Լեգենդ 1-ին՝ Քաղցկեղը սունկ է և սոդան այն կարող է բուժել
30/01/2017 17:35

Լեգենդ 1-ին՝ Քաղցկեղը սունկ է և սոդան այն կարող է բուժել

Լեգենդ 1-ին՝ Քաղցկեղը սունկ է և սոդան այն կարող է բուժել

Առօրյա մամուլում շատ հաճախ կարելի է հանդիպել այս պնդմանը: Այս «հիպոթեզը» գալիս է մեկ այլ՝ նույնքան անհիմն պնդումից, որ քաղցկեղը միշտ սպիտակ է: Այս պնդումն անհեթեթ է, ոչ միայն այն պատճառով, որ քաղցկեղային բջիջիները սնկային ծագման չեն, այլ նաև որ քաղկեղը միշտ սպիտակ չէ: Այո, որոշ ուռուցքներ սպիտակ են, բայց մյուսներն էլ սպիտակ չեն: Համոզվելու համար, հարցրեք ցանկացած պաթոլոգի կամ ուռուցքաբան-վիրաբույժի, կամ էլ ինքներդ նայեք Google-ի նկարների բաժնում…

Այս տեսակետի կողմնակիցները պնդում են, որ քաղցկեղը առաջանում է կանդիդա սնկի կողմից, և ուռուցքն, իրականում, օրգանիզմի պատասխանն է՝ պաշտպանելու այն սնկային ինֆեկցիայից:

Սակայն չկա ոչ մի գիտական հիմնավորում այս տեսակետը պաշտպանելու համար, և հակառակը ապացուցող գիտական հիմանվորումները բազմաթիվ են, որ քաղցկեղը առաջանում են հենց մեր բջիջներում՝ սխալների/վնասումների հետևանքով:

Բացի այդ, բազմաթիվ միանգամայն առողջ մարդիկ կարող են ունենալ կանդիդա, որը կազմում եմ մեր նորմալ միկրոմիջավայրի մասը: Որպես կանոն, մեր իմուն համակարգը կոնտրոլի տակ է պահում կանդիդային, սակայն իմունիտետի խանգարումով մարդկանց մոտ, օրինակ ՄԻԱՎ-վարակակիր, այդ կարող է լուրջ ինֆեկցիայի բերել:

Միանշանակ, այս տեսակետի ճշմարտացիության ամենահեշտ պատասխանը կարող է լինել այդ ուռուցքների մեջ հենց սոդա ներարկելը: Սոդան նույնիսկ չի համարվում սնկային ինֆեկցիաների բուժում, ուր մնաց քաղցկեղի բուժում: Սակայն կան բավականին տվյալներ, որ սոդայի բարձր դոզաները կարող են առաջացնել լուրջ հետևանքներ, ընդհուպ մինչև բերել մահացու ելքի:

Որոշ փոքր հետազոտություններ առաջարկել են, որ սոդան կարող է որոշակի ազդեցություն ունենալ մկների մոտ առաջ բերած քաղցկեղի կամ լաբորատորիայում աճեցված քաղցկեղային բջիջների վրա՝ նեյտրալիզացելով ուռուցքի շուրջը միկրոմիջավայրի թթվայնությունը, և ԱՄՆ-ում, որոշ գիտնականներ ներկայումս ուսումնասիրում են, թե արդյոք սոդայի կապսուլաները կարող են նվազեցնել քաղցկեղից առաջացած ցավը և փորձում են գտնել առավելագույն ընդունելի դոզան:

Սակայն մինչ այժմ, մեզ հայտնի չէ և ոչ մի տպագրված կլինիկական հետազոտություն, որ ուսումնասիրել է սոդային որպես քաղցկեղի բուժման միջոց:

Արժե նշել նաև, որ հայտնի չէ, թե արդյոք հնարավոր է մարդկանց տալ սոդայի այնպիսի դոզաներ, որոնք կարող են որևէ խելամիտ արդյունք տալ և առաջ չբերել լուրջ կողմնակի ազդեցություններ:

Մի հաշվարկ առաջարկում է, որ օրական մոտ 12 գրամ սոդան (հաշվարկած 65 կգ քաշով մեծահասակի համար), կկարողանա չեզոքացնել ընդամենը 1 մմ3 չափով ուռուցքի կողմից առաջացրած թթվային միջավայրը: Սակայն օրական 30 գրամից ավելի սոդայի դոզան կարող է առաջացնել ծանր առողջական խնդիրներ… Մնացած մաթեմատիկական հաշվարկները և հետևությունները թողնում ենք Ձեզ…

 

Նյութը վերցված և ադապտացված է Մեծ Բրիտանիայի Քաղցկեղի Հետազոտությունների cancerresearchuk.org Կայքից