Էդգարը հաղթահարել է քաղցկեղը և երազում է իրավաբան դառնալ

Էդգարը հաղթահարել է քաղցկեղը և երազում է իրավաբան դառնալ

Առաջին անգամ դպրոցում շատ վատ զգացի, գրեթե ուշաթափվում էի: 2014թ. սեպտեմբերին, երբ այցելեցինք բժիշկին, ասեցին,որ հավանաբար սննդից է, ոչ մի խնդիր չկա: 2015 թվականի Փետրվար ամիսն էր կրկին թույլ զգացի ինձ: Սկսեցին գլխապտույտներս,սրտխառնոց եւ ընդհանուր թուլություն:

Քիմիաթերապիա ստանալու համար եկանք Մուրացանի հիվանդանոց: Այստեղ ծանոթացանք բժիշկ Սամվել Դանիելյանի եւ բժշկուհի Լիլիթ Սարգսյանի հետ:

Սկզբում շատ էի նեղվում: Հետագայում հասկացա,որ չի կարելի նեղվել, վհատվել, որովհետեւ գիտես, որ հաստատ առողջ ես լինելու... ճիշտ է՜, երկար է տեւում բուժումը, բայց հիմա առողջ եմ, դա շատ է հուսադրում:

Ամենաշատը նեղվում էի պառկելուց:

Էստեղ ընկեր ունեմ: Շահբազյան Տիգրանը բուժվեց մարտ ամսին, իսկ ես հունիսին: Գրեթե մեկ տարի դպրոց չէի հաճախում, ուսումը ստանում էի տնային պայմաններում: Ուսուցիչները այցելում էին ինձ տանը, այդպես ետ չէի մնում դասերիցս:

Ես բուժվել եմ հիմա, ուզում եմ շարունակել ուսումս դպրոցում, հետո երազում եմ դառնալ իրավաբան, ուզում եմ իմ երազանքները կատարվեն: Ձեզ էլ եմ նույնը մաղթում:

Էդգարի մայրը՝ Սուքիասյան Ռուզաննան ևս կիսվեց մեզ հետ իր ապրումներով:

Սկզբում շատ-շատ դժվար էր ինձ համար, չէի կարողանում տիրապետել ինձ: Երբ լեյկոցիտները ցածր էին տխրում էի և, բժիշկները տեսնելով իմ հոգեվիճակը, խրախուսոմ էին ինձ, որպեսզի ուժեղ լինեմ, որովհետեւ հստակ գիտակցում էին, որ իմ երեխան ինձ էր նայում, իմ հոգեվիճակը Էդգարին էր փոխանցվում:

Այնքան գոհ եմ, որ այս հիվանդանոցում իմ երեխան բուժվեց: Հատկապես կուզենայի առանձնացնել բժիշկների բարեհամբույր եւ հարգանքով վերաբերմունքը: Սամվել Սիմյոնիչը թեթեւացնում էր այդ լարված մթնոլորտը իր կատակներով: Էդգարս շատ սիրեց հատկապես բժշկուհի Լիանա Լեոնիդովնային: Նա այնքան բարի է ու միշտ ժպիտով է մեզ դիմավորում: Այդ ժպիտը այնքան է ջերմացնում սիրտդ,որ քեզ թվում է ամեն ինչ լավ է լինելու: Նա շատ լավ մարդ է առաջինը, հետո նոր լավ բժիշկ եւ ես իրեն շատ շնորհակալ եմ: Շնորհակալ եմ Աստծուց առաջին հերթին ,որ մեզ մենակ չթողեց եւ բոլոր բժիշկներին գրագետ եւ բարեհամբույր լինելու համար:

Կուզենայի,որ բոլոր այն մայրիկները, ովքեր իմ պես հայտնվել են այս իրավիճակում եւ դառը օրեր են քաշում զինվեն համբերությամբ եւ ուժեղ լինեն, որովհետեւ լավ է՜ լինելու /սրբեց այտի վրա չորացած արձունքը/:

Հարցազրույցը վարեց Գալինա Ստեփանյանը