Աստղիկ Բժշկական Կենտրոնի Քիմիաթերապիայի բաժանմունք

Աստղիկ Բժշկական Կենտրոնի Քիմիաթերապիայի բաժանմունք

«Աստղիկ» բժշկական կենտրոն

Հասցե՝     Դանիել Վարուժանի փող., 28 շենք (Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան)

Հեռ.՝           +374-60-651219

Օնկոլոգիայի և քիմիաթերապիայի բաժանմունք

Բաժանմունքը զբաղվում է բոլոր տեսակի քաղցկեղների բուժմամբ՝ քիմիաթերապիայի միջոցով: Իրականացվում է ինչպես մինչ վիրահատական, այնպես էլ հետվիրահատական քիմիաթերապիա, ինչպես նաև՝ կրծքագեղձի, աղեստամոքսային համակարգի, միզուղիների, ձվարանների, թոքերի քաղցկեղի պալիատիվ թերապիա: Կենտրոնում կիրառվում է քիմիաթերապիայի նորագույն մեթոդ՝ ինվազիվ-սելեկտիվ քիմիաթերապիա (պրեպարատը ներարկվում է անմիջապես քաղցկեղային բջիջները սնուցող զարկերակի մեջ): Քիմիաթերապիան իրականացվում է եվրոպական և ամերիկյան պրոտոկոլների հիման վրա: «Աստղիկ» ԲԿ-ն համագործակցում է Եվրոպայի կլինիկաների (Ավստրիա, Գերմանիա), ինչպես նաև՝ ՌԴ Ն.Ն. Բլոխինի անվան Օնկոլոգիական գիտահետազոտական կենտրոնի հետ: «Աստղիկ» ԲԿ-ն որպես քիմիապրեպարատների անմիջական ներկրող՝ կարողանում է ապահովել մատչելի գին՝ ամբողջ բուժման ընթացքում:

Օնկոլոգիայի և քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար՝ Գայանե Վլադիմիրի Ղազարյան

Հեռ.՝ (010) 77 59 52, (055) 55 43 25