Արգանդի վզիկի քաղցկեղ

Արգանդի վզիկի քաղցկեղ

Արգանի պարանոցի մասին։

 

Արգանդի պարանոցի քաղցկեղը սկիզբ է առնում կնոջ արգանդի պարանոցում, որը հանդիսանում է արգանդի ստորին նեղ հատվածը. Հղիության ընթացքում արգանդ կրում է աճող պտուղը: Պարանոցը հանդիսանում է արգանդը հեշտոցին միացնող հատվածը, եւ հեշտոցի հետ միասին ձեւավորում է ծննդյան ուղին։

 

Արգանդի պարանոցի նախաքաղցկեղային հիվանդութըունների և քաղցկեղի մասին։

 

Արգանդի պարանոցի քաղցկեղը սկսվում է, երբ առողջ բջիջները փոփոխվում, աճում և վերահսկողությունից դուրս են գալիս, ձեւավորելով զանգված, որը կոչվում է ուռուցք: Ուռուցքը կարող է լինել չարորակ կամ բարորակ. Ուռուցքը կոչվում է չարորակ երբ այն կարող է տարածվել և ներաճել մարմնի այլ մասերին: Ուռուցքը կոչվում է բարորակ երբ այն չունի տարածվելու և ներաճելու հատկություն:

 

Հիվանդության սկզբնական շրջանում, բջջում տեղի ունեցող փոփոխությունները չարորակ բնույթ չեն կրում. Գիտնականների կարծիքով, քաղցկեղը բջջում կատարվող մի շարք փոփոխությունների արդյունք է։

Բջիջներում փոփոխությունները որոշակի սահմաններում դարձելի են, հիվանդության այս շրյանը կոչվում է դիսպլազիա, այս շրյանում տեղի է ունենում բջիջների անկանոն աճ և բազմացում։ Սա նախաքաղցկեղային վիճակ է, երբ հյուսվածքի վիրաբուժական հեռացումը կպաշտպանի հիվանին քաղցկեղի զարգացումից։ Հաճախ փոփոխված հյուսվածքը հնարավոր է հեռացնել առանց առողջ հյուսվածքը վնասելու, սակայն որոշ դեպքերում, որպիսի կանխել արգանդի պարանոցի քաղցկեղը, անհրաժեշտություն է առայանում հեռացնելու արգանդն ամբողջությամբ։

 

Նախաքաղցկեղային ախտահարման, բուժումը կախված է հետեւյալ գործոններից:

 

Ախտահարման չափից եւ տեսակից

 

Ապագայում երեխա  ունենաու կինոջ ցանկությունից 

 

Կնոջ տարիքից

 

Կնոջ ընդհանուր առողջությունից

 

Կնոջ եւ նրա բժշկի Նախապատվությունից

 

Եթե նախաքաղցկեղային բջիջները վերածվել են քաղցկեղայինի,  տարածվել և ներթափանցել են արգանդի կամ այլ հյուսվածքների եւ օրգանների մեջ, ապա այս շրջանում հիվանդությունը կոչվում է արգանդի պարանոցի քաղցկեղ:

 

Տարբերում են արգանդի պարանոցի քաղցկեղի երկու հիմնական տեսակ։ Արգանդի պարանոցի քաղցկեղի այլ տեսակները հազվադեպ են հանդիպում:

 

Սքվամոզ-բջջային քաղցկեղ, որը կազմում է դեպքերի մոտ 80% -ից  90%։

 

Ադենոկարցինոմա, որը կազմում է դեպքերի 10% -ից 20%։

 

 

 

Արգանդի պարանոցի նորմալ հյուսվածք

 

 

 

 

Արգանդի պարանոցի չափավոր դիսպլազիա

 

 

Արգանդի պարանոցի ներաճող սքվամոզ-բջջային քաղցկեղ

 

 

Արգանդի պարանոցի ադենոկարցինոմա առանց ներաճի

*please note the permission to use these images is yet to be obtained from College of American Pathologiests.

 

Սույն ուղեցույցի հաջորդ բաժինը ՎԻՃԱԿԱԳՐՈԻԹՅՈՒՆ: Այս բաժինը կօգնի բացատրել, թե բնաչության կանանց որ մասն է ախտորոշվում տվյալ հիվանդությամբ, ինչպես նաև այս հիվանդության ընդհանուր պրոգնոզը։ Այլ բաժիներ ընթերցելու համար օգտագործեք մենյուն։

 

 

ՎԻՃԱԿԱԳՐՈԻԹՅՈՒՆ

 

Այս էջում Դուք կգտնեք տեղեկություններ թե որքան կանայք են ախտորոշվում այս տեսակի քաղցկեղով յուրաքանչյուր տարի. Դուք նաև ձեռք կբերեք ընդհանուր տեղեկություն թե ինչպիսին է այս հիվանդությամբ ախտորոշված կանանց պրոգնոզը: Հիշեք, գոյատեւման չափաբաժինը զգալիորեն կախված է մի շարք գործոններից: 

 

Այս տարի, մոտ 12,990 կանայք Միացյալ Նահանգներում կախտորոշվեն արգանդի պարանոցի քաղցկեղ հիվանդությամբ.

 

Հաշվարկված է նաև, որ այս տարի ԱՄՆում կգրանցվի մոտ 4,120 մահ արգանդի պարանոցի քաղցկեղի հետեվանքով։

 

5-ամյա գոյատեւման տոկոսը պատկերում է թե կանանց որ տոկոսը կապրում առնվազն 5 տարի տվյալ քաղցկեղը հայտնաբերվելուց հետո:

Արգանդի պարանոցի քաղցկեղ ախտորոշելուց հետո հինգամյա գոյատեվումը կազմում է 68%, այսինքն ախտորոշումը ստանալուց հինգ տարի հետո հարյուր կանանցից 68ը կենդանի կլինեն: 10-ամյա գոյատեւման տոկոսը կազմում է 64%: Սակայն, գոյատեւման տոկոսը կախված է բազմաթիվ գործոններից, այդ թվում` ախտորոշման ժամանակ, արգանդի պարանոցի քաղցկեղի փուլից:

 

Երբ հայտնաբերված է վաղ փուլում, 5-ամյա գոյատևման տոկոսը կազմում է 92%: Եթե արգանդի պարանոցի քաղցկեղը տարածվել է շրջակա հյուսվածքների, օրգանների եւ / կամ տարածաշրջանային ավշահանգույցների վրա, 5-ամյա գոյատևումը 57% է: Եթե քաղցկեղը տարածվել է հեռակա օրգաններին, ապա 5-ամյա գոյատևումը կազմում է մոտ 17%:

 

Կարևոր է, հիշել, որ կանայք գոյատևման վիճակագրությունը, ընդամենը հաշվարկ է, որը հիմնված է Միացյալ Նահանգներում ամեն տարի այս ախտորոշմամբ կանանց տվյալների վրա։

Ձեր մասնավոր ռիսկը կարող են տարբեր լինել: Բժիշկները չեն կարող ստույգ ասել, թե որքան երկար յուրաքանչյուր կին կապրի այս քաղցկեղի ախտորոշմամբ։

 

 

 

 

Սույն ուղեցույցի հաջորդ բաժինը ԲԺՇԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄՆԵՐ: Այս բաժինը պատկերավոր ներկայացնում է հյուսվածքներ և օրգաններ, որոնք հաճախ ախտահարվում են տվյալ հիվանդությամբ տառապող կանանց մոտ։ Այլ բաժիներ ընթերցելու համար օգտագործեք մենյուն։

 

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄՆԵՐ

 

Այս բաժնում դուք կգտնեք հիմնական մարմնի մասերի պատկերները որոնք հաճախ ախտահարվում են տվյալ հիվանդությամբ տառապող կանանց մոտ: Այլ բաժիներ ընթերցելու համար օգտագործեք մենյուն։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սույն ուղեցույցի հաջորդ բաժինը ՌԻՍԿԻ ԳՈՐԾՈՆՆԵՐ: Այս բաժինը  կբացատրի, թե որ գործոնները կարող են բարձրացնել այս հիվանդության զարգացման հնարավորությունը։ Այլ բաժիներ ընթերցելու համար օգտագործեք մենյուն։

ՌԻՍԿԻ ԳՈՐԾՈՆՆԵՐ

 

Այս բաժնում դուք կպարզեք, թե որ գործոնները կարող են բարձրացնել արգանդի պարանոցի քաղցկեղի զարգացման հավանականությունը։

Այլ բաժիներ ընթերցելու համար օգտագործեք մենյուն։

 

Այն ամենն ինչ կարող է մեծացնել քաղցկեղի զարգացման հավանականությունը կոչվում է ռիսկի գործոն։ Չնայած ռիսկի գործոնները հաճախ ազդում են քաղցկեղի զարգացում վրա, նրանք ուղղակիորեն չեն կարող քաղցկեղ առաջացնել: Որոշ մարդիկ մի քանի ռիսկի գործոններ ունենալով, երբեք չեն ձեռք բերի քաղցկեղ, մինչ դեռ մյուսները առանց հայտնի ռիսկի գործոնների կարող են քաղցկեղ ձեռք բերել։ Ռիսկի գորցոնների մասին իրազեկ լինելը և նրանց մասին ձեր բժիշկի հետ խոսելը կօգնի ձեզ ավելի տեղեկացված լինելու, ինչպես նաև առողջ ապրելակերպ վարելու մեջ։

 

Հետեւյալ գործոնները կարող են բարձրացնել կնոջ, արգանդի պարանոցի քաղցկեղ զարգացնելու, ռիսկը:

 

Մարդու պապիլոմավիրուսային վարակ (ՄՊՎ): ՄՊՎ ն համարվում է առավել կարևոր ռիսկի գործոն արգանդի պարանոցի քաղցկեղի զարգացման համար: Սեռական կապը ՄՊՎ ով վարակված անձի հետ, ՄՊՎ ով վարակվելու հիմնական և ամենատարածված եղանակն է: Տարբերում են ՄՊՎ տարբեր տեսակներ։

 

Իմունային համակարգի անբավարարություն: Ցածր իմունային համակարգերով կանայք գերխոցելի ռիսկի խումբ են կազմում արգանդի պարանեցի քաղցկեղ ձեռք բերելու համար: Իմունային համակարգը կարող է իջնել որոշ դեղամիջոցներ ընդունելու արդյունքում, որևէ օրգանի փոխպատվաստման հետևանքով, այլ տեսակի քաղցկեղի բուժման արդյունքում, կամ մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ) ձեռք բերելու հետևանքով, որը հանդիսանում է ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) պատճառ. Երբ մի կինն ունի ՄԻԱՎ, իր իմունային համակարգը ավելի քիչ է ի վիճակի պայքարելու վաղ քաղցկեղային բջիջների դեմ:

 

Հերպես: Սեռական հերպեսով վարակված կանայք մտնում են արգանդի պարանոցի քաղցկեղ զարգացնելու ավելի բարձր ռիսկի խումբի մեջ:

 

Ծխախոտ: Ծխող կանայք մոտ երկու անգամ ավելի հակված են զարգացնելու արգանդի պարանոցի քաղցկեղ, համեմատած չծխող կանանց հետ։

 

Տարիք։ Մինչև 15 տարեկան երիտասարդ աղջիկները շատ հազվադեպ են զարգացնում արգանդի պարանոցի քաղցկեղ: Վտանգը աճում է ուշ պատանեկությունից միջին 30ականնեը. 40ին մոտ կանայք դեռ գտնվում են վտանգի տակ, եւ պետք է շարունակեն կանոնավոր արգանդի պարանեցի քաղցկեղի զննումը, որը ներառում է ինչպես ՄՊՎ քննությունն այնպես էլ Փափ քսուկը.

 

Հակաբեղմնավորիչ հաբեր: Որոշ հետազոտություններ վկայում են, որ հակաբեղմնավորիչ հաբերը, համարվում է ծննդյան վերահսկողության դեղամիջոց, կապակցված է արգանդի պարանոցի քաղցկեղի ռիսկի աճի հետ։ Այնուամենայնիվ, ավելի բազմաքանակ հետազոտությունններ են անհրաժեշտ այս ասպարեզում առավել ստույգ տվյալներ ձեռք բերելու համար:

 

Ենթարկվածությունը Դիէթիլստիլբեսթրոլի (ԴԵՍ): Կանայք, ում մայրերն ընդունել են այս դեղամիջոցը հղիության ընթացքում մտնում են առավել ռիսկի խմբի մեջ, արգանդի պարանոցի և/կամ հեշտոցի հազվագյուտ տեսակի քաղցկեղ զարգացնելու համար։ ԴԵՍ օգտագործվել է շուրջ 30 տարի, 1940ից 1970թթ։ Այս ռիսկի խմբում գտնվող կանայք պետքե անցնեն տարեկան զննություն, որը ներառում է արգանդի պարանոցի Պապ-քսուք, ինչպես նաև քառակողմ Պապ քսուք, որը իրենից ներկայացնում է մի հետազոտություն երբ բջջային նմուշներ վերցվում են հեշտոցի բոլոր կողմերից։

 

Գիտությունը շարունակում է հետազոտել, թե որ գործոնները կարող է նպաստել այս տեսակի քաղցկեղի առաջացմանը և ինչ կարող են կանայք անել, որպիսի իջեցնեն իրենց անձնական ռիսկը: Չկա ոչ մի փորձված միջոց, որը կօգնի լիովին կանխել այս հիվանդությունը, բայց որոշ ձեռնարկված քայլեր կարող են իջեցնել կնոջ տվյալ քաղցկեղի զարգացման անձնական ռիսկը։

Եթե դուք ունեք մտահոգություններ ձեր անձնական ռիսկի խմբի մասին, խորհրդակցեք ձեր բժշկի հետ։

 

 

Սույն ուղեցույցի հաջորդ բաժինը ԶՆՆՈՒՄ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ: Այս բաժինը  կբացատրի, թե ինչպես որոշ թեսթեր կարող են հայտնաբերել նախաքաղցկեղային վիճակը վաղ փուլում, մինչև ախտանշանների իհայտ գալը։ Այլ բաժիներ ընթերցելու համար օգտագործեք մենյուն։

 

 

ԶՆՆՈՒՄ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

 

Այս էջում դուք կգտնեք ավելի մանրամասն տեղեկատվություն այս տեսակի քաղցկեղի զննման և կանխարգելամն մասին, ինչպես նաև զննման հետ կապված ռիսկերն ու օգուտները։ Դուք նաև կստանաք խորհուրդներ  թե ինչ կարող է անել կինը որպիսի նվազեցնի արգանդի պարանոցի քաղցկեղի զարգացման ռիսկը։

Այլ բաժիներ ընթերցելու համար օգտագործեք մենյուն։

 

ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

 

Արգանդի պարանոցի քաղցկեղը հաճախ կարելի է կանխել այցելելով պարբերական զննությունների, որոնք հնարավոր կդարձնեն նախաքաղցկեղային իրավիճակների հայտնաբերումն ու բուժումը: Ինչպես նաև վերահսկել և ձերբազատվել ռիսկի գործոններից, ինչպիսին են.

 

Առաջին սեռական հարաբերության հետաձգում մինչեւ առնվազն ուշ պատանեկություն։

 

Սահմանափակել սեռական զուգընկերների թիվը

 

Խուսափել սեռական հարաբերությունից այն անձանց հետ, ով բազում սեռական զուգընկերներ է ունեցել։

 

Խուսափել սեռական հարաբերությունից այն անձանց հետ, ում մոտ ակնհայտորեն նկատվում են սեռական գորտնուկներ, կամ այլ սեռական ախտանիշներ։

 

Դադարեցնել ծխախոտի կիրառումը։

 

2006 թ-ին ԱՄՆ-ի սննդի և դեղորայքի վարչությունը հաստատեց առաջին ՄՊՎ պատվաստանյութը, որը կոչվում է Գարդասիլ։ 9-ից 26 տարեկան կանայք և աղջիկները պետք է ստանան այս պատվաստանյութը, որպիսի կանխվի ՄՊՎ-16 և ՄՊՎ-18 տեսակներով ինչպես նաև երկու ցածր ռիսկային խմբի տեսակներով պայմանավորված վարակը, ՄՊՎ-ի այս չորս տեսակը կազմում են ՄՊՎ-ի բոլոր դեպքերի 90%։ Հայտնաբերված է, որ ՄՊՎ-16 և ՄՊՎ-18 տեսակները ամենահաճախն են առաջեցնում արգանդի պարանոցի քաղցկեղ և նախաքաղցկեղային վիճակներ։ 2009 թ-ին ԱՄՆ-ի սննդի և դեղորայքի վարչությունը հաստատեց երկրորդ ՄՊՎ պատվաստանյութը, որը կոչվում է Ցեռվարիկս, նախատեսվաց 10-ից 25 տարեկան կանանց և աղջիկների համար.

Կարևոր է նշել, որ այս պատվաստանյութերը ստեղծված են կանխելու ՄՊՎ վարակը, և չեն կարող պաշտպանել այն մարդկանց, ով արդեն կրում է ՄՊՎ վարակ։

 

ԶՆՆՈՒՄ

 

Պարբերական զննումը հարկավոր է նախաքաղցկեղային իրավիճակների վաղաժամ հայտնաբերման համար, որոնք հակառակ դեպքում կարող են վերածվել քաղցկեղի մինչև որևէ ախտանիշների իհայտ գալը։

Գիտնականները մշակել են, և շարունակում են մշակել, թեսթեր, որոնք կարող են օգտագործվել որոշակի քաղցկեղների տեսակների հայտնաբերելու համար նախքան ախտանշանների իհայտ գալը։ 

 

Քաղցկեղի դեմ զննման միջոցների հիմնական ընդհանուր սկզբունքներն են.

 

 

Նվազեցնել մարդկանց մահածությունը քաղցկեղից, կամ ամբողջովին վերացնել քաղցկեղից մահվան դեպքերը։

 

Նվազեցնել քաղցկեղի առաջացման դեպքերի քանակը մարդկանց մոտ։

 

Հետեւյալ թեստերը եւ միջամտուտյունները կարող են օգտագործվել արգանդի պարանոցի քաղցկեղի զննման համար.

