Աջակցման խմբեր քաղցկեղ ունեցող անձանց համար
12/08/2019 14:39

Աջակցման խմբեր քաղցկեղ ունեցող անձանց համար

Քաղցկեղ ախտորոշումը կարող է բազմապիսի հույզերի, զգացմունքների առիթ հանդիսանալ՝ տագնապ, վախ, անորոշության զգացում, զայրույթ և այլն։ Երբեﬓ նույնիսկ հարազատներն ու մտերիﬓերը չեն կարողանում հասկանալ, թե ինչ է նշանակում քաղցկեղ ունենալը։ Դա կարող է ﬕայնակության և չհասկացվածության զգացուﬓեր առաջ բերել։ Աջակցման խմբերը հնարավորություն են տալիս սեփական փորձը կիսել քաղցկեղ ունեցող այլ մարդկանց հետ։ Դրա շնորհիվ հնարավոր է նվազեցնել սթրեսը և իրավիճակին նորովի նայել։ Խմբի անդաﬓերը կարող են կիսվել այնպիսի ապրուﬓերով ու զգացմունքներով, որոնք դժվար է պատﬔլ անգամ ընկերներին կամ ընտանիքի անդաﬓերին։ Խմբի մաս լինելը հաճախ տալիս է հասկացված լինելու և պաշտպանվածության զգացուﬓեր։

Աջակցման խմբերը՝

  • կօգնեն Ձեզ հոգեպես ավելի ապահով և հանգիստ զգալ,
  • հնարավորություն կտան խոսել Ձեր հույզերի ու զգացմունքների մասին և աշխատել դրանց վրա,
  • հնարավորություն կընձեռեն քննարկել բուժման ընթացքում Ձեր մարﬓում կատարված փոփոխությունները, բուժման հետ կապված դժվարությունները և գտնել դրանց հարմարվելու ուղիները,
  • կօգնեն ծանոթանալ նմանատիպ կենսական իրավիճակում գտնվող այլ անձանց փորձին, ինչպես նաև կիսվել սեփական փորձով այլոց հետ,
  • կնպաստեն նոր հմտությունների և կարողությունների ձևավորմանը, որոնք կօգնեն Ձեզ անցնել քաղցկեղի բուժման գործընթացը,
  • կօգնեն լավացնել Ձեր շփման հմտությունները և դրա ﬕջոցով բարելավել Ձեր հարաբերությունները մտերիﬓերի և բժշկական անձնակազﬕ հետ։

Իրականացման վայր՝ Միքայելյան համալսարանական հիվանդանոց (Քանաքեռ-Զեյթուն, Է. Հասրաթյան փ․ 9), Քիﬕաթերապիայի բաժանմունք, 3-րդ հարկ, 303 սենյակ։

Աջակցման խմբին միանալու և մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (093) 05-87-94, (091) 43-24-58:

Աջակցման խմբի հանդիպուﬓերն իրականացվում են Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Ուռուցքաբանության կլինիկայի հոգեսոցիալական ծառայության, Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի և ՀԵՆԱՐԱՆ բարեգործական հիﬓադրաﬕ համատեղ ջանքերով։

ԱՋԱԿՑՄԱՆ ԽՄԲԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՆ ԱՆՎՃԱՐ Է։