ԵՐԻՏԱՍԱՐԴ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՆԵՐԻ ԽՄԲԻ 2-ՐԴ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
20/02/2018 16:21

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՆԵՐԻ ԽՄԲԻ 2-ՐԴ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Սույն թվականի փետրվարի 10-ին կայացավ Հայաստանի երիտասարդ ուռուցքաբանների խմբի (Young Oncologists group of Armenia, YOgA) 2-րդ տարեկան հանդիպումը, Երևանի պետական բժշկական համալսարանի Ջեֆերսոն կենտրոնում՝ Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի աջակցությամբ: Հանդիպումը նպատակ ուներ համախմբել քաղցկեղի երիտասարդ մասնագետներին՝ համագործակցելու և զարգացնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր, քննարկելու ոլորտի նորություններն ու կլինիկական հետաքրքիր դեպքեր:

 


 

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին հետևյալ թեմաները՝ 

Լիլիթ Հարությունյան - ՀԵՈՒԽ նախագահ, Ուռուցքաբան-քիմիաթերապևտ, ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկա/Կրծքագեղձի Her դրական քաղցկեղ; Perjeta; Կլինիկական դեպքերի ներկայացում

Գալուստ Գալստյան - Ոսկրաբան-ուռուցքաբան, Նաիրի ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային պաթոլոգիայի ծառայության ղեկավար/Օրգան-պահպանողական վիրահատություններ օստեոսարկոմայի բուժման մեջ

Արմեն Մխիթարյան - Պաթոլոգ, Հիստոջեն պաթոլոգիայի կենտրոն, Երևան քաղաքի գլխավոր պաթոլոգ/Ախտաբանության դերն ուռուցքային հիվանդությունների ախտորոշման մեջ; Կլինիկական դեպքի քննարկում: Մաս 1

Փառանձեմ Խաչատրյան - ԵՊԲՀ Հերացի հիվանդանոցային համալիր, պաթոլոգիայի բաժնի վարիչ, ՀՀ գլխավոր պաթոլոգ/Ախտաբանության դերն ուռուցքային հիվանդությունների ախտորոշման մեջ; Կլինիկական դեպքի քննարկում: Մաս 2

Դավիթ Զոհրաբյան - Ուռուցքաբան-քիմիաթերապևտ, ESMO-ի ներկայացուցիչը ՀՀ-ում, ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկա/Դեղորայքային բուժման դերն արգանդի վզիկի քաղցկեղի դեպքում 

Գևորգ Ասիլբեկյան - Վիրաբույժ-ուռուցքաբան, Կենտրոնական զինվորական հոսպիտալ/Ուղիղ աղու քաղցկեղը նախկինում և հիմա 

Աննա Խաչպանյան - Պաթոլոգ, Դավիդյանց լաբորատորիաների պաթոլոգիայի ծառայության ղեկավար/Կլինիկական դեպք; Կրծքագեղձի լեյոմիոսարկոմա

Եվա Ասրիբաբայան - Կլինիկական հոգեբան, ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկա, Հոգեուռուցքաբանական հայկական ասոցիացիայի տնօրեն/Հոգեսոցիալական ծառայության աշխատանքի օրինակ-դեպքի վերլուծություն

Ռուզաննա Պապյան - ԵՊԲՀ Ուռուցքաբանության ամբիոնի օրդինատոր, ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկա/Կլինիկական դեպքի քննարկում

Ժիրայր Մալաքյան - Օնկոգինեկոլոգ, ՀԵՈՒԽ քարտուղար, Նաիրի ԲԿ օնկոգինեկոլոգիայի հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկա/Լապարոսկոպիկ լիմֆոդիսեկցիա

Մետաքսյա Մկրտչյան - ԵՊԲՀ Ուռուցքաբանության ամբիոնի օրդինատոր, Ուռուցքաբանության ազգային կենտրոն/Կրծքագեղձի օնկոպլաստիկ վիրահատություններ

Հովհաննես Վարդևանյան, բ.գ.թ. - Ճառագայթաբան, Հայ-Ամերիկյան առողջության կենտրոն, ճառագայթային ախտորոշման բաժանմունքի ղեկավար/Կրծքագեղձի ռադիոլոգիական հետազոտությունների ինտերպրիտացիա