ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՆ ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԻՆ
19/06/2018 12:46

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՆ ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԻՆ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ԱՆ նոր գլխավոր արյունաբան Սամվել Դանիելյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա անելիքները, շեշտվել է արյունաբանության ոլորտի օպտիմալացման անհրաժեշտությունը: Ներկայացվել են առկա հարցերը, որոնք առաջնահերթորեն լուծում են պահանջում: Նախարար Թորոսյանը նախանշել է այն հիմնական ուղղությունները, որոնցով նորովի պետք է ընթանան աշխատանքները:

Սամվել Դանիելյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ շեշտելով, որ ոլորտի մասնագետների հետ ջանքերը մեկտեղելով փորձ կարվի արմատական փոփոխություններ կատարել համակարգում:

Շեշտվել է պետության կողմից մանկական ուռուցքաբանական դեղերի ձեռքբերման հարցը եւ ընդգծվել, որ առաջիկայում պետությունը հնարավորություն կունենա ձեռք բերել նման դեղերի մեծ խմբաքանակ, որը կբավականացնի գրեթե բոլոր հիվանդներին:

Սամվել Դանիելյանը վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից՝ երկրում համակարգային փոփոխությունների բերումով Հայաստանում հաստատվելու նպատակով: 

Աղբյուրը՝ www.moh.am