ՔԱՂՑԿԵՂՈՎ ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՁԵՌՆԱՐԿ
12/04/2018 15:44

ՔԱՂՑԿԵՂՈՎ ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՁԵՌՆԱՐԿ

Ծնողները, ում երեխաների մոտ ախտորոշվում է քաղցկեղ, ունենում են բազմաթիվ հարցեր հիվանդության բուժման ու կողմնակի ազդեցությունների մասին:

Ընտանիքի համար Ձեռնարկը նախատեսված է քաղցկեղով հիվանդ երեխաների ընտանիքների համար՝ նպատակ ունենալով տրամադրել մատչելի տեղեկատվություն քաղցկեղի ախտորոշման, բուժման և հոգեսոցիալ աջակցության մասին:

Ձեռնարկը թարգմանվել է Երեխաների Ուռուցքաբանական Խմբի՝ Քաղցկեղով հիվանդ Երեխաների Ընտանիքի համար Նախատեսված Ձեռնարկից՝ համապատասխան թույլտվությամբ: Թարգմանությունը իրականացվել է City of Smile Բարեգործական Հիմնադրամի կողմից՝ Երևանի Պետական Բժշկական Համալսարանի «Մուրացան» Համալսարանական Հիվանդանոցի Քիմիաթերապիայի Կլինիկայի, Արյունաբանության և Ուռուցքաբանության Հայկական Ասոցիացիայի և Մանկական Արյունաբանության և Ուռուցքաբանության Հայկական Խմբի աջակցությամբ:

Ձեռնարկը հասանելի է «Մուրացան» Համալսարանական Հիվանդանոցի Քիմիաթերապիայի Կլինիկայի գրադարանում, շուտով նաև հասանելի կլինի օնլայն տարբերակով: