանզիմին, սակայն հիվադության բուժման արդյունքները մշտապես ուսումնասիրվում են :

Մոլեկուլյար ուռուցքային թեստեր -այս մեթոդի շնորհիվ ուսումնասիրվում են գենային մուտացիաները, որոնք նպաստում կամ առաջացնում են միզապարկի ուռուցքներ:Այս մեթոդի զարգացումը հետագայում թույլ կտա կանխորոշել բուժման և հիվանդության կրկնության տվյալները:

Ավշային հանգույցների հնարավորինս վիրահատական հեռացում - այս հետազոտության ժամանակ ուսումնասիրվում է արդյոք հնարավորինս շատ ավշահանգույցների հեռացումը բերում է հնարավորինս առողջացման՝ռեմիսիայի:

Թիրախային բուժում – այս մեթոդի հետազոտման նպատակն է ազդել թիրախային ձևով այն գեների, սպիտակուցների և ուռուցքային կառույցների վրա , որոնք նպաստում են ուռուցքի զարգացմանը և տարածմանը:

Իմունոթերապիա – նաև կոչվում է կենսաբանական բուժում, նպատակն է բարձրացնել օրգանզիմի պայքարունակությունը հիվանդության դեմ, ներկայումս ուսումնասիրվում է PD-1 և CTLA-4 սպիտակուցները պաշարող դեղորայքներ:Այս երկու սպտակուցները չեն թողնում որպեսզի մարդու իմունային համակարգի T-բջիջները ոչնչացնեն ուռուցքային բջիջներին,իսկ սրանց պաշարումը ակտվիացնում է այդ համակարգը:

Դեղորայքների նոր համակցություններ – այս մեթոդը նկարագրվել է բուժում բաժնում:

Ամոքիչ / պալիատիվ/ բուժում –ներկայումս ընթանում են տարբեր հետազոտություններ որպեսզի մեղմացվի ուռուցքի հետևանքով առաջացած ախտանիշները և հիվանդի համար ապահովվի բարեկեցիկ կյանք:

 

Հսկողություն:

 

Հսկողությունը հիվանդի նկատմամբ սկսվում է այն պահից երբ ավարտվում է ակտիվ բուժումը: Բժշկական թիմը մշտապես զննությունների և հետազոտությունների միջոցով հսկողության տակ է պահում հիվանդին բուժման կողմնակի զարգացած բարդությունները շտկելու և հիվանդության հնարավոր կրկնությունը կանխելու կամ շուտ հայտնաբերելու համար:

 

Ձեր ամբուլատոր հսկողության մեջ կարող են մտնել պարբերական ֆիզիկալ քննություններ, բժշկական հետազոտություններ, կամ էլ նշված երկուսը միաժամանակ: Հնարավոր է, որ բժիշկները ցանկանան հետևել Ձեր առողջացման գործընթացին ամիսների և տարիների ընթացքում: Որպես այս ամբուլատոր հսկողության մաս՝ հիվանդները պետք է կանոնավոր կերպով անցնեն արյան հետազոտություններ , ռենտգեն հետազոտություններ, որովայնի և կրծքավանդակի համակարգչային շերտագրություն և այլ ճառագայթային հետազոտություններ, որպեսզի պարզվի, թե արդյոք առկա է ուռուցքի կրկնում կամ մետաստազավորում: Հիվանդները պետք է բժշկական զննում անցնեն առաջին տարվա համար՝ ամեն 3 ամիսը մեկ, երկրորդից մինչև հինգերորդ տարիների համար՝ ամեն 4 ամիսը մեկ, և այնուհետև՝ տարին մեկ: Իմացե՛ք ավելին ամբուլատոր հսկողության կարևորության մասին:

 

Ստուգումը, թե արդյոք կա ուռուցքի կրկնում

Ամբուլատոր հսկողության նպատակներից է ստուգելը, թե արդյոք կա ուռուցքի կրկնում: Քաղցկեղը կրկնվում է, քանի որ հնարավոր է, որ քաղցկեղային բջիջների փոքր քանակներ մնան օրգանիզմում չհայտնաբերված: Ժամանակի ընթացքում, այս բջիջները կարող են շատանալ, մինչև որ դրանք կսկսեն երևալ հետազոտություններ կատարելիս կամ առաջացնել նշաններ կամ ախտանիշներԱմբուլատոր հսկողության ժամանակ բժիշկը, ով ծանոթ է Ձեր հիվանդության պատմությանը, կարող է տրամադրել Ձեզ անհատականացված տեղեկություններ քաղցկեղի կրկնման Ձեր ռիսկի վերաբերյալ: Ձեր բժիշկը կարող է նաև տալ հատուկ հարցեր Ձեր առողջության վերաբերյալ: Հնարավոր է, որ որպես կանոնավոր ամբուլատոր հսկողության մաս՝ որոշ մարդիկ անցնեն արյան թեստեր կամ ճառագայթային հետազոտություններ, սակայն հետազոտությունների վերաբերյալ խորհուրդներն ու նշանակումները կախված են մի քանի գործոններից, այդ թվում՝ ի սկզբանե ախտորոշված քաղցկեղի տեսակը և փուլը, ինչպես նաև նշանակված բուժման տեսակը:

 

Երկարաժամկետ և ուշ կողմնակի ազդեցությունեերի հսկողությունը

Մարդկանց մեծ մասն ակնկալում է զգալ կողմնակի երևույթները բուժումն ստանալու ընթացքում: Սակայն, հաճախ քաղցկեղը վերապրած մարդկանց զարմանցում է այն փաստը, որ կողմնակի երևույթները կարող են ձգձգվել նաև բուժման ժամանակահատվածից հետո: Այսպիսի կողմնակի երևույթները կոչվում են երկարաժամկետ: Բացի այդ, այլ կողմնակի երևույթներ, որոնք կոչվում են ուշ կողմնակի երևույթներ, կարող են զարգանալ անգամ տարիներ հետո: Երկարաժամկետ և ուշ ազդեցությունները կարող են ներառել թե՛ ֆիզիկական, թե՛ էմոցիոնալ փոփոխություններ:

Խոսե՛ք Ձեր բժշկի հետ այսպիսի կողմնակի երևույթների առաջացման ռիսկերի մասին, որոնք կախված են քաղցկեղի տեսակից, Ձեր անհատական բուժման պլանից և Ձեր ընդհանուր առողջական վիճակից: Եթե Դուք ստացել եք այնպիսի բուժում, որը, հայտնի է, որ առաջացնում է ուշ ազդեցություններ, Դուք կարող եք նաև անցնել որոշակի ֆիզիկալ հետազոտություններ, ճառագայթային հետազոտություններ կամ արյան թեստեր, որպեսզի դրանք բացահայտվեն և վերահսկվեն:

 

Անձնական առողջապահական գրառումների վարումը

Դուք և Ձեր բժիշկը պետք է միասին աշխատեք` բուժման անհատականացված պլան մշակելու ուղղությամբ: Անպայման քննարկե՛ք Ձեր բժշկի հետ Ձեր հետագա ֆիզիկական և էմոցիոնալ առողջության վերաբերյալ մտահգություններ առաջացնող ցանկացած հարց: Կլինիկական օնկոլոգիայի ամերիկյան միությունն (ASCO) առաջարկում է հատուկ լրացվող բլանկեր, որոնք կօգնեն կազմել բուժման ընթացքի համառոտ բնութագիրը և հետևել Ձեր ստացած բուժման ընթացքին, ինչպես նաև մշակել կյանքի պահպանմանն ուղղված բուժման պլան՝ բուժման ավարտվելուն պես:

Սա նաև լավ պահ է՝ որոշելու համար, թե ով պիտի անց կացնի Ձեր ամբուլատոր հսկողությունը: Քաղցկեղը վերապրած մարդկանցից որոշները շարունակում են դիմել իրենց ուռուցքաբանին, մինչդեռ մյուսները նախընտրում են դիմել իրենց ընտանեկան բժշկին կամ բժշկական մեկ այլ մասնագետի: Այս որոշումը կախված է մի քանի գործոններից, այդ թվում՝ քաղցկեղի տեսակը և փուլը, կողմնակի երևույթները, առողջության ապահովագության օրենքները և Ձեր անձնական նախընտրությունները:

Եթե քաղցկեղի հետագա բուժումը վարելու է մի բժիշկ, ով նախկինում Ձեզ մոտ քաղցկեղի բուժման մեջ ուղղակիորեն ընդգրկված չի եղել, ապա անպայման ներկայացրե՛ք նրան (ինչպես նաև ապագայում Ձեզ բուժող բժշկական բոլոր մասնագետներին) քաղցկեղի բուժման ընթացքի համառոտ բնութագիրը և կյանքի պահմանմանն ուղղված բուժման վերաբերյալ փաստաթղթերը: Ձեզ մոտ քաղցկեղի բուժման մանրամասները շատ արժեքավոր տեղեկատվություն են այն մասնագետների համար, ովքեր կզբաղվեն Ձեր բուժմամբ և Ձեր առողջական վիճակի հսկողությամբ Ձեր կյանքի ողջ ընթացքում:

 

 

Ի՞նչ է վերապրումը:

«Վերապրում» կամ «Կյանքի պահպանում» ("survivorship") հասկացությունը տարբեր մարդկանց համար տարբեր իմաստ ունի: Հաճախ հանդիպող սահմանումներից են՝

·  Բուժման ավարտից հետո քաղցկեղի որևէ նշաններ չունենալը

·  Ապրելը հիվանդության հետ: Համաձայն այս սահմանման՝ վերապրումն սկսվում է ախտորոշման պահից և ներառում է մարդկանց, ովքեր երկար ժամանակ շարունակում են ստանալ բուժում՝ կա՛մ կրկնման հավանականությունը նվազեցնելու, կա՛մ քրոնիկ հիվանդության վարման համար:

Վերապրումը քաղցկեղով տառապելու ամենաբարդ մասերից մեկն է: Այսպես է, քանի որ այն յուրաքանչյուրի համար տարբեր է:

Քաղցկեղը վերապրած մարդկանց մոտ կարող է լինել ուժգին զգացմունքների մի ամբողջ խառնուրդ՝ ուրախություն, մտահոգություններ, թեթևության զգացում, մեղքի զգացում և վախ: Որոշ մարդիկ ասում են, որ նրանք քաղցկեղի ախտորոշումից հետո ավելի շատ են գնահատում կյանքը և իրենք իրենց ավելի են ընդունում: Մյուսներն սկսում են շատ անհանգստանալ իրենց առողջության համար և անորոշության զգացում են ունենում առօրյա կյանքում:

Քաղցկեղը վերապրած մարդիկ կարող են որոշակի սթրես զգալ, երբ բուժման ավարտից հետո բուժող անձնակազմի հետ հանդիպումներն ավարտվում են: Հաճախ, բժիշկների հետ ստեղծված հարաբերությունները տալիս են հիվանդին բուժման ընթացքում անվտանգության զգացում, և մարդիկ կարոտում են այդ աջակցության մթնոլորտը: Սա կարող է հատկապես զգացնել տալ, երբ ժամանակի հետ երևան են գալիս նոր անհանգստություններ և մարտահրավերներ, ինչպիսիք են բուժման ուշ ազդեցությունները, ինչպես նաև էմոցիոնալ մարտահրավերները՝ ներառյալ վախը հիվանդության կրկնումից, սեռական կյանքի և անպտղության վերաբերյալ մտահոգությունները, ֆինանսական և աշխատանքային խնդիրները:

Յուրաքանչյուր վերապրողի մոտ լինում են անհատական մտահոգություններ և մարտահրավերներ: Ցանկացած մարտահրավերի դեպքում, որպես առաջին քայլ, լավ է, որ մարդն ունակ լինի ճանաչել սեփական վախերը և խոսել դրանց մասին: Դրանք արյունավետ կերպով հաղթահարելու համար պետք է՝

·  Հասկանաք Ձեր առջև ծառացած մարտահրավերը

·  Մտածեք խնդրի լուծման եղանակների մասին

·  Խնդրեք և թույլ տաք, որպեսզի ուրիշները Ձեզ աջակցեն

·  Գոհ լինեք Ձեր կայացրած որոշումներից

Շատ վերապրածներ կարծում են, որ օգտակար է միանալն աջակցող խմբերի կամ վերապրածների ինտերնետային խմբերի: Սա Ձեզ թույլ է տալիս խոսել մարդկանց հետ, ովքեր անցել են նմանատիպ խնդիրների միջով: Աջակցություն գտնելու այլ տարբերակներ են՝ խոսելն ընկերոջ հետ կամ Ձեր բուժող անձնակազմի հետ, անհատական կոնսուլտացիաները, կամ տեղեկատվություն խնդրելն այն բժշկական կենտրոնից, որտեղ Դուք բուժվել եք:

 

Խնամողների դերի փոփոխվելը

Ընտանիքի անդամները և ընկերները նույնպես կարող են անցնել անցումային շրջաններով: Խնամողը շատ կարևոր կարևոր դեր ունի քաղցկեղի ախտորոշում ստացած մարդուն աջակցելու գործում՝ ցուցաբերելով ֆիզիկական, էմոցիոնալ և գործնական օգնություն կա՛մ ամեն օր, կա՛մ պահանջի դեպքում: Շատ խնամողներ իրենց ուժերը կենտրոնացնում են այս աջակցությունը ցուցաբերելու վրա, մանավանդ եթե բուժման ժամանակահատվածը տևում է ամիսներ կամ ավելի երկար:

Այնուամենայնիվ, երբ ավատրվում է բուժումը, խնամողի դերը հաճախ փոփոխվում է: Ի վերջո, քաղցկեղի ախտորոշման հետ կապված խնամքի պահանջը շատ ավելի նվազում է կամ ավարտին մոտենում:     

 

Նոր տեսակետ Ձեր առողջության վերաբերյալ

Շատ մարդկանց համար քաղցկեղը վերապրելը ծառայում է որպես խթան, որպեսզի նրանք դրական փոփոխություններ կատարեն իրենց կենսակերպի մեջ:

Լավ կլինի, որ մարդիկ, ովքեր ապաքինվում են երիկամի քաղցկեղից, հետևեն առողջ ապրելակերպի խորհուրդներին, այդ թվում՝ չծխել, սահմանափակել ալկոհոլը, լավ սնվել և պայքարել սթրեսի դեմ: Պարբերական ֆիզիկական ակտիվությունը կարող է օգնել, որ Դուք վերականգնեք Ձեր ուժը և էներգիայի մակարդակը: Ձեր բուժող անձնակազմը կարող է Ձեզ օգնել ստեղծել համապատասխան վարժությունների պլան, որը հիմնված կլինի Ձեր պահանջների, ֆիզիկական կարողությունների և ֆիզիկական պատրաստվածության վրա: Իմացե՛ք ավելին առողջ ապրելակերպը կազմակերպելու վերաբերյալ:

Բացի այդ, կարևոր է անցնել խորհուրդ տրվող բժշկական ստուգումները և հետազոտությունները (Տե՛ս «Ամբուլատոր բուժում» բաժինը), որպեսզի հոգաք Ձեր առողջության մասին: Հնարավոր է, որ խորհուրդ տրվի քաղցկեղի ռեաբիլիտացիա, և սա կարող է իր մեջ ներառել մի շարք ծառայություններից ցանկացածը, այդ թվում՝ բուժական մարմնամարզությունկարիերայի վերաբերյալ խորհրդատվություն, պայքար ցավի դեմ, սնուցման պլանավորում և/կամ էմոցիոնալ կոնսուլտացիա: Ռեաբիլիտացիայի նպատակն է՝ մարդկանց օգնել, որ վերջիններս նորից կարողանան վերահսկել իրենց կյանքի տարբեր ոլորտներ, և մնան հնարավորինս անկախ և գործունյա:

Խոսե՛ք Ձեր բժշկի հետ, որպեսզի մշակեք վերապրման խնամքի պլան, որը լավագույնն է համապատասխանում Ձեր պահանջներին:

 

հարցեր, որոնք պետք է տալ բժշկին

 

Առողջության պահպանման հարցում որոշումներ կատարելիս շատ կարևոր են քնարկումները բժշկի հետԱյստեղ առաջարկված են հարցեր որոնք դուք տալով ձեր բժշկին կստանաք տեղեկատվություն ձեր հիմանդության և բուժման մասին; Բնականաբար դուք կարող եք տալ հավելյալ հարցեր որոնք ձեզ հետարքրքրում են:

 

Հարցեր որոնք պետք է տալ ախտորոշումից հետո

  • Միզապարկի քաղցկեղի ո՞ր տեսակը ես ունեմ
  • Ո՞ր տեսակի բջիջներից է առաջացել այն
  • Կարո՞ղ եք բացատրել ինձ հյուսվածքաբանական եզրակացության (լաբարատոր հետազոտությունների) տվյալները
  • Ո՞ր փուլում է գտնվում քաղցկեղը, և ի՞նչ է դա նշանակում
  • Ի՞նչ ելք կաչելի է ակնկալել
  • Ի՞նչ բուժման տարբերակներ կան

Հարցեր, որոնք պետք է տալ բուժման տարբերակը ընտրելու և կողմնակի ազդեցություները կառավարելու համար