 

Բիմանուալ կոնքի քննություն

 

Այս քննության ժամանակ բժիշկը կստուգի կնոջը արգանդի պարանոցը, արգանդը, հեշտոցը, ձվարանները, և այլ մերձակա օրգաններ, անսովոր փոփոխություններ հայտնաբերելու նպատակով: Սկզբում, բժիշկը կստուգի կնոջ արտաքին սեռական օրգանները, որից հետո օգտագործելով գործիք, որը կոչվում է հաելի, կառանձնացնի հեշտոցի պատերը և կզննի արգանդի պարանոցը և հեշտոցը։ Որոշ օրգաններ ուղղակիորեն տեսանելի չեն այս քննության ընթացքում, այդ պատճառով բժիշկը, տեղադրելով մի ձեռքի երկու մատները, հիվանդի հեշտոցի մեջ, և մյուս ձեռքով նրբորեն սեղմելով որովայնի ստորին հատվածին կզգա արգանդի եւ ձվարանների ուրվագծերը. Այս քննությունը, որպես կանոն անցավ է, տեւում է մի քանի րոպե, և կատարվում է բժշկի գրասենյակին կից քննական սենյակում:

 

ՄՊՎ Թեստ

 

Այս թեստը կատարվում է կնոջ արգանդի պարանոցից վերցված բջիջների նմուշից, նույն նմուշը օգտագործվում է նաև Պապ քսուքի համար (տես ստորև): Այս բջիջների նմուշը փորձարկվում է այն ՄՊՎ-ի տեսակները հայտնաբերելու համար, որոնք կապվաց են արգանդի պարանոցի քաղցկեղի զարգացման հետ։ ՄՊՎ Թեստավորումը կարող է կատարվել առանձին կամ համակցված Պապ քսուքի հետ (տես ստորև):

 

Պապ քսուք

 

Պապ քսուքը բջիջների փոփոխությունների վաղ հայտնաբերման ամենատարածված միյոցն է։ ՊաՊ քսուքը կատարվում է կնոջ արգանդի պարանոցից վերցված բջիջների նմուշից և հաճախ արվում, Բիմանուալ կոնքի քննության ժամանակ (տես վերեւում):

 

Կլինիկական Օնկոլոգիայի Ամերիկյան Ասոցիացիան (ASCO) առաջարկում է բոլոր կանայք կատարել առնվազն մեկ ՄՊՎ թեստ կյանքի ընթացքում։ Թեև, իդեալական դեպքում, 25-ից 65 տարեկան կանայք պետք է կատարեն ՄՊՎ թեստ յուրաքանչյուր 5 տարին մեկ: 65-ից բարձր տարիքի կանայք կարող են դադարեցնել զննումը: Երբեմն, 65-ից բարձր կանայք, ովքեր նախկինում ունեցել են դրական ՄՊՎ արդյունք կարող են շարունակել զննումը մինչեւ 70 տարեկան:

 

Կարևոր է խոսել ձեր առողջապահական թիմի արգանդի պարանոցի քաղցկեղի մասին, թե որքան հաճախ է պետք կատարել կանոնավոր զննումները եւ որ թեստերն են առավել կարևոր։

 

Ստորև բերված են որոշ հարցեր որոնք արժե քննարկել ձեր բժշկի հետ.

 

Որ տարիքում է պետք սկսել արգանդի պարանոցի քաղցկեղի կանոնավոր զննությունը?

 

Պետք արդյոք արգանդի պարանոցի քաղցկեղի զննությունը զուգակցել ՄՊՎ թեստով. Եթե այո, ապա որքան հաճախ?

 

Ինչու եք առաջարկում այս կոնկրետ թեստերը և զննության գրաֆիկը ինձ համար?

 

Որ տարիքում կարող եմ դադարեցնել արգանդի պարանոցի քաղցկեղի պարբերական զննությունները?

 

Արդյոք իմ զննությունների պլանը կփոխվի եթե ինձ մոտ հայտնաբերվի արգանդի պարանոցի դիսպլազիա կամ նախաքաղցկեղ?

 

Արդյոք իմ զննությունների պլանը կփոխվի եթե ես ունեմ ՄԻԱՎ?

 

Արդյոք իմ զննությունների պլանը կփոխվի եթե իմ արգանդը հեռացված է?

 

Արդյոք իմ զննությունների պլանը կփոխվի, եթե ես հղիանամ?

 

Արդյոք իմ զննությունների պլանը կփոխվի, եթե ես ստացել եմ ՄՊՎ  պատվաստում?

 

Ինչ տեղի կունենա, եթե զննությունը ցույց տա, դրական կամ աննորմալ արդյունք?

 

 

Սույն ուղեցույցի հաջորդ բաժինը ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐ: Այս բաժինը  կբացատրի, թե ինչ փոփոխություններ և բժշկական խնդիրներ կարող է առաջացնել այս հիվանդությունը։ Այլ բաժիներ ընթերցելու համար օգտագործեք մենյուն։

 

 

ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐ

 

Այս էջում դուք կգտնեք ավելի մանրամասն տեղեկատվություն օրգանիզմի փոփոխությունների և այլ նշանների մասին որոնք այս հիվանդության դեպքում կարող են ազդանշան հանդիսանալ բժշկական օգնության դիմելու։

Այլ բաժիներ ընթերցելու համար օգտագործեք մենյուն։

 

Շատ կանայք չունեն որևէ ախտանիշներ նախաքաղցկեղային վիճակի կամ վաղ փուլի արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքում. Ախտանշանները սովորաբար հայտնվում են, երբ քաղցկեղը արդեն տարածվել է այլ հյուսվածքներին և օրգաններին։ Որոշ դեպքերում ախտանշանի պատճառը կարող է լինել մեկ այլ բժշկական խնդիր, այլ ոչ քաղցկեղը:

 

Հետեւյալներից Ցանկացածը կարող արգանդի պարանեցի դիսպլազիայի կամ քաղցկեղի է նշան կամ ախտանիշ հանդիսանալ.

 

Դաշտանային ցիկլից դուրս թույլ արյունահոսությունը կամ արյունային արտադրությունը։

 

Դաշտանային արյունահոսությունը, որը սովորականից ավելի առատ է կամ երկար է տեվում։

 

Արյունային արտադրություն սեռական հարաբերությունից, և/կամ լվացվելուց հետո։

 

Ցավ սեռական հարաբերության ժամանակ։

 

Արյունահոսություն կամ արյունային արտադրություն դաշտանադադարից հետո։

 

Սովորականից առատ հեշտոցային արտադրություն։

 

Այս ախտանիշներից ցանկացածի իհայտ մասին պետք է տեղյակ պահել ձեր բժշկին. Կարեւոր է խոսել Ձեր բժշկի հետ նույնիսկ եթե դուք կարծում եք որ այդ ախտանիշերը չնչին են. Ինչքան ավելի վաղ հայտնաբերվեն նախաքաղցկեղային բջիջները կամ քաղցկեղը, այնքան ավելիմեծ է լիարժեք բուժման և քաղցկեղի կանխման հնարավորությունը։

 

Եթե քաղցկեղը ախտորոշվել է, ախտանիշները մեղմացնելը և նրանցից ազատելը կազմում է քաղցկեղի խնամքի եւ բուժման կարեւոր մասը: Ախտանիշների վարումը հատուկ անվանում ունի և կոչվում է «ախտանիշների կառավարում», «պալիատիվ խնամք», կամ «աջակցական խնամք». Վստահաբար խոսեք ձեր առողջապահական թիմի հետ ձեզ անհանգստացնող ախտանիշների մասին, այդ թվում, ցանկացած նոր իհայտ եկաց ախտանիշների կամ փոփոխությունների մասին:

 

Սույն ուղեցույցի հաջորդ բաժինը ԱԽՏՈՐՈՇՈՒՄ: Այս բաժինը  կբացատրի, թե ինչ թեստեր կարող են անհրաժեշտ լինել ձեր ախտանշանների պատճառի հայտնաբերման համար։ Այլ բաժիներ ընթերցելու համար օգտագործեք մենյուն։

 

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

 

Այս էջում դուք կգտնեք ավելի մանրամասն տեղեկատվություն թեստերի, միջամտությունների և այլ հետազոտությունների մասին, որոնք կօգնեն ձեր բժշկին գնտել ձեր ախտանիշների պատճառը։

Այլ բաժիներ ընթերցելու համար օգտագործեք մենյուն։

 

Բժիշկները օգտագործում են բազմաթիվ թեստեր քաղցկեղ ախտորոշելու համար, ինշպես նաև պարզելու թե քաղցկեղը որքան է տարածվել այլ օրգանների վրա: Եթե տարածումը տեղի է ունեցել, ապա դա կոչվում է մետաստաիկ քաղցկեղ: Պատկերող հետազոտությունները կարող են ցույց տալ քաղցկեղի տարածված լինելը: Պատկերող հետազոտությունները հնարավորություն են տալիս լուսանկարել օռգանիզմը ներսից։ Բժիշկները կարող են նույնպես կատեռել հետազոտություններ որպիսի ստանան ինֆօրմացիա ամենաօպտիմալ բուժման եղանակի մասին։

 

Քաղցկեղների մեծամասնության համար, քաղցկեղից փոքրիկ հատված հետազոտելը, միակ վստահելի միջոցն է քաղցկեղ ախտորոշումը հաստատելու համար։ Եթե այս հետազոտությունը անհնարին է, ապա բժիշկը կառաջարկի այլ թեստեր, որոնք կօգնեն ախտորոշման հարցում:

 

Ստորև բերված ցուցակը նկարագրում տարբերակներ արգանդի պարանոցի քաղցկեղը ախտորոշելու համար։ Կարևոր է հասկանալ, որ կախված օրգանիզմի առանձնահատկություններից, ախտանիշներից և այլ գորցոններից, որոշ թեստեր նախընտրելի կլինեն մյուսների նկատմամբ։ Ձեր բժիշկը հաշվի կառնի հետևյալ գործոնները, ձեր ախտորոշման եղանակը ընտրելու ժամանակ.

- Կասկածած քաղցկեղի տեսակը

- Ձեր ախտաննշանները

- Ձեր տարիքը և ընդհանուր առողջությունը

- Նախորդող բժշկական թեստերի արդյունքները

 

Ֆիզիկական հետազոտությանը կից հետևյալ թեստերը կարող են օգտագործվել արգանդի պարանոցի քաղցկեղի ախտորոշման համար.

 

Պապ քսուք - Բժիշկը վերցնում է բջիջների նմուշներ հեշտոցից և արգանդի պարանոցից փորձարկման համար։

 

Բարելավված Պապ քսուքի շնորհիվ բժիշկներին ավելի հեշտ է գտնել քաղցկեղային բջիջները: Ավանդական Պապ քսուքը կարող եր դժվար լինել կարդալ, քանի որ բջիջները կարող եին չորանալ, ծածկվել լորձի կամ արյան շերտով և անընթերնելի դառնալ։

 

o Հեղուկում պահվող բջջաբանության թեստը հնարավորություն է տալիս բջիջների բարակ շերտ փոխանցել հետազոտման դաշտ արյուն կամ լորձ շերտը վերացնելուց հետո: Ինչպես նաև, քանի որ նմուշ պահպանվում, այլ թեստեր (ինչպես, օրինակ, ՄՊՎ թեստը) կարող է կատարվել օգտագորցելով նույն քսուքը.

 

o Համակարգչային զննություն - որտեղ համակարգիչը հետազոտում է բջջային նմուշը անկանոն բջիջների հայտնաբերման նպատակով.

 

Կոնքի հետազոտություն - Այս քննության ժամանակ բժիշկը զգում է կնոջ հեշտոցը, աարգանդի պարանոցը, արգանդը, ձվարանները, միզապարկը, հետանցքը ցանկացած անսովոր փոփոխություններ բացահայտելու համար: Պապ քսուքը հաճախ արվում է միաժամանակ:

 

ՄՊՎ թեստ - ՄՊՎ թեստը նման է Պապ քննության, որտեղ թեստը կատարվում է մի արգանդի պարանեցից վերձրած բջիջների նմուշը հետազոտելով. Բժիշկը կարող է կատարել ՄՊՎ թեստ Պապ քսուքի հետ միեւնույն ժամանակ, կամ այն բանից հետո երբ Պապ քսուքը ցույց տա բջիջների անկանոն փոոփխություններ։ ՄՊՎ որոշ տեսակներ, ինչպիսիք են HPV-16 եւ HPV-18, ավելի հաճախ են հայտնաբերվում արգանդի պարանեցի քաղցկեղով կանանց մոտ և կարող են օգնել հաստատելու ախտորոշումը: Շատ կանայք ունեն ՄՊՎ, բայց չունեն արգանդի պարանոցի քաղցկեղ, հետևաբար ՄՊՎ թեստը ճշգրիտ հետազոտություն չէ արգանդի պարանոցի քաղցկեղի ախտորոշման համար։

 

Եթե Պապ քսուքը ցույց է տալիս անկանոն բջիջներ, ՄՊՎ թեստն էլ դրական է, բժիշկը կարող է առաջարկել հետեւյալ ախտորոշիչ հետազոտություններից որոշը.

 

Կոլպոսկոպիա - Բժիշկը կարող է կատարել կոլպոսկոպիա որպիսի ստուգի պարանոցի վնասված հատվածները: Հատուկ գործիքը, որով կատարվում է այս հետազոտությունը կոչվում է կոլպոսկոպ, այն նման է մանրադիտակի և տալիս բժշկին հեշտոցի և պարանոցի լուսավոր, խոշորացրած պատկեր։ Կոլպոսկոպիան ցավոտ չէ, չունի կողմնակի էֆֆեկտներ, կարող է կատարվել է բժշկի գրասենյակում։ Կոլպոսկոպիան  անվնաս է հղի կանանց համար:

 

Բիոպսիա -  կասկածելի հյուսվածքի փոքր հատվածի հեռացում հետազոտության նպատակով: Երբ այլ թեստերը կարող են միայն ենթադրել քաղցկեղի առկայությունը, բիոսիան կարող է տալ վերյնական որոշակի ախտորոշում: Պաթոլոգանատոմները վերլուծում են հյուսվածքի նմուշը բիոպսիայից հետո: Եթե ախտահարված հատվածը փոքր է, բժիշկը կարող է այն ամբողճովին հեռացնել։ Տարբերում են բիոպսիայի մի քանի տեսակներ:

 

o Մեթոդներից մեկը, որի դեպքում հատուկ գործիքով արգանդի պարանոցի ախտահարված հատվածից փոքր կտոր հյուսվածք է հեռացվում։

 

o Երբեմն, բժիշկը ցանկանում է ստուգել,  արգանդի պարանոցի լուսանցքը, որը չի երևում կոլպոսկոպիայի ժամանակ: Այս նպատակով բժիշկը կատարում է միջամտություն, որը կոչվում ներպարանոցային կյուրետաժ: Օգտագործելով փոքր, գդալձև  գործիք, որը կոչվում է կյուրետ, բժիշկը ստանում է հյուսվածք արգանդի պարանոցի լուսանցքից:

 

o հանգուցային Էլեկտրավիրաբուժական հեռացում (loop electrosurgical electrical current procedure - LEEP) – այս միջամտությունը օգտագործում է էլեկտրական հոսանք, որն անցնում է բարակ մետաղական կարթով: Այս կարթը հեռացնում հյուսվածքային նախընտրելի հատվածը լաբորաթոր հետազոտության համար։ LEEP կարող է նաև օգտագործվել նախաքաղցկեղային վիճակի կամ վաղ փուլի քաղցկեղի հեռացման համար։

 

o Կոնիզացիա (ձագարաձև բիոպսիա) – այս դեպքում հեռացնում է արգանդի պարանոցի հյուսվածքի ձագարաձև կտոր։ Կոնիզացիան կարող է կիրառվել նաև, որպես բուժման եղանակ նախաքաղցկեղի կամ վաղ փուլի քաղցկեղի հեռացման նպատակով։

 

Առաջին 3 միջամտությունները սովորաբար կատարվումեն բժշկի գրասենյակում, օգտագործելով տեղային անզգայացնող միջոցներ։ Այս միջամտությունների հետ կապված կարող է լինել փոքր-ինչ արյունային արտադրություն, որոշ կանայք կարող են նկատել դաշտանային ցավերին նման ցավեր: Կոնիզացիան կատարվում է ընդհանուր կամ տեղային անզգայացման տակ եւ կարող է կատարվել ինչպես բժշկի գրասենյակում, այնպես էլ վիրահատարանում:

 

Եթե բիոպսիանի արդյունքում հաստատվի արգանդի պարանոցի քաղցկեղի ախտորոշումը, բժիշկը կուղղորդի կնոջը գինեկոլոգ - ուռուցքաբանի մոտ, ով ունի նեղ մասնագիտացածում այս տեսակի քաղցկեղների բուժման համար։

Նեղ մասնագետը կարող է առաջարկել լրացուցիչ հետազոտություններ, և մաջամտություններ, որոնցից որոշը ներկայացված են ստորև։

 

Կոնքի օրգանների հետազոտություն. ՈՒռուցքաբանը կարող է ցանկանալ կրկին զննել կոնքի շրջանը, քաղցկեղը տարածվածությունը ստուգելու համար։

 

Ռենտգեն ճառագայթում – այս հետազոտությունը մի միջոց է ստանալու մարմնի ներքին կառույցների պատկերը, օգտագործելով փոքր քանակությամբ ճառագայթում: ներերակային ուռոգռաֆիան Ռենտգեն ճառագայթման տեսակ, որն օգտագործվում է երիկամները և միզապարկը ուսումնասիրելու համար։

 

Համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ) – ՀՏ-ն, օգտագործելով ռենտգենյան ճառագայթ և կատարելով նկարահամումներ տարբեր անկյուններից, ստեղծում է ներքին օրգանների եռաչապ պատկերներ: Համակարգիչն ապա համատեղելով այդ պատկերները, ստեղծում է հատույթային պատկերներ, որոնք ցույց են տալիս, որևէ անկանոնություննոր և նորագոյացություններ: ՀՏ-ն կարող է օգտագործվել նաև ուռուցքի չափսերը պարզելու համար։ Երբեմն, ՀՏ-ից առաջ հիվանդին տրվում է հատուկ կոնտրաստային միջոց, որը բարելավում է պատկերների որակն ու մանրամասնությունը: Այս կոնտրաստ միջոցը կարող է ինչպես ներարկվել ներերակային, այնպես էլ տրվել հաբի տեսքով:

 

Մագնիս ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ) - այս հետազոտությունը օգտագործում է մագնիսական դաշտ, և ոչ ռենտգենյան ճառագայթ, դրանով իսկ լինելով  անվտանգ օրգանիզմի համար։ MRI կարող է օգտագործվել ուռուցքի չափսեը որոշելու նպատակով: Երբեմն, ՄՌՏ-ից առաջ հիվանդին տրվում է հատուկ կոնտրաստային միջոց, որը բարելավում է պատկերների որակն ու մանրամասնությունը: Այս կոնտրաստ միջոցը կարող է ինչպես ներարկվել ներերակային, այնպես էլ տրվել հաբի տեսքով:

 

Պոզիտրոն Էմիսսիոն Տոմոգրաֆիա  (ՊԷՏ) կամ ՊԷՏ-ՀՏ սկան. ՊԷՏ սքանը սովորաբար զուգակցվում է ՀՏ սքան ի հետ, որը կոչվում է ՊԷՏ-ՀՏ սքան. Սակայն, ձեր բժիշկը հաճախ կկոչի այն պարզապես ՊԷՏ սքան. A ՊԷՏ սքանը հետազոտություն է, ոռի միջոցով կարելի է ստեղծել օրգանների և հյուսվածքների լուսանկարներ։ Քիչ քանակի ռադիոակտիվ շաքարային նյութ ներերակային ներարկելով։ Այս շաքարային նյութը գերազանցապես վերցրվում է այն բջիջների կողմից, որոնք շատ էներգիա են ծաղսում: Քանի որ քաղցկեղածին բջիջները անընդհատ ակտիվորեն էներգիա են ծաղսում, այս ռադիոակտիվ շաքարային նյութը մեծապես նրանց մեջ կներծծվի, ինչի հետևանքով գործիքը կֆիքսի քաղցկեղածին բջիջներին։

 

Ցիստոսկոպիա – սա միջամտություն է, որը թույլ է տալիս բժշկին զննելու միզապարկը եւ միզուկը, օգտագործելով բարակ, ճկուն, լուսավորված, խողովակ, որը կոչվում է ցիստոսկոպ: Հիվանդը այս ընթացքում անզգայացված է։ Ցիստոսկոպիաի օգնությամբ բժիշկը կպարզի թէ արդյոք քաղցկեղը տարածվել է միզապարկի և/կամ միզուկի վրա:

 

Պրոկտոսկոպիա (նաև կոչվում է սիգմոիդոսկոպիա): սա միջամտություն է, որը թույլ է տալիս բժիշկին զննելու հաստ աղիքը և հոտանցքը, բարակ, ճկուն, լուսավորված խողովակի միջոցով, որը կոչվում է սիգմոիդոսկոպ Հիվանդը այս ընթացքում անզգայացված է։ A Պր

ոկտոսկոպիի ոսկոպիաի օգնությամբ բժիշկը կպարզի թէ արդյոք քաղցկեղը տարածվել է հաստ աղիքի և/կամ հոտանցքի վրա։

 

Լապարոսկոպիա – սա միջամտություն է, որի շնորհիվ, օգտագործելով բարակ, ճկուն, լուսավորված, խողովակ բժիշկը կարող է հետազոտել որովայնի խոռոչը։ Հիվանդը այս ընթացքում գտնվում է ընդհանուր անզգայացման է տակ։

 

Վերը նշված հետազոտությունների ավարտից հետո ձեր բժիշկը կվերլուծի ձեզ հետ բոլոր արդյունքները: Եթե վերջնական ախտորոշումը քաղցկեղ է, ապա այս հետազոտությունները կօգնեն ձեր բժիշկին քաղցկեղի նկարագրման մեջ. Այս պրոցեսսը կոչվում է փուլավորում:

 

 

Սույն ուղեցույցի հաջորդ բաժինը ՓՈՒԼԱՎՈՐՈՒՄ: Այս բաժինը կբացատրի, այն համակարգը որը բժիշկները օգտագործում են քաղցկեղի տարածվածության աստիճանը նակրագրելու համար։ Այլ բաժիներ ընթերցելու համար օգտագործեք մենյուն։

 

ՓՈՒԼԱՎՈՐՈՒՄ

 

Այս էջում դուք կսովորեք թէ ինչպես են բժիշկները բնութագրում և քացկեղի աճն ու տարածումը։ Այլ բաժիներ ընթերցելու համար օգտագործեք մենյուն։

 

Փուլավորումը միջոց է նկարագրելու քաղցկեղի տեղադրությունը, տարածման աստիճանը և այլ օրգանների վրա ազդեցությունը: Բժիշկները ախտորոշիչ հետազոտությունների միջոցով են փուլավորում քաղցկեղը, ուստի փուլավորումը չի կարող ամբողջական լինել, մինչև բոլոր թեստերի արդյունքների վերլուծումը: Քաղցկեղի փուլի հստակեցումը բժշկին կօգնի բուժման լավագույն տարբերակի ընտրության մեջ, ինչպես նաև պրոգնոստիկ կանխատեսումներում և լիարժեք առողջացման հնարավորությունը քննարկելու մեջ։ Տարբերում են փուլավորման մի շարք տարատեսակներ քաղցկեղի տարբեր տեսակների նկարագրման համար։

 

 

TNM փուլավորման համակարգ

 

TNM համակարգը հիմնական միջոցներից է, որ բժիշկներն օգտագործում են քաղցկեղի փուլավորման համար. 

 

T – Tumor – Ուռուցք: Առաջնային ուռուցքի չափը և տեղակայումը:

 

N – Node – Հանգույց: Ուռուծքի տարածումը ավշային հանգույցներին, ախտահարված հանգույցների քանակն ու տեղակայումը։ 

 

M – Metastasis – Մետաստազներ։ Քաղցկեղի տարացվածությունն հեռակա օրգանների վրա։ Մասնավորապես որ օրգանների և ինչ չափով։

 

Վերը նշված միավորների արդյունքներն համակցված են որոշելու համար յուրաքանչյուր անձի քաղցկեղի փուլը։ Արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքում տարբերում են հինգ փուլ. փուլ 0 (զրո) եւ փուլերը I մինչև IV։ Փուլավորումն ապահովում է քաղցկեղը նկարագրելու ընդհանուր միյոց, որի արդյունքում բժիշկները կարող են պլանավորել լավագույն բուժումը:

 

Սթորև ավելի մանրամասն նկարագրված է TNM համակարգի յուրաքանչյուր միավորը արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքում:

 

Ուռուծք (T)

 

Օգտագործելով TNM համակարգը, «T», գումարած տառ կամ թիվ (0ից – 4) օգտագործվում է նկարագրելու ուռուծքի չափը եւ տեղադրությունը: Որոշ փուլեր ենթաբաժանվում են փոքր խմբերի, որոնք օգնում են ուռուցքն ավելի մանրամասն նկարագրելու համար. Հռոմեական թվերը փակագծերում ներկայացնում են փուլեր, որոնք օգտագործվում են մեկ այլ լայնորեն կիրառվող փուլավորման համակարգում Մանկաբարձության և Գինեկոլոգիայի Մաջազգային Դաշնություն (Federation Internationale de Gynecologie et d'Obstetrique) կամ FIGO:

 

TX – Առաջնային ուռուցքը չի կարող գնահատվել: Անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ։

 

T0 – Առաջնային ուռուցք գոյություն չունի:

 

Tis – Այս փուլը կոչվում է carcinoma in situ (քաղցկեղ տեղում), ինչը նշանակում է, որ քաղցկեղը հայտնաբերվել է միայն բջիջների առտաքին շերտում և չի տարածվել խորանալով պարանոցի մեջ։

 

T1 / FIGO I – Քաղցկեղը սահմանավորված է միայն արգանդի պարանոցով։

 

T1a1 / FIGO IA1 – Ներաճող քաղցկեղ հայտնաբերված է միայն միկրոսկոպիկ եղանակով: Նշում. Ցանկացած ուռուցքը,որը հայտնաբերվում է մակրոսկոպիկ, այսինքն անզեն աչքով դիտելիս, համարվում է T1b կամ FIGO IB փուլ։

 

T1a1 / FIGO IA1 – Քաղցկեղային զանգվածը ունի 3 մմ-ին հավասար կամ ավելի փոքր խորություն և 7 մմ-ին հավասար կամ փոքր տարածվածություն:

 

T1a2 / FIGO IA2 Քաղցկեղային զանգվածը ունի 3 մմ-ից մեծ, բայց 5 մմ-ից փոքր խորություն, և 7 մմ-ին հավասար կամ փոքր տարածվածություն:

 

T1b / FIGO IB: Այս փուլում, կամ բժիշկը կարող է տեսնել քաղցկեղն անզեն աչքով և քաղցկեղը սահմանազատված է միայն արգանդի պարանոցով, կամ ախտահարումը միկրոսկոպիկ է (մասնագետը կարող է քաղցկեղը հայտնաբերել միայն մանրադիտակի միջոցով) բաից այն ավելի մեծ է, քան քաղցկեղը T1a2 / FIGO IA2 փուլում (տես վերևում): Այս փուլում աղցկեղը կարող է հայտնաբերվել, բիմանուալ քննության, լապարոսկոպիայի, կամ այլ մեթոդով (տես ԱԽՏՈՐՈՇՈՒՄ բաժինը):

 

T1b1/FIGO IB1 – Ուռուցքն ավելի փոքր կամ հավասար է 4սմ-ի:

 

T1b2/FIGO IB2 – Ուռուցքն ավելի մեծ է քան 4սմ:

 

T2/FIGO II – քաղցկեղն աճել է արգանդի սահմաններից դուրս, սակայն չի հասել կոնքի պատին կամ հեշտոցի ստորին երրորդականին։

 

T2a/FIGO IIA – Ուռուցքը չի տարածվել սահմանամերձ տարածք, որը նաև կոչվում է պարամետրիում։

 

T2a1/FIGO IIA1 – Ուռուցքն ավելի փոքր կամ հավասար է 4սմ-ի:

 

T2a2/FIGO IIA2 – Ուռուցքն ավելի մեծ է քան 4սմ:

 

T2b/FIGO IIB - Ուռուցքը տարածվել է սահմանամերձ տարածքին, պարամետրիումին։

T3/FIGO III – Ուռուցքը տարածվել է կոնքի պատին, և /կամ ներառում է հեշտոցի ստորին մեկ երրորդը և /կամ հանգեցնում հիդրոնեֆրոզի (երիկամի այտուց) կամ չգործող երիկամի։

 

T3a/FIGO IIIA – Ուռուցքը ներառում է հեշտոցի ստորին մեկ երրորդը, բայց դեռ չի տարածվել կոնքի պատին։

 

T3b/FIGO IIIB – Ուռուցքը տարածվել է կոնքի պատին և /կամ հանգեցրել է հիդրոնեֆրոզի կամ չգործող երիկամների.

 

T4/FIGO IVA – Ուռուցքի տարածվել է միզապարկի կամ ուղիղ աղիքի լորձաթաղանթին և աճել է կոնքի խոռոչից դուրս։

 

 

Հանգույց (N)

 

TNM փուլավորման համակարգում, N տառով նշում են ավշային հանգույցներում ուռուծքաին բջիջների առկայությունը։ Ավշային հանգույցները փոքրիկ, լոբաձև օրգաններ են, որոնք պայքարում են վարակների դեմ։ Արգանդի պարանոցի շրջակայքում գտնվոց ավշային հանգույցները կոչվում են տարածաշրջանային ավշային հանգույցներ։ Մարմնի այլ մասերում տեղակայված ավշային հանգույցները կոչվում են հեռադիր։

 

NX – Տարածաշրջանային ավշային հանգույցները հնարավոր չէ գնահատել:

 

N0 (N և զրո) – Ուռուցքը չի տարածվել տարածաշրջանային ավշային հանգույցներ։

 

N1/FIGO IIIB – Ուռուցքը տարածվել է տարածաշրջանային ավշային հանգույցներին։

 

Մետաստազներ (M)

 

TNM փուլավորման համակարգում, M տառով նշում են քաղցկեղի տարածվածությունը մարմնի այլ օրգաններին:

 

M0 (M և զրո) – Քաղցկեղը շի տարածվել հեռադիր օրգանների վրա:

 

M1/FIGO IVB – Քաղցկեղը տարածվել է հեռադիր օրգանների վրա:

 

Քաղցկեղի փուլերի խմբավորում.

 

Բժիշկները խմբավորում են քաղցկեղի փուլերը համադրելով T, N, և M արդյունքները:

 

Փուլ 0: այս փուլում ուռուցքը կոչվում է քաղցկեղ տեղում, այլ կերպ ասած, քաղցկեղը հայտնաբերվում է միայն արգանդի պարանոցի բջիջների արտաքին  շերտում, և ոչ ավելի խորը հյուսվածքներում (Tis, N0, M0): Քաղցկեղը տեղում չի համարվում ներաճած։

 

Փուլ I: The քաղցկեղը տարածվել է պարանոցի խորանիստ հյուսվածքին, բայց չի տարածվում արգանդի սահմաններից դուրս։ Տարածված չէ ավշային հանգույցների և/կամ այլ օրգանների վրա (T1, N0, M0): Այս փուլը կարելի է բնութագրել ավելի մանրամասնորեն (տես ստորև).

 

Փուլ Ia: T1a, N0, M0

 

Փուլ Ia1: T1a1, N0, M0

 

Փուլ Ia2: T1a2, N0, M0

 

Փուլ Ib: T1b, N0, M0

 

Փուլ Ib1: T1b1, N0, M0

 

Փուլ Ib2: T1b2, N0, M0

 

Փուլ II: Քաղցկեղը տարածվել արգանդի պարանոցից դուրս, մոտակա տարածքներին, ինչպիսիք են հեշտոցը և արգանդի պարանոցից մերձակա հյուսվածքը, բայց դեռ սահմանափակված է կոնքի խոռոչով: Այն չի տարածվել ավիշ հանգույցների կամ այլ օրգանների վրա (T2, N0, M0): Այս փուլը կարելի է բնութագրել ավելի մանրամասնորեն (տես ստորև):

 

Փուլ IIa: T2a, N0, M0

 

Փուլ IIa1: T2a1, N0, M0

 

Փուլ IIa2: T2a2, N0, M0

 

Փուլ IIb: T2b, N0, M0

 

Փուլ III: Քաղցկեղը տարածվել արգանդի պարանոցից և հեշտոցից դուրս, բայց ոչ ավշային հանգույցների և/կամ այլ հեռակա օրգանների վրա (T3, N0, M0):

 

Փուլ IIIa: տարածվել է հեշտոցի ստորին հատվածին, բայց ոչ մարմնի այլ հատվաշներին (T3a, N0, M0):

 

Փուլ IIIb: Քաղցկեղը տարածվել է կոնքի պատին և լիմֆատիկ հանգույցներին, բայց ոչ հեռակա օրգաններին (T1, T2 կամ T3a, N1, M0). Եթե քաղցկեղը տարածվել է կոնքի պատին, ապա անկախ լիմֆատիկ հանգույցների ներգրավումից, այն կոչվում է փուլ IIIb, (T3b, ցանկացած N, M0):

 

Փուլ IVa: Քաղցկեղը տարածվել է միզապարկին կամ ուղիղ աղիքին, տարածվել կամ չի տարածվել հարակից ավշային հանգույցներին, սակայն այլ մարմնի մասերում մենաստազները բացակայում են (T4, ցանկացած N, M0):

 

Փուլ IVb: Քաղցկեղը տարածվել է հեռակա օրգաններին (ցանկացած T, ցանկացած N, M1):

 

Կրկնվող քաղցկեղ: Սա այն դեպքն է երբ քաղցկեղը վերադառնում է բուժումից հետո: Եթե քաղցկեղը կրկնվում է, անհրաժեշտություն է առայանում այն կրկին հետազոտելու և փուլավրելու: Օգտագործվող հետազոտությունները հաճախ նմանատիպ են սկզբնական թեստերին։

 

 

Քաղցկեղի փուլավորումը կօգնի բժշկին բուժման լավագուն տարբերակի ընտրության հարցում։ Սույն ուղեցույցի հաջորդ բաժինը. Բուժման եղանակներ։ Այլ բաժիներ ընթերցելու համար օգտագործեք մենյուն։

 

ԲՈւԺՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐ

 

Այս էջում դուք կծանոթանաք բուժման տարբեր եղանակներին, որոնք բժիշկներն օգտագործում են քաղցկեցի այս տարատեսակը բուժելու համար։ Այլ բաժիներ ընթերցելու համար օգտագործեք մենյուն։

 

Որոնք հանդիսանում են բուժման նորմ տվյալ տեսակի քաղցկեղի բուժման դեպքում։

 

Այս բաժնում մանրամասն կնկարագրվեն բուժման այն եղանակները, որոնք հանդիսանում են բուժման նորմ տվյալ տեսակի քաղցկեղի դեպքում։

«Բուժման նորմ» նշանակում է լավագույն հայտնի բուժում։ Երբ կայացվում է բուժման պլանի որոշումը, հիվանդին խորհուրդ է տրվում նաև որպես տարբերակ ուսումնասիրել առաջարկվող կլինիկական փորձաքննությունները: Կլինիկական փորձաքննությունը գիտական հետազոտություն է, որը փորձարկում է բուժման նոր մոտեցում։ Բժիշկ-փորձագետները ուսումնասիրում են թէ արդյոք դա ավելի անվտանգ, արդյունավետ, և լավ տարբերակ է, քան ընդունված բույման նորմը: Կլինիկական փորձաքննությունները փորձարկում են նոր դեղամիյոց, դեղամիյոցների նոր համադրություն, կամ ընդունված բույման նորմ համարվող դեղամիյոցների նոր դեղաչափեր։

 

 Ձեր բժիշկը կօգնի ձեզ բուժման բոլոր տարբերակները ուսումնասիրելու և ձեր մասնավոր դեպքի համար լավագույն ընտրությունը կայացնելու մեջ։ Կլինիկական փորձաքննությունների մասին ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար օգտագործեք մենյուն:

 

 

Բուժման նկարագրություն

 

Քաղցկեղով ախտորոշված հիվանդի խնամքը ենթադրում է տարբեր մասնագիտությամբ բժիշկների համատեղ աշխատանք հիվանդի բուման պլանը կազմելու նպատակով։ Սա կոչվում է բազմադիսցիպլինառ թիմ։ Այս թիմը կարող է նաև ներառել այլ մասնագետների, ինչպիսիք են բժշկի օգնականներ, օնկոլոգիական բուժքույրեր, սոցիալ աշխատողներ, դեղագործներ, խորհրդակալներ, դիետոլոգներ, և այլ մասնագետներ։

 

 

Արգանդի պարանոցի քաղցկեղի ամենատարածված բուժման տարբերակները նկարագրված են ստորև. Արգանդի պարանոցի քաղցկեղի բուժմունը կախված է մի շարք գործոններից, այդ թվում `քաղցկեղի տեսակից և փուլից, հնարավոր բարդություններից, և կնոջ նախասիրություններից ու ընդհանուր առողջությունից։ 

 

Ձեր խնամքի ծրագիրը կարող է ներառել նաև ախտանիշների և կողմնակի եֆֆեկտների բուժումը, որը հանդիսանում է քաղցկեղով տառապող մարդկանց խնամքի կարևոր մասը։ Ժամանակ տրամադրեք ծանոթանալու ձեր բոլոր բուժման տարբերակներին և ձեզ հուզող հարցերը ուղղեք ձեզ բուժող թիմի անդամներին։ Ինչպես նաև խոսեք Ձեր բժշկի հետ բուժման ամեն քայլի մասին, և բուժումը ստանալուց Ձեր ակնկալիքների մասին:

 

Արգանդի պարանոցի քաղցկեղով տառապող կանայք կարող են մտահոգություններ ունենալ, թէ ինչպես կարող է բուժումը ազդել նրանց սեռական ֆունկցիայի և պտղաբերություն (երեխա ունենալու հնարավորություն) վրա։ Այդ խնդիրները պետք է քննարկել է բուժող թիմի հետ, բուժումը սկսելուց առաջ: Հղի կանայք պետք է խոսեն բժշկի հետ, թե ինչպես կարող է բուժումն ազդել նրան ինչպես նաև դեռ չծնված երեխայի վրա: Որաշ դեպքերում բուժումը հնարավոր է հետաձգվել մինչև երեխայի ծնվելը:

 

Վիրահատություն

 

Վիրահատությամբ հեռացվում է ուռուցք և այն շրջապատող որոշ առողջ հյուսվածք:  Վիրաբույժ-ուռուցքաբանը բժիշկ է, ով մասնագիտացած է վիրահատության միջոցով քաղցկեղի բուժման մեջ: Այս ընթացակարգերը հաճախ օգտագործվում է, երբ արգանդի պարանեցի քաղցկեղը չի տարածվել պարանոցից դուրս:

 

Կոնիզացիա. Սա նույն միյամտության կիրառումն է, որը օգտագործվում է նաև ախտորոշիչ նպատակով(տես ախտորոշում)։ Այն կարող է օգտագործվել արգանդի պարանոցի միկրոինվազիվ քաղցկեղը հեռացնելու նպատակով:

 

Հանգուցային Էլեկտրավիրաբուժական հեռացում (loop electrosurgical electrical current procedure - LEEP) – այս միջամտությունը օգտագործում է էլեկտրական հոսանք, որն անցնում է բարակ մետաղական կարթով: Այն կարող է օգտագործվել արգանդի պարանոցի միկրոինվազիվ քաղցկեղը հեռացնելու նպատակով:

 

Արգանդի հեռացում։ տարբերում են պարզ և արմատական արգանդի հեռացում։ Պարզ արգանդի հեռացման դեպքում հեռացվում է արգանդը և պարանոցը։ Արմատական արգանդի հեռացման դեպքում հեռացվում է արգանդը, պարանոցը, վերին հեշտոցը, և պարանոցը շրջապատող հյուսվածքները։ Բացի այդ, արմատական արգանդի հեռացումը ներառում է ծավալուն կոնքային ավշային հանգույցների հեռացում։ Անհրաժեշտության դեպքում, վիրահատությունը կարող է ընդգրկել երկկողմանի արգանդափողերի և ձվարանների հեռացում։

 

Որոշ դեպքերոմ, երիտասարդ կանանց մոտ կարող է հեռացվել արգանդի պարանոցը և կոնքային ավշային հանգույցները, չհեռացնելով արգանդը, ինչով իսկ պահպանվում է վերարտադրողական համակարգը 

 

Որոշ դեպքերում, երբ քաղցկեղը տարածվել է արգանդի պարանոցից դուրս,

կարող է կատարվել էքզենտերացիա.

Էքզենտերացրան արգանդի, հեշտոցի, հաստ աղիք ստորին հատվածի, ուղիղ աղիքի և/կամ միզապարկի հեռացումն է, որին հետևում է ճառագայթային թերապիան(տես ստորև)։ Այս վիրահատությունը կատարվում է այն դեպքում, երբ արգանդի պարանոցի քաղցկեղը տարածվել է վերոհիշյալ օրգանների վրա, ինչպես նաև որոշ կրկնվող քաղցկեղների դեպքում, ճառագայթային բուժումից հետո։  Այսպիսի արմատական վիրահատություն հազվադեպ է պահանջվում:

 

Վիրահատության բարդությունները հիմնականում կախված են միջամտության ծավալից: Երբեմն, հիվանդները կարող են նշել արյունահոսություն, վարակի առկայություն,  կամ միզուղիների և աղիների վնասում։ Զրուցեք Ձեր բժշկի հետ, Ձեզ սպասվող վիրահատության հնարավոր բարդությունների մասին.

 

Քանի որ վիրահատական միջամտությունն ազդում է կնոջ սեռական առողջություն վրա, նախքան վիրահատությունը կանայք պետք է մանրամասնորեն տեղեկացվեն այդ մասին իրենց բժշկի կողմից, և կիսվեն իրենց մտահոգություններով: Եթե ծավալուն վիրահատության արդյունքում խամգարվել է սեռական ֆունկցիան, կարող են առաջարկվել մի շարք վիրաբուժական միջամտություններ արհեստական հեշտոց ստեղծելու նպատակով։

 

Ճառագայթային Թերապիա

 

Ճառագայթային թերապիան բարձր էներգիայով օժտված ռենտգենյան կամ այլ ճառագայթների օգտագործումն է, որն ուղղված է ոչնչացնել քաղցկեղային բջիջները: Բժիշկն, ով մասնագիտացած է ճառագայթային թերապիայի մեջ անվանվում է ճառագայթման ուռուցքաբան: Ճառագայթային թերապիան կարող է նշանակվել առանձին, վիրահատությունից առաջ, կամ վիրահատության փոխարեն, ուռուցքի չափսը փոքրացնելու նպատակով։ Շատ կանանց կարող է առաջարկվել ճառագայթային և դեղորայքային թերապիայի  համադրություն։

 

Առավել տարածված ճառագայթային թերապիայի տեսակն է արտաքին-ճառագայթային թերապիան, այս ճառագայթումը տրվում է մարմնից դուրս գտնվող սարքի կողմից։ Երբ ճառագայթային թերապիայում օգտագործվում են իմպլանտանտներ, այն կոչվում է ներքին ճառագայթային թերապիան կամ բրախիթերապիա: 

Ճառագայթային թերապիայի ռեժիմը սովորաբար բաղկացած է մի շարք բուժական ընթացակարգերից նշանակված հստակեցված ժամանակահատվածում:

 

Ճառագայթային թերապիայի կողմնակի էֆֆեկտներից են հոգնածությունը, թույլ մաշկի գրգռվածությունը, ստամոքսաղիքային տրակտի խանգարումները, փորլուծությունը: Ներքին ճառագայթային թերապիայի կողմնակի էֆֆեկտները կարող է ներառել են որովայնային ցավ, աղիների խցանում, թեև վերջինս հազվադեպ է հանդիպում։ Կողմնակի էֆֆեկտները սովորաբար վերանում են բուժման ավարտից անմիջապես հետո: Ճառագայթային թերապիաից հետո հեշտոցը կարող է կորցնել իր առաձգականությունը, հետևաբար որոշ կանայք օգտագործում են հեշտոցային լայնիչ, որը իրենից ներկայացնում է պլաստիկ կամ ռետինե գլան, որը տեղադրված է հեշտոցի մեջ, կանխելով նրա նեղացումը:

 

Երբեմն, բժիշկները խորհուրդ են տալիս ճառագայթային թերապիայի ընթացքում չունենալ սեռական հարաբերություն։ Կանայք կարող են վերսկսել բնականոն սեռական ակտիվությունը բուժումից մի քանի շաբաթ անց։

 

Դեղորայքային Թերապիա

 

Դեղորայքային թերապիան դեղորայքի միջոցով քաղցկեղի բջիջների ոչնչացումն է։ Այս դեղորայքը սովորաբար կանգնեցնում է քաղցկեղի բջիջները աճելու եւ բաժանվելու ունակությունը. Դեղորայքային թերապիան նշանակվում է կլինիկական ուռուցքաբանի կողմից, ով նեղ մասնագիտացված է թերապիայի այս մասնաճուղում։

 

Դեղորայքը արյան հունով հասնում է քաղցկեղի բջիջներին: Այս դեղորայքը հիմանակնում նշանակվում է երկու ճանախարհով. Ներերակային, երբ դեղամիջոցն անմիջապես ներարկվում է արյունատար համակարգի մեջ, կամ հաբի միջոցով, որն անհրաժեշտ է կուլ տալ։

 

Դեղորայքային թերապիայի ռեժիմը սովորաբար բաղկացած է մի շարք բուժական ընթացակարգերից նշանակված հստակեցված ժամանակահատվածում: Հիվանդը կարող է ստանալ մեկ դեղամիջոց կամ դեղամիջոցների համադրություն։

 

Արգանդի պարանոցի քաղցկեղը բուժման ընթացակարգը հաճախ համակցում է դեղորայքային և ճառագայթային միջոցները (տես վերևում), Ինչը նպաստում է բուժման արդյունավետության բարձրացմանը. Այսպիսի բուժում կարող է նաև նշանակվել հետվիրահատական, մնացորդային քաղցկեղի ոչնչացման նպատակով - ադյուվանտ թերապիա, կամ կրկնվող քաղցկեղի բուժման նպատակով։ Ապացուցված է, որ Բեվացիզումաբ (Ավեստին) դեղամիջոցի օգտագործումը պարանոցի քաղցկեղի ուշ փուլերի բուժման ընթացքում բարելավում է բուժման արդյունքը։

 

Թեև դեղորայքային թերապիան կարող է տրվել նաև հաբի տեսքով, արգանդի պարանոցի քաղցկեղի բուժման ընթացքում օգտագործվող դեղորայքի մեծամասնությունը նշանակվում է ներերակային ներարկման տարբերակով։ Այս դեպքում դեղորայքը կամ ներարկվում է անմիջապես երակի մեջ, կամ օգտագործվում է բարակ խողովակ, որը ժամանակավորապես տեղադրվում է խոշոր երակի մեջ, ներարկումների պրոցեսսը հեշտացնելու նպատակով։

Դեղորայքի կողմնակի ազդեցությունները կախված են ինչպես կնոջ օրգանիզմի առանձնահատկություններից այնպես ել օգտագործվող դեղորայքի դեղաչափից։ Կանայք կարող են զգալ հոգնածության, սրտխառնոց, փսխում, մազաթափություն, ախորժակի կորուստ, փորլուծություն, ինչպես նաև վարակի վտանգի աճ: Այս կողմնակի ազդեցությունները սովորաբար վերանում են բուժման ավարտից հետո:

 

Հնարավոր երկարաժամկետ կողմնակի ազդեցություններից վաղ դաշտանադադարը և անպտղությունը: Հազվադեպ, որոշ դեղամիջոցներ կարող են հանգեցնել լսողական կորստի. Մյուսները կարող են վնասել երիկամների աշխատանքին. Հիվանդներին կարող են նշանակվել ներերակային հեղուկներ երիկամները պաշտպանելու համար։ Զրուցե ք Ձեր բժշկի հետ Ձեզ նշանակված դեղորայքի հնարավոր կարճաժամկետ և երկարաժամկետ կողմնակի ազդեցությունների մասին։

 

Դեղորայքը, որն օգտագործվում է քաղցկեղի բուժման համար, ենթանկվում է շարունակական գնահատման և փոփոխության, ուստի Ձեր բժշկի հետ զրուցելը հաճախ լավագույն միջոց է ավելի մանրամասն տեղեկացվելու հնարավոր կողմնակի ազդեցությունների և փոխազդեցությունների, ինչպես նաև քիմիաթերապիայի և բուժման նախապատրաստումների մասին: 

 

Խնամք ախտանիշների և կողմնակի ազդեցությունների համար.

 

Քաղցկեղը և նրա բուժումը հաճախ առաջացնում են կողմնակի ազդեցություններ. Հիվանդի բուժումը, քաղցկեղի աճի դանդաղեցման, կանգնեցման կամ վերացման հետ մեկտեղ, ուղղված է կնոջը ազատելու ախտանիշներից և կողմնակի ազդեցուցյուններից։ Այս մոտեցումը կոչվում պալիատիվ կամ աջակցական խնամք, և իր մեջ ներառում է ֆիզիկական, հուզական, եւ սոցիալական խնդիրների լուծում։

 

Պալիատիվ խնամքը բուժումն է, որը կենտրոնացած է նվազեցնելու ախտանիշները, բարելավելու կյանքի որակը, և աջակցելու հիվանդներին ինչպես նաև նրանց ընտանիքին: Ցանկացած անձ, անկախ տարիքից կամ քաղցկեղի տեսակից և փուլից, կարող են ստանալ պալիատիվ խնամք: Ցանկալի է պալիատիվ խնամքը սկսել քաղցկեղի բուժման հետ մեկտեղ։ Հաճախ կանայք միևնույն ժամանակ ստանում են բուժում քաղցկեղի դեմ և բուժում ուղղված մեղմելու կողմնակի ազդեցությունները։ Ի դեպ, հիվանդն, ով ստանում է երկուսը հաճախ նշում է ավելի քիչ ախտանշաններ, ավելի լավ կյանքի որակ, և ավելի է արտահայտում գոհունակություն բուժման ընթացքից։

 

Պալիատիվ բուժման եղանակները բազմազան են և հաճախ ներառում են դեղորայք, սննդային փոփոխություններ, ռելաքսացիաի տեխնիկա, էմոցիոնալ աջակցություն, և այլն: Ձեր պալիատիվ բուժումը կարող է համանման լինել քաղցկեղի դեմ ուղղված բուժմանը, ինչպիսին է, քեմոթերապիան, վիրահատական, կամ ճառագայթային բուժումը. զրուցեք ձեր բժշկի հետ ձեր բուժման պլանի յուրաքանչյուր բաղադրիչի մասին, ինչպես նաև նշանակվող դեղորայքի հնարավոր կողմնակի ազդեցությունների մասին:

Բուժման Տարբերակները կախված Քաղցկեղի Փուլից

 

Միայն ճառագայթային թերապիա կամ վիրաբուժական միջամտութնուն կիրառվում է փոքր չափի ուռուցքի դեպքում: Այս բուժման եղանակները հավասարապես արդյունավետ են արգանդի պարանոցի քաղցկեղի բուժման վաղ փուլում: Ճառագայթային և դեղորայքային թերապիաների համադրությունը սովորաբար կիրառվում է ավելի մեծ չափի ուռուցքի, կամ, ավշային հանգույցների ներգրավված լինելու պարագայում։ Սովորաբար, ճառագայթային թերապիայի և քիմիոթերապիայի նշանակումը վիրահատությունից հետո, կիրառվում է այն կանանց մոտ, ում քաղցկեղի կրկնվելու վտանգը բարձր է, կամ, եթե քաղցկեղը լայնորեն տարածված է:

 

Արգանդի պարանոցի մետաստատիկ քաղցկեղ

 

Եթե քաղցկեղը տարածվել է արգանդի պարանոցից դւրս, մարմնի այլ հատվածներին, բժիշկներն այն անվանում են մետաստատիկ քաղցկեղ։ Այդ դեպքում ցանկալի է խորհրդակցել մասնագետի հետ, ով փորձառու է մետաստատիկ քեղցեղների ասպարեզում: Տարբեր բժիշկներ կարող են ունենալ տարբեր կարծիք լավագույն բուժման պլանի մասին: Բացի այդ, կլինիկական փորձարկումներ կարող են խոստումնալից տարբերակ լինել։ Բուժում սկսելուց առաջ կարելի է փնտրել երկրորդ կարծիք, որպիսի Դուք ավելի հարմարավետ  լինեք Ձեր բուժման պլանի հետ։

 

Քիմիոթերապիան և վիրահատական միջամտությունը կարող են կիրառվել նոր ախտահարված օրգանների բուժման համար, ինչպես հեռակա հատվածներում այնպես էլ կոնքի խոռոչում։Պալիատիվ խնամքը կարևոր է կողմնակի ախտանիշները թեթևացնելու հարցում, հատկապես ճառագայթային թերապիայի դեպքում ցավի և այլ ախտանիշնեի թեթևացման համար։

 

Կանանց մեծամասնության համար, մետաստատիկ քաղցկեղի ախտորոշումը շատ սթրեսային փաստ է, և որոշ դեպքերում դժվար է ընդունել: Հիվանդներին և նրանց ընտանիքներին խրախուսվում է զրուցել բժիշկների, բուժքույրերի, սոցիալական աշխատողների կամ առողջապահական թիմի այլ անդամների հետ։ Շատ դեպքերում օգտակար է խոսել նման ախտորոշմամբ այլ հիվանդների հետ, ովքեր ընդգրկված են աջակցության խմբում։

 

Ռեմիսսիա և հնարավորություն կրկնություն

 

Ռեմիսսիան, երբ քաղցկեղը այլևս չի հայտնաբերվում և ախտանիշները բացակայում են: Այս վիճակն այլ կերպ կոչվում է կարող է « հիվանդության ոչ մի ապացույց» կամ NED (no evidence of disease)։

 

Ռեմիսսիան կարող է լինել ժամանակավոր կամ մշտական. Այս անորոշությունը բազմաթիվ մարդկանց մոտ առաջացնում է անհանգստություն, որ քաղցկեղը կարող է կրկնվել: Թեև շատ դեպքերում ռեմիսսիան մշտական է, կարևոր է խոսել Ձեր բժշկիհետ, հնարավորության մասին որ քաղցկեղը կարող է կրկնվել: Հասկանալով կրկնվելու հավանականությունը և այդ դեպքում բուժման ընթացակարգը կարող են Ձեզ օգնել, ավելի պատրաստ զգալու, եթե քաղցկեղը վերադառնա։

 

Եթե քաղցկեղը կրկնվում է, նրա սկզբնական բուժումից հետո, այն կոչվում է կրկնվող քաղցկեղ: Կրկնվող քաղցկեղը կարող է սկիզբ առնել նույն տեղում (կոչվում է լոկալ կրկնություն), մոտակայքում (մերձակա կրկնություն), կամ այլ տեղում (հեռավոր կրկնություն):

 

Երբ քաղցկեղը կրկնվում է, մի շարք թեստեր կկատարվեն, կրկնված քաղցկեղի մասին հնարավորինս մանրամասն տեղեկություն ստանալու համար: Թեստավորումից հետո դուք եւ ձեր բժիշկը կարող եք քննարկել ձեր բուժման հնարավոր տարբերակները. Հաճախ բուժման պլանը ներառում է վերը նկարագրված միջոցները, որոնք  են քիմիաթերապիան և ճառագայթային թերապիան, բայց այս դեպքում կարող են օգտագործվել նրանց այլ համադրություններ, կամ նշանակվել տարբեր բաժիններով: Ձեր բժիշկը կարող է նաև առաջարկել կլինիկական փորձարկումներ, որոնք ուսումնասիրում են նշվաց տեսակի կրկնվող քաղցկեղի բուժման նոր տարբերակներ։ Ցանկացծ բուժման պլան ընտրելիս, կարևոր է պալիատիվ խնամքի ներգրավվումը, որը ուղղված է Ձեզ ազատելու կամ մեղմելու նորագոյածության ախտանիշները և բուժման կողմնակի ազդեցությունները։

 

Կանայք, ում մոտ քաղցկեղը կրկնվում է, հաճախ ապրում են էմոցիոնալ ծանր վիճակներ, ինչպիսիք են անհավատություն կամ վախ. Հիվանդներին խրախուսվում է այդ զգացմունքների մասին խոսել իրենց առողջապահական թիմի, հոգեբանների և ընտանիքի անդամների հետ, ով կարող է օգնել նրանց հաղթահարելու այդ զգացմունքները։

 

Եթե բուժումը չի հաջողվում

 

Քաղցկեղի բուժումը միշտ չէ հնարավոր: Եթե քաղցկեղը չի կարող բուժել, կամ վերահսկվել, հիվանդությունը կոչվում է վեևջնական կամ տերմինալ:

 

Այս ախտորոշումը սթրեսային է, շատերի համար վերջնական քաղցկեղը շատ դժվար է քննարկել: Սակայն կարևոր է ունենալ բաց և ազնիվ խոսակցություն Ձեր բժշկի և առողջապահական թիմի հետ և արտահայտել Ձեր զգացմունքները, նախասիրությունները և մտահոգությունները: Առողջապահական թիմը պատրաստակամ է օգնել, թիմի անդամները ունեն հատուկ հմտություններ, փորձ ու գիտելիքներ հիվանդներին և նրանց ընտանիքներին աջակցելու համար։ Չափազանց կարևոր է որ հիվադը հարմարավետ լինի ֆիզիկապես և զերծ լինի ցավից:

 

Կանայք, ովքեր ախտորոշված են վերջնական քաղցկեղով, և ովքեր ակնկալում են 6 ամսից քիչ ապրելիություն, կարող են ստանալ պալիատիվ խնամքի մի տեսակ, որը կոչվում է Հոսպիս խնամք: Հոսպիս խնամքը, ուղղված է ապահովելու հնարավոր լավագույն կյանքի որակ, այն մարդկանց համար, ովքեր մոտ են կյանքի ավարտին: Դուք եւ ձեր ընտանիքը պետք է մտածեք թէ որտեղ դուք կունենաք առավել հարմարավետություն` տանը, հիվանդանոցում, թէ Հոսպիս միջավայրում: Բուժքույրական խնամքը և հատուկ սարքավորումները կարող են Ձեր տանը մնալու որոշումը հարմարավետ դարձնել։

 

Հարազատ մարդու մահից հետո շատ մարդիկ, կորուստը հաղթահարելու համար, օգնության կարիգ ունեն: 

 

Սույն ուղեցույցի հաջորդ բաժինը ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ: Այս բաժինը առաջարկում է ավելի մանրամասն տեղեկատվություն հետազոտական փորձարկումների մասին, որոնք կենտրոնացած են քաղցկեղի բուժման ավելի արդյունավետ ուղիներ գտնելուն։ Այլ բաժիներ ընթերցելու համար օգտագործեք մենյուն։

Շարունակելի...