20/11/2018 23:05

Քաղցկեղի Դեմ Մշակված Եվրոպական Օրինագիր

Քաղցկեղի ռիսկն իջեցնելու 12 եղանակ՝

1. Չծխել և չօգտագործել ծխախոտի որևէ տեսակ;

2. Տանը և աշխատավայրում ապահովել ծխից զերծ միջավայր;

3. Միջոցներ ձեռնարկել մարմնի առողջ զանգվածի ապահովման համար;

4. Լինել ֆիզիկապես ակտիվ և սահմանափակել օրական նստակյաց ժամերը;

5. Ունենալ առողջ սննդակարգ՝
  • Շատ օգտագործել հացահատիկային և լոբազգի բույսեր, մրգեր և բանջարեղեն;
  • Սահմանափակել բարձր կալորիականությամբ սնունդը (շաքարի կամ ճարպի բարձր պարունակությամբ) և խուսափել քաղցր ընպելիքներից;
  • Խուսափել վերամշակված մսից, սահմանափակել կարմիր մսի և աղի մեծ պարունակությամբ սննդամթերքի կիրառությունը;

6. Ալկոհոլի սիրահարների համար՝ անհրաժեշտ է սահմափակել խմելու քանակությունը։ Ալկոհոլ ընդհանրապես չօգտագործելն ավելի լավ է քաղցկեղի կանխարգելման համար;

7. Խուսափել արևի ճառագայթների տակ երկար մնալուց, հատկապես երեխաների դեպքում։ Օգտագործել արևապաշտպան միջոցներ։ Չկիրառել արևային լոգանքներ;

8. Աշխատավայրում պաշտպանել օրգանիզմը քաղցկեղածին նյութերից՝ հետևելով առողջության և ապահովության ցուցումներին;

9. Պարզել տանը ռադոնի բնական մակարդակը։ Անհրաժեշտության դեպքում, միջոցներ ձեռնարկել այն իջեցնելու համար;

10. Կանանց համար՝
  • Կրծքով կերակրումն իջեցնում է քաղցկեղի ռիսկը;
  • Հորմոն-փոխարինող թերապիան բարձրացնում է քաղցկեղի որոշ տեսակների առաջացման ռիսկը; 
11. Համոզվել, որ երեխաները մասնակցում են պատվաստման հետևյալ ծրագրերին՝
  • Հեպատիտ B (նորածինների համար);
  • Մարդու պապիլոմավիրուս (ՄՊՎ) (աղջիկների համար);
12. Մասնակցել հետևյալ տեսակների համար կազմակերպվող սքրինինգային ծրագրերին՝
  • Աղիների քաղցկեղ (տղամարդիկ, կանայք);
  • Կրծքագեղձի քաղցկեղ (կանայք);
  • Արգանդի պարանոցի քաղցկեղ (կանայք)։
Քաղցկեղի դեմ մշակված Եվրոպական Օրինագիրը կենտրոնանում է այն գործողությունների վրա, որոնք կարող են կիրառել անհատները՝ քաղցկեղի կանխարգելմանն օգնելու համար։ Քաղցկեղի հաջող կանխարգելման ապահովման համար անհրաժեշտ է, որ այս անհատական գործողությունները ստանան կառավարության համապատասխան աջակցությունը։