Համատեղեք բարեգործությունը հաճելի ժամանցի հետ
20/02/2019 14:21

Համատեղեք բարեգործությունը հաճելի ժամանցի հետ

Հայաստանի Հանրապետությունում մանկական քաղցկեղի բուժումը ապահովում է 70% դրական ելք։ Դուք կարող եք դառնալ քաղցկեղ ունեցող մանուկների բուժման անուղղակի մասնակից՝ համատեղելով բարեգործությունը հաճելի ժամանցի հետ՝ օգտվելով այն կազմակերպությունների առաջարկած ակցիաներից, ովքեր համագործակցում են "City of Smile" բարեգործական հիմնադրամի հետ։ Այսպես․

  • "Voskevaz wine time" -ում կարող եք պատվիրել «Սիթի օֆ Սմայլ» աղցանը, որի ողջ հասույթը կտրամադրվի քաղցկեղով հիվանդ երեխաների և երիտասարդների բուժմանը;
  •  «Գարուն» սրճարանում վայելեք «Սիթի օֆ Սմայլ» հավով չիաբատան, որից ստացված հասույթը կտրամադրվի հիմնադրամին;
  •  «Կարաս» ազգային սննդի ցանցում ամեն երկուշաբթի «Բարի Երկուշաբթի» է և օրվա առաքման պատվերների 5%-ը ուղղվում է նույն նպատակին ծառայելու համար; 
  •  "SAS" սուպերմարկետների ցանցից կարող եք գնել աննկարագրելի համեղ «Սիթի օֆ Սմայլ» խմորեղենը, որի վաճառքից ստացված հասույթը նույնպես տրամադրվում է հիմնադրամին։

Կարող եք գտնել նաև "City of Smile" հիմնադրամի նվիրատվության արկղեր մի շարք խանութ-սրահներում և կազմակերպություններում՝

  • Դալմա Գարդեն մոլլի "Marks & Spencer", "F&F", "Flormar", "Jenny", "Zippy", "Wallis", "SGT", "La Senza", "Accessories", "GAP", "Monsoon", "Charles", "Quize" խանութներում, 
  • Երևան մոլլի "F&F", "Quize", "Zippy", "Flormar", "Monsoon" խանութներում,
  • «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում,
  • "Rosie" խանութ-սրահում, 
  • "Inori" և "Salantra" խանութ-սրահներում,
  • "Puma" ապրանքանիշի խանութ-սրահներում,
  • "SAS" սուպերմարկետներում, 
  • "Carrefour" սուպերմարկետներում,
  • Երևանի պետական բժշկական համալսարանի, «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» հիվանդանոցային համալիրների և Ռ․ Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի բուֆետներում։

Հեռախոսով նվիրատվություն կատարելու համար կարող եք ուղարկել “city” բառը 6428 կարճ հեռախոսահամարին։ Մեկ SMS-ի արժեքն է 500 դրամ։