Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային Կենտրոն

Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային Կենտրոն

ՈՒԱԿ տնօրեն՝  Նարեկ Մանուկյան

Հասցե՝ Հայաստան, 0052, Երևան, Ֆանարջյան փող., 76 

Հեռ.
Տեղեկատու՝    +374 10 23 68 29
Տնօրենի ընդունարան՝ +374 10 20 94 02
Էլեկտրոնային հասցե` [email protected]
Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը Հայաստանում առաջատար բազմապրոֆիլային մասնագիտացված բուժհաստատություն է, որը  երկրի բնակչությանը մատուցում է ուռուցքաբանական կլինիկական ծառայությունների ողջ սպեկտրը, ներառյալ ախտորոշումը, քաղցկեղի բոլոր տեսակների համալիր բուժումը և պացիենտների հետագա հսկողությունը։
70 տարվա պատմության ընթացքում ՈՒԱԿ-ն անընդհատ ներդրել է քաղցկեղի բուժման և ախտորոշման նոր մոտեցումներ և տեխնոլոգիաներ։ Այն զգալիորեն արդիականացվել է վերջին մի քանի տարվա ընթացքում՝ ժամանակակից պահանջներին լիովին համապատասխանելու համար, և այդ աշխատանքները շարունակական բնույթ են կրում։ 
Տարեկան կենտրոնում բուժում են ստանում 12000 պացիենտ, կատարվում է մոտ 4000 վիրահատություն, 5000 քիմիաթերապիայի և մոտ 2000 ճառագայթային թերապիայի կուրս։ Դիսպանսեր հսկողության տակ է գտնվում մոտ 30000 մարդ։
ՈՒԱԿ-ը նաև գիտական և կրթական կենտրոն է․ այստեղ գործում է Երևանի պետական բժշկական համալսարանի մի քանի ամբիոն, որտեղ ուռուցքաբաններ են պատրաստվում ողջ երկրի համար։