  • Ի՞նչ բուժման տարբերակ եք դուք առաջարկում և ինչու՞
  • Ինձ հասանելի ի՞նչ կլինիկական փորձարկումեր կան, որտե՞ղ են դրանք կատարվում և ինչպե՞ս կարող եմ ավելի շատ տեղեկատվություն ստանալ դրաց մասին
  • Ո՞րն է բուժման ամեն  տարբերակի նպատակը, արդյոք այն բուժու՞մ է քաղցկեղը, օգնում է ինձ ավելի լա՞վ զգալ, թե՞ երկուսը միաժամանակ
  • Ովքե՞ր են ներառվելում իմ բուժման խմբում և ի՞նչ է նրանցից յուրաքանչյուրն անելու
  • Ո՞վ է ղեկավարելու իմ բուժման ընթացքը
  • Ինչպե՞ս է բուժման կուրսը ազդելու իմ առօրյա կյանքի վրա: Կարողանալու՞ եմ արդյոք աշխատել, կատարել վարժություններ և զբաղվել առօրյա գործերով
  • Հնարավո՞ր է արդյոք, որ բուժման կուրսն ունենա որևէ ազդեցություն իմ սեռական կյանքի վրա: Եթե այո, ապա ինչպե՞ս և որքա՞ն ժամանակով
  • Հնարավո՞ր է արդյոք, որ բուժման այս կուրսն ունենա որևէ ազդեցություն իմ պտղաբերության վրա: Կարողանալու՞ եմ արդյոք ապագայում ունենալ երեխաներ: Եթե այո, ապա արդյոք անհրաժե՞շտ է, որ խորհրդակցեմ համապատասխան մասնագետի հետ մինչև բուժումն սկսելը:
  • Եթե ես ունեմ ֆինանսական խնդիրներ , ապա ո՞վ կարող է ինձ օգնել
  • Ի՞նչ աջակցող կազմակերպություններ կան, որոնք կարող են օգնել ինձ և իմ ընտանիքին:
  • Ու՞մ պետք է ես դիմեմ հարցերի և խնդիրների դեպքում

 

 

 

 

Հարցեր վիրահատության վերաբերյալ

  • Ի՞նչ տեսակի վիրահատություն է կատարվելու: Հեռացվելու՞ են արդյոք ավշային հանգույցները
  • Եթե ես ստանամ բուժման այլ տարբերակ (ոչ վիրահատական), ապա արդյո՞ք հնարավոր է, որ վիրահատությունը կատարվի ավելի ուշեթե լինի դրա անհրաժեշտությունը
  • Ո՞վ է կատարելու վիրահատությունըԱրդյո՞ք բավարար փորձառու է վիրաբույժը այս տեսակի քաղցկեղի վիրահատելու համար
  • Որքա՞ն ժամանակ կպահանջվի վիրահատությունը կատարելու համար
  • Որքա՞ն եմ ես մնալու հիվանդանուցում
  • Կարո՞ղ եք նկարագրել, թե ինչպիսին է լինելու հետվիրահատական վերականգնման շրջանը
  • Որո՞նք են վիրահատության հնարավոր երկարաժամկետ կողմնակի ազդեցությունները
  • Արդյո՞ք կլինի բուժման կարիք վիրահատությունից հետո: Եթե այո, ապա ինչպիսի՞

Հարցեր իմունաբուժման վերաբերյալ

·         Իմունաբուժումը արդյոք կունենա՞ն դեր իմ բուժման պլանի մեջ: Եթե այո, ապա կոնկրետ ի՞նչ դեր

  • Ո՞րն է դրա նպատակը
  • Որքա՞ն կարող է տևել բուժման այս տեսակը
  • Ի՞նչ կողմնակի ազդեցություներ կարող է ունեն բուժման այս տեսակը
  • Որո՞նք են  երկարաժամկետ կողմնակի ազդեցությունները
  • Ի՞նչ է հնարավոր անել կողմնակի ազդեցությունները նվազեցնոլու համար
  • Բուժման ընթացքում ինչպե՞ս կարող եմ ինձ մաքսիմալ առողջ պահել
  • Որքա՞ն է հավանականությունը, որ քաղցկեղը կարող է կրկնվել , արդյո՞ք ես պետք է ուշադիր լինեմ որոշ նշաների կամ ախտանիշների նկատմամբ

Հարցեր հետագա խնամքի վերաբերյալ 

 

  • Ի՞նչ երկարաժամկետ կամ ուշ առաջացող կողմնակի ազդեցություներ են հնարավոր բուժումից հետո
  • Հետագայում ի՞նչ ստուգիչ հետազոտուցյուներ ես պետք է անցնեմ և ի՞նչ հաճախականությամբ
  • Ինչպե՞ս ստանամ բուժման մասին տեղեկատվություն և կյանքի պահպանմանն ուղղված բուժման պլան՝ իմ անձնական առողջապահական գրառումները վարելու համար
  • Ո՞վ է զբաղվելու իմ հետագա բուժմամբ և ամբուլատոր հսկողությամբ
  • Ի՞նչ աջակցող ծառայություններ կան քաղցկեղի վերապրման վերաբերյալ իմ և իմ ընտանիքի համար:

 

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Արմեն Տիգրանի Ավագյանի կողմից: