Արթուր Արմենակի Ավետիսյան
Ռւռուցքաբան, կրծքագեղձի վիրաբույժ

Արթուր Արմենակի Ավետիսյան

Հասցե՝ Ֆանարջյան փ., շ. 76, Քանաքեռ, Ուռուցքաբանության ազգային կենտրոն, Երևան 0052, Հայաստան

Հեռախոս՝ Աշխ. 010 28 71 52, Բջջ. 091 32 45 25

Մասնագիտություն` ուռուցքաբան, կրծքագեղձի վիրաբույժ

Պաշտոն` գլխավոր բժիշկ` Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում

Գիտական աստիճան` բժշկական գիտությունների թեկնածու 

Կրթություն

1994-2000թթ. - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

2000-2002թթ. - Կլինիկական օրդինատուրա` ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում

2002-2005թթ. - Ասպիրանտուրա` ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնում:

Մասնագիտական գործունեություն

Կրծքագեղձերի հիվանդությունների ախտորոշում, վիրահատական և թերապևտիկ բուժում

2004-ից - ոււռուցքաբան, մամոլոգ` Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մամոլոգիայի բաժանմունքում

2014-ից - գլխավոր բժիշկ` Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում:

Վերապատրաստումներ

2010թ. - MSKCC Oncology II սեմինար, «Կրծքագեղձի և գինեկոլոգիական ուռուցքային հիվանդություններ», Զալցբուրգ, Ավստրիա:

2013թ. - Կրծքագեղձի վիրահատական բուժում, կրծքագեղձի էսթետիկ վիրաբուժություն, Վիեննայի համալսարանական բժշկական կենտրոնի (AKH) ընդհանուր վիրաբուժության բաժանմունք, Վիեննա, Ավստրիա:

2013թ. - MSKCC Oncology A սեմինարին «Կրծքագեղձի և գինեկոլոգիական ուռուցքային հիվանդությունների բուժում», Զալցբուրգ, Ավստրիա:

2013թ. - «Կրծքագեղձի օնկո-, օնկոպլաստիկ և կոսմետիկ վիրահատություններ», Կրծքագեղձի քաղցկեղի մասնագետների միություն, Սենտ - Լուի հիվանդանոցի Ընդհանուր վիրաբուժության բաժանմունք, Փարիզ, Ֆրանսիա:

2014թ. - «Կրծքագեղձի վիրահատությունների և կրծքագեղձի օնկոպլաստիկ վիրահատություններ», Կրծքագեղձի հիվանդությունների կենտրոն, Բեռն, Շվեյցարիա:

2016թ. - Երկամսյա աշխատանքային այցի շրջանակներում ԱՄՆ-ի Memorial Sloan Ketteting Cancer Center (MSKCC) ուռուցքաբանական կենտրոնի կրծքագեղձի առողջության կլինիկայում՝ կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշում, բուժման ժամանակակից մոտեցումներ, կրծքագեղձի օնկոպլաստիկ վիրահատությունների ուսուցում, Նյու Յորք, ԱՄՆ

Անդամակցություններ

2004-ից - Հայ ուռուցքաբանների միության անդամ:

2009-ից - Եվրոպայի ուռուցքաբանների միության անդամ (ESMO):

2011-ից - Կրծքագեղձի քաղցկեղի մասնագետների եվրոպական միության անդամ (EUSOMA):

2013-ից - Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի անդամ:

2013-ից - Կրծքագեղձի առողջության կենտրոնների միջազգային ցանցի Հայաստանի ներկայացուցիչ:

2013-ից - Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանների միության անդամ (ASCO):

2015-ից - ԱՄՆ-ի` կրծքագեղձի առողջության կենտրոնների ազգային միության լիիրավ անդամ (NCBC):

2015-ից - Հայաստանում Եվրոպադոննա Արմենիա (կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարող պացիենտների միություն) կազմակերպության հիմնադիր: