ԿԱՅԱՑԱՎ «ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ» 2-ՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ԳԻՏԱ-ԿՐԹԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ
08/06/2018 21:40

ԿԱՅԱՑԱՎ «ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ» 2-ՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ԳԻՏԱ-ԿՐԹԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ

Կայացավ «Եվրոպա Դոննա Արմենիայի» կողմից կազմակերպված «Առողջությանն ընդառաջ» երկրորդ ամենամյա գիտա-կրթական կոնֆերանսը: «Եվրոպա Դոննա Արմենիան» առաջին պացիենտական կազմակերպությունն է Հայաստանում, որը հանդիսանում է եվրոպական Եվրոպա Դոննա կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարող կազմակերպության ներկայացուցիչը մեր երկրում: Կազմակերպությանն անդամակցում են ևս 46 այլ երկրներ Եվրոպայից և Միջին Ասիայից: Ներկայացուցչությունը Հայաստանում ստեղծվել է 2015թ: Կազմակերպել են կոնֆերանսներ, պացիենտական ֆորում, բարեգործական համերգներ, քայլերթ-մարաթոններ, անվճար ՈՒՁՀ ՀՀ մարզերում և Արցախում:

«Եվրոպա Դոննա Արմենիա» կազմակեպության հիմնադիր նախագահ՝ Նվարդ Քոչարյան

Ախտաբանության դերն ուռուցքային հիվանդությունների ախտորոշման մեջ - Արմեն Մխիթարյան, պաթոլոգ, Երևանի գլխավոր ախտաբան, Հիստոջեն պաթոլոգիայի կենտրոն

Քաղցկեղի գենետիկա - Դավիթ Բաբիկյան, Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն, ԲԳԹ, ԵՊԲՀ, Բժշկական գենետիկայի ամբիոն

 

ՄՌՏ հետազոտության դերը գլխի և պարանոցի ուռուցքային պաթոլոգիաների ախտորոշման հարցում - Նարեկ Մատինյան, ճառագայթաբան, ՄՌՏ բաժանմունքի ղեկավար ՄԻԲՍ ԲԿ

 

Բերանի խոռոչի լորձաթաղանթի քաղցկեղ - Նահապետ Եղիազարյան, «Արմենիա» ԲԿ, Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի օրդինատոր

 

Մուլտիդիսցիպլինար թիմը քաղցկեղի բուժման պրոցեսում - Արտեմ Ստեփանյան, ԲԳԹ, օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար, Նաիրի ԲԿ

 

Վահանաձև գեղձի քաղցկեղ, դասակարգում, բուժման ժամանակակից եղանակներ - Արմեն Վարժապետյան, Էնդոկրին վիրաբույժ, ընդհանուր վիրաբույժ, Աստղիկ ԲԿ էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար