«Առողջությանն ընդառաջ» գիտա-կրթական համաժողով
28/06/2017 17:12

«Առողջությանն ընդառաջ» գիտա-կրթական համաժողով

Սույն թվականի հուլիսի 1-ին Էլիտ Պլազա Բիզնես Կենտրոնի կոնֆերանսների դահլիճում տեղի կունենա «Առողջությանն ընդառաջ» գիտա-կրթական համաժողովը` կազմակերպված «Եվրոպա Դոննա» կրծքագեղձի քաղցկեղի կոալիցիայի հայաստանյան ներկայացուցչության կողմից:

Համաժողովի նպատակն է բարձրացնել ուռուցքաբանների, արյունաբանների, առողջապահության կազմակերպիչների իրազեկվածությունը քաղցկեղի բուժման արդի մոտեցումների, քաղցկեղի բուժման գործընթացում էթիկական խնդիրների վերաբերյալ: 

Համաժողովի ծրագրում ընդգրկված են քաղցկեղի ախտորոշման, բուժման արդի մոտեցումներին նվիրված դասախոսություններ ու զեկույցներ, ուշագրավ գիտական նորույթներ: 

Համաժողովը տեղի է ունենալու «Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի» աջակցությամբ: 

Համաժողովը համախմբելու է արյունաբանների, ուռուցքաբանների, թերապևտների, ընտանեկան բժիշկների, առողջապահության կազմակերպիչների, բժշկական էթիկայի մասնագետների:

Համաժողովի ծրագիրը ներկայացված է շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտավորման: