Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը հիվանդություն է, որի ժամանակ ենթաստամոքսային գեղձի առողջ բջիջները դադարում են ճիշտ գործել ու աճում են անկառավարելի: Այս քաղցկեղածին բջիջները կարող են ձևավորել մի զանգված, որը կոչվում է ուռուցք: Քաղցկեղածին ուռուցքը չարորակ է, ինչը նշանակում է, որ այն կարող է աճել, և տարածվել մարմնի այլ մասերի վրա: Ենթաստամոքսային գեղձի ուռուցքը աճելով կարող է ազդել ենթաստամոքսային գեղձի գործառույթի վրա, անցնել մոտակա արյունատար անոթների և օրգանների մեջ, և, ի վերջո, մետաստազի միջոցով տարածվել դեպի մարմնի այլ մասեր:

Ենթաստամոքսային գեղձի մասին

Ենթաստամոքսային գեղձը տանձաձև օրգան է, որը գտնվում է որովայնում` ստամոքսի և ողնաշարի միջև: Այն կազմված է երկու հիմնական բաղադրիչներից`

- Արտազատիչ բաղադրիչը կազմված է ծորաններից և ծորանների վերջում գտնվող ացինուս կոչվող փոքր պարկիկներից: Ենթաստամոքսային գեղձի այս հատվածը արտադրում է ֆերմենտներ կոչվող մասնագիտացված սպիտակուցներ, որոնք արտանետվում են դեպի բարակ աղիներ` օգնելու օրգանիզմին մարսել սննդամթերքը, հատկապես ճարպերը:

- Ենթաստամոքսային գեղձի էնդոկրին բաղադրիչը կազմված է բջիջներից, որոնք գտնվում են ենթաստամոքսային գեղձի` Լանգերհանսի կղզյակներ կոչվող հատվածի տարբեր վայրերում: Այս բջիջները ստեղծում են հատուկ հորմոններ, որոնցից ամենակարևորն է ինսուլինը: Ինսուլինն այն նյութն է, որն օգնում է կարգավորել շաքարի քանակը արյան մեջ: Ենթաստամոքսային գեղձի այս հատվածը նույնպես ստեղծում է այլ հորմոններ, ինչպիսիք են գլյուկագոնը, սոմատոստատինը, ենթաստամոքսային գեղձի պոլիպեպտիդը (ՊՊ), և վազոակտիվ ինտեստինալ պեպտիդը (ՎԻՊ): Այս հորմոններից յուրաքանչյուրը կարևոր դեր է խաղում օրգանիզմի նյութափոխանակության տարբեր ասպեկտների կարգավորման հարցում:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի տեսակները

Կան ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մի քանի տեսակներ` կախված նրանից, թե քաղցկեղը զարգացել է էկզոկրին կամ էնդոկրին բաղադրիչում: Բացի այդ, ենթաստամոքսային գեղձի որոշ քաղցկեղներ լինում են լիմֆոմատոզ կամ չեն դասակարգվում:

- Արտազատիչ (էկզոկրին) ուռուցքներ. Սրանք ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ամենատարածված տեսակներն են: Արտազատիչ ուռուցքի ամենատարածված տեսակն է համարվում ադենոկարցինոման: Այս ուռուցքները սովորաբար սկսվում են ենթաստամոքսային գեղձի ծորաններում, որոնք կոչվում են ծորանային ադենոկարցինոմաներ: Ավելի հազվադեպ, եթե ուռուցքը սկսվում է ացինուսում, այն կոչվում է ացինար ադենոկարցինոմա:

Առավել տարածված ախտորոշումը կոչվում է ներծորանային պտկաձև մուցինոզ նորագոյացություններ (ՆՊՄՆ): ՆՊՄՆ-ն ուռուցք է, որն աճում է ենթաստամոքսային գեղձի ծորաններում և կազմում է մուցին կոչվող խիտ հեղուկ: ՆՊՄՆ -ն քաղցկեղածին չէ, երբ սկսվում է, բայց կարող է դառնալ քաղցկեղածին, եթե չբուժվի: Երբեմն, ՆՊՄՆ -ն չարորականում է և դառնում քաղցկեղ նախքան նրա ախտորոշվելը:

Ենթաստամոքսային գեղձի արտազատիչ ուռուցքների առավել հազվադեպ տեսակները ներառում են ացինար բջջային կարցինոմա, ադենոսքվամոզ կարցինոմա, կոլոիդ կարցինոմա, հսկա բջջային ուռուցք, հեպատոիդ կարցինոմա, մուցինային կիստոզ նորագոյացություններ, ենթաստամոքսային գեղձի բլաստոմա, շիճուկային ցիստադենոմա, մատանիաձև բջջային կարցինոմա, սոլիդ և կեղծ պտկաձև ուռուցքներ, տափակ բջջային կարցինոմա և չտարբերակված կարցինոմա:

- Էնդոկրին ուռուցքներ. Սրանք նաև կոչվում են կղզյակ բջիջների ուռուցքներ կամ ենթաստամոքսային գեղձի նյարդաէնդոկրինային ուռուցքներ (ԵԳՆԷՈՒ): Նրանք շատ ավելի քիչ են տարածված, քան արտազատիչ ուռուցքները` կազմելով ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մոտ 1%-ը: Ենթաստամոքսային գեղձի նյարդաէնդոկրինային ուռուցքը կարող է լինել ֆունկցիոնալ, ինչը նշանակում է, որ այն ստեղծում է հորմոններ, կամ ոչ ֆունկցիոնալ, ինչը նշանակում է, որ այն չի ստեղծում հորմոններ: Ֆունկցիոնալ նյարդաէնդոկրինային ուռուցքը այդպես է անվանվել` հիմնվելով բջիջների կողմից սինթեզվող հորմոնների անվանումների վրա: Դրանք ներառում են`

- Ինսուլինոմա
- Գլյուկագոնոմա
- Գաստրինոմա
- Սոմատոստատինոմա
- ՎԻՊոմա
- PPomas

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ - Վիճակագրություն

Այս տարի, Միացյալ Նահանգներում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով կախտորոշվեն մոտ 53,070 չափահասներ (27,670 տղամարդ և 25,400 կին):

Ըստ հաշվարկների այս հիվանդության հետևանքով առաջացած 41,780 մահեր (21,450 տղամարդ և 20,330 կին) են արձանագրվել այս տարի: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը 9-րդ ամենատարածված քաղցկեղն է կանանց շրջանում և քաղցկեղով մահվան չորրորդ առաջատար պատճառը տղամարդկանց և կանանց մոտ: Ինչպես բացատրված է ակնարկում, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղների մեծ մասը լինում են արտազատիչ ադենոկարցինոմա, և այս վիճակագրությունները ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի այդ տեսակի համար են:

1 տարի ապրելիության վիճակագրությունը ցույց է տալիս, թե մարդկանց քանի տոկոսն է ապրում առնվազն 1 տարի քաղցկեղի հայտնաբերվելուց հետո: Տոկոսը ցույց է տալիս այդ քանակը 100-ի միջից: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդ մարդկանց 1 տարի ապրելիությունը կազմում է 29%, իսկ 5-ամյա ապրելիությունը կազմում է 7%: Այնուամենայնիվ, ապրելիությունը հիմնված են բազմաթիվ գործոնների վրա, այդ թվում ` հիվանդության փուլը:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը հաճախ դժվար է ախտորոշել: Պատճառն այն է, որ չկան հատուկ սկրինինգ թեստեր, որոնք կարող են հեշտությամբ և հուսալի կերպով գտնել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը վաղ փուլում այն մարդկանց մոտ, ովքեր չունեն ախտանիշներ: Սա նշանակում է, որ այն հաճախ չի հայտնաբերվում մինչև ուշ փուլերը, երբ քաղցկեղը այլևս չի կարող հեռացվել վիրահատությամբ և տարածվել է ենթաստամոքսային գեղձից դեպի այլ օրգաններ:

Եթե քաղցկեղը հայտնաբերվում է վաղ փուլում, երբ հնարավոր է ուռուցքի վիրահատական հեռացումը, ապա 5-ամյա ապրելիությունը կազմում է 27%: Եթե քաղցկեղը տարածվել է դեպի շրջակա հյուսվածքներ կամ օրգաններ և / կամ ռեգիոնալ ավշային հանգույցներ, ապա 5-ամյա ապրելիությունը կազմում է 11%: Եթե քաղցկեղը տարածվել է դեպի այլ օրգաններ, ապա 1 տարվա ապրելիությունը կազմում է 15%, իսկ 5-ամյա ապրելիությունը ` 2%:
Կարևոր է հիշել, որ այս վիճակագրությունը նախնական է, որը ցույց է տալիս, թե որքան մարդ է հաղթահարել այս տեսակի քաղցկեղը: Նախահաշիվը գալիս է ամեն տարի Միացյալ Նահանգներում քաղցկեղով հիվանդ հազարավոր մարդկանց տվյալների հիման վրա: Այնպես որ, ձեր սեփական ռիսկը կարող է տարբեր լինել: Բժիշկները չեն կարող միանշանակ ասել, թե որքան երկար կարող է ապրել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդ մարդը: Բացի այդ, փորձագետները տարեկան չափում են ապրելիությունը: Սա նշանակում է, որ գնահատումը չի կարող ցույց տալ անցյալ տարի առկա ավելի լավ ախտորոշման կամ բուժման արդյունքները:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը - Բժշկական Նկարազարդումներ

Ենթաստամոքսային գեղձը կազմված է գլխիկից, մարմնից, և պոչից: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղները առավել հաճախ ի հայտ են գալիս ենթաստամոքսային գեղձի գլխիկից:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը - Ռիսկի Գործոններ

Ռիսկի գործոնը մեծացնում է անձի մոտ քաղցկեղի զարգացման հավանականությունը: Չնայած նրան, որ ռիսկի գործոնները հաճախ ազդում են քաղցկեղի զարգացման վրա, այնուամենայնիվ մեծ մասը ուղղակիորեն չեն առաջացնում քաղցկեղ: Որոշ ռիսկային գործոններով մարդկանց մոտ երբեք չի զարգանում քաղցկեղը, մինչ մյուսները, ովքեր ունեն անհայտ ռիսկի գործոններ, նրանց մոտ զարգանում է: Այնուամենայնիվ, իմանալով ձեր ռիսկի գործոնները և խոսելով նրանց մասին ձեր բժշկի հետ, կարող է օգնել ձեզ վարել ավելի տեղեկացված ապրելակերպ և կատարել առողջապահական ընտրություններ:

Այն անձը, որն ունի ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի միջին ռիսկայնություն, ունի հիվանդության զարգացման մոտ 1% հնարավորություն: Ընդհանուր առմամբ, շատ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղներ (մոտ 90%) համարվում են հատուկենտ: Նաև անվանում են սոմատիկ մուտացիաներ. դա նշանակում է, որ գենետիկական փոփոխությունները ձևավորվում են պատահաբար մարդու ծնվելուց հետո, այնպես որ չկա վտանգ, որ այդ գենետիկ փոփոխությունները կանցնեն երեխաներին: Ժառանգած ենթաստամոքսային գեղձի քաղցկեղները ավելի քիչ են տարածված (մոտ 10%) և առաջանում են այն ժամանակ, երբ գենային մուտացիաները կամ փոփոխությունները անցնում են ընտանիքի ներսում սերնդից սերունդ: Դրանք նաև կոչվում են սաղմնային մուտացիաներ: Հաճախ, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի պատճառը հայտնի չի լինում: Այնուամենայնիվ, հետևյալ գործոնները կարող են բարձրացնել անձի մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը:

- Տարիք: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման վտանգը աճում է տարիքի հետ: Շատ մարդիկ, ում մոտ զարգանում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը 45 տարեկանից բարձր են: Փաստորեն, 90% -ը 55 տարեկանից մեծ է, և 70% -ը ` 65 տարեկանից: Այնուամենայնիվ, չափահաս մարդկանց մոտ ցանկացած տարիքում կարող է ախտորոշվել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ:

- Սեռը: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ախտորոշվում է ավելի շատ տղամարդկանց, քան կանանց մոտ:

- Ռասա / ազգություն: Սևամորթ մարդկանց մոտ ավելի մեծ է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, քան ասիացիների, իսպանախոսների կամ սպիտակամորթ մարդկանց մոտ: Աշքենազի հրեական ժառանգության մարդիկ նույնպես մեծ հավանականություն ունեն ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդանալու համար:

- Ծխելը: Ծխողների մոտ 2 - ից 3 անգամ ավելի մեծ է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, քան չծխողների մոտ:

- Գիրություն և սննդակարգ: Պարբերաբար բարձր յուղայնությամբ սնունդ ընդունելը ռիսկի գործոն է հանդիսանում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման համար: Հետազոտությունները ցույց են տվել, որ գեր և նույնիսկ ավելորդ քաշ ունեցող տղամարդիկ և կանայք ունեն ավելի բարձր հավանակնություն ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից մահանալու համար: Ալկոհոլի քրոնիկ օգտագործումը նույնպես կարող է բարձրացնել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վտանգը:

- Շաքարախտ: Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ շաքարախտը մեծացնում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը, հատկապես, երբ անձն ունեցել է այն երկար տարիներ: Բացի այդ, ավելի հասուն տարիքում անսպասելիորեն զարգացող շաքարախտը կարող է լինել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վաղ ախտանիշ: Այնուամենայնիվ, կարևոր է հիշել, որ շաքարախտով հիվանդ կամ զարգացող շաքարախտով հիվանդ ոչ բոլոր մարդկանց մոտ է զարգանում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը:

- Ընտանեկան պատմություն: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը կարող է առաջանալ ընտանիքում, որը կոչվում է ընտանեկան ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ, եթե ընտանիքի առնվազն 2 անդամները, որոնք առաջին կարգի հարազատներ են, օրինակ, ծնող, զավակ, կամ եղբայրներ ու քույրեր, կամ ընտանիքի առնվազն 3 անդամները ունեն ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ:

- Հազվագյուտ ժառանգած պայմաններ: Որոշակի հազվադեպ ժառանգական պայմաններ ունեցող ընտանիքների անդամների մոտ նույնպես առկա է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի, ինչպես նաև այլ տեսակի քաղցկեղի զգալիորեն աճող ռիսկ: Դրանք ներառում են հետևյալը.

- Ժառանգական պանկրեատիտ - մի պայման, որը կապված է ընթացիկ պանկրեատիտի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի աճող ռիսկի հետ:

- Պեյտց - Յեգերսի համախտանիշ

- Ընտանեկան չարորակ մելանոմա և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ

- Ժառանգական կրծքի և ձվարանների քաղցկեղի համախտանիշ

- Լինչի համախտանիշ

Հետևյալ ժառանգած պայմաններով մարդիկ նունպես կարող են ունենալ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ավելի բարձր ռիսկայնություն:

- Լի - Ֆռաումենի համախտանիշ

- Ընտանեկան ադենոմատոզ բազմապոլիպ

- Քրոնիկ պանկրեատիտ: Պանկրեատիտը ենթաստամոքսային գեղձի բորբոքումն է: Որոշ հետազոտություններ ցույց է տալիս, որ քրոնիկ պանկրեատիտը կարող է բարձրացնել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման վտանգը:

- Քիմիկատներ: Որոշ քիմիական նյութերի ազդեցությունը, ինչպիսիք են պեստիցիդները, բենզոլին, որոշ ներկերը և պետրոքիմիկատները, կարող են բարձրացնել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման վտանգը:

- Բակտերիաներ: Տարածված մանրէ է Հելիկոբակտեր պիլորին, որին նաև կոչում եմ Հ. Պիլորի: Այն բորբոքում և խոցեր է առաջացնում ստամոքսում և մեծացնում է ստամոքսի քաղցկեղի վտանգը: Հ. Պիլորի նաև մեծացնում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վտանգը, թեև նրա ռիսկը այնքան բարձր չէ, որքան զարգացող ստամոքսի քաղցկեղի ռիսկը:

- Հեպատիտ B վարակ: Հեպատիտի վիրուսները այն վիրուսներն են, որոնք վարակում են լյարդը: Մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ հեպատիտ Բ վարակը կրկնակի անգամ տարածված է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ, քան այն մարդկանց մոտ, ովքեր չունեն քաղցկեղ: Լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ այս հղման մասին ավելին իմանալու համար:

- Ցիռոզ: Ցիռոզը զարգանում է, երբ լյարդի բջիջները վնասվում են և փոխարինվում շարակցական հյուսվածքով: Միացյալ Նահանգներում ցիռոզը մեծ մասամբ պայմանավորված է ալկոհոլի չարաշահմամբ: Այլ պատճառներն են վիրուսային հեպատիտները, հեմոքրոմատոզ կոչվող հիվանդության պատճառով լյարդի մեջ չափից շատ երկաթի պարունակությունը, և քրոնիկական լյարդի հիվանդության մի քանի այլ հազվագյուտ տեսակներ:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը - Ախտանշաններ և Նշաններ

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղիով հիվանդ մարդիկ կարող են ունենալ հետևյալ ախտանիշները: Երբեմն ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդ մարդկանց մոտ ախտանիշները կարող են քողարկվել: Կամ, այս ախտանշանները կարող են առաջանալ քաղծկեղի բացակայության դեպքում:

Բժիշկները հաճախ ասում են, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը լուռ հիվանդություն է, քանի որ վաղ շրջանում չկան նկատելի ախտանիշներ: Եվ չկան թեստեր, որոնք կարող են հուսալիորեն ախտորոշել քաղցկեղը այն մարդկանց մոտ, ովքեր չունեն ախտանիշներ:

Ախտանշաններկարող են նմանվելաընպիսի հիվանդությունների ախտանիշներին, ինչպիսիք են խոցերը կամ պանկրեատիտը:Քաղծկեղի զարգացման դեպքում ախտանշանները կարող են ներառել.

- Դեղին մաշկ և աչքեր, մեզի գույնի մգեցում, քոր և կավագույն կղանք, որոնք դեղնախտի նշաններ են, որն էլ իր հերթին առաջանում է լեղածորանի փակման հետևանքով:
- Ցավ վերորովայնային շրջանում
- Ձեռքի կամ ոտքի ցավոտ այտուցվածություն արյան մակարդման պատճառով
- Ստամոքսում այրող զգացում կամ աղեստամոքսային այլ անհարմարություններ
- Ստամոքսի փքվածություն
- Մասնավորապես վատ հոտով ու անսովոր գույնով կղանք, քանի որ ճարպերը լավ չեն մարսվում
- Թուլություն
- Ախորժակի կորուստ
- Սրտխառնոց և փսխում
- Հարբուխ
- Տենդ
- Քաշի անհասկանալի կորուստ

Եթե դուք մտահոգված եք այս ցուցակում առկա մեկ կամ ավելի ախտանշաններով կամ նշաններով, խնդրում ենք խոսե՛ք ձեր բժշկի հետ: Ձեր բժիշկը կարող է հարցնել, թե որքան երկար և որքան հաճախ ունեք ախտանիշ(ներ)ը `ի լրումն այլ հարցերի: Սա օգնում է պարզել խնդրի պատճառը, որը կոչվում է ախտորոշում:

Եթե քաղցկեղն ախտորոշվել է, այս ախտանիշները մնում են քաղցկեղի խնամքի և բուժման համար կարևոր մաս: Սա կարող է կոչվել նաև կառավարման ախտանիշ, պալիատիվ խնամք, կամ աջակցող խնամք: Խոսե՛ք ձեր առողջապահական թիմի հետ այդ ախտանիշների մասին, այդ թվում, ցանկացած նոր ախտանիշների կամ ախտանիշներում փոփոխությունների մասին:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ - ախտորոշում

Բժիշկներն օգտագործում են բազմաթիվ թեստեր քաղցկեղի ախտորոշման համար և պարզելու, արդյոք այն տարածվել է մարմնի այլ մասում, որը կոչվում մետաստազ: Որոշ թեստեր կարող են նաև որոշել, թե որ բուժումը կարող է լինել առավել արդյունավետ: Քաղցկեղի տեսակներից մեծ մասի համար բիոպսիան քաղցկեղի հստակ ախտորոշման միակ ճանապարհն է: Եթե բիոպսիան հնարավոր չէ, ապա բժիշկը կարող է առաջարկել նաև այլ թեստեր, որոնք կօգնեն կատարել ախտորոշումը: Պատկերների թեստեր կարող է օգտագործվել` պարզելու, թե արդյոք քաղցկեղը տարածվել է:

Այս ցուցակը նկարագրում է այն տարբերակները, որոնք ախտորոշում են քաղցկեղի այս տեսակը, և թվարկված ոչ բոլոր թեստերը կօգտագործվեն յուրաքանչյուր անձի համար: Ձեր բժիշկը կարող է հաշվի առնել այս գործոնները ախտորոշման թեստը ընտրելու ժամանակ:

- Տարիքը և բժշկական վիճակը
- Կասկածվող քաղցկեղի տեսակը
- Նշանները և ախտանիշերը
- Նախորդ թեստի արդյունքները

Եթե բժիշկը կասկածում է, որ մարդն ունի ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ, նա կարող է նախ հարցնել մարդու բժշկական պատմության, ընտանեկան պատմության մասին, և ուսումնասիրել անձին, հիվանդության նշանները գտնելու համար: Համապատասխան և ժամանակին ախտորոշումը շատ կարևոր է: Եթե հնարավոր է, թեստերը պետք է անել մի կենտրոնում, որը փորձ ունի նման հիվանդության հետ:. Ստորև թվարկված թեստերը կարող են օգտագործվել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ախտորոշման համար:

Ընդհանուր թեստեր

Ֆիզիկական փորձաքննություն: Բժիշկն ուսումնասիրում է մաշկը և աչքերը` տեսնելու, արդյոք նրանք դեղնած են, որը դեղնախտի նշան է: Դեղնախտը կարող է առաջանալ ենթաստամոքսային գեղձի գլխիկում եղած ուռուցքից, որն արգելափակում է լեղիու բնականոն հոսքը, որ արտադրվում է լյարդում: Սակայն, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով տառապող շատ հիվանդներ քաղցկեղի ախտորոշման ժամանակ չեն ունենում դեղնախտ: Որովայնում հավաքված ոչ նորմալ հեղուկը, որը կոչվում է ասցիտ, կարող է լինել քաղցկեղի ևս մեկ նշան:
Արյան հետազոտությունններ: Բժիշկը կարող է արյան նմուշներ վերցնել ստուգելու համար բիլիռուբինի և այլ նյութերի ոչ նորմալ մակարդակները: Բիլիռուբինը քիմիական նյութ է, որը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդ մարդկանց մոտ կարող է հասնել բարձր մակարդակի ուռուցքի պատճառով ընդհանուր լեղածորանի արգելափակման հետևանքով: Բիլիռուբինի բարձր մակարդակն ունի շատ այլ ոչ քաղցկեղածին պատճառներ, ինչպիսիք են հեպատիտը, լեղապարկի քարերը կամ մոնոնուկլեոզը:
Ածխաջրածին անտիգենը 19-9 (CA19-9) հանդիսանում է ուռուցքի մարկեր: Ուռուցքի մարկերը մի նյութ է, որն արտադրվում է ուռուցքի կողմից է, որը կարելի է գտնել ավելի բարձր մակարդակներում, եթե կա քաղցկեղ և կարելի է չափել արյան մեջ: CA19-9 շատ հաճախ ավելի բարձր է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ: CA 19-9-ի բարձր մակարդակները չպետք է օգտագործվեն որպես ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ախտորոշման միակ թեստ, քանի որ CA 19-9-ի բարձր մակարդակները նաև կարող են լինել այլ վիճակների նշան: Սա կարող է լինել քաղցկեղի այլ տեսակի նշան, ինչպիսիք են հաստ աղու, լյարդի, և կերակրափողի քաղցկեղը: Այն նաև կարող է առաջանալ ոչ քաղցկեղածին պայմաններում, ինչպիսիք են պանկրեատիտը, լյարդի ցիռոզը և ընդհանուր լեղածորանի ոչ քաղցկեղածին արգելափակումը:

Պատկերման թեստեր

Պատկերման թեստերն օգնում են բժիշկներին պարզել, թե որտեղ է քաղցկեղը գտնվում, և արդյոք այն տարածվել է ենթաստամոքսային գեղձից դեպի մարմնի այլ մասեր: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը հաճախ չի զարգանում որպես մեկ մեծ ուռուցք, ինչը նշանակում է, որ երբեմն կարող է դժվար լինել պատկերման թեստերի վրա այն տեսնելը: Այնուամենայնիվ, նոր համակարգչային տոմոգրաֆիայի սկաներները արտադրում են ավելի լավ, ավելի հստակ պատկերներ, որոնց միջոցով կարելի է ավելի հեշտ գտնել: Ճառագայթաբանը բժիշկ է, ով մասնագիտացած է թեստերը պատկերները մեկնաբանելու մեջ:

- Համակարգչային տամոգրաֆիայի սկան (CT ՀՏ կամ CAT). ՀՏ սկանը ստեղծում է մարմնի ներսի բազմակողմանի պատկեր մի սարքի միջոցով, որը նման է ռենտգենյան ճառագայթների մեքենայի: Համակարգիչը ապա միացնում է այդ պատկերները վերածելով մանրամասն, լայնական կտրված պատկերի, որը ցույց է տալիս ցանկացած անկանոնություններ կամ ուռուցքներ: ՀՏ- սկանը կարող է նաև օգտագործվել ուռուցքը չափելու համար: Երբեմն, մինչև սկանը, տրվում է հատուկ ներկ, որը կոչվում է միջին կոնտրաստ, որպեսզի ստացվի ավելի լավ մանրակրկիտ պատկեր: Այս ներկ կարող է ներարկվել հիվանդի երակի մեջ կամ կարող է տրվել որպես հաբ կուլ տալու համար: Քաղցկեղի շատ կենտրոններ օգտագործում են հատուկ ՀՏ սկան մեթոդը, որը կոչվում է ենթաստամոքսային գեղձի արձանագրության ՀՏ սկան: Այս մեթոդը կենտրոնանում է այն բանի վրա, թե ինչպես ստանալ ենթաստամոքսային գեղձի պատկերը հատուկ ժամանակ`միջին կոնտրաստի ներերակային ներարկումից հետո` հստակ պարզելու, թե որտեղ է գտնվում ուռուցքը մոտակա օրգանների և անոթների հետ կապված: Այս թեստի արդյունքները կարող են օգնել որոշել, արդյոք ուռուցքը կարող է հեռացվել վիրահատությամբ:

- Պոզիտրոնային արտանետումների տամոգրաֆիայի (ՊԱՏ) սկան. ՊԱՏ-սկանը սովորաբար կատարվում է ՀՏ սկանի հետ համատեղ, որոնցից յուրաքանչյուրի վրա տեղադրված են պատկերներ: ՊԱՏ սկանի միջոցով ստեղծվում են մարմնի ներսում գտնվող օրգանների և հյուսվածքների բազմագույն նկարներ: Հիվանդի մարմնի մեջ ներարկվում է ռադիոակտիվ շաքարի նյութի մի փոքր զանգված, որը կոչվում է լուսածրող: Այս շաքարի նյութը վերցնում են բջիջներից, որոնք օգտագործում են ամենամեծ էներգիան: Քանի որ քաղցկեղը հակված է օգտագործել էներգիան ակտիվորեն, այն իր մեջ ներծծում է ռադիոակտիվ նյութերի մեծ մասը: Սկաները ապա հայտնաբերում է այս նյութը մարմնի ներսի հատվածի պատկերները ստեղծելու համար: Համադրությունն ապահովում է ավելի ամբողջական պատկեր գնահատվող տարածքի համար: ՊԱՏ սկաները պարբերաբար կատարվում են որոշ, ոչ բոլոր քաղցկեղի կենտրոններում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ախտորոշման համար: Այնուամենայնիվ, նրանք դեռ չեն համարվում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ախտորոշման ստանդարտ թեստ: ՊԱՏ սկանը մենակ երբեք չպետք է օգտագործվի բարձրորակ ՀՏ սկանի փոխարեն:

- Ուլտրաձայն. Ուլտրաձայնն օգտագործում է ձայնային ալիքներ ներքին օրգանների պատկերը ստեղծելու համար: Կան 2 տեսակի ուլտրաձայնային սարքերի: տրանսաբդոմինալ և էնդոսկոպիկ:

- Տրանսաբդոմիանալ ուլտրաձայնային սարքը տեղադրվում է որովայնից դուրս, և բժիշկը դանդաղորեն նրա շուրջը շարժումներ է կատարում ենթաստամոքսային գեղձի և շրջակա կառույցների պատկերը ստեղծելու համար:

- Էնդոսկոպիկ ուլտրաձայնային սարքը բարակ, լուսավորված խողովակ է, որն անցնում է հիվանդի բերանի և ստամոքսի միջով և իջնում դեպի փոքր աղիքներ ենթաստամոքսային գեղձի պատկերը ստանալու համար: Այս գործընթացը շատ մասնագիտացված է և պահանջում է գաստրոէնտերոլոգ, ով ունի հատուկ վերապատրաստում այս ոլորտում: Գաստրոէնտերոլոգը բժիշկ է, ով մասնագիտացած է աղեստամոքսային տրակտի հարցում, այդ թվում, ստամոքսի, աղիների, և նմանատիպ օրգանների: Էնդոսկոպիկ ուլտրաձայնային սարքը, ընդհանուր առմամբ, կատարվում է անզգայացման միջոցով, այնպես որ հիվանդը քնում է պրոցեդուրայի ընթացքում: Բիոպսիան նույնպես կարելի է միաժամանակ կատարել, ինչպես այս պրոցեդուրան:

- Էնդոսկոպիկ Ռետրոգնաթիա Խոլանգիոպանկրեատոգրաֆիա: Այս գործընթացը իրականացնում է գաստրոէնտերոլոգը: Բժիշկն անցկացնում է էնդոսկոպ կոչվող բարակ, լուսավորված խողովակը բերանի և ստամոքսի միջով դեպի փոքր աղիքներ: Այնուհետև, կաթետեր կոչվող ավելի փոքր խողովակն անցնում է էնդոսկոպով դեպի լեղածորաններ և ենթաստամոքսային գեղձի ծորաներ: Ներկը ներարկվում է ծորանների մեջ, իսկ բժիշկը ապա վերցնում է ռենտգենյան ճառագայթները, որոնք կարող են ցույց տալ, թե արդյոք ծորանը սեղմված է կամ նեղացել է: Հաճախ, պլաստիկ կամ մետաղական ստենդ կարող է տեղադրվել խցանված լեղածորանի շուրջ ԷՌԽ-ի ժամանակ, որն օգնում է թեթևացնել ցանկացած դեղնախտ: Այս պրոցեդուրայի ընթացքում կարող են նաև վերցնել հյուսվածքի օրինակներ, որոնք երբեմն կարող են օգնել հաստատել քաղցկեղի ախտորոշումը: Հիվանդը թույլ անզգայանում է այս պրոցեդուրայի ընթացքում: ԷՌԽ-ն, ընդհանուր առմամբ, օգտագործվում է լեղածորանում ստենդներ տեղադրելու համար և ոչ հաճախ օգտագործվում է ախտորոշման համար:

- Պերկուտան տրանսհեպատիկ լեղանոթագրություն (ՊՏԼ): Այս ռենտգենյան ճառագայթների պրոցեդուրայի ժամանակ մի բարակ ասեղ է տեղադրվում մաշկի մեջ և գնում դեպի լյարդ: Ներկը ներարկվում է ասեղի միջոցով, ուստի լեղածորանները երևում են ռենտգենյան ճառագայթների ներքո: Նայելով ռենտգենյան ճառագայթներին` բժիշկը կարող է ասել, թե արդյոք կա լեղածորանի արգելափակում:

Բիոպսիա և հյուսվածքների թեստեր

- Բիոպսիա: Բիոպսիան փոքր քանակի հյուսվածքների հեռացումն է մանրադիտակի տակ քննության համար: Այլ թեստեր կարող են ենթադրել, որ առկա է քաղցկեղը, բայց քաղցկեղի մեծամասնության համար միայն բիոպսիան կարող է կատարել հստակ ախտորոշում: Ախտաբանն ապա վերլուծում է նմուշ(ներ)ը: Ախտաբանը բժիշկ է, ով մասնագիտացած է լաբորատոր թեստերը մեկնաբանելու և բջիջները, հյուսվածքները և օրգանները գնահատելու մեջ հիվանդությունը ախտորոշելու համար: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքում, ախտաբանը հաճախ ունենում է հատուկ փորձ նայելու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բիոպսիայի օրինակը: Կան մի քանի այլ տարբեր եղանակներ հյուսվածքի օրինակը հավաքելու համար:

- Մեկ տեխնիկան կոչվում է բարակ ասեղի արտածծում (ԲԱԱ): ԲԱԱ -ն օգտագործում է մի բարակ ասեղ, որը տեղադրվում է ենթաստամոքսային գեղձի մեջ բջիջները դուրս քաշելու համար: Դա սովորաբար արվում է ԷՈՒՍ-ի միջոցով կամ մաշկի միջով, որը կոչվում է percutaneously` առաջնորդվելով ՀՏ սկանով:

- Մեկ այլ մեթոդն օգտագործում է հիմնական կամ Tru կտրելու ասեղով բիոպսիա հյուսվածքի ավելի մեծ կտոր հավաքելու համար: Հյուսվածքի ավելի մեծ կտորը կարող է օգտակար լինել ուռուցքի մոլեկուլյար կամ գենետիկական թեստավորման համար: Սակայն, հիմնական բիոպսիան ունի ավելի բարձր ռիսկեր, քան ԲԱԱ-ն: Այն պետք է կատարվի լավ պատրաստված մասնագետի կողմից:

Եթե քաղցկեղը տարածվել է դեպի այլ օրգաններ, բիոպսիան կարող է նաև անհրաժեշտ լինել այլ օրգաններից մեկից, օրինակ լյարդից: Կրկին, դա կարող է լինել մաշկի միջոցով, կամ պակաս սովորաբար, վիրահատության միջոցով: Այս տեսակի վիրաբուժությունը կարող է կատարվել որովայնի ավելի մեծ կտրվածքի միջոցով, որը կոչվում է լապարաստոմա: Կամ, դա կարելի է անել օգտագործելով շատ ավելի փոքր կտրվածքներ, որն ապահովում է բացվածքներ փոքրիկ տեսախցիկի և վիրաբուժական գործիքների համար, որը կոչվում է լապարոսկոպիկ մոտեցում:

Հազվադեպ, բիոպսիան կարող է ցույց չտալ, որ առկա են քաղցկեղի բջիջներ, որովհետև նշված տարածքը կարող է կազմված լինել բորբոքման և / կամ ֆիբրոզի (սպիանման հյուսվածք)մասերից, ի լրումն քաղցկեղի բջիջների: Ընդհանուր առմամբ, մինչև հիվանդի բուժումը սկսելը, ամեն ինչ արվում է, որպեսզի հաստատվի, որ առկա է քաղցկեղ, նույնիսկ եթե դա նշանակում է, որ մի քանի բիոպսիաներ են անհրաժեշտ: Մեկ բացառությունը այն հիվանդների համար է, ովքեր ունեն ենթաստամոքսային գեղձի հատվաքներից մեկում մի զանգված, որը կարող է հեռացվել վիրահատությամբ, նույնիսկ եթե բիոպսիան չի կատարվում կամ ցույց չի տալիս քաղցկեղի բջիջները:

Ուռուցքի մոլեկուլյար թեստավորում: Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ կատարել լաբորատոր թեստեր ուռուցքի նմուշի կամ արյան նմուշի հիման վրա `հայտնաբերելու հատուկ գեներ, սպիտակուցներ և այլ գործոններ, որոնք բնորոշ են ուռուցքին: Սրանք կոչվում են բիոմարկերներ: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բիոմարկերների օրինակները ներառում են RAS, SPARC, hENT1, և DPC4: Որոշ հիվանդներ, երբ վիրահատվում են կամ որոշակի տեսակի բիոպսիաներ են կատարվում, նախընտրում են որոշ հյուսվածքներ ուղարկել անկախ լաբորատորիաներ, որոնք ուսումնասիրում են այն բիոմարկերների որոշակի մասը կամ ամբողյությամբ: Այս թեստերի արդյունքները կարող են օգնել կատարել բուժման որոշումներ, թեև նրա համար ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ, որխեսզի դառնա բուժման որոշումներ կայացնելու ստանդարտ միջոց: Այնուամենայնիվ, սա աճող հետաքրքրության և գիտական ուշադրության կենտրոնում գտնվող տարածք է: Կարևոր է նկատի ունենալ, որ շատ ապահովագրական ընկերություններ դեռ չեն ապահովում ծածկույթ այս տեսակի թեստերի համար: Խոսեք ձեր բժշկի հետ լրացուցիչ տեղեկությունների համար:Բացի այդ,այն հիվանդները, ովքեր վիրահատվում են, կարող են նախընտրել ախտորոշիչ թեստերի համար նվիրաբերել ուռուցքի այն մասերը, որոնք անհրաժեշտ չեն, որպեսզի նմուշները հնարավոր լինի օգտագործել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հետագա հետազոտության համար:

Ախտորոշիչ թեստերն անելուց հետո ձեր բժիշկը կարող է վերանայել բոլոր արդյունքները քեզ հետ, այդ թվում ` այն քաղցկեղի ճշգրիտ տեսակը, որը դու ունես, թե որքան է քաղցկեղը աճել և տարածվել (կոչվում է փուլ) և բուժման տարբերակները:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ - Փուլերը

Փուլավորումը միջոց է նկարագրելու, թե որտեղ է քաղցկեղը գտնվում, արդյոք այն տարածվել է կամ որտեղ է այն տարածվել, և արդյոք դա ազդում է մարմնի մյուս մասերի վրա: Բժիշկներն օգտագործում են ախտորոշիչ թեստեր` պարզելու քաղցկեղի փուլը, ուստի փուլավորումը չի կարող լինել ամբողջական, մինչև բոլոր թեստերը չավարտվեն: Փուլը իմանալը օգնում է բժշկին որոշել, թե որ տեսակի բուժումն է լավագույնը և կարող է օգնել կանխատեսել հիվանդի նախագուշակումները, որը վերականգնման հնարավորությունն է: Տարբեր տեսակի քաղցկեղի համար կան տարբեր փուլային նկարագրություններ: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի համար, կարևոր է, որ փուլավորումը կատարվի այնպիսի բժշկական կենտրոնում, որն ունի ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի փուլավորման փորձ:

Բժիշկներն օգտագործում են մի քանի համակարգեր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի փուլավորման համար: ԹԱՇ դասակարգումը, որը օգտագործվում է որպես այլ քաղցկեղ փուլավորման մեթոդ, հաճախ չի օգտագործվում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքում:
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դասակարգման համար ամենատարածված միջոցը այն 4 կարգերի բաժանելն է` հիմնված, թե արդյոք այն կարող է հեռացվել վիրահատությամբ և որտեղ է այն տարածվել:

Resectable - Գործող

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի այս տեսակը կարող է հեռացվել վիրահատությամբ: Ուռուցքը կարող է տեղակայված լինել միայն ենթաստամոքսային գեղձի մեջ կամ կարող է տարածվել նրանից դուրս, բայց դա չի աճել կարևոր զարկերակների կամ երակների մեջ: Չկա ոչ մի ապացույց, որ ուռուցքը տարածվել է ենթաստամոքսային գեղձի տարածքից դուրս: Հիվանդների մոտավորապես 10%- 15% - ը ախտորոշվում է այս փուլով:

Սահմանային resectable գործող

Այս կատեգորիան նկարագրում է ուռուցք, որը կարող է դժվար կամ անհնար լինել հեռացնել վիրահատությամբ, երբ այն ախտորոշվում է առաջին անգամ, բայց եթե քիմիոթերապիան և / կամ ճառագայթային թերապիան կարող են առաջին հերթին նեղացնել ուռուցքը, հետո հնարավոր կլինի հեռացնել բացասական եզրերով, ինչը նշանակում է, որ քաղցկեղի ոչ մի տեսանելի բջիջ չի մնա::

Տեղային զարգացած

Այս տիպը դեռ գտնվում է միայն ենթաստամոքսային գեղձի շուրջ, բայց դա չի կարող վիրահատությամբ հեռացվել, քանի որ այն աճել է մոտակա զարկերակների կամ երակների կամ մոտակա օրգանների մեջ: Սակայն, չկա ոչ մի նշան, որ այն տարածվել է դեպի մարմնի այլ հեռավոր մասեր: Հիվանդների մոտավորապես 35% - 40% - ը ախտորոշվում է այս փուլով:

Մետաստատիկ

Ուռուցքը տարածվել է ենթաստամոքսային գեղձի տարածքից դուրս և այլ օրգաններում, ինչպիսիք են լյարդը կամ որովայնի հեռավոր մասերը: Հիվանդների մոտավորապես 45% - 55% - ը ախտորոշվում է այս փուլով:

Դասակարգելով յուրաքանչյուր քաղցկեղ ըստ այս կատեգորիաների, առողջապահության թիմը կարող է պլանավորել բուժման լավագույն ռազմավարությունը:

ԹԱՇ փուլավորման համակարգ

Բժիշկները հաճախ են օգտագործում ԹԱՇ համակարգ կոչվող գործիքը քաղցկեղի այլ տեսակների փուլավորման համար. Քանի որ բժիշկները, ընդհանուր առմամբ, դասակարգում են ուռուցքը վիրաբուժության ընթացքում, և քանի որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով շատ հիվանդներ չեն վիրահատվում, ԹԱՇ համակարգը չի օգտագործվում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի համար այնքան շատ, որքան որ այլ քաղցկեղների համար:

Բժիշկներն օգտագործում են ախտորոշիչ թեստերի և սկաների արդյունքները այս հարցերին պատասխանելու համար:

- Ուռուցքը (Ու): Որքա՞ն մեծ է առաջնային ուռուցքը, որտե՞ղ է այն գտնվում:
- Հանգույց (Հ): Արդյո՞ք ուռուցքը տարածվել է դեպի ավշային հանգույցներ: Եթե այո, ապա որտե՞ղ և որքա՞ն:
- Մետաստազներ (Մ): Արդյոք քաղցկեղը մետաստազվել է դեպի մարմնի այլ մասեր: Եթե այո, ապա որտե՞ղ և որքա՞ն:

Արդյունքները համակցվում են որոշելու քաղցկեղի փուլը յուրաքանչյուր անձի համար: Կան 5 փուլեր, փուլ 0 (զրո) և փուլեր I 1ից մինչև IV (1-ից մինչև 4): Փուլն ապահովում է քաղցկեղի նկարագրության տարածված միջոց, ուստի բժիշկները կարող են միասին աշխատել `պլանավորելու լավագույն բուժումը: Այստեղ կան ԹԱՇ համակարգի յուրաքանչյուր մասի ավելի շատ մանրամասներ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի համար:

Ուռուցք (Ու)

Օգտագործելով ԹԱՇ համակարգը, «Ու» գումարած տառ կամ համարն (0- 4) օգտագործվում է նկարագրելու ուռուցքի չափը և գտնվելու վայրը: Սա օգնում է բժշկին ձևավորել բուժման լավագույն պլանը յուրաքանչյուր հիվանդի համար: Ուռուցքի փուլի հատուկ տեղեկատվությունը թվարկված է ստորև.

ՈւX: Առաջնային ուռուցքը չի կարող գնահատվել:
Ու0: Քաղցկեղի ոչ մի ապացույց չի հայտնաբերվել ենթաստամոքսային գեղձում:
Ուis: Վերաբերում է կարցինոմա in situ-ին, ինչը շատ վաղ քաղցկեղն է, որը չի տարածվել:
Ու1: Ուռուցքը միայն ենթաստամոքսային գեղձում է, և այն 2 սանտիմետր (սմ) է կամ ավելի փոքր չափի:
Ու2: Ուռուցքը միայն ենթաստամոքսային գեղձում է և 2սմից ավելի մեծ է:
Ու3: Ուռուցքը տարածվում է ենթաստամոքսային գեղձից դուրս, բայց այն չի ներգրավում ենթաստամոքսային գեղձին մոտ գտնվող խոշոր զարկերակները կամ երակները:
ՈՒ4: Ուռուցքը տարածվում է ենթաստամոքսային գեղձից դուրս, դեպի ենթաստամոքսային գեղձին մոտ գտնվող խոշոր զարկերակները կամ երակները: Ու4 ուռուցքը չի կարող ամբողջությամբ հեռացվել վիրահատությամբ:

Հանգույց (Հ)

"Հ" - ն ԹԱՇ փուլավորման համակարգի մեջ հանդիսանում է ավշային հանգույցները: Ավշային հանգույցները փոքրիկ, լոբանման օրգաններ են,որոնք գտնվում են ամբողջ մարմնով մեկ` օգնելով պայքարել վարակի և հիվանդության դեմ, որպես մարմնի իմունային համակարգի մի մաս: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ժամանակ, տեղային ավշային հանգույցները ենթաստամոքսային գեղձի մոտ գտնվող ավշային հանգույցներն են, իսկ հեռավոր ավշսյին հանգույցները մարմնի այլ մասերում գտնվող ավշային հանգույցներն են:

ՀX: Տեղային ավշային հանգույցները հնարավոր չէ գնահատել:
Հ0: Քաղցկեղ չի հայտնաբերվել ավշային հանգույցներում:
Հ1: Քաղցկեղը տարածվել է դեպի տեղային ավշային հանգույցներ:

Մետաստազ (Մ)

"Մ" - ն ԹԱՇ համակարգում ցույց է տալիս, թե արդյոք քաղցկեղը տարածվել է մարմնի մյուս մասերի վրա, որը կոչվում է հեռավոր մետասթազ:
ՄX: Հեռավոր մետասթազը հնարավոր չէ գնահատել:
Մ0: Հիվանդությունը չի տարածվել մարմնի այլ մասերի վրա:
Մ1: Քաղցկեղը տարածվել է մարմնի այլ մասում, այդ թվում, հեռավոր ավշային հանգույցներում: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը առավել հաճախ տարածվում է լյարդում, որովայնի խոռոչի երեսին, որը կոչվում է պերիտոնեում, և թոքերում:

Քաղցկեղի փուլերի խմբավորում

Բժիշկները որոշում են քաղցկեղի փուլը համատեղելով Ու, Հ, և Մ դասակարգումները:

Փուլ 0: Վերաբերում է տեղային քաղցկեղին, որի ընթացքում քաղցկեղը դեռ դուրս չի գալիս այն ծորանից, որտեղ որ այն սկսվել է (ՈւIS, Հ0, Մ0):
Փուլ IA: Ենթաստամոքսային գեղձում ուռուցքը 2 սմ է կամ ավելի փոքր: Այն չի տարածվում ավշային հանգույցների կամ մարմնի այլ մասերի վրա (Ու1, Հ0, Մ0):
Փուլ IB: 2 սմից ավելի մեծ ուռուցքը գտնվում է ենթաստամոքսային գեղձում: Այն չի տարածվում ավշային հանգույցների կամ մարմնի այլ մասերի վրա (Ու2, Հ0, Մ0):
Փուլ IIA: Ուռուցք տարածվում է ենթաստամոքսային գեղձից դուրս, բայց չի տարածվել դեպի մոտակա զարկերակներ կամ երակներ: Այն չի տարածվել ոչ մի ավշային հանգույցի կամ մարմնի այլ մասերի վրա (Ու3, Հ0, Մ0):
Փուլ IIB: Ցանկացած չափի ուռուցք չի տարածվել դեպի մոտակա զարկերակները կամ երակները: Այն տարածվել է ավշային հանգույցների վրա, բայց չի տարածվել մարմնի այլ մասերի վրա (Ու1, Ու2, կամ Ու3; Հ1; Մ0):
Փուլ III: Ուռուցք տարածվել է մոտակա զարկերակների, երակների, և / կամ ավշային հանգույցների վրա, բայց չի տարածվել մարմնի այլ մասերի վրա (Ու4, Հ1, Մ0):
Փուլ IV: Ցանկացած ուռուցք, որը տարածվել է մարմնի այլ մասերի վրա (ցանկացած Ու, որևէ Հ, Մ1):

Կրկնվող: Կրկնվող քաղցկեղը այն քաղցկեղն է, որ հետ է եկել բուժումից հետո: Եթե քաղցկեղը իրոք վերադառնա, ապա կրկին կլինեն թեստեր `իմանալու կրկնության աստիճանը: Այս թեստերը և սկաները հաճախ նման են նրանց, որոնք արվել են նախնական ախտորոշման պահին:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ - Բուժման եղանակներ

Այս բաժինը ներկայացնում է այն բուժումները, որոնք խնամքի ստանդարտ միջոցներն են ( հայտնի և հասանելի բուժումները) քաղցկեղի այս հատուկ տեսակի համար: Բուժման պլանի որոշման ժամանակ, խրախուսելի է, որ հիվանդները կլինիկական փորձարկումները նույնպես համարեն որպես տարբերակ: Կլինիկական փորձարկումը հետազոտություն, որը փորձարկում է բուժման նոր մոտեցում` գնահատելու, թե արդյոք դա անվտանգ է, արդյունավետ և հնարավոր է ավելի լավ, քան ստանդարտ բուժումը: Կլինիկական փորձարկումները կարող են փորձարկել այնպիսի մոտեցումներ, ինչպիսիք են նոր դեղամիջոցը, ստանդարտ բուժման նոր համադրությունը, կամ ներկայիս թերապիաների նոր չափաբաժինները: Ձեր բժիշկը կարող է օգնել ձեզ վերանայել բուժման բոլոր տարբերակները:

Բուժման ակնարկ

Քաղցկեղի բուժման ժամանակ տարբեր բժիշկներ և առողջապահական բուժման այլ մասնագետներ հաճախ միասին են աշխատում`ստեղծելու հիվանդի բուժման ընդհանուր ծրագիր, որը համատեղում է բուժման տարբեր տեսակներ: Սա կոչվում է բազմապրոֆիլ թիմ: Քաղցկեղի բուժման թիմերը ներառում են նաև մի շարք այլ առողջապահական մասնագետների, այդ թվում `բժշկի օգնականներ, ուռուցքաբանական բուժքույրեր, սոցիալական աշխատողներ, դեղագործներ, խորհրդականներ, դիետոլոգներ,և այլք:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման ամենատարածված տարբերակների նկարագրությունները թվարկված են ստորև: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման ընթացիկ եղանակներն են վիրաբուժությունը, ճառագայթային թերապիան, քիմիոթերապիան, և նպատակային թերապիա. Ձեր բուժման ծրագիրը կարող է ներառել նաև ախտանշանների և կողմնակի ազդեցությունների բուժում, որոնք քաղցկեղի բուժման կարևոր մաս են կազմում:

Բուժման տարբերակները և առաջարկությունները կախված են մի շարք գործոններից, այդ թվում ` քաղցկեղի տեսակից և փուլից, հնարավոր կողմնակի բարդություններից, և հիվանդի նախասիրություններից և ընդհանուր առողջությունից: Ժամանակ հատկացրե՛ք ծանոթանալու ձեր բուժման բոլոր տարբերակներին և վստահորեն հարցրե՛ք այն բաների մասին, որոնք պարզ չեն: Բացի այդ, խոսե՛ք Ձեր բժշկի հետ յուրաքանչյուր բուժման նպատակների մասին, և ինչ կարող եք ակնկալել բուժում ստանալու ժամանակ:

Երբ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը հայտնաբերվում է վաղ փուլում, այն ունի շատ ավելի մեծ հնարավորություն հաջողությամբ բուժվելու համար: Այնուամենայնիվ, կան նաև այլ բուժումներ, որոնք կարող են օգնել վերահսկել հիվանդությունը այն հիվանդների մոտ, ովքեր գտնվում են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ավելի ուշ փուլում` օգնելու նրանց ապրել երկար:

Վիրաբուժություն

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վիրաբուժությունը ներառում է ենթաստամոքսային գեղձի ամբողջությամբ կամ մասնակի հեռացումը` կախված ենթաստամոքսային գեղձում ուռուցքի գտնվելու վայրից և չափից: Հաճախ հեռացվում է նաև ուռուցքի շուրջը գտնվող առողջ հյուսվածքի տարածքը: Սա կոչվում է եզր: Վիրահատության նպատակն է ունենալ «հստակ եզրեր», ինչը նշանակում է, որ առողջ հյուսվածքի եզրերին չկան հեռացված քաղցկեղի բջիջներ:

Վիրաբուժական ուռուցքաբան բժիշկ է, ով մասնագիտացած է քաղցկեղի բուժման մեջ`օգտագործելով վիրահատություն:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդների միայն մոտ 20% - ը կարող է ունենալ վիրահատություն, քանի որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղների մեծ մասը առաջին անգամ ախտորոշվում են, երբ հիվանդությունը արդեն տարածված է լինում: Եթե վիրաբուժությունը տարբերակ չէ, դուք և ձեր բժիշկը կարող խոսել բուժման այլ տարբերակների մասին:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վիրաբուժությունը կարող է զուգորդվել ճառագայթային թերապիայի և / կամ քիմիոթերապիայի հետ : Որպես կանոն, ճառագայթային թերապիան և քիմիոթերապիան տրվում են վիրահատությունից հետո, որը կոչվում նպաստող թերապիա: Սակայն, այդ բուժումները երբեմն կարող են օգտագործվել մինչև վիրահատությունը ուռուցք նեղացնելու համար: Սա կոչվում է նեոնպաստող թերապիա: Եթե այդ բուժումները տրվում են նախքան վիրահատությունը, ուստի հաճախ կարող է անհրաժեշտ լինել կրկին փուլավորել ուռուցքը վիրահատության պլանավորումից առաջ:

Վիրաբուժության տարբեր տեսակներ կատարվում են` կախված վիրահատության նպատակից:

- Լապարոսկոպիկ: Երբեմն, վիրաբույժը կարող է ընտրել սկսել լապարոսկոպիայով: Լապարոսկոպիայի ընթացքում մի քանի փոքր անցքեր են արվում որովայնի մեջ և մի փոքրիկ տեսախցիկ է անցկացվում մարմնի մեջ մինչ հիվանդը անեստեզիա է ստանում, որը դեղորայք է` օգնելու արգելափակել ցավի զգացողությունը: Սա օգնում է վիրաբույժին պարզել, արդյոք քաղցկեղը տարածվել է որովայնի մյուս հատվածներում: Եթե տարածվել է, ընդհանուր առմամբ, խորհուրդ չի տրվում հեռացնել հիմնական ուռուցքը վիրահատությամբ:

- Վիրաբուժություն ուռուցքը հեռացնելու համար: Տարբեր տեսակի վիրաբուժություններ են օգտագործվում կախված նրանից, թե որտեղ է ուռուցք գտնվում ենթաստամոքսային գեղձում: Ստորև քննարկվող բոլոր վիրահատություններում, մոտակա ավշային հանգույցները հեռացվում են որպես վիրահատության մի մաս: Մեկից ավել տեսակի վիրաբույժ, ինչպես նաև այլ մասնագետներ, սովորաբար պետք է ներգրավված լինեն ձեր վիրաբուժության ժամանակ:

- Եթե քաղցկեղը գտնվում է ենթաստամոքսային գեղձի միայն գլխիկում, վիրաբույժը կարող է կատարել Whipple պրոցեդուրան: Սա ծավալուն վիրահատություն է, որի ժամանակ վիրաբույժը հեռացնում է ենթաստամոքսային գեղձի գլխիկը և աղիքների,լեղածորանի և ստամոքսի մի փոքր մաս, և ապա միացնում է մարսողական տրակտը և լեղու համակարգը: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի փորձառու վիրաբույժը պետք է կատարի այս պրոցեդուրան:

- Եթե քաղցկեղը գտնվում է ենթաստամոքսային գեղձի հետևի հատվածում, ընդհանուր վիրահատությունը մի դիստալ ենթաստամոքսային գեղձի մասնահատում է: Այս վիրահատության ժամանակ, վիրաբույժը հեռացնում է ենթաստամոքսային գեղձի հետևի հատվածը և մարմինը, ինչպես նաև փայծաղը:

- Եթե քաղցկեղը տարածվել է ողջ ենթաստամոքսային գեղձով կամ գտնվում է ենթաստամոքսային գեղձի շատ հատվածներում, կարող է անհրաժեշտ լինել ընդհանուր ենթաստամոքսային գեղձի մասնահատում: Ընդհանուր ենթաստամոքսային գեղձի մասնահատումը ամբողջ ենթաստամոքսային գեղձի, փոքր աղիքների և ստամոքսի մի մասի, ընդհանուր լեղածորանի, լեղապարկի և փայծաղի հեռացումն է:

Վիրահատությունից հետո հիվանդը պետք է մնա հիվանդանոցում մի քանի օր, և, հավանաբար, պետք է հանգստանա տանը մոտ մեկ ամիս: Վիրաբուժության կողմնակի ազդեցությունները ներառում են թուլություն, հոգնածություն և ցավ պրոցեդուրայից հետո առաջին մի քանի օրվա ընթացքում: Ենթաստամոքսային գեղձի հեռացման հետևանքով առաջացած այլ կողմնակի ազդեցությունները ներառում են ուտելիքը մարսելու դժվարություններ և շաքարախտ ենթաստամոքսային գեղձի կողմից արտադրվող ինսուլինի կորստի պատճառով:

Ճառագայթային թերապիա

Ճառագայթային թերապիան բարձր էներգետիկ ռենտգենյան ճառագայթների կամ այլ մասնիկների օգտագործումն է` ոչնչացնելու քաղցկեղի բջիջները: Այն բժշկին, ով մասնագիտացած է քաղցկեղի բուժման համար ճառագայթային թերապիա տալու մեջ, անվանում են ճառագայթման ուռուցքաբան: Ճառագայթային բուժման առավել տարածված տեսակը կոչվում է արտաքին-ճառագայթման ճառագայթային թերապիա, որը ճառագայթվում է մարմնից դուրս գտնվող մի մեքենայից:

Արտաքին-ճառագայթման ճառագայթային թերապիան ճառագայթային թերապիայի այն տեսակն է, որն օգտագործվում է առավել հաճախ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի համար: Ճառագայթային թերապիայի ռեժիմը (ժամանակացույցը) սովորաբար բաղկացած է որոշակի ժամանակահատվածում տրված բուժումների հստակ քանակից: Կան ճառագայթային թերապիայի տրման տարբեր եղանակներ:

- Երկար բուժումները, որոնք կազմված են ցածր չափաբաժիններից, տրվում են շուրջ 5 - 6 շաբաթ

- Կարճ բուժումները, որոնք կազմված են մեծ չափաբաժիններից, տրվում են 5 օր: Հայտնի են նաև որպես Ստերեոտակտիկական մարմնի ճառագայթում (SBRT): Սա ճառագայթային թերապիայի մի նոր տեսակ է, որը կարող է ապահովել ավելի տեղայնացված բուժում և պահանջում է ավելի քիչ թվով բուժման սեսիաներ:

Հաճախ, քիմիոթերապիան տրվում է ճառագայթային թերապիայի հետ միաժամանակ, քանի որ դա կարող է բարձրացնել ճառագայթային թերապիայի ազդեցությունը, որը կոչվում է radiosensitization: Քիմիոթերապիայի և ճառագայթային թերապիայի համատեղումը կարող է երբեմն օգնել բավականին նեղացնել ուռուցքը, որպեսզի այն հնարավոր լինի հեռացնել վիրահատության միջոցով: Այնուամենայնիվ, քիմիոթերապիան ճառագայթային թերապիայի հետ տրման ժամանակ հաճախ պետք է տրվի ավելի ցածր չափաբաժիններով, քան որ տրվում է մենակ օգտագործման ժամանակ:

Կարևոր է նկատի ունենալ, որ ճառագայթային թերապիան կարող է օգտակար լինել բուն վայրում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի կրկնման և աճման հավանականությունը նվազեցնելու հարցում, բայց շատ անորոշություն է մնում, թե, եթե այդպես է, ապա որքան է այն երկարացնում մարդու կյանքը:

Ճառագայթային թերապիայից կողմնակի ազդեցությունները կարող են ներառել հոգնածություն, մաշկի մեղմ ռեակցիա, սրտխառնոց, ստամոքսի խանգարում և թույլ աղիքային շարժումներ: Շատ կողմնակի ազդեցություններ անհետանում են անմիջապես բուժումը ավարտելուց հետո: Խոսեք ձեր առողջապահական թիմի հետ այն մասին, թե ինչ կարող եք ակնկալել և ինչպես են կողմնակի ազդեցությունները բուժվելու:

Քիմիոթերապիա

Քիմիոթերապիան դեղորայքի օգտագործումն է քաղցկեղի բջիջները ոչնչացնելու համար` սովորաբար կանգնեցնելով քաղցկեղի բջիջների աճելու և բաժանվելու կարողությունը: Քիմիոթերապիան տրվում է բժշկական ուռուցքաբան բժշկի կողմից, ով մասնագիտացած է դեղորայքով քաղցկեղի բուժման մեջ:

Համակարգային քիմիոթերապիան անցնում է արյան հոսքի մեջ ամբողջ մարմնի քաղցկեղի բջիջներին հասնելու համար: Քիմիոթերապիայի ընդհանուր եղանակները ներառում են ներերակային (iv) խողովակ, որը տեղադրվում է երակի մեջ` օգտագործելով ասեղ, կա՛մ հաբ, կա՛մ դեղապատիճ, որը կուլ են տալիս:

Քիմիոթերապիայի ռեժիմը (ժամանակացույցը) սովորաբար բաղկացած է որոշակի ժամանակահատվածում տրված ցիկլերի հստակ քանակից: Հիվանդը կարող է ընդունել 1 դեղ ժամանակ առ ժամանակ կամ տարբեր դեղերի համադրություն միևնույն ժամանակ: Հետևյալ դեղերը կարող են օգտագործվել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի համար:

- Կապեցիտաբին (Xeloda)
- Erlotinib (Tarceva), նպատակային թերապիայի մի տեսակ
- Fluorouracil (5-FU)
- Gemcitabine (Gemzar)
- Irinotecan (Camptosar)
- Leucovorin (Wellcovorin)
- NAB-paclitaxel (Abraxane)
- Nanoliposomal irinotecan (Onivyde)
- Oxaliplatin (Eloxatin)

Ընդհանուր առմամբ ավելի շատ կողմնակի ազդեցություններ են լինում, երբ 2 կամ ավելի դեղեր օգտագործվում են միասին: Համակցված բուժումները սովորաբար լավագույն են այն հիվանդների համար, ովքեր ի վիճակի են իրականացնել իրենց առօրյա կյանքի սովորական գործունեությունն առանց օգնության:

Համադրությունն օգտագործելու ընտրությունը տատանվում է`կախված քաղցկեղի կենտրոնից և հաճախ կախված է դեղորայքի հետ ուռուցքաբանի փորձից, ինչպես նաև տարբեր կողմնակի ազդեցություններից և հիվանդի ընդհանուր առողջութունից: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքում, քիմիոթերապիան կարող է ներկայացնել` նկարագրելով, թե երբ և ինչպես է դա տրվում:

- Առաջին-գծի քիմիոթերապիա: Սա, ընդհանուր առմամբ, առաջին բուժումն է,որն օգտագործվում է այն հիվանդների համար, ովքեր ունեն տեղային զարգացած կամ մետաստատիկ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ:

- Երկրորդ-գծի քիմիոթերապիա: Երբ բուժումը չի գործում կամ դադարում է վերահսկել քաղցկեղի աճը, ապա քաղցկեղը կոչվում է պինդ: Երբեմն, առաջին գծի բուժումը չի գործում ընդհանրապես, որը կոչվում է առաջնային դիմադրություն. Կամ, բուժումը կարող է գործել մի որոշ ժամանակ, և այնուհետև դադարել լինել արդյունավետ, որը երբեմն կոչվում է երկրորդային կամ ձեռք բերված դիմադրություն: Այդ իրավիճակներում, հիվանդները կարող են օգտվել տարբեր դեղամիջոցներով լրացուցիչ բուժումներից, եթե հիվանդի ինքնազգացողությունը լավ է:

Զգալի ուսումնասիրություններ են կենտրոնացած երկրորդ գծի համար այլ, նոր բուժումներ,զարգացնելու համար, ինչպես նաև երրորդ -գիծ բուժման համար և նրա սահմաններից դուրս:

- Առանց-պիտակի օգտագործում: Սա այն է, երբ դեղամիջոցն օգտագործվում է բուժելու այն պայմանները, որոնք թվարկված չեն պիտակի վրա, որոնց համար դեղամիջոցը հաստատվում է կամ տրվում է այլ կերպ, քան պիտակի վրայի հրահանգները: Առանց պիտակի դեղամիջոցի օգտագործումը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման համար տարածված է շատ պատճառներով: Նախ, դեղերը, ընդհանուր առմամբ, հաստատված են քաղցկեղի միայն որոշակի տեսակի կամ փուլի բուժման համար: Երկրորդ, քաղցկեղի շատ բուժումներ օգտագործում են դեղերի համակցություն, և մեկ կամ մի քանի դեղեր հաճախ օգտագործվում են պիտակից դուրս: Դեղորայքի սխեմաները նույնպես անընդհատ փոխվում են,քանի որ բժիշկները հետազոտում են նոր համակցություններ բարելավելու համար հիվանդի բուժումը: Սակայն, առանց պիտակի դեղերի օգտագործումը չի կարող փոխհատուցվել ձեր առողջապահական ապահովագրական ընկերության կողմից: Բացառություններ հնարավոր են, բայց կարևոր է ձեզ և / կամ ձեր բժշկի համար ժամանակից շուտ խոսել ձեր ապահովագրական ընկերության հետ:

Քիմիոթերապիայի կողմնակի ազդեցությունները

Քիմիոթերապիայի կողմնակի ազդեցությունները կախված են, թե որ դեղամիջոցներն է հիվանդը ընդունում: Բացի այդ, ոչ բոլոր հիվանդներն ունեն նույն կողմնակի ազդեցությունները: Կողմնակի ազդեցությունները կարող են ներառել վատ ախորժակը, սրտխառնոցը, փսխումը, փորլուծությունը, աղեստամոքսային խնդիրները, բերանի ցավը, մազաթափությունը, և էներգիայի պակասը: Նրանք,ովքեր ստանում են քիմիոթերապիա նաև շատ ավելի հավանական է, որ հեշտությամբ կստանան վարակներ և կապտուկ և արյունահոսություն, քանի որ քիմիոթերապիան նվազեցնում է արյան սպիտակ բջիջների, արյան կարմիր բջիջների և թրոմբոցիտների արտադրությունը: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ժամանակ օգտագործվող որոշակի դեղեր նույնպես կապված են հստակ կողմնակի ազդեցությունների հետ: Օրինակ, կապեցիտաբինը կարող է կարմրություն և անհանգստություն առաջացնել ձեռքերի ափերի և ոտնաթաթերի վրա: Այս վիճակը կոչվում է ձեռքի-ոտքի համախտանիշ: Oxaliplatinը կարող է առաջացնել մատներին և ոտքերին սառը զգացողոթյուն, թմրություն և դող, որը կոչվում է ծայրամասային նեուրոպատիա: Ծայրամասային նեուրոպատիան նաև է ՀԱՄ-պակլիտակսելի կողմնակի ազդեցություն է: Այս կողմնակի ազդեցությունները սովորաբար հեռանում են բուժման ընթացքում և բուժամ ավարտից հետո, բայց որոշները կարող են լինել երկարատև է և կարող են ավելի վատանալ, երբ բուժումը շարունակվի: Բժիշկը կարող է առաջարկել որոշակի եղանակներ այս կողմնակի ազդեցությունները թեթևացնելու համար:

