Առասպելներ և իրական փաստեր քաղցկեղի մասին
27/04/2017 19:09

Առասպելներ և իրական փաստեր քաղցկեղի մասին

Առասպելներ և իրական փաստեր քաղցկեղի մասին

 

 Քաղցկեղի մասին տեղեկատվության դաշտը բաց է, բայց  այդ տեղեկություններից ոչ բոլորն են համապատասխանում իրականությանը.մի մասը սխալ է կամ վիճելի: Ստորև ներկայացված են ամենատարածված առասպելները  և դրանց կից քաղցկեղի մասին իրական փաստերը:

 

Առասպել: Քաղցկեղը վարակիչ է

Փաստ: Քաղցկեղը վարակիչ չէ:

Չնայած դրան՝ քաղցկեղի որոշ տեսակների պատճառը կարող են լինել վիրուսները կամ բակտերիաները, որոնք փոխանցվում են մարդուց մարդուն , օրինակ մարդու պապիլոմավիրուսի (HPV)որոշ տեսակներ կարող են առաջացնել արգանդի վզիկի , անալ, գլխի և պարանոցի քաղցկեղ, հեպատիտ B-ն և հեպատիտ C-ն բարձրացնում են լյարդի քաղցկեղի առաջացման ռիսկը , իսկ H.Pylori բակտերիան ՝ ստամոքսի քաղցկեղի :Շատ կարևոր է հիշել , որ վիրուսները և բակտերիաները կարող են տարածվել մարդուց մարդուն , բայց ուռուցքը, որը նրանք կարող են առաջացնել՝ չի կարող:

 

Առասպել:Եթե Ձեր ընտանիքում եղել են քաղցկեղով հիվանդ մարդիկ, ապա Դուք ևս կունենաք քաղցկեղ:

 

Փաստ:Չնայած այն փաստի, որ ընտանիքում քաղցկեղի դեպքերի առկայությունը բարձրացնում է այդ հիվանդության զարգացման հավանականությունը, այնուամնեայնիվ,  դա հավաստիորեն չի կանխորոշում ապագայում Ձեր առողջությունը:Քաղցկեղի դեպքերի 10-ից 4-ը կարող է կանխվել միայն ապրելակերպում որոշակի փոփոխություններ իրականացնելով, ինչպես օրինակ՝ պահպանել առողջ սննդակարգ, կանոնավոր ֆիզիկական վարժություններ անել, սահմանափակել ալկոհոլի կիրառումը, պահպանել քաշը նորմայի սահմաններում, խուսափել ծխախոտից:Ի հավելումն վերոնշյալի՝ եթե Ձեր մոտ հայտնաբերվել են քաղցկեղային գեներ և քաղցկեղի զարգացման բարձր ռիսկի խմբում եք գտնվում, ապա Ձեր բժիշկը կարող է առաջարկել վիրահատություն կամ այլ բուժական միջամտություն՝նվազեցնելու համար քաղցկեղի զարգացման ռիսկը:

 Առասպել : Քաղցկեղի բջիջները սնվում են շաքարով:

 Փաստ: Ներկայումս հաստատված չէ, որ շաքարի կիրառումը նպաստում է քաղցկեղի զարգացմանը և արագ տարածմանը:Օրգանիզմի բոլոր բջիջները և՛առողջ, և՛քաղցկեղային բջիջները  իրենց զարգացման և ֆունկցիաների իրականացման համար կախված են շաքարից:Այնուամենայնիվ, շաքարի օգտագործումը չի արագացնում քաղցկեղի աճը և նրա կիրառման դադարեցումը չի դանդաղեցնի վերջինիս աճը:Սա, սակայն, չի նշանակում, որ դուք պետք է օգտագործեք բարձր շաքարի պարունակությամբ սնունդ: Բարձր կալորիականությամբ սնունդը բերում է քաշի ավելացմանը, ճարպակալմանը, շաքարային դիաբետի, ինչն էլ բարձրացնում է քաղցկեղի և առողջական այլ խնդիրների զարգացման ռիսկի բարձրացմանը:

.

Առասպել:Քաղցկեղի բուժումը ավելի վատ է , քան բուն հիվանդությունը:

Փաստ:Չնայած այն փաստի, որ  քաղցկեղի բուժման այնիսի մեթոդներ, ինչպիսիք են՝քիմիոթերապիան և ճառագայթային բուժումը, կարող են մի շարք տհաճ և երբեմն էլ լուրջ կողմնակի ազդեցությունների հանգեցնել, ժամանակակից դեղորայքային  և ճառագայթային բուժման միջոցները ավելի հեշտ տանելի են , քան նախկինում:Ի հետևանք դրա՝խիստ արտահայտված սրտխառնոցը փսխումը, մազաթափությունը, հյուսվածքների վնասումը ավելի հազվադեպ են հանդիպում:Սակայն, կողմնակի ազդեցությունների մենեջմենթը՝ամոքիչ խնամքը, մնում է քաղցկեղի բուժման կարևոր բաղադրիչը:Ամոքիչ խնամքը օգնում է հիվանդին հիվանդության զարգացման ցանկացած փուլում զգալ ավելի ապահով:Այն անձանց շրջանում, որոնք քաղցկեղի բուժմանը համընթաց ստանում են կողմնակի ազդեցությունների վերացմանը ուղղված բուժում, դիտվում է ախտանիշների ավելի մեղմ արտահայտվածություն, կյանքի ավելի լավ որակ, և ավելի գոհ են բուժումից:

Առասպել: Ավելի հեշտ է չիմանալ քաղցկեղ ունենալու մասին:

Փաստ: Դուք չպետք է աչքաթող անեք քաղցկեղին բնորոշ այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են՝կրծքագեղձում շոշափվող գոյացությունը կամ ոչ բնորոշ տեսք ունեցող խալը:Չնայած նրան , որ քաղցկեղ ունենալու գաղափարը երկյուղալի է, բժշկին դիմելը և ախտորոշվելը հնարավորություն կընձեռի Ձեզ ինֆորմացված որոշումներ կայացնել և հնարավոր լավագույն բուժման մեթոդը ընտրել: Հիվանդության վաղ ախտորոշումը արդյունավետ բուժման և բարձր ապրելիության գրավականն է հանդիսանում:

Առասպել: Վերաբերմունքի փոփոխությունն ազդում է քաղցկեղի վրա:

Փաստ: Իրականում չկա որևէ գիտական հիմնավորում, որ կյանքի նկատմամբ դրական վերաբերմունքն ազդում է քաղցկեղով հիվանդ մարդկանց ապրելիության վրա կամ կանխում է ռեցիդիվները:Այնուամենայնիվ, այն ամենը , ինչը զարգացնում է դրական մտածելակերպ, ինչպես օրինակ՝հանդստացնող տեխնիկաները, աջակցության խմբակները, ընտանիքի և ընկերների կողմից ցուցաբերած աջակցությունը, լավացնում է կյանքի որակը և աշխարհայացքը:Կարևոր է հիշել, որ այս ամենին խիստ մեծ նշանակութուն տալը, սակայն, կարող է բերել անհիմն մեղքի զգացման և հիասթափությունների:

Առասպել: Դեղագործական ընկերությունները, կառավարությունը և բժշկական կառույցները թաքցնում են քաղցկեղի բուժումը:

Փաստ: Ոչ ոք չի թաքցնում քաղցկեղի բուժումը:Իրականում չի կարող գոյություն ունենալ քաղցկեղի եզակի և համընդհանուր բուժում:Գոյություն ունեն քաղցկեղի հարյուրավոր տեսակներ, որոնք տարբեր են արձագանքում բուժման տարբեր տեսակներին:Ներկայումս դեռ շատ բաներ կան , որոնք ուսումնասիրության փուլում են:Կլինիկական փորձարկումների միջոցով մշակվում են քաղցկեղի  կանխարգելման, ախտորոշման և բուժման նոր մոտեցումներ:

Առասպել: Եթե Ձեզ չեն առաջարկել  բոլոր հնարավոր ախտորոշիչ թեստերը, պրոցեդուրաները և բուժման միջոցները , ապա Դուք չեն ստանում քաղցկեղի լավագույն խնամքը:

 

Փաստ: Ոչ բոլոր ախտորոշիչ  թեստերը, պրոցեդուրաներն  ու բուժման միջոցներն են յուրաքանչյուրի համար կիրառելի:Դուք և Ձեր բժիշկը պետք է քննարկեք, թե որը կբարձացնի ապաքինման հնարավորությունը և կօգնի լավացնել կյանքի որակը:Հարկ է նաև քննարկել, թե ինչը կարող է բարձրացնել  կողմնակի երևույթների զարգացման հնարավորությունը և հանդիսանա անհիմն ծախսերի պատճառ:Եթե քննարկումից հետո , ունենում եք հավելյալ տեղեկատվության կարիք , ապա նախքան բուժումն սկսելը դիտարկեք  երկրորդ կարծիքի հնարավորությունը:

 

Տերմիններ.

Բարորակ- ոչ քաղցկեղային աճ

Քաղցկեղ- մոտ 100 հիվանդությունների խումբ, որոնք բնութագրվում են բջիջների աննորմալ  աճով և  հարակից հյուսվածքներ ներսփռումով

Քիմիաթերապիա-քաղցկեղային բջիջները ոչնչացնող դեղորայքային միջոցների  կիրառում

Կոնտագիոզ/Վարակիչ/-ունակ կոնտակտի միջոցով փոխանցվել մարդուց մարդ

Ընտանեկան պատմություն/անամնեզ/-տվյալ հիվանդությամբ ախտորոշված հարազատների առկայություն

Չարորակ-ուռուցքի քաղցկեղային աճ

Պրոգնոզ-կանխորոշում

Ճառագայթային բուժում-քաղցկեղային բջիջների ոչնչացման նպատակով

 /Ռադիոթերապիա/  բարձր էներգիայի ռենտգեն ճառագայթների կիրառում

Ռիսկ-Դեպքի զարգացման  հնարավորությունը

Սկրինինգ-Գործընթաց, որը պարզում է, թե արդյոք անձը ունի հիվանդություն կամ  հիվանդության հնարավոր զարգացման հավանականություն  ախտանիշների բացակայության պարագայում:

Ախտանիշների մենեջմենթ-Կողմնակի երևույթների վերացում, որը կոչվում է  նաև/կառավարում/  ամոքիչ(պալիատիվ )խնամք:

Ուռուցք—Հյուսվածքի աննորմալ աճ

 

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Ռուզաննա Խաչատուրի Պապյանի կողմից: