Ահա թե ինչպես է Հայկը հաղթում քաղցկեղը

Ահա թե ինչպես է Հայկը հաղթում քաղցկեղը

Փոքրիկ Հայկը, երբ իմացավ, որ հարցազրույց ենք վերցնելու, իրեն հատուկ խանդավառությամբ և փայլող աչքերով, սկսեց պատմել իր ապագա նպատակներից:

-Ուրեմ ես ուզում եմ դառնալ գինեկոլոգ ու ամուսնանալու եմ 2 տարուց:

Մեր կենսախինդ 8 տարեկան երիտասարդի հարսնացուն նույն հիվանդանոցում հարազրույցի ժամանակ տաքությունով պառկած Անուշիկն է: Անուշիկը 4 տարեկան է: Գիտեմ.  ձեր դեմքին էլ ակամայից ժպիտ առաջացավ: Այստեղ տեղին կլիներ տեղադրել սոց. կայքերին հատուկ գունագեղ «Սմայլիկներից»: Էնպես, որ պատրաստվե՛ք հարսանիքի:

Հայկը պատմեց, որ հիվանդության առաջին նախանշաններն են եղել բազուկների հատվածում ցավը և թուլությունը: Հեշտ չէր  այս կենսախինդ և շարժուն երեխային հարցնել իր հիվանդությունից: Կարծես չէս ուզում հիշեցնել իրեն դեղերի, անվերջ ցավերի մասին, բայց Հայկը այնքան դրական էր տրամադրված,որ թվում էր այդ ամենը ամենևին իր հետ չի կատարվում: Մինչդեռ նա երկար ճանապարհ է անցել: Հայկի մայրը՝ Ինեսա Հովանյանը, պատմեց, որ Բելառուսիայում, որտեղ Հայկը գտնվում էր որոշ ժամանակով, հերքել են Հայաստանում ստացած անալիզների պատասխանի ճշգրտությունը, սկզբում հուսադրել են, այնուհետև ասել, որ Հայկին անհրաժեշտ է ոսկրածուծի փոխպատվաստում: Հուսահատված ընտանիքը վերադարձել է Հայաստան տուն-տեղ վաճառելու նպատակով:

Ինեսային խորհուրդ են տվել դիմել բժիշկ Գևորգ Թամամյանին, ում վերջիններս տեսել էին հեռուստատեսությամբ:

- Բժիշկ Թամամյանը, անկեղծ եմ ասում, կարծես իմ եղբայրը լինի: Չկա էնպիսի մի հարց, որ ես դիմեմ բժշկին և վերջինս ինձ չաջակցի: Նա համբերատար բացատրում է ամեն մանրուք որդուս հիվանդության հետ կապված: Երբևէ չեմ զգացել, որ նա բժիշկ է, այնքան հարազատի պես է վերաբերվում մեզ: Ինձ թվում է նա բոլորի հետ է էդպես  համբերատար, բարի, զուսպ և մարդկային: Նշեցի զուսպ, քանի որ որդիս սկզբում մի փոքր ագրեսիվ էր իրեն դրսևորում, դե՜, հասկանում եք, երեխա է, այդքան դեղեր,բուժում… Գևորգ Թամամյանը ոգեշնչեց նրան: Բոլոր բժիշկներն էլ Մուրացանի հիվանդանոցում շատ լավն են: Փա՛ռք Աստծո, իմ բալիկը բուժվել է, այլևս ցավեր չունի: Միայն անհանգստանում եմ,որ չկրկնվի,- հուզված եզրափակեց Հայկի մայրիկը:

Թո՛ղ,որ բոլոր մայրերի աղոթքները հասնեն և, բոլորի ցավերին դարման լինի:

Հարցազրույցը վարեց Գալինա Ստեփանյանը