Տեղեկացի՛ր քիմիոթերապիայի հիմունքների և բուժմանը պատրաստվելու մասին: Այն դեղերը, որոնք օգտագործվում են քաղցկեղի բուժման համար շարունակաբար գնահատվում են: Ձեր բժշկի հետ խոսելը հաճախ լավագույն ճանապարհն է իմանալու այն դեղորայքի մասին, որը նախատեսված է ձեզ համար. դրանց նպատակները և հնարավոր կողմնակի ազդեցությունները կամ այլ դեղորայքի հետ դրանց փոխազդեցությունը: Իմացե՛ք ավելին ձեր դեղատոմսերի մասին` օգտագործելով դեղամիջոցների որոնման տվյալների բազաները:

Նպատակային թերապիա

Նպատակային թերապիան բուժում է, որը պլանավորում է քաղցկեղի հատուկ գեները, սպիտակուցները կամ հյուսվածքի միջավայրը, որը նպաստում է քաղցկեղի աճին և գոյատևմանը: Բուժման այս տեսակը արգելափակում է քաղցկեղի բջիջների աճը և տարածումը` սահմանափակելով առողջ բջիջներին հասցվող վնասը:

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ոչ բոլոր ուռուցքներն ունեն նույն թիրախները: Որպեսզի գտնի առավել արդյունավետ բուժում, ձեր բժիշկը կարող է թեստեր անցկացնել քո ուռուցքի մեջ գեներ, սպիտակուցներ, և այլ գործոններ հաստատելու համար: Սա օգնում է բժիշկներին ավելի լավ համապատասխանեցնել յուրաքանչյուր հիվանդին առավել արդյունավետ բուժման հետ, երբ հնարավոր է. Բացի այդ, այժմ շատ հետազոտական ուսումնասիրություններ են տեղի ունենում պարզելու ավելի հստակ մոլեկուլային թիրախներ և նրանց վրա ուղղված նոր բուժումներ:

Էռլոտինիբ նպատակային թերապիան հաստատվում է FDA-ի կողմից այն հիվանդների համար, ովքեր ունեն զարգացած ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ գեմցիտաբինի հետ միասին: Էռլոտինիբն արգելափակում է էպիդերմիսի աճման գործոնի ընկալիչների (EGFR) ազդեցությունը:Այն սպիտակուց է, որը կարող է դառնալ ոչ նորմալ և օգնել քաղցկեղին աճել և տարածվել: Էռլոտինիբի կողմնակի ազդեցությունները ներառում են պզուկի նման մաշկի ցան: Խոսե՛ք ձեր բժշկի հետ հստակ դեղերի հնարավոր կողմնակի ազդեցությունների մասին և, թե ինչպես նրանք կարող են բուժվել:

Ախտանիշների և կողմնակի ազդեցությունների համար բուժում ստանալը

Քաղցկեղը և նրա բուժումը հաճախ առաջացնում են կողմնակի ազդեցություններ: Ի լրումն բուժմանը, որպեսզի դանդաղեցնի, դադարեցնի կամ վերացնի քաղցկեղը, քաղցկեղի բուժման կարևոր մասն է կազմում անձի ախտանիշների և կողմնակի ազդեցությունների թեթևացումը:

Այս մոտեցումը կոչվում է պալիատիվ կամ աջակցող բուժում, և այն իր մեջ ներառում է հիվանդի ֆիզիկական, էմոցիոնալ և սոցիալական կարիքների հոգածությունը:

Պալիատիվ բուժումը ցանկացած բուժում է, որը կենտրոնանում է ախտանիշները կրճատելու, կյանքի որակը բարելավելու, հիվանդներին և նրանց ընտանիքներին և աջակցելու վրա: Ցանկացած անձ, անկախ տարիքից կամ քաղցկեղի տեսակից և փուլից, կարող է ստանալ պալիատիվ բուժում: Այն լավագույնն աշխատում է այն դեպքում, երբ պալիատիվ բուժումը քաղցկեղի բուժման գործընթացում սկսվում է հնարավորինս շուտ:Մարդիկ հաճախ ստանում են քաղցկեղի և կողմնակի ազդեցությունները մեղմելու բուժումը միևնույն ժամանակ:

Իրականում, այն հիվանդները, ովքեր ստանում են երկուսն էլ, հաճախ ունենում են պակաս ծանր ախտանշաններ, կյանքի ավելի լավ որակ, և զեկուցում են, որ իրենք ավելի շատ են գոհ բուժման համար: Պալիատիվ բուժումը չպետք է շփոթել հոսպիսային բուժման հետ:

Պալիատիվ բուժումները մեծապես տարբերվում են և հաճախ ներառում են դեղորայք, սննդային փոփոխություններ, հանգստացնող միջոցներ, էմոցիոնալ աջակցություն և այլ թերապիաներ: Դուք կարող եք նաև ստանալ պալիատիվ բուժում, որը նման է այն բուժումներին, որոնք կոչված են վերացնելու քաղցկեղը, ինչպիսիք են քիմիոթերապիան, վիրաբուժությունը, կամ ճառագայթային թերապիան: Խոսե՛ք ձեր բժշկի հետ յուրաքանչյուր բուժման նպատակների և բուժման պլանի մասին:

Նախքան բուժումը սկսելը, խոսե՛ք ձեր առողջապահական թիմի հետ ձեր հստակ բուժման պլանի հնարավոր կողմնակի ազդեցությունների և պալիատիվ բուժման տարբերակների մասին: Բուժման և՛ ընթացքում և՛ դրանից հետո ասե՛ք ձեր բժշկին կամ այլ առողջապահական թիմի անդամին, արդյոք ձեզ մոտ կա խնդիր, ուստի այն կարող է լուծվել այնքան շուտ, որքան հնարավոր է:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդ մարդկանց աջակցող բուժումը ներառում է`

- Պալիատիվ քիմիոթերապիա: Քիմիոթերապիայի ցանկացած ռեժիմ կարող է օգնել թեթևացնել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ախտանիշները, ինչպես օրինակ, ցավի պակասեցումը, հիվանդի էներգիայի և ախորժակի բարելավումը և քաշի կորստի կասեցումը կամ դանդաղեցումը: Պալիատիվ քիմիոթերապիայի վերաբերյալ որոշումներ կայացնելիս, կարևոր է, որ դուք և ձեր բժիշկը համեմատեք օգուտները հնարավոր կողմնակի ազդեցությունների հետ և մտածեք, թե ինչպես յուրաքանչյուր բուժում կարող է ազդել ձեր կյանքի որակի վրա:

Լեղածորանի թեթևացում կամ փոքր աղիքների արգելափակում: Եթե ուռուցքն արգելափակում է ընդհանուր լեղածորանը կամ փոքր աղիքները, ապա փոքր խողովակ է տեղադրվում, որպեսզի թեթևացնի արգելափակումը`օգտագործելով ոչ վիրահատական մոտեցումներ, ինչպիսիք են ERCP, PTC կամ Էնդոսկոպ: Այդ խողովակը կոչվում է ստենդ, որն օգնում է բաց պահել արգելափակված տարածքը: Ստենդը կարող է լինել պլաստիկ կամ մետաղական: Օգտագործված տեսակը կախված է մատչելիությունից, ծախսերից, անձի ակնկալվող կյանքի շարունակությունից, և արդյոք քաղցկեղն, ի վերջո, կարող է հեռացվել վիրահատությամբ: Ընդհանուր առմամբ, պլաստիկ ստենդները պակաս թանկ են, և ավելի հեշտ է տեղադրելը և հեռացնելը, սակայն պետք է փոխարինել մի քանի ամիսը մեկ, կապված են ավելի շատ վարակների հետ, և ավելի հավանական է, որ դուրս կգան տեղից: Ստենդները սովորաբար տեղադրվում են մարմնի ներսում, բայց երբեմն, անհրաժեշտ է լինում խողովակը տեղադրել անցքի միջով որովայնի մաշկի մեջ հեղուկը դուրս սպառելու համար, ինչպիսին է օրինակ լեղին, որը կոչվում պերկուտան ջրահեռացում:Երբեմն հիվանդին անհրաժեշտ է լինում վիրահատություն, որպեսզի ստեղծի շրջանց, նույնիսկ եթե ուռուցքը ինքնին չի կարող ամբողջությամբ հանվել:

- Մարսողության և ախորժակի բարելավում: Հատուկ դիետան, դեղերը, և հատուկ սահմանված ֆերմենտները կարող են օգնել մարդուն մարսել սնունդը ավելի լավ, եթե նրանց ենթաստամոքսային գեղձը լավ չի գործում կամ հեռացվել է մասամբ կամ ամբողջությամբ: Շատ հիվանդներին խորհուրդ է տրվում հանդիպել սննդաբանի հետ հատկապես նրանք, ովքեր կորցնում են քաշը և ունեն վատ ախորժակ հիվանդության պատճառով:

- Շաքարախտի վերահսկում: Ինսուլինը սովորաբար խորհուրդ է տրվում, եթե անձի մոտ շաքարախտ է ձևավորվում ենթաստամոքսային գեղձի կողմից արտադրվող ինսուլինի կորստի պատճառով, որն ավելի տարածված է ընդհանուր ենթաստամոքսային գեղձի մասնահատումից հետո:

- Ցավի և այլ կողմնակի ազդեցությունների թեթևացում: Ճառագայթային թերապիան կարող է տրվել ցավը թեթևացնելու համար:.Գեմցիտաբինը նույնպես ցուցադրվել է` բարելավելու քաղցկեղի հետ կապված ախտանիշները, ինչպիսիք են քաշի կորուստը, ցավը և թուլությունը: Շատ հաճախ ցավը նվազեցնելու համար անհրաժեշտ են լինում մորֆիանման դեղամիջոցներ, որոնք կոչվում են ափիոնային ցավազրկողներ: Կարող են օգտագործվել նաև հատուկ տեսակի նյարդային բլոկներ, որը կատարվում է ցավի մասնագետների կողմից:

Նյարդային բլոկի մի տեսակ է նպատակային հյուսակ բլոկը, որն օգնում է թեթևացնել որովայնային ցավը: Նյարդային բլոկի ընթացքում, նյարդերը կարող են ներարկվել կա՛մ անզգայացնող միջոցով, որը դադարեցնում է ցավը կարճ ժամանակով կա՛մ դեղորայքով, որը ոչնչացնում է նյարդերը և կարող է թեթևացնել ցավը ավելի երկար ժամանակով: Նյարդային բլոկը կարող է իրականացվել կա՛մ մաշկի միջոցով կա՛մ էնդոսկոպի միջոցով, որը տեղադրվում է բերանի միջոցով և անցնում ստամոքս:

Խորհուրդ տրված աջակցող բուժումը կարող է ներառել նաև Կոմպլեմենտար և այլընտրանքային թերապիաները:

Պալիատիվ և աջակցող բուժումը չի սահմանափակվում բարելավելով հիվանդի ֆիզիկական ախտանիշները: Հիվանդների մոտ առկա են նաև էմոցիոնալ և հոգեբանական հարցեր, որը կարող են լուծվել մասնագիտական օգնությամբ և աջակցությամբ, ինչպես օրինակ, անհանգստությունը, դեպրեսիան, հմտությունների հետ կապված օգնությունը և քաղցկեղի հետ կապված ընդհանուր դժվարությունը: Քաղցկեղը նաև ազդում է խնամողների և սիրելիների վրա, և նրանք նույնպես պետք է զարգացնեն աջակցության շրջանակը:

Բուժում եղանակներն ըստ փուլերի (Թարմացվել է 05/2016)

Ստորև որոշ հնարավոր բուժման տեսակներն են` հիմնված քաղցկեղի փուլի վրա : Ստորև տեղեկատվությունը թարմացվել է 2016 թ մայիսին` հիմնվելով ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի համար բուժման ASCO-ի ուղեցույցի վրա: Բուժման Ձեր ծրագիրը կարող է ներառել նաև ախտանշանների և կողմնակի ազդեցությունների բուժում, որը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման կարևոր մասն է կազմում: Բացի այդ, բոլոր հիվանդները պետք է դիտարկեն կլինիկական փորձարկումները որպես բուժման տարբերակ: Խոսե՛ք ձեր բժշկի հետ ձեր բուժման բոլոր տարբերակների հետ: Ձեր բժիշկը կարող է ունենալ լավագույն տեղեկատվությունը ձեր բուժման պլանի մասին:

Պոտենցիալ բուժելի ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ (նաևկոչվում է կառավարելի և սահմանամերձ կառավարելի ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ)

- Վիրաբուժություն
- Ուռուցքի և հարակից ավշային հանգույցների հեռացում, եթե չկան նշաններ, որ հիվանդությունն աճել է ենթաստամոքսային գեղձից դուրս կամ տարածել մարմնի այլ մասերի վրա:
- Վիրահատությունից առաջ բուժումը, որը նաև կոչվում է նեոնպաստող թերապիա:
- Քիմիոթերապիան, ճառագայթման հետ միասին կամ առանց դրա` փորձելու նեղացնել ուռուցքը և բարձրացնելու հնարավորությունը, որ վիրաբույժը կարող է հեռացնել ուռուցքը հստակ եզրերով:
- Վիրաբուժությունից հետո բուժում, որը նաև կոչվում է նպաստող թերապիա:
- 6 ամիս քիմիաթերապիայի հետ գեմցիտաբին (կամ հազվադեպ fluorouracil և leucovorin)այն հիվանդների համար, ովքեր չեն ստանում լրացուցիչ բուժում վիրահատությունից առաջ:
- Վիրաբուժությունից հետո ճառագայթային թերապիայի դերը մնում է հակասական: Ճառագայթային թերապիայի օգտագործման եղանակը վիրաբուժությունից հետո կախված է յուրաքանչյուր հիվանդի իրավիճակից: Օրինակ, դա կարող է լինել տարբերակ այն հիվանդների համար, ովքեր վիրահատությունից հետո չեն ունենում հստակ եզրեր:
- Վիրահատությունից հետո բուժում ստացած հիվանդների համար լրացուցիչ բուժման անհրաժեշտությունը կախված է յուրաքանչյուր հիվանդի իրավիճակից և ընդհանուր առողջությունից:

Տեղային ընդլայնված ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ

- Առաջին գծի թերապիա

- Դեղերի համակցությամբ քիմիոթերապիան` կախված յուրաքանչյուր հիվանդի վիճակից և ընդհանուր առողջությունից
- Ճառագայթային թերապիայի կարող է նաև լինել տարբերակ: Այն օգտագործվում է առավել հաճախ քիմիոթերապիայից հետո, երբ քաղցկեղը չի տարածվել ենթաստամոքսային գեղձից դուրս : Ճառագայթային թերապիայի տեսակի ընտրությունը, ինչպիսին է ստանդարտ արտաքին ճառագայթը կամ SBRT, կախված է մի շարք գործոններից, այդ թվում, ուռուցքի չափից և գտնվելու վայրից:

- Երկրորդ գծի թերապիա

- Եթե հիվանդությունը վատանում է առաջին գծի թերապիայի ընթացքում կամ դրանից հետո, տարբերակները կարող են ներառել տարբեր քիմիոթերապիաների փորձարկում: Կամ, հնարավոր է օգտագործել ճառագայթային թերապիան, եթե ուռուցքը չի տարածվել ենթաստամոքսային գեղձից դուրս և, եթե հիվանդը այն դեռ չի ստացել:

- Կլինիկական փորձարկումներ

- Եթե ստանդարտ բուժման եղանակները չեն գործում հիվանդները կարող են ստանալ կլինիկական փորձարկում:Խոսե՛ք ձեր բժշկի հետ այն կլինիկական փորձարկումների մասին, որոնք հասանելի են Ձեզ համար:

Մետաստատիկ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ

Եթե քաղցկեղը տարածվել է մարմնի այլ վայրում, այն կոչվում է մետաստատիկ քաղցկեղ: Այս ախտորոշմամբ հիվանդները պետք է խոսեն բժիշկների հետ, ովքեր փորձառու են քաղցկեղի այս փուլի բուժման հարցում, քանի որ բուժամ լավագույն պլանի մասին կարող են լինել տարբեր կարծիքներ: Իմացե՛ք ավելին` լսելով նաև երկրորդ կարծիքը բուժումը սկսելուց առաջ, այնպես որ դուք հարմարավետ կզգաք ընտրված բուժման պլանի համար: Այս քննարկումը կարող է ներառել կլինիկական փորձարկումներ:

Ձեր առողջապահական խնամքի թիմը կարող է խորհուրդ տալ բուժման ծրագիր, որը ներառում է վերը քննարկված բուժումների համադրություն: Մետաստատիկ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդների բուժման տարբերակները մեծապես կախված են հիվանդի ընդհանուր առողջությունից և նախասիրություններից:

Առաջին գծի տարբերակները ներառում են `

- Քիմիոթերապիան fluorouracil, leucovorin, irinotecan, և oxaliplatin հետ համատեղ կոչվում է FOLFIRINOX:
- Գեմցիտաբին գումարած NAB-paclitaxel, կամ որպես առաջին գծի բուժում կամ երկրորդ գծի բուժում նրանց համար, ովքեր արդեն ստացել են FOLFIRINOX:
- Գեմցիտաբին միայն այն հիվանդների համար, ովքեր բավական առողջ չեն վերը նշված 2 կոմբինացիաների համար կողմնակի ազդեցությունների հետևանքով:

Երկրորդ գծի տարբերակները ներառում են ստորև թվարկվածները: Սրանք ընդհանուր առմամբ այն հիվանդների համար են, ում մոտ հիվանդությունը վատացել է կամ ունեցել են ծանր կողմնակի ազդեցություններ առաջին գծի թերապիայի ընթացքում:

- Fluorouracilի leuvocorinի հետ կամ nanoliposomal irinotecanի, irinotecanի կամ oxaliplatinի հետ համակցությունը հնարավոր տարբերակներ են այն հիվանդների համար, ովքեր արդեն ստացել գեմցիտաբին և nab-paclitaxel: Այն հիվանդների համար, ովքեր բավական առողջ չեն մի քանի դեղեր ստանալու համար, կապեցիտաբինը կարող է լինել տարբերակ,որն առաջացնում է քիչ քանակությամբ կողմնակի ազդեցություններ:
- Այն հիվանդների համար, ովքեր արդեն ստացել FOLFIRINOX, գեմցիտաբին օգտագործող սխեման, օրինակ, միայն գեմցիտաբինը կամ nab -paclitaxelի հետ միասին կարող է լինել որպես տարբերակ:

Պալիատիվ բուժումը կարող է լինել նաև կարևոր ախտանիշները և կողմնակի ազդեցությունները թեթևացնելու հարցում:

Շատ հիվանդների համար, մետաստատիկ քաղցկեղի ախտորոշումը շատ սթրեսային է և, ժամանակ առ ժամանակ, դժվար է կրել: Հիվանդները և նրանց ընտանիքները պետք է խոսեն բժիշկների, բուժքույրերի, սոցիալական աշխատողների կամ առողջապահական թիմի այլ անդամների հետ աշխատելու եղանակների մասին: Կարող է նաև օգտակար լինել այլ հիվանդների հետ խոսելը, այդ թվում նաև աջակցության խմբի հետ:

Նվազում և կրկնության հնարավորություն

Նվազում այն է, երբ քաղցկեղը չի կարող հայտնաբերվել մարմնի մեջ, և չկան ախտանիշներ: Սա կարող է կոչվել նաև «հիվանդության ոչ մի ապացույց»:

Նվազումը կարող է լինել ժամանակավոր կամ մշտական: Այս անորոշությունը անհանգստացնում է բազմաթիվ մարդկանց, որ քաղցկեղը նորից կվերադառնա: Թեև շատ նվազումներ մշտական են, կարևոր է խոսել Ձեր բժշկի հետ քաղցկեղի հնարավոր վերադարձի մասին: Կրկնվելու վտանգը և բուժման տարբերակները հասկանալը կարող է օգնել ձեզ զգալ ավելի պատրաստված, եթե քաղցկեղը իրոք վերադառնա:

Եթե քաղցկեղն իրոք վերադառնում է բուն բուժումից հետո, այն կոչվում է հերթական քաղցկեղ: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը կարող է վերադառնալ ենթաստամոքսային գեղձ կամ նրա մոտակայք (կոչվում է տեղային կամ տարածաշրջանային կրկնություն), կամ մարմնի ցանկացած հատված (հեռավոր կրկնություն, որը նման է մետաստատիկ հիվանդությանը):

Երբ դա տեղի է ունենում, ախտորոշիչ փորձարկում է նորից սկսվում` իմանալու որքան հնարավոր է շատ կրկնության տևողության և գտնվելու վայրի մասին: Փորձարկումը կատարելուց հետո, Դուք և ձեր բժիշկը պետքք է խոսեք ձեր բուժման տարբերակների մասին:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման կրկնությունը նման է վերը նկարագրված բուժումներին, և,սովորաբար, ներառում է քիմիոթերապիա (տես առաջին գծի և երկրորդ գծի քիմիոթերապիան վերևում): Ճառագայթային թերապիան կամ վիրաբուժությունը կարող են նաև օգտագործվել օգնելու թեթևացնել ախտանիշները (տես վերևում): Ձեր բժիշկը կարող է նաև առաջարկել կլինիկական փորձարկումներ, որոնք ուսումնասիրում են նոր ուղիներ` բուժելու կրկնվող քաղցկեղի այդ տեսակը: Որն բուժման պլանն էլ որ ընտրեք, պալիատիվ բուժումը կարևոր կլինի ախտանիշները և կողմնակի ազդեցությունները թեթևացնելու համար:

Կրկնվող քաղցկեղով մարդիկ հաճախ են ունենում զգացմունքներ, ինչպիսիք են անհավատությունը կամ վախը: Հիվանդները պետք է խոսեն իրենց առողջապահական թիմի հետ այդ զգացմունքների մասին և խնդրել աջակցության ծառայություններին օգնել նրանց հաղթահարել դա:

Եթե բուժումը ձախողվում է

Քաղցկեղից վերականգնվելը միշտ չէ, որ հնարավոր է: Եթե քաղցկեղը չի կարող բուժվել կամ վերահսկվել, ապա հիվանդությունը կարող է կոչվել զարգացած կամ տերմինալ:

Այս ախտորոշումը սթրեսային է, և զարգացած քաղցկեղը շատերի համար դժվար է քննարկել: Սակայն, դա կարևոր է ունենալ բաց և ազնիվ խոսակցություններ ձեր բժշկի և առողջապահական թիմի հետ` արտահայտելու Ձեր զգացմունքները, նախասիրությունները, և մտահոգությունները: Առողջապահական թիմը պատրաստ է օգնել, և շատ թիմի անդամներ ունեն հատուկ հմտություններ, փորձ ու գիտելիքներ` աջակցելու հիվանդներին և նրանց ընտանիքներին: Չափազանց կարևոր է լինել համոզված, որ անձը ֆիզիկապես հարմարավետ է և զերծ ցավից:

Հիվանդները, ովքեր ունեն զարգացած քաղցկեղ, և ովքեր,ակնկալվում է, որ կապրեն 6 ամսից քիչ, կարող են պալիատիվ բուժման մի տեսակ համարել հոսպիսային բուժումը: Հոսպիսային բուժումը նախատեսված է ապահովելու կյանքի լավագույն հնարավոր որակը այն մարդկանց համար, ովքեր մոտ են կյանքի վերջին: Դուք և ձեր ընտանիքը պետք է մտածեք այն մասին, թե որտեղ դուք առավել հարմարավետ կլինեք. տանը, հիվանդանոցում, կամ հոսպիսային միջավայրում: Բուժքույրական խնամքը և հատուկ սարքավորումները կարող են տանը մնալը դարձնել աշխատող այլընտրանք շատ ընտանիքների համար: Սիրելիի մահից հետո, շատ մարդիկ աջակցության կարիք ունեն, որպեսզի օգնեն նրանց հաղթահարել կորուստը:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ - Կլինիկական փորձարկումների մասին

Ի՞նչ են Կլինիկական փորձարկումները

Բժիշկները և գիտնականները միշտ փնտրում են ավելի լավ ուղիներ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդների բուժամն համար: Գիտական առաջընթաց ունենալու համար, բժիշկները ստեղծում են ուսումնասիրություններ `ներգրավելով կամավորներին, որոնք կոչվում են կլինիկական փորձարկումներ: Իրականում, ամեն դեղամիջոց, որ այժմ հաստատված է FDA-ի կողմից, նախկինում փորձարկվել է կլինիկական փորձարկումների ժամանակ:

Շատ կլինիկական փորձարկումներ են կենտրոնացած նոր բուժումների վրա` գնահատելով, թե արդյոք նոր բուժումը անվտանգ է, արդյունավետ, և հնարավորին չափով ավելի լավ, քան ընթացիկ (ստանդարտ) բուժումը: Ուսումնասիրությունների այս տեսակները գնահատում են նոր դեղամիջոցները, առկա բուժումների տարբեր համակցությունները, ճառագայթային թերապիայի կամ վիրաբուժության նոր մոտեցումները և բուժման նոր մեթոդները:Հիվանդները, ովքեր մասնակցում են կլինիկական փորձարկումներին, հաճախ առաջիններից են, ովքեր ստանում են նոր բուժումներ, նախքան նրանք կարող են լայնորեն մատչելի լինել: Սակայն, ոչ մի երաշխիք չկա, որ նոր բուժումը կլինի անվտանգ, արդյունավետ, կամ ավելի լավ, քան ստանդարտ բուժումը:

Կան նաև կլինիկական փորձարկումներ, որոնք ուսումնասիրում են նոր ուղիներ` մեղմելու ախտանիշները և կողմնակի ազդեցությունները բուժման ընթացքում և կառավարել այն հետևանքները, որոնք կարող են առաջանալ, բուժումից հետո: Խոսե՛ք ձեր բժշկի հետ կլինիկական փորձարկումների և կողմնակի ազդեցությունների վերաբերյալ: Բացի այդ, կան ընթացիկ ուսումնասիրություններ հիվանդությունը կանխելու եղանակների մասին:

Կլինիկական փորձարկումներին միանալու որոշում

Հիվանդները որոշում են մասնակցել կլինիկական փորձարկումներին բազմաթիվ պատճառներով: Որոշ հիվանդների համար կլինիկական փորձարկումը է հասանելի բուժման լավագույն տարբերակն է: Քանի որ ստանդարտ բուժումները կատարյալ չեն, հիվանդները հաճախ պատրաստ են դիմակայել կլինիկական դատավարության ավելորդ անորոշությունը այն հույսով, ավելի լավ արդյունք կստանան: Այլ հիվանդները կամավոր են կլինիկական փորձարկումների համար, քանի որ գիտեն, որ այդ ուսումնասիրությունները ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման գործնթացում առաջընթացի միակ ճանապարհն են: Նույնիսկ եթե նրանք անմիջապես օգուտ չեն ունենում կլինիկական փորձարկումներից, նրանց մասնակցությունը կարող են օգտակար լինել ապագա ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդների համար:

Երբեմն մարդիկ մտավախություն ունեն, որ կլինիկական փորձարկման ժամանակ նրանք կարող են բուժման փոխարեն ստանալ պլացեբո կամ «շաքարի հաբ»: Սակայն, շատ քաղցկեղի կլինիկական փորձարկումների ժամանակ պլացեբոները սովորաբար զուգորդվում են ստանդարտ բուժման հետ: Երբ պլացեբոն օգտագործվում է ուսումնասիրության մեջ, դա արվում է մասնակիցների լիարժեք գիտելիքների միջոցով:

Հիվանդի անվտանգությունը և տեղեկացված համաձայնությունը

Կլինիկական փորձարկմանը միանալու համար հիվանդները պետք է մասնակցեն մի գործընթացին, որը հայտնի է որպես տեղեկացված համաձայնություն: Տեղեկացված համաձայնության ընթացքում, առողջապահական թիմի անդամը պետք է նշի հիվանդի բոլոր տարբերակները, այնպես, որ անձը հասկանա, թե ինչպես է նոր բուժումը տարբերվում ստանդարտ բուժումից: Բժիշկը նաև պետք է նշի նոր բուժման բոլոր ռիսկերը, որոնք կարող են կամ չեն կարող տարբեր լինել ստանդարտ բուժման ռիսկերից: Վերջապես, բժիշկը պետք է բացատրի, թե ինչ կպահանջվի յուրաքանչյուր հիվանդից կլինիկական փորձարկմանը մասնակցելու համար` ներառելով բժշկի այցելությունների, թեստերի քանակը և բուժման ժամանակացույցը:

Կլինիկական փորձարկմանը մասնակցող հիվանդները կարող են դադարեցնել մասնակցությունը ցանկացած ժամանակ ցանկացած անձնական կամ բժշկական պատճառով: Սա կարող է ներառել, որ նոր բուժումը չի գործում կամ առկա են լուրջ կողմնակի ազդեցություններ: Կլինիկական փորձարկումները նաև փորձագետների ուշադրության կենտրոնում են, ովքեր յուրաքանչյուր ուսումնասիրության մեջ փնտրում են ցանկացած խնդիրներ: Կարևոր է, որ կլինիկական փորձարկմանը մասնակցող հիվանդները խոսեն իրենց բժշկի և հետազոտողների հետ մասին, թե ով է ապահովելու իրենց բուժումը և խնամքը կլինիկական փորձարկման ժամանակ, կլինիկական փորձարկման ավարտից հետո, և / կամ եթե հիվանդն նախընտրում է հեռանալ կլինիկական փորձարկումից նախքան նրա ավարտվելը:

Կլինիկական փորձարկում գտնելը

Կլինիկական փորձարկումների միջոցով հետազոտությունը շարունակական է քաղցկեղի բոլոր տեսակների համար:.

Cancer.Net-ն առաջարկում է ծավալուն տեղեկատվություն քաղցկեղի կլինիկական փորձարկումների մասին կայքի այլ ոլորտներում, այդ թվում ` կլինիկական փորձարկումների մասին ամբողջական բաժին և տեղեր, որտեղ կարելի է որոնել կլինիկական փորձարկումներ հատուկ տեսակի քաղցկեղի համար:

Բացի այդ, այս կայքը առաջարկում է անվճար մուտք դեպի վիդեոյի վրա հիմնված կրթական ծրագիր քաղցկեղի կլինիկական փորձարկումների մասին, որն առկա չէ սույն ուղեցույցում:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ - Վերջին հետազոտություն

Բժիշկներն աշխատում են ավելին իմանալ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի, կանխելու ուղիների մասին, և թե ինչպես պետք է լավագույն բուժումն ապահովել այս հիվանդությամբ ախտորոշված մարդկանց համար: Հետազոտության հետևյալ ոլորտները կարող են նոր տարբերակներ ներառել կլինիկական փորձարկումների մեջ գտնվող հիվանդների համար: Միշտ խոսե՛ք Ձեր բժշկի հետ ախտորոշման և ձեր բուժման լավագույն տարբերակների մասին:

- Վաղ հայտնաբերում: Բարեհաջող բուժման լավագույն հնարավորությունն այն է, երբ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը հայտնաբերվում է վաղ ժամանակ: Ահա թե ինչու են շարունակական ուսումնասիրությունները կենտրոնացած հատուկ արյան հետազոտություններ գտնելու և օգտագործելու վրա, դիագնոստիկ պատկերման գործիքների, և այլ մոտեցումների վրա` գտնելու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը իր վաղ փուլերում, նախքան այն կտարածվի: Սա ներառում է այն գտնելը նախաքաղցկեղային փուլերում, որը հայտնի է որպես ենթաստամոքսային գեղձի ներէպիթելային նեոպլազիա կամ Պանին վնասվածքներ: Այս ցուցադրվող մոտեցումները սովորաբար օգտագործվում են այն մարդկանց համար, ովքեր ունեն ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բարձր ռիսկայնություն, ինչպես, օրինակ, նրանց համար,ովքեր ունեն ամուր ընտանիքի պատմություն կամ հայտնի գենետիկ պայման, որը մեծացնում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վտանգը: Հայտնի չէ, թե արդյոք այս գործիքները կարող են արդյունավետ օգտագործվել ընդհանուր բնակչության համար:

- Գենետիկական / մոլեկուլային ուսումնասիրություններ: Քաղցկեղի ժամանակ, վնասված կամ ոչ նորմալ գեները առաջացնում են բջիջների անվերահսկելի աճ: Բազմաթիվ նոր հետազոտական զարգացումներ հիմնված են վնասված գեները և սպիտակուցները բացահայտելու, վերանորոգման կամ նրանց աշխատելու ձևի փոփոխման վրա:

Ենթաստամոքսային գեղձի ուռուցքի նմուշները կարող են վերլուծվել` օգտագործելով մի շարք մոլեկուլյար մեթոդներ, ինչպիսիք են ԴՆԹ հեթականության և մուտացիոն վերլուծությունները գենետիկական փոփոխություններ փնտրելու համար: Այս նույն վերլուծություններից ոմանք այժմ կարող են նույնիսկ կատարվել արյան նմուշների հիման վրա, քանի որ նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս արյան մեջ առկա ուռուցքի ԴՆԹ-ի հավաքագրում և վերլուծություն:

Այս տեղեկատվությունը կարող է օգտագործվել ստեղծելու նոր դեղեր, որոնք ուղղված են այդ փոփոխությունների համար, (տես նպատակային թերապիան ստորև), ինչպես նաև պոտենցիալ կերպով ցույց տալ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի համար այն մարդկանց մոտ, ովքեր ունեն հիվանդության բարձր ռիսկ: Այս պահին, այդ գործիքները օգտագործվում են միայն Կլինիկական փորձարկումների ժամանակ:

- Իմունոթերապիա: Իմունոթերապիան նախատեսված է խթանելու մարմնի բնական պաշտպանությունը քաղցկեղի դեմ պայքարելու համար: Այն օգտագործում է նյութեր, որոնք պատրաստված են կամ մարմնի կողմից կա՛մ լաբորատորիայում իմունային համակարգի գործառույթի բարելավման կամ վերականգնման համար:

- Իմունոթերապիայի Մեկ օրինակ է քաղցկեղի պատվաստանյութը, որը խթանում է անձի իմունային համակարգը քաղցկեղի բջիջները ճանաչելու և հարձակման համար: : Մի շարք կլինիկական փորձարկումներ են կատարվել, կամ կատարվում են քաղցկեղի մի շարք տեսակներում այդ թվում, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղում պատվաստանյութերի ուսումնասիրման համար: Կախված հանգամանքներից, պատվաստանյութերը կարող են տրվել քիմիոթերապիայից առաջ, դրա ընթացքում կամ դրա փոխարեն:

- Ուսումնասիրվում է նաև իմունոթերապիայի մեկ այլ տեսակ, որը կոչվում է իմունային անցագրային արգելակիչ: Իմունոթերապիայի այս տեսակը արդեն հավանության է արժանացել քաղցկեղի այլ տեսակների համար, ինչպիսիք են մելանոման և թոքերի քաղցկեղը, բայց ոչ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղում:

- Բացի այդ, հետազոտողները ուսումնասիրում են մեթոդներ անձի Տ բջիջները հավաքելու և գենետիկորեն փոփոխելու համար, որոնք սպիտակ արյան բջիջների մի տեսակ են: Սա կոչվում է ընկալունակ իմունոթերապիա:

- Նպատակային թերապիա: Ինչպես քննարկվում է բուժման տարբերակները բաժնում, էրլոտինիբը միակ նպատակային թերապիան է, որ ներկայումս հաստատվել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի համար գեմցիտաբինի հետ համատեղ: Այլ դեղերը, որոնք կարող են օգնել արգելափակել ուռուցքի աճը և տարածվելը, ուսումնասիրվում են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի համար, որպես մեկ դեղամիջոց և որպես համակցված թերապիայի մի մաս: Սակայն, ոչ մի այլ նպատակային թերապիաներ, այդ թվում `bevacizumab (Avastin) և cetuximab (Erbitux), չեն ցուցադրվել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդների կյանքը երկարացնելու համար: Ռաս կոչվող գենը հաճախ մուտացիայի է ենթարկվում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ժամանակ: Ուսումնասիրվում են դեղամիջոցներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է այս մուտացիան նպաստում քաղցկեղի աճի վրա, մենակ կամ զուգորդված նպատակային թերապիայի կամ քիմիոթերապիայի այլ տեսակների հետ: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի աճի հետ կապված կա մուտացիայի ևս մեկ տեսակ, որը կոչվում ` Jak / Stat, որը նույնպես կարող է արգելափակվել որոշակի նպատակային թերամիաների կողմից, և այժմ ուսումնասիրվում է մի շարք կլինիկական փորձարկումների ժամանակ:Հետազոտողները նաև ուսումնասիրում են դեղեր, որոնք կարող են կոտրել ստրոման, որը ֆիբրոզանման կապող հյուսվածք է, որը շրջապատում է քաղցկեղի բջիջները և ներգրավված է քաղցկեղը պահպանելու գործում: Վնասելով ուռուցքի հետ կապված ստրոման, այդ դեղերը կարող են թույլ տալ քիմիոթերապիային հասնել և ոչնչացնել քաղցկեղածին բջիջները ավելի արդյունավետ:

- Գենի թերապիա: Գենի թերապիան հատուկ գեների առաքում է դեպի քաղցկեղի բջիջներ, որոնք հաճախ ուղեկցվում են հատուկ մշակված վիրուսներով: Դրանք ներառում են նորմալ գեներ, որոնք մատակարարվում են քաղցկեղի բջիջների կենտրոն. երբ քաղցկեղի բջիջները բաժանվում են, աշխատող գեները, որոնք տեղադրված էին բջջում փոխարինում են անկանոն գեներին, որոնք նպաստում են քաղցկեղի աճին:

- Քիմիոթերապիա: Ստանդարտ քիմիոթերապիայի ավելի նոր և ամուր տեսակները շարունակում են ուսումնասիրության առարկա լինել: Մեկ օրինակ է nanoliposomal irinotecan, որն այժմ հաստատված է որպես երկրորդ գծի բուժում առաջադեմ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի համար:

- Քաղցկեղի ցողունային բջիջները: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ցողունային բջիջները ուռուցքում առկա բջիջներ են, որոնք կարող են դիմացկուն լինել հատկապես ստանդարտ թերապիաների նկատմամբ: Հետազոտությունը ներկայումս կենտրոնացած է բուժումներ բացահայտելու գործում, որը կարող է, մասնավորապես, ուղղված լինել դեպի քաղցկեղի ցողունային բջիջները:

- Պալիատիվ բուժում: Կլինիկական փորձարկումներ են ընթանում գտնելու ավելի լավ ուղիներ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման ախտանիշների և կողմնակի ազդեցությունների նվազեցման համար` բարելավելու հիվանդների հարմարավետությունն ու կյանքի որակը:

Փնտրում եք ավելին վերջին հետազոտության մասի՞ն

Եթե ցանկանում եք լրացուցիչ տեղեկություններ իմանալ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հետազոտության վերջին ոլորտների մասին, ուսումնասիրե՛ք այս առնչվող կետերը, որոնք տանում են Ձեզ Սույն ուղեցույցից դուրս:

- Ձեր ախտորոշմանը բնորոշ կլինիկական փորձարկումներ գտնելու համար, խոսե՛ք ձեր բժշկի հետ կամ այժմ որոնե՛ք առցանց կլինիկական փորձարկումների տվյալների բազաները:

- Վերանայե՛ք այն հետազոտությունը, որը հայտարարվել է Ստամոքսաղիքային քաղցկեղի գիտաժողովում կամ ASCO ' ի գրախոսվող ամսագրերում :

- Այցելե՛ք Նվաճի՛ր քաղցկեղը հիմնադրամի կայքը պարզելու համար, թե ինչպես պետք է օգնել աջակցության հետազոտությանը յուրաքանչյուր քաղցկեղի տեսակի համար: Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս հղումը տանում է ձեզ դեպի առանձին ASCO կայք:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ - Կողմնակի ազդեցությունների հաղթահարումը

Բուժման կողմնակի ազդեցությունների վախը տարածված է քաղցկեղի ախտորոշումից հետո, սակայն այն կարող է օգնել իմանալ, որ կողմնակի ազդեցությունները կանխելը և վերահսկելը ձեր առողջապահական թիմի հիմնական առանցքն է: Սա կոչվում է պալիատիվ բուժում, և դա ընդհանուր բուժման պլանի կարևոր մասն է կազմում` անկախ հիվանդության փուլից:

Յուրաքանչյուր քաղցկեղի բուժման համար կան հնարավոր կողմնակի ազդեցություններ, սակայն հիվանդները չեն ունենում նույն կողմնակի ազդեցությունները, երբ ստանում են միևնույն բուժումը բազմաթիվ պատճառներով: Այն կարող է դժվարացնել կանխատեսումը, թե ինչպես կարող եք զգալ բուժման ընթացքում:

Որովայնային և / կամ մեջքի ցավը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի տարածված կողմնակի ազդեցություններ են: Ցավի դեղերը և նյարդային բլոկները (տես բուժման տարբերակները ) կարող են օգնել թեթևացնել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հետ կապված ցավը: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի յուրաքանչյուր բուժման տարբերակի այլ տարածված կողմնակի ազդեցությունները մանրամասն նկարագրվում են բուժման տարբերակները բաժնում: Իմացե՛ք ավելին քաղցկեղի և տարբեր բուժումների ամենատարածված կողմնակի ազդեցությունների մասին, դրանք կանխելու կամ ղեկավարելու ուղիների հետ մեկտեղ: Կողմնակի ազդեցությունները կախված են մի շարք գործոններից, այդ թվում `քաղցկեղի փուլից, բուժման(ներ) տևողությունից և դեղաքանակից և ձեր ընդհանուր առողջությունից:

Ձեր առողջապահական թիմի հետ կողմնակի ազդեցությունների մասին խոսելը

Նախքան բուժումը սկսվելը, խոսե՛ք ձեր բժշկի հետ բուժման յուրաքանչյուր տեսակի հնարավոր կողմնակի ազդեցությունների մասին, որ դուք պետք է ստանաք: Հարցրե՛ք, որ կողմնակի ազդեցություններն են ամենայն հավանականությամբ տեղի ունենալու, երբ են տեղի ունենալու, և ինչ կարելի է անել դրանք կանխելու կամ թեթևացնելու համար:

Եվ, հարցրե՛ք Ձեզ տրվող բուժման մակարդակի մասին, որը կարող է անհրաժեշտ լինել բուժման և վերականգնման ժամանակ, քանի որ ընտանիքի անդամներն ու ընկերները հաճախ կարևոր դեր են խաղում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով անձի խնամքի մեջ:

Ի լրումն ֆիզիկական կողմնակի ազդեցություններին, կարող են լինել նաև հուզական և սոցիալական ազդեցություններ: Հիվանդները և նրանց ընտանիքները պետք է կիսվեն իրենց զգացմունքներով իրենց առողջապահական թիմի անդամի հետ,որը կարող է օգնել հաղթահարել ռազմավարությունները, այդ թվում, ձեր քաղցկեղի բուժման ծախսերի հետ կապվածմտահոգությունները:

Բուժման ընթացքում և դրանից հետո, պատմե՛ք առողջապահական թիմին Ձեր զգացած կողմնակի ազդեցությունների մասին, նույնիսկ եթե զգում եք, որ նրանք լուրջ չեն: Երբեմն, կողմնակի ազդեցություները կարող են տևել բուժումից հետո, որը կոչվում է երկարաժամկետ կողմնակի ազդեցություն: Բուժումից հետո ամիսներ և տարիներ ձգվող կողմնակի ազդեցությունները կոչվում են ուշացած ազդեցություններ : Ազդեցությունների երկու տեսակի բուժումը գոյատևման խնամքի շատ կարևոր մասն է կազմում:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ - Հավելյալ Բուժում

Քաղցկեղով ախտորոշված մարդկանց բուժումը չի ավարտվում ակտիվ բուժման ավարտից հետո: Ձեր առողջապահական բուժման թիմը շարունակում է ստուգել համոզվելու համար, որ քաղցկեղը չի վերադարձել, վերացնել որևէ կողմնակի ազդեցություն և վերահսկել ձեր ընդհանուր առողջությունը: Սա կոչվում է հավելյալ բուժում:

Այս ծրագիրը կարող է ներառել կանոնավոր ֆիզիկական քննություններ և / կամ բժշկական թեստեր ` առաջիկա ամիսների և տարիների ընթացքում վերահսկելու ձեր վերականգնումը: Այն մարդկանց համար, ովքեր ունեցել են վիրահատություն, սովորաբար խորհուրդ են տրվում հավելյալ այցելություններ ուռուցքաբանի հետ յուրաքանչյուր 3-ից 6 ամիս: Այս այցելությունների ընթացքում կարող են կատարվել նաև արյան թեստեր, այդ թվում, լյարդի ֆունկցիայի մոնիտորինգ և ուռուցքի CA 19-9 մարկեր: CT սկաները պարբերաբար անհրաժեշտ չեն լինում, սակայն դրանք կարող են օգտագործվել` կախված անձի ախտանշաններից և որևէ փոփոխությունից, որ հայտնաբերվում է ֆիզիկական քննության ընթացքում կամ արյան աշխատանքի հետ: PET սկաները կարող է օգտագործվել բուժումից հետո կրկնության հավանականությունը փնտրելու համար:

Կրկնության հավանականության վերահսկում

Հավելյալ բուժման նպատակներից մեկը կրկնվելու հավանականության ստուգելն է: Քաղցկեղը կրկնվում է, քանի որ քաղցկեղի բջիջների փոքր տարածքները կարող են մարմնում մնալ չբացահայտված: Ժամանակի ընթացքում, այդ բջիջները կարող են աճել թվով այնքան, մինչև որ երևան թեստի արդյունքներում կամ առաջացնեն նշաններ կամ ախտանիշներ: Հավելյալ բոժման ընթացքում, բժիշկը, որը ծանոթ է Ձեր բժշկական պատմությանը, կարող է ձեզ տալ անհատականացված տեղեկություններ կրկնվելու Ձեր հավանականության մասին: Ձեր բժիշկը կարող է նաև հարցնել ձեր առողջության մասին հստակ հարցեր: Որոշ մարդիկ մոտ կարող են արյան թեստերը կամ պատկերավորման թեստերը լինել կանոնավոր բուժման մի մաս, բայց փորձարկման առաջարկությունները կախված են մի շարք գործոններից, այդ թվում ` ի սկզբանե ախտորոշված քաղցկեղի տեսակից և փուլից, և տրված բուժման տեսակներից:

Երկարատև և ուշ կողմնակի ազդեցությունների կառավարում

Շատ մարդիկ ակնկալում են զգալ կողմնակի ազդեցություններ բուժումը ստանալու ժամանակ: Սակայն, հաճախ վերապրողների համար զարմանալի է, որ որոշ կողմնակի ազդեցություններ կարող են դանդաղել բուժման ժամանակահատվածից դուրս: Դրանք կոչվում են երկարաժամկետ կողմնակի ազդեցություններ: Բացի այդ, այլ կողմնակի ազդեցությունները, որոնք կոչվում են ուշ ազդեցություններ, կարող են զարգանալ ամիսներ կամ նույնիսկ տարիներ հետո: Երկարաժամկետ և ուշ ազդեցությունները կարող են ներառել ֆիզիկական և էմոցիոնալ փոփոխություններ:

Խոսե՛ք ձեր բժշկի հետ նման կողմնակի ազդեցությունների զարգացման ռիսկի մասին` կախված քաղցկեղի տեսակից, Ձեր անհատական բուժման պլանից, և ձեր ընդհանուր առողջությունից: Եթե դուք բուժում եք ստացել, որը պատճառել է հատուկ ուշ հետևանքներ, դուք կարող եք նաև ենթարկվել որոշակի ֆիզիկական զննության, սկաների, կամ հանձնել արյան թեստեր, որոնք կօգնեն գտնել և կառավարել դրանք:

Անձնական առողջական ռեկորդների պահպանումը

Դուք և ձեր բժիշկը պետք է միասին աշխատեք, որպեսզի զարգացնեք անհատականացված հավելյալ բուժման ծրագիրը: Հարցրե՛ք բոլոր մտահոգությունների մասին, որ ունեք ձեր ապագա ֆիզիկական կամ էմոցիոնալ առողջության վերաբերյալ:. ASCO-ն առաջարկում է ձևեր, որոնք օգնում են ստեղծել ամփոփ բուժում, որպեսզի չկորցնեք այն քաղցկեղի բուժումը, որ ստացել եք և մշակում են գոյատևման բուժման ծրագիր, երբ բուժումն ավարտված է:

Սա նաև լավ ժամանակ է որոշելու, թե ով կարող է ղեկավարել Ձեր հավելյալ բուժումը: Որոշ վերապրածներ շարունակում են այցելել իրենց ուռուցքաբանին, իսկ մյուսները նորից նախընտրում են իրենց ընտանեկան բժշկի ընդհանուր բուժումը կամ այլ առողջապահական բուժման մասնագետի: Այս որոշումը կախված է մի շարք գործոններից, այդ թվում ` քաղցկեղի տեսակից և փուլից, կողմնակի ազդեցություններից, առողջապահական ապահովագրության կանոններից, և ձեր անձնական նախասիրություններից:

Եթե բժիշկը, ով ուղղակիորեն ներգրավված չի եղել ձեր քաղցկեղի բուժման մեջ, ղեկավարելու է ձեր հավելյալ բուժումը,ապա պետք է կիսեք նրա և բոլոր ապագա բուժաշխատողների հետ ձեր քաղցկեղի բուժման ամփոփ նկարագիրը և գոյատևման բուժման ծրագրի ձևերը,: Ձեր քաղցկեղի բուժման մանրամասները շատ արժեքավոր են առողջապահական մասնագետների համար, ովքեր հոգ են տանելու Ձեր մասին ողջ կյանքի ընթացքում:

Շատ մարդիկ նախընտրում են պահպանել ժամկետների կամ թեստերի, ընթացակարգերի և արդյունքների իրենց սեփական գրառումները: Դուք կարող եք նաև պահանջել դրանց պատճենները ձեր առողջապահական թիմից բոլոր ախտորոշումների, բուժման, և վերականգնման ընթացքում:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ - Բժշկին տրվող հարցեր

Բժշկի հետ հաճախ խոսելը կարևոր է, որպեսզի տեղեկացված որոշումներ կայացնեք ձեր առողջապահական բուժման մասին: Այս առաջարկվող հարցերը մեկնակետ են, որպեսզի օգնեն Ձեզ ավելին իմանալ ձեր քաղցկեղի խնամքի և բուժման մասին: Դուք նաև պետք է տաք լրացուցիչ հարցեր, որոնք կարևոր են ձեզ համար:

Հարցեր,որոնք պետք է տալ ախտորոշումը ստանալուց հետո

- Ի՞նչ տեսակի ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ունեմ ես:
- Արդյո՞ք իմ քաղցկեղ գտնվում է միայն ենթաստամոքսային գեղձում:
- Ո՞ր փուլում է գտնվում հիվանդությունը: Ի՞նչ է սա նշանակում:
- Կարո՞ղ եք բացատրել իմ պաթոլոգիայի զեկույցը (լաբորատոր փորձարկման արդյունքները): Կարո՞ղ եմ ունենալ մեկ պատճեն::
- Ո՞րն է իմ կանխատեսումը (վերականգնման հնարավորությունը):
- Կարո՞ղ եմ նվիրաբերել ուռուցքի կամ արյան նմուշները կամ մարմնի հյուսվածքները ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ուսումնասիրման համար:

Հարցեր բուժման ընտրության և կողմնակի ազդեցությունների կառավարման մասին

- Որո՞նք են իմ բուժման տարբերակները:
- Ի՞նչ կլինիկական փորձարկումներ են հասանելի ինձ համար. Որտե՞ղ են դրանք գտնվում, և ինչպես կարող եմ ավելին պարզել նրանց մասին:
- Բուժման ի՞նչ պլան խորհուրդ կտաք: Ինչու՞ :
- Ո՞րն է յուրաքանչյուր բուժման նպատակը: Արդյո՞ք դա քաղցկեղը վերացնելն է, թե՞ ինձ օգնելն է, որ լավ զգամ կամ երկուսն էլ:
- Ո՞վ է լինելու իմ առողջապահական թիմի մի մասը, և ի՞նչ է յուրաքանչյուր անդամ անում: Արդյո՞ք նրանք փորձ ունեն ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման հարցում:
- Ո՞վ է համակարգելու իմ ընդհանուր բուժումը:
- Ո՞րն է յուրաքանչյուր բուժման նպատակը:
- Որո՞նք են այս բուժման կողմնակի ազդեցությունները, և կարճաժամկետի և երկարաժամկետի դեպքում:
- Ինչպե՞ս է այս բուժումն ազդելու իմ ամենօրյա կյանքի վրա: Արդյո՞ք ես կկարողանամ աշխատել, վարժություններ անել և կատարել իմ բնականոն գործունեությունը:
- Կարո՞ղ է այս բուժումն ազդել իմ սեռական կյանքի վրա: Եթե այո, ապա ինչպես և որքան ժամանակ:
- Կարո՞ղ է այս բուժումն ազդել իմ հղիանալ ունակության կամ երեխա ունենալու վրա: Եթե այո, ապա պե՞տք է խոսեմ պտղաբերության մասնագետի հետ:
- Եթե ես անհանգստանում եմ իմ քաղցկեղի բուժման ծախսերի կառավարման հետ կապված, ո՞վ կարող է օգնել ինձ այդ մտահոգությունների հետ կապված:
- Ի՞նչ աջակցման ծառայություններ են հասանելի ինձ և իմ ընտանիքի համար:
- Ու՞մ պետք է զանգահարեմ հարցերի կամ խնդիրների դեպքում:
- Կա՞ որևէ այլ բան ես պետք է հարցնեմ:

Հարցեր վիրահատություն ունենալու մասին

- Արդյո՞ք վիրահատությունը քաղցկեղը հեռացնելու հնարավորություն է: Եթե այդպես է, ո՞ր տեսակն է նախընտրելի:.
- Որքա՞ն փորձառու է իմ վիրաբույժը նման կարգի վիրահատություններ կատարելու մեջ: Վիրահատությունից հետո որքա՞ն հաճախ են լինում բարդություններ:
- Որքա՞ն ժամանակ վիրահատությունը կտևի:
- Որքա՞ն ժամանակ եմ լինելու հիվանդանոցում:
- Կարո՞ղ եք նկարագրել, թե ինչպես է վիրահատությունից հետո լինելու իմ վերականգնումը:
- Որո՞նք են վիրահատության հնարավոր երկարաժամկետ հետևանքները:
- Եթե վիրահատությունը հնարավոր չէ, որո՞նք են իմ բուժման մյուս տարբերակները:

Հարցեր ճառագայթային թերապիա ստանալու մասին

- Ես պե՞տք է ստանամ ճառագայթային թերապիա: Ինչու՞ կամ ինչու՞ ոչ:
- Ո՞րն է այս բուժման նպատակը:
- Որքա՞ն ժամանակ կխլի այս բուժումը:
- Ի՞նչ կողմնակի ազդեցություններ կարող եմ ակնկալել այս բուժման ընթացքում:
- Որո՞նք են այս բուժումը ստանալու հնարավոր երկարաժամկետ կողմնակի ազդեցությունները:
- Ի՞նչ կարելի է անել կողմնակի ազդեցությունները թեթևացնելու համար:

Հարցեր քիմիոթերապիա ստանալու մասին

- Կարո՞ղ է քիմիոթերապիան վերահսկել իմ քաղցկեղը:
- Ո՞րն է այս բուժման նպատակը:
- Որքա՞ն ժամանակ կխլի այս բուժումը:
- Ի՞նչ կողմնակի ազդեցություններ կարող եմ ակնկալել այս բուժման ընթացքում:
- Որո՞նք են այս բուժումը ստանալու հնարավոր երկարաժամկետ կողմնակի ազդեցությունները:
- Ի՞նչ կարելի է անել կողմնակի ազդեցությունները թեթևացնելու համար:

Հարցեր հավելյալ բուժման կազմակերպման մասին

- Ո՞րն է քաղցկեղի կրկնվելու վտանգը. Կա՞ն նշաններ և ախտանշաններ, որ պետք է հետևեմ:
- Ի՞նչ երկարաժամկետ կողմնակի կամ ուշ ազդեցություններ են հնարավոր իմ ստացած քաղցկեղի բուժման հիման վրա:
- Ի՞նչ հավելյալ թեստեր անհրաժեշտ կլինեն ինձ և ի՞նչ հաճախականությամբ:
- Ինչպե՞ս կարող եմ ստանալ բուժման ամփոփ նկարագիրը և գոյատևման բուժման ծրագիրը իմ անձնական գրառումներում պահելու համար:
- Ո՞վ է համակարգելու իմ հավելյալ բուժումը:
- Ի՞նչ գոյատևման աջակցության ծառայություններ են հասանելի ինձ և իմ ընտանիքի համար:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ - Լրացուցիչ ռեսուրսներ

Cancer.Netը ներառում է քաղցկեղի բժշկական և էմոցիոնալ ասպեկտների մասին բազմաթիվ այլ բաժիններ ինչպես ախտորոշված անձի, այնպես էլ նրա ընտանիքի անդամների և ընկերների համար: Այս կայքը նախատեսված է ձեզ և ձեր սիրելիների համար լինել որպես ռեսուրս ախտորոշման պահից, բուժման ընթացքում և նրանից զատ:

Այս ուղեցույցից զատ, ահա մի քանի հղումներ, որոնք կօգնեն ձեզ ուսումնասիրել Cancer.Netի այլ մասերը:

- Ձեր տեղական տարածքում որոնե՛ք քաղցկեղի մասնագետ` օգտագործելով Կլինիկական Ուռուցքաբանություն Ամերիկյան Հասարակության այս անվճար բժիշկների տվյալների բազան :
- Վերանայե՛ք բառարան- հոդվածներ, որոնք կօգնեն Ձեզ հասկանալ, բժշկական արտահայտությունները և տերմինները, որոնք օգտագործվում են քաղցկեղի խնամքի և բուժման ժամանակ:
- Կարդացե՛ք ավելին առաջին քայլերը ձեռնարկելու մասին, երբ նոր եք ախտորոշվել քաղցկեղով :
- Պարզե՛ք ավելին կլինիկական փորձարկումների մասին որպես բուժման տարբերակ :
- Տեղեկություն ստացե՛ք քաղցկեղի բուժման ֆինանսական ծախսերի կառավարման մասին:
- Իմացե՛ք ավելին զգացմունքների հաղթահարման մասին, որոնք քաղցկեղը կարող է առաջացնել ինչպես ընտանիքի ներսում, այնպես էլ հարաբերություններում:
- Գտե՛ք ազգային, շահույթ չհետապնդող փաստաբանական կազմակերպություն, որը կարող է առաջարկել լրացուցիչ տեղեկություններ, ծառայություններ և աջակցություն այս տեսակի քաղցկեղով մարդկանց համար :
- Հետազոտե՛ք հաջորդ քայլերը, որ անձը կարող է անել ակտիվ բուժման ավարտից հետո:
- Քաղցկեղի թեմաներով մի շարք տեղեկատվություն և գաղափարներ գտնելու համար այցելե՛ք Cancer.Net Blog:
- Այս հիվանդության բուժման տարբերակների մասին լրացուցիչ տեղեկությունների համար, տե՛ս UpToDate-ից հետևյալ թեմայի վերանայումը. Հիվանդի Տեղեկություն: ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ (հիմունքներից զատ) : Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս հղումը տանում է Ձեզ մի առանձին, անկախ կայք:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից - Վերապրում

Ի՞նչ է վերապրումը: Վերապրում բառը տարբեր բաներ է նշանակում տարբեր մարդկանց մոտ: Երկու ընդհանուր սահմանումները ներառում են `

- Բուժումն ավարտելուց հետո չունենալ քաղցկեղի ոչ մի նշան:
- Քաղցկեղի հետ, նրանով և նրանից զատ ապրելու գործընթացը: Համաձայն այդ սահմանման, քաղցկեղի գոյատևումը սկսվում է ախտորոշմամբ և իր մեջ ներառում է այն մարդկանց, ովքեր շարունակում են բուժվել ավելի երկար ժամկետով, կամ նվազեցնել կրկնության հավանականությունը կամ հաղթահարել քրոնիկ հիվանդությունը:

Որոշ առումներով, գոյատևումը քաղցկեղի փորձի ամենաբարդ ասպեկտներից մեկն է, քանի որ այն տարբեր է յուրաքանչյուր անձի համար:

Վերապրածները կարող են զգալ ուժեղ զգացմունքների մի խառնուրդ, որը ներառում է ուրախություն, մտահոգություն, թեթևացում, մեղք և վախ: Որոշ մարդիկ ասում են, որ ավելի շատ են գնահատում կյանքը քաղցկեղով ախտորոշումից հետո և ավելի մեծապես են ընդունում իրենք իրենց: Մյուսները դառնում են շատ մտահոգ իրենց առողջության մասին և անորոշ են լինում, թե ինչպես պետք է հաղթահարեն առօրյա կյանքը:

Վերապրածները կարող են զգալ որոշակի սթրես, երբ հաճախակի այցերը առողջապահական թիմ վերջանում են բուժումից հետո: Հաճախ, քաղցկեղի բուժման թիմի հետ կառուցված հարաբերությունները բուժման ընթացքում ապահովության զգացում են տրամադրում, և մարդիկ կարոտում են աջակցության այս աղբյուրը: Սա կարող է լինել, հատկապես ճշմարիտ, քանի որ նոր անհանգստություններ և մարտահրավերներ են հայտնվում ժամանակի ընթացքում, ինչպես օրինակ, բուժման ցանկացած ուշ հետևանքներ, էմոցիոնալ մարտահրավերներ, այդ թվում վախ կրկնության հավանականության հանդեպ, գրավչության և պտղաբերության մասին մտահոգություններ, և՛ ֆինանսական, և՛ աշխատատեղի խնդիրներ:

Յուրաքանչյուր վերապրած ունի անհատական մտահոգություններ ու մարտահրավերներ: Ցանկացած մարտահրավերի հետ, լավագույն առաջին քայլն է կարողանալ ճանաչել ձեր մտավախությունները և խոսել նրանց մասին: Արդյունավետ հաղթահարումը պահանջում է.

- Ձեզ հանդիպած մարտահրավերի հասկանալը,
- Լուծումների մասին լրջորեն մտածելը,
- Խնդրելը և թույլ տալ ուրիշների աջակցությունը, և
- Զգալ հարմարավետ Ձեր ընտրած գործողության ընթացքում

Շատ վերապրածներ օգտակար են համարում առերես աջակցության խմբին կամ վերապրածների առցանց համայնքին միանալը: Սա թույլ է տալիս Ձեզ խոսել մարդկանց հետ, ովքեր ունեցել են նմանատիպ առաջին-ձեռքի փորձ: Աջակցություն գտնելու այլ տարբերակները ներառում են Ձեր ընկերոջ հետ կամ առողջապահական թիմի անդամի հետ խոսելը, անհատական խորհրդատվությունը, կամ այն կենտրոնում, որտեղ Դուք եք բուժվել, ուսուցման ռեսուրսային կենտրոնում աջակցություն խնդրելը:

Խնամակալների դերի փոփոխություն

Ընտանիքի անդամներն ու ընկերները կարող են նաև ուշադրությամբ ուսումնասիրել անցումային ժամանակաշրջանը: Խնամակալը շատ կարևոր դեր է խաղում քաղցկեղով ախտորոշված մարդուն աջակցելու հարցում` ապահովելով ֆիզիկական, էմոցիոնալ և գործնական խնամք օրական կամ երբ անհրաժեշտ է լինում: Շատ խնամակալներ կենտրոնանում են այդ աջակցությունը տրամադրելու վրա, հատկապես, եթե բուժման ժամկետը տևում է շատ ամիսներ կամ ավելի երկար:

Սակայն, երբ բուժումն ավարտվում է, խնամակալի դերը հաճախ փոխվում է: Ի վերջո, քաղցկեղի ախտորոշման հետ կապված խնամքի անհրաժեշտությունը դառնում է շատ ավելի քիչ կամ վերջանում է:

Ձեր առողջության նոր հեռանկարը

Շատ մարդկանց համար, վերապրումը ծառայում է որպես ուժեղ խթան դրական ապրելակերպի փոփոխություններ կատարելու համար:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից բուժված մարդիկ քաջառողջության համար պետք է հետևեն սահմանված ուղեցույցներին, ինչպիսիք են, չծխելը, ալկոհոլի սահմանափակումը, լավ ուտելը, և սթրեսը հաղթահարելը: Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող է օգնել վերակառուցել Ձեր ուժն ու էներգետիկ մակարդակը: Ձեր առողջապահական խնամքի թիմը կարող է օգնել ձեզ ստեղծել համապատասխան վարժության պլան` հիմնված ձեր կարիքների, ֆիզիկական կարողությունների, և ֆիտնես մակարդակի վրա: Իմացե՛ք ավելին առողջ ապրելակերպի ընտրություն կատարելու մասին:

Բացի այդ, շատ կարևոր է ունենալ խորհուրդ տրված բժշկական ստուգումներ և թեստեր (տես Հավելյալ բուժումը) ձեր առողջությանը հոգ տանելու համար: Կարող է նաև խորհուրդ տրվել քաղցկեղի վերականգնումը, և սա կարող է նշանակել մի շարք ծառայություններից որևէ մեկը, ինչպիսիք են ֆիզիկական թերապիան, կարիերայի խորհրդատվությունը, ցավի հաղթահարումը, սննդային պլանավորումը և / կամ հուզական խորհրդատվությունը: Վերականգնման նպատակը մարդկանց օգնելն է վերականգնել իրենց կյանքում բազմաթիվ ասպեկտների վերահսկողությունը և մնալ որքան հնարավոր է անկախ և արդյունավետ:

Խոսե՛ք ձեր բժշկի հետ վերապրման խնամքի ծրագիր ձևավորելու համար, որը լավագույնն է Ձեր կարիքների համար:

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Լյուդվիգ Միքայելյանի կողմից: