ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ՝ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
22/06/2018 04:13

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ՝ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, Երևանի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան Սամվել Դանիելյանը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ Առողջապահության նախարարությունից:

«Տնօրենի փոփոխությունը պետք է դիտարկել համակարգային բարեփոխումների շրջանակում: Այդպիսի փոփոխություններ շարունակվելու են նաև այլ բուժհաստատություններում: Փոփոխությունը կատարվել է օրենքի տառին համապատասխան կերպով»:

Քանի որ Սամվել Դանիելյանը Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է, հետևաբար առաջիկայում սահմանված կարգով կանցկացվի տնօրենի ընտրության մրցույթ: Ցանկացած նոր տնօրեն ընտրվում է մրցույթով՝ ՀՀ կառավարության սահմանած ընթացակարգով: