ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՏԻԿԻՆ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՔԻՄԻԱԹԵՐԱՊԻԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐՈՒՄ ԲՈՒԺՈՒՄ ՍՏԱՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ
04/06/2018 13:58

ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՏԻԿԻՆ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՔԻՄԻԱԹԵՐԱՊԻԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐՈՒՄ ԲՈՒԺՈՒՄ ՍՏԱՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ

Բյուրոկրատ գրախանութ-սրճարանում Ֆանարջյանի անվ. ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Մուրացանի քիմիաթերապիայի բաժանմունքներում բուժում ստացող երեխաների համար հունիսի 1-ը իսկական ժպիտառատ տոնի վերածվեց: Փոքրիկները վարչապետի տիկին Աննա Հակոբյանից ստացան զանազան նվերներ, որոնք հավաքվել էին տարբեր մարդկանց կողմից:

Նվերներից անմասն չմնաց նաև Աննա Հակոբյանը. «Մենք ենք» հիմնադրամի նախագահ Սոնա Ազարյանը Աննա Հակոբյանին նվիրեց աուտիզմով 9-ամյա երեխայի նկարած նկարը: 

Միջոցառումն ուղեկցվեց երաժիշտ Միքայել Ոսկանյանի կողմից կատարված ժողովրդական երգերով: 

Այնուհետև երեխաների որոշմամբ միջոցառումը շարունակվեց մանկական սրճարանում, որտեղ էլ երեխաների ուրախ ժամանցն ապահովեցին մուլտհերոսները: