World Melanoma Day
10/05/2017 23:01

World Melanoma Day

ԵՂԵ՛Ք  ՏԵՂԵԿԱՑՎԱԾ, ԿԱՆԽԱՐԳԵԼԵ՛Ք ՄԵԼԱՆՈՄԱՆ

ՄԱՅԻՍ ամիսը հռչակված է որպես ՄԵԼԱՆՈՄԱՅԻ դեմ պայքարի ամիս, իսկ ՄԱՅԻՍԻ 11-ը՝ «ՄԵԼԱՆՈՄԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ»։Արդեն 5-րդ տարին է Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցացիան և Գլոբալ Շեյփերս Երևանը  նախաձեռնել են ՈՉ ՄԵԼԱՆՈՄԱՅԻՆ իրազեկության արշավը։ Նախաձեռնության շրջանակներում մայիս ամսվա ընթացքում կիրականացվի տեղեկատվության տարածման և հանրային իրազեկման միջոցառումների շարք: 

Մելանոման մաշկի քաղցկեղի ամենավտանգավոր տեսակն է և ունի մահացության ամենաբարձր ցուցանիշը մաշկի  քաղցկեղի այլ տեսակների շրջանում, որից տարեկան մահանում է 48.000 մարդ։ Մաշկի քաղցկեղի պատճառով մահացության ամենահաճախ հանդիպող պատճառն է (75%)։ Ամբողջ աշխարհում ամեն տարի բժիշկներն ախտորոշում են մելանոմայի շուրջ 160,000 նոր դեպքեր։ Կանանց մոտ մելանոմայի տեղակայման ամենահաճախ հանդիպող շրջանը սրունքներն են, իսկ տղամարդկանց մոտ՝ մեջքի շրջանը։ 

ՄԱՅԻՍԻ 11- ին արշավը կեզրափակվի ԲԱՐեԳՈՐԾական միջոցառմամբ երևանյան “Bobs Pub-Club” ակումբում․ կիրականացվի ԴՐԱՄԱՀԱՎԱՔ, որից գոյացած ողջ գումարը կուղղվի քաղցկեղով հիվանդ ԵՐԵԽԱՆԵՐԻ բուժմանը։

Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիան հիմնադրվելէ 2012 թվականի սեպտեմբերին:Ասոցիացիայի հիմնական նպատակն է զարգացնել արյունաբանության և ուռուցքաբանության, ինչպես նաև դրանց հետ առնչվող բժշկական և գիտական ոլորտները:

«Գլոբալ Շեյփերս Քոմյունիթի»-ն Համաշխարհային Տնտեսական Ֆորում-ի (World Economic Forum) նախաձեռնություններից է, ցանցը գործում է 450-ից ավել քաղաքներում, 6,000-ից ավելի անդամ ողջ աշխարհում և 20 Շեյփերս Երևանում:

«Գլոբալ Շեյփերս»-ը կամավորության հիման վրա գործող, անկախ, շահույթ չհետապնդող, ապաքաղաքական, հասարակական երիտասարդական կազմակերպությունը է։  Այն  գործում է Համաշխարհային Տնտեսական Ֆորումի հովանու ներքո՝ հնարավորություն ընձեռելով երիտասարդներին մասնակցել տեղական, տարածաշրջանային և գլոբալ գործընթացներին ևխթանել հանրային շահերին հասցեագրված նախաձեռնուցությունների զարգացումը:Գլոբալ Շեյփերս Երևանը ստեղծվել է 2012թ.-ի հուլիսին: