Լորի Յակուբյան՝ հայ բուժքույրը Լիբանանի Մանկական Քաղցկեղի Կենտրոնից
կամավոր բուժքույր Հայաստանում
30/01/2017 21:54

Լորի Յակուբյան՝ հայ բուժքույրը Լիբանանի Մանկական Քաղցկեղի Կենտրոնից

Լորի Յակուբյան 22 տարեկան բուժքույր է, ով ժամանել էր Հայատան Լիաբանանից՝ որպես կամավոր:

«ԴԵՊԻ ՀԱՅՔ» ծրագրի մասնակիցներից է:

Աշխատում է Բեյրութի Ամերիկյան Համալսարանի Մանկական Քաղցկեղի Կենտրոնում, որը համարվում է մերձավորարևելյան և միջերկրածովյան տարածաշրջանի լավագույն կենտրոններից մեկը և որի հետ բավականին սերտ համագործակցում է ԵՊԲՀ Մուրացան Հիվանդանոցային Համալիրի Քիմիաթերապիայի Կլինիկան, որտեղ էլ իր վերջին կամավորական այցն անցկացրեց Լորին:

Հայաստանում է արդեն 5-րդ անգամ է:

Լորիի խոսքերով բուժքույրը համարվում է «հիվանդի փաստաբանը», բայց Երևանում բուժքույների դերը սահմանափակված է, և նա կցանկանար, որ վերջիններս ավելի շատ ներառված լինեն բժշկական աշխատանքներում:

- Աշխարհում կա կարծրատիպ, որ բուժքույրի դերը փոքր է և Հայաստանում առավել ընդգծված է այս հիմնախնդիրը: Այս է պատճառը, որ բուժքույրերը սահմանափակված են իրենց գործողություններում: Հակառակ այս բոլոր սահմնափակումներին՝ բույժքրոջ աշխատանքը  չափազանց կարևոր և գնահատելի է, մասնավորապես՝ ուռուցքաբանության մեջ: Բժշկությունը Հայաստանում զարգացած է, բայց շատ բան կա դեռ անելու: Հայ լինելով հանդերձ՝ ինձ համար մեծ պատիվ էր փորձի փոխանակում կատարելը, կարևոր առիթ էր այս այցը, շատ տպավորված եմ ու բավարված եմ: Իմ պարտքն եմ համարում աջակցել հայրենիքիս ամեն կերպ, քանի որ հեռվում եմ բնակվում, բայց կարոտը և հայ լինելու գաղափարը ինձ հպարտանալու առիթ են տալիս, որտեղ էլ որ լինեմ...