«ՔԱՂՑԿԵՂԻ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ՆԵՐԿԱՅԻՍ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ
12/04/2018 19:45

«ՔԱՂՑԿԵՂԻ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ՆԵՐԿԱՅԻՍ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ

12/04/2018 Սույն թվականի ապրիլի 9-12-ը Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում կայացավ «Քաղցկեղի Բուժման Եւ Ախտորոշման Ներկայիս Չափանիշները» և «Առողջապահական Կիրառական Հետազոտություններ Եւ Քաղցկեղի Ռեգիստրներ» թեմաներով միջազգային համաժողովը՝ Գերմանիայի և Ավստրիայի համալսարաններից ժամանած պրոֆեսորների մասնակցությամբ: Համաժողովի նպատակն էր՝ քննարկել հիվանդությունների ախտորոշման և բուժման մոտեցումները, ինչպես նաև հաստատել հետագա համագործակցություն՝ առողջապահական կիրառական հետազոտությունների և քաղցկեղի ռեգիստր ստեղծելու, ինչպես նաև առաջիկայում մագիստրոսական ծրագիր իրականացնելու համար: