Նորին Մեծություն Հորդանանի արքայադստեր Դինա Մայերդի այցը Հայասատան
Քաղցկեղը Վերապրածների Կոնգրեսը կազմակերպվել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանի և Արյունաբանության և Ուռուցքաբանության Հայկական Ասոցիացիայի կողմից և տեղի կունենա ապրիլի 28-ին՝ ժամը 9-ին ԵՊԲՀ Նիստերի դահլիճում:
27/04/2017 21:17

Նորին Մեծություն Հորդանանի արքայադստեր Դինա Մայերդի այցը Հայասատան

Վերջին մի քանի օրերի ընթացքում ամբողջ լրատվական աշխարհը խանդավառությամբ լուսաբանում է Նորին Մեծություն Հորդանանի արքայադստեր  Դինա Մայերդի այցը Հայասատան: Դինա Մայրեդը թագավոր Հուսեյնի անվան քաղցկեղի վերահսկման հիմնադրամի գլխավոր տնօրենն է։ Վերջինս այստեղ է, որպեսզի մասնակցի ապրիլի 28-ին տեղի ունեցող Քաղցկեղը Վերապրածների Կոնգրեսին: Համագումարը կազմակերպվել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանի և Արյունաբանության և Ուռուցքաբանության Հայկական Ասոցիացիայի կողմից և տեղի կունենա ապրիլի 28-ին՝ ժամը 9-ին ԵՊԲՀ Նիստերի դահլիճում:

Դինա Մայերդը 2002 թվականից մինչև 2016 թվականը ակտիվորեն պայքարում էր ծխախոտի օգտագործման դեմ և ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում կրծքագեղձի քաղցկեղի վաղ աղտորոշման և հայտնաբերման ու իրազեկման գործում: 2016 թականի հոկտեմբերին Saudi Zahra կրծքագեղձի քաղցկեղի ասոցացիայի կողմից արժանացել է մեծ պատվի կրծքագեղձի իրազեկման բարձրացմանը ուղղված աշխատանքների համար:

Այսօր՝ վաղ առավոտյան, Նորին Մեծությունը պատվեց ԵՊԲՀ Մուրացան Հիվանդանոցային Համալիրը և շրջեց բաժիններով: Քիմիաթերապիայի կլինիկայի խաղասենյակում մտերմիկ զրույց ունեցավ հիվանդ երեխաների ծնողների հետ՝ կիսվելով իր անձնական փորձով ու քաջալերելով վերջիններիս: Խոսեց այն բոլոր բարդությունների մասին, որոնք առկա են քաղցկեղը բուժելու ճանապարհին և առանձնակի շնորհակալություն հայտնեց ներկա բժիշկների ու բուժքույրերին, քանի որ իր խորին համոզմամբ իրենց գործը անչափ բարդ է և պետք է գնահատվի: Դինա Մայերդը ծանոթացավ երեխաների հետ, շրջեց և իրեն հատուկ ջերմ ու արքունական ժպիտով դրական լիցքերով լցրեց բաժանմունքը:

Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահն ներկա գտնվեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքին լազերային նորագույն սարքի նվիրատվության միջոցառմանը, այցելեց ՀՀ ԱՆ Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, նույն խանդավառությամբ մասնակցեց «Հերացի» ավագ դպրոցի կազմակերպած ծառատունկին:

Ապրիլի 28-ին Հորդանանի արքայադուստրը իր վեհ կեցվածքով կպատվի նաև Քաղցկեղը վերապրածների համագումարը և վստահ ենք,որ իր՝ Քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ, հատուկ ելույթով արքայական սիրով կլիցնի ներկաների սրտերը:

ԿՈՆԳՐԵՍԻ ԾՐԱԳԻՐ

09:00 – 09:15 

Ողջույնի խոսք

Արմեն Մուրադյան, բ.գ.դ.. պրոֆեսոր

ԵՊԲՀ ռեկտոր, Կոնգրեսի Նախագահ

ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

09:15 – 09:45 Հատուկ ելույթ

Քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ

ՆՈՐԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ՀՈՐԴԱՆԱՆԻ ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐ ԴԻՆԱ ՄԱՅՐԵԴ

HRH PRINCESS DINA MIRAD OF JORDAN

Քաղցկեղի Վերահսկման Միջազգային Միության (Union of International Cancer Control) նորընտիր Նախագահ, Հարվարդի Համալսարանի Զարգացող երկրներում քաղցկեղի վերահսկման և բուժման հասանելիության աշխատանքային խմբի պատվավոր նախագահ

1-ԻՆ ՍԵՍԻԱ - ԻՆՉ Է ՔԱՂՑԿԵՂԸ՝ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

Նախագահող՝

Լիանա Սաֆարյան - ԵՊԲՀ Մուրացան Հիվանդանոցային Համալիրի Քիմիաթերապիայի Կլինիկայի ուռուցքաբան, ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի ասիստենտ

09:45 – 10:00 Երբ իմ մոտ հայտնաբերվեց քաղցկեղ

Էդգար Գյանջումյան, հայտնի երգահան, լեյկեմիա վերապրած

10:00 – 10:15 Կյանքը քաղցկեղից հետո

Վարդուհի Սարգսյան, Հոջկինի լիմֆոմա վերապրած

10:15 – 10:30 Իմ երեխան վերապրել է քաղցկեղը

Անահիտ Բարսեղյան, քաղցկեղը վերապրածի մայր, Առողջության Կամուրջ բարեգործական հիմնադրամի նախագահ

10:30 – 10:45 Քաղցկեղի իմ ուղին

Մանիկ Տեր-Գրիգորյան, քաղցկեղով պացիենտ

10:45 – 11:00 Քննարկում

ՔԱՂՑԿԵՂՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ և ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

11:00 – 11:15 ՍՈՒՐՃԻ ԸՆԴՄԻՋՈՒՄ

2-ՐԴ ՍԵՍԻԱ - ՔԱՂՑԿԵՂԸ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

Նախագահող՝

Լուսինե Բադալյան – Հեռուստա- և ռադիոհաղորդավար, Ֆոնդ 100 Բարեգործական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ

11:15 – 11:30 Լինել մանկական ուռուցքաբան

Գևորգ Թամամյան, բ.գ.թ., գ.մ., ԵՊԲՀ Մուրացան Հիվանդանոցային Համալիրի Քիմիաթերապիայի Կլինիկայի մանկական ուռուցքաբան-արյունաբան և Ուռուցքաբանության ամբիոնի դասախոս, Գերմանիայի Ուլմի Համալսարանի մանկական ուռուցքաբանության դասախոս, Մանկական Ուռուցքաբանության Միջազգային Միության Զարգացող երկրներում օժանդակ բուժման աշխատանքային խմբի նորընտիր համանախագահ

11:30 – 11:45 Քաղցկեղով հիվանդների հոգե-սոցիալ խնդիրները

Եվա Ասիրբաբայան, ԵՊԲՀ Մուրացան Հիվանդանոցային Համալիրի Քիմիաթերապիայի Կլինիկայի և Սիթի օֆ Սմայլ Բարեգործական հիմնադրամի հոգե-սոցիալ մասնագետ, Հոգե-ուռուցքաբանության Հայկական Ասոցիացիայի համահիմնադիր

11:45 – 12:00 Քաղցկեղի բուժումը և սնունդը

Լիդիա Այվազյան, սննդաբան

12:00 – 13:00 ՃԱՇԻ ԸՆԴՄԻՋՈՒՄ

13:00 – 13:30 ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՆՈՐԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ՀՈՐԴԱՆԱՆԻ ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐ ԴԻՆԱ ՄԱՅՐԵԴԻ ՀԵՏ

3-ՐԴ ՍԵՍԻԱ - ԶԱՐԳԱՑՆԵԼՈՎ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Համանախագահներ՝

Միհրան Նազարեթյան – բ.գ.դ., Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի բժշկական տնօրեն, ՀՀ Առողջապահության նախարար 1990-1991թթ.

Մարինե Հովհաննիսյան – բ.գ.դ., պրոֆեսոր, ԵՊԲՀ Հանրային Առողջության ֆակուլտետի դեկան

13:30 – 13:50 Զարգացնել ուռուցքաբանությունը սահմանափակ ռեսուրսներով

Դինեշ Փենդհարքար, Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության Միջազգային հարաբերությունների կոմիտեի նորընտիր ղեկավար, Հնդկաստանի Ուռուցքաբանության Միության փոխնախագահ, Հնդկաստանի Կլինիկական Ուռուցքաբանության և Մանկական Ուռուցքաբանության Միության նախկին նախագահ, Ասիայի Ուռուցքաբանության Ինստիտուտի ուռուցքաբան, ԵՊԲՀ Ուռուցքաբանության ամբիոնի այցելու պրոֆեսոր, Մումբայ, Հնդկաստան

13:50 – 14:10 Cancer.am – ամեն ինչ քաղցկեղի մասին

Դավիթ Զոհրաբյան, ԵՊԲՀ Մուրացան Հիվանդանոցային Համալիրի Քիմիաթերապիայի կլինիկայի ուռուցքաբան, Ուռուցքաբանության ամբիոնի ասիստենտ, Եվրոպայի Ուռուցքաբանության Միության ներկայացուցիչը Հայաստանում

14:10 – 14:30 Քննարկում

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԴԵՐԸ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵՋ

ԲԱՆԱԽՈՍՆԵՐ - ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ, ՕԳՆԵՄ, ՖՈՆԴ 100, ԵՎՐՈՊԱ-ԴՈՆՆԱ, ՀԵՆԱՐԱՆ