Վիկտոր Վանիկի Բադեյան
Ուռուցքաբան, Ուրոլոգ

Վիկտոր Վանիկի Բադեյան

Վիկտոր Վանիկի Բադեյան

Մասնագիտություն  Ուռուցքաբան, Ուրոլոգ

Գիտական աստիճան  Բժշկական գիտությունների թեկնածու

Կոչում  դոցենտ

Պաշտոն  Ուռուցքաբան, ուրոլոգ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում

Հասցե  Ֆանարջյան փ.., շ76, 0052, Քանաքեռ, Երևան, Հայաստան

Հեռախոս  +374 91 50 53 33

Կրթություն  

1979-1985 սովորել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանում

1984-1985 անցել է սուբորդինատուրա վիրաբուժություն մասնագիտությամբ

1985 ավարտել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանը գերազանցությամբ

1985-1987 սովորել է կլինիկական օրդինատուրայում Երևանի Պետական Բժշկական Համալսարանի ուռուցքաբանության ամբիոնում և ստացել է ուռուցքաբան-վիրաբույժի մասնագիտություն

Մասնագիտական գործունեություն  

1987-1990 ՀՀ Առողջապահության Նախարարության ուղեգրով աշխատել է որպես վիրաբույժ - ուռուցքաբան Արարատի բուժսանմասում

1990 ընդունվել է աշխատանքի Երևանի Պետական Բժշկական Համալսարանի ուռուցքաբանության ամբիոնում որպես ավագ լաբորանտ

1993-1996 համատեղությանբ աշխատել է “Շտապ Օգնություն” Գիտա-բժշկական Կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքում

1996 համատեղությամբ աշխատանքի է անցել ՀՀ Առողջապահության Նախարարության Ազգային Գիտական Կենտրոնում ուռուցքաբան – ուրոլոգի մասնագիտությամբ

Վերապատրաստումներ  

1996 Համաձայն ՀՀ Առողջապահության Նախարարի հրամանի վերապատրաստվել է ուրոլոգիայի մասնագիտությամբ ՀՀ Առողջապահության Նախարարության Բժշկների կատարելագործման ինստիտուտի ուրոլոգիայի ամբիոնում, ստանալով ուրոլոգի որակավորում

1998-2006 Ամերիկաավստրիական հիմնադրամի և Միջազգային Հակաքաղցկեղային Միության դրամաշնորներներով 5 անգամ մեկնել է վերապատրաստման ԱՄՆ և Եվրոպայի խոշորագույն Համալսարանական Բժշկական կենտրոններ, մասնակցել է բազմաթիվ միջազգային և ազգային մասնագիտական ասոցիացիաների համաժողովների աշխատանքներին

Գիտական աշխատանքներ  

11 տպագրված գիտական աշհատանքներ